Ջենգա (անգլ.՝ Jenga), սեղանի խաղ, որը ստեղծել է խաղերի դիզայներ, անգլիացի (ծագումով թանզանացի) Լեսլի Սքոթը։ Տարածվել է Parker Brothers ընկերության կողմից։ Խաղացողները աշտարակի հիմքից հերթով հանում են աղյուսներ և դնում վերևում` դարձնելով աշտարակը ավելի բարձր, բայց և ավելի անկայուն։

Ջենգա
Տեսակսոցիալական խաղ և սեղանի խաղ
ՄշակողԼեսլի Սքոթ
ՀրատարակիչHasbro
Խաղացողների քանակ2 և ավելի
Խաղացողների քանակ մինիմալ1
Պարտիայի տևողություն5-15 րոպե
Կայքjenga.com
 Jenga Վիքիպահեստում

Jenga բառը kujenga բայի հրամայական եղանակն է, որը սվահիլի լեզվով նշանակում է «կառուցել»[1]։

Խաղի կանոններ խմբագրել

 
Ընկնող աշտարակ

Աշտարակի կառուցման համար նախատեսված է փայտե 54 աղյուս, որոնցից յուրաքանչյուրի երկարությունը 3 անգամ մեծ է լայնությունից։ Խաղի սկզբում կառուցվում է 18 հարկանի աշտարակ։ Հարկերից յուրաքանչյուրը կազմվում է 3 աղյուսից, որոնք զուգահեռ դրվում են իրար կից։ Հաջորդ ամեն հարկի աղյուսները դրվում են նախորդի վրա։

Աշտարակի կառուցումից հետո սկսվում են խաղաքայլերը։ Առաջինը սկսում է այն մասնակիցը, ով կառուցել է աշտարակը։ Ամեն քայլով աշտարակի ցանկացած հարկից (բացի նախավերջին հարկից) հանվում է մեկ աղյուս, որը դրվում է վերևում։ Եթե վերևի հարկը լրացված չէ, չի կարելի աղյուսը տեղավորել նախորդող հարկերում։ Աղյուսը դուրս բերելու և հետագայում տեղավորելու համար խաղացողը կարող է օգտագործել միայն մեկ ձեռքը։ Խաղացողը, աշտարակի քանդման վտանգ զգալով, կարող է թողնել աղյուսը, որին դիպել էր, և դուրս բերել մեկ ուրիշը։ Խաղը շարունակվում է այնքան ժամանակ, քանի դեռ աշտարակը չի քանդվել։ Խաղացողը պարտված է համարվում, եթե իր քայլի ժամանակ քանդվում է աշտարակը, կամ 10 վայրկյանի ընթացքում քայլ չի կատարում։ Սակայն եթե մի քանի աղյուս է ընկել, իսկ աշտարակը դեռ կանգուն է, խաղացողները փոխադարձ համաձայնությամբ կարող են շարունակել խաղը։

Ծագում խմբագրել

 
Ջենգա խաղի հսկայական տարբերակը սեղանի խաղերի Internationale Spieltage ցուցահանդես-վաճառքում (Գերմանիա, 2008)

Ջենգան մտածվել է Լեսլի Սքոթի կողմից[2]։ Նրա հիմքում ընկած է մի խաղ, որ խաղացել են նրա ընտանիքում 1970-ական թվականների սկզբին` օգտագործելով փայտե մանկական խորանարդիկներ[3]։ Սքոթը, ծնված լինելով Թանզանիայում, կրթվել է անգլերենով և սվահիլի լեզվով։ Խաղը մշակելով` նա այն անվանել է ջենգա։ 1983 թվականին խաղը թողարկվել է London Toy Fair ընկերության կողմից` հետագայում վաճառվելով Leslie Scott Associates ընկերությանը[4]։

Խաղի տարատեսակներ խմբագրել

Ներկայումս կան խաղի մի քանի տեսակներ, օրինակ` Jenga Boom, որտեղ աշտարակը կառուցվում է «ռումբի մեխամիզմ» ունեցող հարթակին. որոշակի ժամանակում «ռումբը» պայթում է` քանդելով աշտարակը։ Ջենգա-գրավախաղ տարատեսակում աղյուսների վրա տպված են տարբեր առաջադրանքներ, որոնք անհրաժեշտ է կատարել խաղի ընթացքում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Jenga — play stuff blog». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 19-ին.
  2. Amazing Origins of Timeless Toys, 244
  3. «Strong National Museum of Play». Strongmuseum.org. 2009 թ․ հունվարի 20. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 19-ին.
  4. About Jenga: The Remarkable Business of Creating a Game that Became a Household Name. Leslie Scott (Greenleaf Book Group Press)[1] Արխիվացված 2021-03-18 Wayback Machine

Արտաքին հղումներ խմբագրել