Ջեյ Մոր (անգլ.՝ Jay Mohr, օգոստոսի 23, 1970(1970-08-23), Վերոնա, Էսեքս շրջան, Նյու Ջերսի), ամերիկացի դերասան, պարոդիստ։

Ջեյ Մոր
Ծնվել էօգոստոսի 23, 1970(1970-08-23) (53 տարեկան)
ԾննդավայրՎերոնա, Էսեքս շրջան, Նյու Ջերսի
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունկատակերգու, հեռուստատեսային դերասան, պոդքաստեր, կինոդերասան, հնչյունավորող, ռադիոհաղորդավար, նմանակող, սցենարիստ և դերասան
Համատեղ ապրող(ներ)Jeanie Buss?[1]
Պարգևներ և մրցանակներ
jaymohr.com

Կենսագրություն խմբագրել

Ջեյ Մորը (իրական անունը՝ Ջոն Ֆերգյուսոն Մորը ծնվել է 1970 թվականի օգոստոսի 23-ին, նրա հայրը մարքեթինգային ղեկավար է, իսկ մայրը՝ բուժքույր։ Մորը ունի երկու քույր՝ Վիրջինիան և Ջուլիան[2][3]։

1993-1995 թվականներին մասնակցություն է ունեցել NBC հեռուստաալիքի «Շաբաթ երեկոյան ուղիղ եթերում» հեռուստահաղորդման մեջ։ 2004 թվականին գրել է «Gasping for Airtime: Two Years in the Trenches of Saturday Night Live» գիրքը, որում պատմել է այդ ծրագրում իր մասնակցության մասին։

Աշխատել է «The Jeff Foxworthy Show» շոուում։

Կինոյում Մորի առաջին գլխավոր դերը եղել է սպորտային գործակալ Բոբ Շուգարի դերը 1996 թվականի «Ջերի Մագուայր» ֆիլմում։

1998-2005 թվականներին ամուսնացած է եղել նախկին մոդել Նիկոլ Չամբերլենի հետ։ Նրանք ունեն որդի՝ Ջեքսոնը[4]։

Մորը նաև աշխատել է «Mohr Sports» շոուում (2001 թվականից)։ Մասնակցել է «Beyond the Glory» սպորտային ֆիլմի հնչյունավորման աշխատանքներին։

2003-2004 թվականներին Մորը եղել է «Վերջին կոմիկը» (Last Comic Standing) ռեալիթի շոուի հաղորդավարը։ Բացի այդ, նա եղել է այդ շոուի գաղափարի հեղինակը և գործադիր պրոդյուսերը։

Ջեյ Մորը նկարահանվել է մի քանի հեռուստասերիալներում (այդ թվում՝ «Ամուրի Գարի» սիթքոմում), գովազդներում, աշխատել է ռադիոյում։ Եղել է 2007-2009 թվականների BlizzCon մրցումների և փառատոնների հաղորդավարը։ Զբաղվել է վիդեոխաղերի և մուլտսերիալների ձայնային հնչյունավորմամբ, նրա ձայնը հնչում է «Saints Row 2», «Scarface», «Leisure Suit Larry» և «Blitz: The League II» խաղերում, ինչպես նաև «Սիմփսոններ»-ի սերիաներից մեկում (Insane Clown Poppy)։

2006 թվականի դեկտեմբերի 29-ին Մորը ամուսնացել է դերասանուհի Նիքի Կոքսի հետ[5]։ 2008 թվականին Ջեյը որոշել է պաշտոնապես վերադարձնել իր նախկին իրական անունը, ինչպես նաև ավելացնել կնոջ ազգանունը։ Այժմ փաստաթղթերով Ջեյի ամբողջական անունն է՝ Ջոն Ֆերգյուսոն Կոքս Մոր[6]։ Նիքիի և Ջեյի որդի Մերեդիթ Դանիել Մորը ծնվել է 2011 թվականի մայիսի 5-ին[7]։ 2017 թվականի մայիսի 16-ին «The Adam Carolla Show»-ում Մորը հաստատել է, որ ինքը և Կոքսը ամուսնալուծության եզրին են[8]։

Ֆիլմագրություն խմբագրել

  • 1996  թ.— Ջերի Մագուայր — Բոբ Շուգար, սպորտային գործակալ
  • 1997 թ.— Կատարելության դիմանկար — Նիկ
  • 1997 թ.- Ինքնասպանության արքաները - Բրեթ
  • 1998 թ.— Մաֆիա — Թոնի Քորթինո
  • 1998 թ.— Զինվորիկներ — Լարրի Բենսոն
  • 1998 թ.— Սիրո փորձանքները — Մարկ
  • 1998 թ.— Փոլի — թութակ Փոլի (հնչյունավորում)
  • 1999 թ.— Էքստազի
  • 1999 թ.— 200 ծխախոտ — Ջեք
  • 2000 թ.— Վճարիր ուրիշին — Քրիս Չանդլեր, լրագրող
  • 2000 թ.— Սպանություններ Չերի Փոլսում — Լեոնարդ Մարլիսթոն
  • 2001 թ.— Սև գետ — Բոյդ Այքենս
  • 2002 թ.— Պլուտո Նեշի արկածները — Թոնի Ֆրենսիս
  • 2002 թ.— Սիմոնա — Հել Սինքլեր
  • 2002 — 2003 թթ.— Fastlane — Ռոնալդ Հիլլ
  • 2004 թ.— Դավաճանության լիցենզիա
  • 2005 թ.— Գնել Քինգին
  • 2005 թ.— Դե ինչ, ժամանեցի՞ք — Մարտի
  • 2005 թ.— 2010 — Ուրվականների հետ խոսողը — պրոֆեսոր Ռիկ Փեյն
  • 2006 թ.— Փեսացուի ընկերները
  • 2006 թ.— Անվերջ Սուրբ Ծնունդ
  • 2008 թ.— Փողոցի արքաները — սերժանտ Մայք Քլեյդի
  • 2013 թ.— Անհավանական Բերթ Ուանդերսթոունը — Անհավանական Ռիկ

Մրցանակներ և առաջադրումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://www.si.com/nba/lakers/news/owner-jeanie-buss-gets-engaged-to-comedian-jay-mohr-ak1987
  2. «Jay Mohr Biography». filmreference. 2008. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 30-ին.
  3. «Jay Mohr on Twitter». Twitter.
  4. Tan, Michelle. «Jay Mohr Marries Las Vegas Star Nikki Cox». www.people.com. People Magazine. Վերցված է 2011 թ․ մայիսի 7-ին.
  5. Michelle Tan (2008 թ․ դեկտեմբերի 30). «Jay Mohr Marries Las Vegas Star Nikki Cox». People. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 30-ին.
  6. Staff writer (2008 թ․ դեկտեմբերի 27). «Mohr seeking Cox name addition». United Press International. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 30-ին.
  7. Schillaci, Sophie (2011 թ․ մայիսի 5). «Jay Mohr, Nikki Cox welcome Cinco de Mayo baby». Pop2it - Zap2it. Tribune Media Services.
  8. «Jay Mohr and Jo Koy». adamcarolla.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ հունիսի 11-ին.

Արտաքին հղումներ խմբագրել