Ջեյն Օսթին

անգլիացի վիպասան

Ջեյն Օսթին (անգլ.՝ Jane Austen, դեկտեմբերի 16, 1775(1775-12-16)[1][2][3][…], Սթիվենտոն, Բեյզինքսթոք ընդ Դին, Հեմփշիր, Հեմփշիր, Միացյալ Թագավորություն[4][5][6][…] - հուլիսի 18, 1817(1817-07-18)[6][2][7][…], Վինչեսթեր, Միացյալ Թագավորություն[4][5]), անգլիացի վիպագիր, հայտնի է իր վեց հիմնական վեպերով, որոնցով հեղինակը փորձում է ներկայացնել, նաև քննադատել 18-րդ դարի վերջի Բրիտանական ազնվականությանը։ Օսթինի ստեղծագործությունները հիմնականում միտված են բացահայտելու կանանց կախվածությունը ամուսնությունից` սոցիալական և տնտեսական ապահովություն ստանալու նպատակով։ Նրա ստեղծագործությունները քննադատում են 18-րդ դարի վերջի սենտիմենտալ վեպերը և 19-րդ դարում գրական իրապաշտության անցման մասն են կազմում[10][Ն 1]: Սուր հեգնանքը, իրապաշտությունը, հումորը և սոցիալական խավերի նկարագրություններըը օգնել են նրան համբավ ձեռք բերել քննադատների, գիտնականների և ժամանակակից հանդիսատեսի շրջանում[12]։

Ջեյն Օսթին
անգլ.՝ Jane Austen
Ծննդյան անունանգլ.՝ Jane Austen
Ծնվել էդեկտեմբերի 16, 1775(1775-12-16)[1][2][3][…]
ԾննդավայրՍթիվենտոն, Բեյզինքսթոք ընդ Դին, Հեմփշիր, Հեմփշիր, Միացյալ Թագավորություն[4][5][6][…]
Վախճանվել էհուլիսի 18, 1817(1817-07-18)[6][2][7][…] (41 տարեկան)
Վախճանի վայրՎինչեսթեր, Միացյալ Թագավորություն[4][5]
ԳերեզմանՎինչեսթերի մայր տաճար[8]
Մասնագիտությունգրող, վիպասան և վիպասան
Լեզուանգլերեն
Քաղաքացիություն Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն և  Մեծ Բրիտանիայի թագավորություն
ԿրթությունReading Abbey Girls' School? (1786)[9] և Bournemouth University?
Ժանրերսիրավեպ և գոթական գրականություն
Գրական ուղղություններռեալիզմ
Ուշագրավ աշխատանքներՀպարտություն և նախապաշարմունք, Էմմա, Համոզում, Զգացմունք և բանականություն, Մենսֆիլդ պարկ և Նորթենգերի աբբայություն
Изображение автографа
Ջեյն Օսթին Վիքիքաղվածքում
 Jane Austen Վիքիպահեստում

«Զգացում և զգացմունքայնություն» (անգլերեն՝ Sense and Sensibility, 1811), «Հպարտություն և նախապաշարմունք» (անգլերեն՝ Pride and Prejudice, 1813), «Մենսֆիլդ պարկ» (անգլ.՝ Mansfield Park, 1814), «Էմմա» (անգլերեն՝ Emma, 1816) վեպերի հրատարակությունների շնորհիվ Օսթինը ձեռք է բերել գրողի համբավ։

Օսթինը գրել է նաև երկու հավելյալ վեպ «Նորթենգերի աբբայություն» (անգլերեն՝ Northanger Abbey) և «Բանականության փաստարկներ» (անգլ.՝ Persuasion), որոնք հրատարակվել են հետմահու 1818 թվականին, նաև սկսել էր աշխատել մեկ այլ վեպի վրա՝ «Սենդիթոն» (անգլերեն՝ Sanditon), որը մնաց անավարտ։ Անավարտ մնացին նաև պատանեկան գրականության 3 ձեռագիր հատոր, այդ թվում էպիզոդիկ վեպը (անգլ.՝ episodic novel) «Լեդի Սյուզան»֊ն (անգլ.՝ Lady Susan) ու «Ուոթսոնները» (անգլ.՝ The Watsons) անավարտ վեպը։ Նրա վեց ամբողջական վեպն էլ հազվադեպ են դուրս եկել տպագրությունից, չնայած այն հանգամանքին, որ հրատարակվում էին անանուն և քիչ փառք ու հայտնություն էին բերել նրան կյանքի ընթացքում։

1833 թվականին, արդեն իսկ հետմահու, նրա հանրաճանաչությունը մեծապես աճեց, երբ նրա վեպերը վերահրատարակվեցին Ռիչարդ Բենտլիի «Ստանդարտ վեպերի շարք»-ում (անգլ.՝ Standard Novels series), որը նկարազարդել էր Ֆերդինանդ Պիկերինգը, և վաճառվում էին որպես ժողովածու[13]։ 1869 թվականին, նրա մահից 52 տարի անց, Օսթինի զարմիկ Ջեյմսի (անգլ.՝ James Edward Austen-Leigh) «Ջեյն Օսթինի հուշագրություններ» (անգլ.՝ A Memoir of Jane Austen) հրատարակությունը ամբողջությամբ ներկայացրեց նրա գրական կարիերայի և թվացյալ անհետաքրքիր կյանքի ազդեցիկ տարբերակը։

Օսթինի ստեղծագործությունները եղել են բազմաթիվ քննադատական էսսեների, գրական անթոլոգիաների և ֆիլմերի հիմք, 1940 ականների «Հպարտություն և նախապաշարմունք» - ից (անգլ.՝ Pride and Prejudice) մինչև «Զգացում և զգացմունքայնություն» (անգլ.՝ Sense and Sensibility, 1995), «Էմմա» (անգլ.՝ Emma, 1996), «Մենսֆիլդ պարկ» (անգլ.՝ Mansfield Park, 1999), «Հպարտություն և նախապաշարմունք» - ից (անգլ.՝ Pride and Prejudice, 2005), «Սեր և ընկերություն» (անգլ․՝ Love & Friendship, 2016)։

Կենսագրական աղբյուրներ խմբագրել

 
Օսթինի քրոջը՝ Կասսանդրային, գրած նամակի վերջին էջը, 11 Հունիս, 1799

Ջեյն Օսթինի մասին կենսագրական տեղեկությունները շատ քիչ են և հայտնի են հիմնականում մի քանի պահպանված նամակներից և ընտանիքի անդամների կատարած կենսագրական տվյալների գրառումներից։ [6] Օսթինը իր կյանքի ընթացքում գրել է ավելի քան 3000 նամակ, որից մեզ են հասել միայն 161ը[14]։ Նամակների մեծ մասը ուղղված է Օսթինի ավագ քրոջը՝ Կասանդրային, ով 1843 թվականին այրել է դրանց մեծ մասը, իսկ մյուս մասը՝ պատռել։ Հավանաբար, Կասանդրան ոչնչացրել է նամակները, որպեսզի դրանք չհայտնվեին հարազատների կամ այլոց ձեռքերում, և որ «փոքր զարմիկները չկարդան Օսթինի անկեղծ կամ թթու մտքերը հարևանների կամ ընտանիքի անդամների մասին»[15][Ն 2]։ Օսթինի կյանքի մասին գրառությունների պակասությունը նվազեցնում է ժամանակակից կենսագիրների աշխատելու հնարավորությունը։

Իրավիճակը բարդացավ, երբ հաջորդ սերունդները վերացրին Օսթինի կենսագրական տվյալների արդեն իսկ աղոտ մանրամասները։ Ջեյնի եղբոր՝ Ֆրանսիս Օսթինի ժառանգները ոչնչացրել են ավելի շատ նամակներ։ Նրա եղբոր գրած «Կենսագրական ակնարկ»-ում (անգլ.՝ Biographical Notice, 1818) բացակայում են որոշ մանրամասներ։ Նրա զարմիկի հեղինակած «Օսթինի հուշագրություններ»-ում (անգլ.՝ A Memoir of Jane Austen, 1869), ինչպես նաև Ուիլիամ ու Ռիչարդ Արթուր Օսթին Լեյի «Ջեյն Օսթին։ Կյանքը և նամակները» (անգլ.՝ Jane Austen: Her Life and Letters, 1913) կենսագրական աշխատանքում բացակայում են ընտանիքի մասին տեղեկությունները[17]։ Ընտանիքը և հարազատները ստեղծել էին «լավ ու հանգիստ մորաքույր Ջեյնի» մասին լեգենդը՝ ներկայացնելով մի կնոջ, ով ուներ երջանիկ կյանք, ում համար ընտանիքը կյանքի հիմնական մասն էր[18]։ Գիտնական Յան Ֆերգուսը պնդում է, որ մերօրյա կենսագիրները հակված են ներառել նամակներում և ընտանիքի կենսագրական աշխատանքներում բացակայող մանրամասները, սակայն մարտահրավերը կայանում է նրանում, որ պետք է խուսափել այն բևեռացված տեսակետից, ըստ որի Օսթինը եղել է դժբախտ, «դառնացած ու հիասթափված կին, ով հայտնվել էր տհաճ ընտանիքի թակարդում»[19]։

Կյանքը խմբագրել

Ընտանիքը խմբագրել

Ջեյն Օսթինը ծնվել է 1775 թվականի դեկտեմբերի 16-ին Սթիվենթոն, Համփշիրում (անգլ.՝ Steventon, Hampshire): Նա ծնողների ակնկալած ժամանակից 1 ամիս ուշ է ծնվել, և նրա հայրը նամակում գրել է, որ նրա մայրը «սպասում էր, որ անկողինը կբերեն դեռ մեկ ամիս առաջ»։ Նա նաև հավելել է, որ նրա գալուստը որպես «իր քրոջ ապագա ուղեկից» հատկապես բարի էր[20]։ Ձմեռը առանձնակի խիստ էր 1776 թ․-ին, և միայն ապրիլի 5-ին նա մկրտվեց տեղի եկեղեցում և ստացավ Ջեյն անունը[21]։

 
Սթիվենթոնի(չաշխատող հղում) եկեղեցին, ինչպես նկարագրված է «Օսթինի հուշագրություններ»-ում[22]

Ջեյնի հայր Ջորջ Օսթինը (անգլ.՝ George Austen, 1731–1805 թթ․) եղել է Սթիվենթոնի անգլիական ծխական դպրոցի ռեկտորը[23][Ն 3]: Նա սերում էր հարգված և հարուստ փայտամշակների ընտանիքից։ Քանի որ դարեր շարունակ հարստությունը ժառանգում էին ընտանիքի ավագ որդիները, Ջորջի ընտանիքի ճյուղը հայտնվում է աղքատության մեջ։ Նա և երկու քույրերը որբ էին և պետք է որդեգրվեին հարազատների կողմից։ Նրա քույր Ֆիլադելֆիան մեկնեց Հնդկաստան, որպեսզի ամուսնանա, իսկ Ջորջը ընդունվեց Օքսֆորդի սուրբ Ջոնի քոլեջ (անգլ.՝ St John's College, Oxford), որտեղ էլ հանդիպեց Կասսանդրա Լեյին (1739–1827 թթ․)[25]: Նա սերում էր նշանավոր Լեյ ընտանիքից։ Նրա հայրը «Բոլոր հոգիների քոլեջ»-ի (անգլ.՝ The Warden and the College of the Souls of All Faithful People Deceased in the University of Oxford, England) ռեկտորն էր, որտեղ էլ նա մեծացել էր ազնվականների միջավայրում։ Նրա ամենամեծ եղբայր Ջեյմսը հսկայական կալվածքներ էր ժառանգել իր հորեղբայր Պերոտից՝ իր անունը Լեյ-Պերոտ փոխելու պայմանով[26]։

Ջորջն ու Կասսանդրան նշանադրվեցին 1763 թ․-ին[27]։ Կասսանդրայի հոր մահից 2 ամիս անց 1764 թվականի ապրիլի 26-ին նրանք Բաթումում ամուսնացան հասարակ արարողակարգով Բաթի (անգլ.՝ Bath) եկեղեցում և նույն օրը մեկնեցին Համփշիր[28]։ Նրանց համեստ ապրուստը Ջորջի տարեկան փոքրիկ եկամուտն էր։ Կասանդրան մոր մահից հետո ստացավ փոքրիկ ժառանգություն[29]։ Օսթինները ժամանակավոր կացարան գտան մոտակա Դեանում մինչ 16-րդ դարի Սթիվենթոնի բնակարանի վերանորոգումը։ Այդտեղ ապրելու տարիներին Կասանդրան 3 երեխա ունեցավ՝ Ջեյմսը 1765 թվականին, Ջորջը 1766 թվականին, և Էդվարդը 1767 թվականին[30]։ Նա խնամում էր նորածիններին մի քանի ամիս, հետո նրանց տալիս հարևանությամբ ապրող բուժքույր Էլիզաբեթ Լիթլհուդին, ով խնամում էր երեխաներին մինչ 18 ամսական դառնալը[31]։

Սթիվենթոն խմբագրել

1768-ին ընտանիքը տեղափոխվեց Սթեվենթոն, իսկ 1771-ին ծնվեց նրանց առաջնեկը՝ Հենրին[32]։ Հենց այս ժամանակ Կասսանդրան փոքրիկ Ջորջի մոտ նկատատեց թերզարգացվածության նշաններ։ Նա ագրեսիվ էր, միգուցե խուլ կամ համր, և Կասսանդրան որոշեց հանձնել երեխային հատուկ խնամքի[33]։ 1773-ին ծնվեց Կասսանդրան, 1774-ին ծնվեց Ֆրանսիսը, իսկ 1775 թվականին՝ Ջեյնը[34]։

Ըստ Հոնանի, Օսթինների ընտանիքում տիրում էր բաց, զվարճալի, ինտելեկտուալ մթնոլորտ, որտեղ քննարկվում էին այն անհատների

 
Սթիվենթոնի(չաշխատող հղում) ծխական տունը, ինչպես նկարագրված է «Ջեյն Օսթինի հուշագրություններ»-ում, որը գտնվում էր հովտում, շրջապատված մարգագետիններով[22]

գաղափարները, որոնց հետ Օսթինը կարող էր քաղաքական կամ հասարակական տարակարծություն ունենալ[35]։ Ընտանիքը ապավինում էր ազգականների հովանավորությանը և հյուրընկալում տարբեր ընտանիքների[36]։ Կասսանդրա Օսթինը 1770 թվականի ամառը անցկացրեց Լոնդոնում, Ջորջի քրոջ` Ֆիլադեֆիայի և նրա դուստր Էլիզայի հետ[37][Ն 4]: Ըստ Լե Ֆայեի, Ֆիլադելֆիա և Էլիզա Հանքոքները «գյուղական Համփշիրի խաղաղ երկնքում փայլող պայծառ աստղեր էին, արտագնա ճանափարհորդությունների և Լոնդոնյան նորաձև կյանքի ներկայացուցիչներից, ովքեր օգնել են Ջեյնին ընդլայնել մտահորիզոնը և իրենց ուրույն ազդեցությունն են ունեցել նրա հետագա կյանքի ու աշխատանքների վրա»[38]։

1770-1780-ական թվականներին Կասսանդրա Օսթենի զարմիկ Թոմաս Լեյը հաճախ էր այցելում նրանց՝ հրավիրելով երիտասարդ Կասսիին այցելելու նրանց Բաթում 1781 թվականին։ Ջեյնի մասին առաջին հիշատակումները հայտնվում են ընտանեկան փաստաթղթերում իր վերադարձի մասին․ «նրանք արդեն տուն էին հասնում, երբ տեսան Ջեյնին ու Չարլզին, ընտանիքի երկու փոքրերին, ովքեր միասին պետք է հասնեին Նյու Դաուն և կառքով վերադառնային տուն»[39]։ Լե Ֆաեն գրում է. «Օսթինի կանխատեսումերը աղջկա մասին իրականացան։ Քույրերը երբեք այդքան մոտ չեն եղել, որքան Կասսանդրան ու Ջեյնը։ Յուրահատուկ կապվածություն ունեին նաև Կասսանդրան և Էդվրդը ,Ջեյնն ու Հարրին»[40]։

1773-ից 1796 թվականներին Ջորջ Օսթինը ավելացրեց իր եկամուտը հողագործությամբ և 3 կամ 4 տղաների հետ տանը պարապելով[41]։ Օսթինների եկամուտը մոտ 200 եվրո էր, որը բավականին համեստ եկամուտ էր այդ ժամանակների համար[42]։ Համեմատության համար նշենք, որ բարձր խավի պատկանող ընտանիքի եկամուտը 1000- ից 5000 եվրո էր, իսկ դարբինի կամ գորգագործի եկամուտը՝ 100 եվրո[42]։

Կյանքի այս հատվածում Օսթինը հաճախ էր այցելում եկեղեցի, շփվում հարևանների և ընկերների հետ[Ն 5], կարդում իր հեղինակած վեպերը ընտանեկան երեկույթների ժամանակ։ Հարևանների հետ շփվելը ենթադրում էր պարել՝ որևէ մեկի տանը կամ քաղաքային սրահում կազմակերպած երեկույթներին[43]։ Նրա եղբայր Հենրին ասում էր. «Ջեյնը պաշտում էր պարելը ու պարում էր գերազանց»[44]։

Կրթությունը խմբագրել

1783 թվականին Օսթինին և քրոջը՝ Կասանդրային, ուղարկեցին Օքսֆորդ՝ տիկին Աննա Քոլեի մոտ կրթվելու, ով մեկ տարի անց տեղափոխվեց

 
Ջեյնի(չաշխատող հղում) քրոջ և ամենամոտ ընկերոջ՝ Կասսանդրա Օսթինի ուրվանկարը

Սաութհեմփթոն և քույրերին տարավ իր հետ։ Աշնանը 2 քույրերին ուղարկեցին տուն, քանի որ նրանք վարակվել էին տիֆով, և Օսթինը մահամերձ էր[45]։ Այդուհետ Օսթինը շարունակեց կրթություն ստանալ տանը, հետո 1785-ից քրոջ հետ սկսեց հաճախել դպրոց, որը ղեկավարում էր տիկին Լա Տորնելը[46]։ Դպրոցի ուսումնական ծրագիրը ներառում էր ֆրանսերեն, ուղղագրություն, ասեղնագործություն, պար, երաժշտություն, թատրոն։ 1786 թվականի դեկտեմբերին աղջիկները տուն վերադարձան, քանի որ 2 աղջիկների վարձը վճարելը Օսթինների ընտանիքի համար ծանր էր[47]։ 1786 թվականից հետո Օսթինը «իր ընտանիքի սահմաններից դուրս այլևս ոչ մի տեղ չապրեց»[48]։

Կրթության բաց մնացած հատվածը նա լրացրեց ընթերցանության շնորհիվ՝ հոր և եղբայրների՝ Հենրիի և Ջեյմսի ուղղորդմամբ[49]։ Ըստ Իռեն Կոլինսի, «Օսթինը ինչպես և տղաները օգտվում էին նույն գրքերից», որոնցով իր հայրը դասավանդում էր[50]։ Հոր և ընտանիքի բարեկամ Վարեն Հասթինգի գրադարանները բաց էին Օսթինի առաջ։ Այս գրքերի հավաքածուն հսկայական ու բազմաբնույթ գրադարան էր կազմում։ Նրա հայրը քաջալերում էր Օսթինի` երբեմն համարձակ գրելու փորձերը և երկու քրոջն էլ ապահովում էր թղթերով և գրելու ու նկարելու համար անհրաժեշտ այլ իրերով[51]։

Թատրոնը Օսթինի կրթության կենսական մասն էր։ Վաղ մանկությունից սկսած նրա ընտանիքի անդամներն ու ընկերները ռեկտորական ամբիոնում բեմադրում էին բազմաթիվ ներկայացումներ, այդ թվում նաև՝ Ռիչարդ Բրինսլի Շերիդանի (անգլ.՝ Richard Brinsley Butler Sheridan) «Մրցակիցները» (անգլ.՝ The Rivals, 1775) և Դեյվիդ Գարիկի «Բոն Տոն»(անգլ.՝ Bon Ton): Օսթինի մեծ եղբայր Ջեյմսը գրում էր նախաբաններ և էպիլոգներ, և հավանաբար, Օսթինը մասնակցում էր այդ գործերին, սկզբում որպես դիտող, հետո նաև որպես մասնակից[52]։ Հիմնականում ներկայացումները կատակերգական էին, որտեղից էլ կարող ենք ենթադրել, թե ինչպես է Օսթինը օժտվել երգիծելու կարողությամբ[53]։ 12 տարեկանում նա փորձում էր դրամաներ գրել և իր դեռահասության տարիներին 3 դրամա գրեց[54]։

Ջուվենիլիա (անգլ․՝ Juvenilia) (1787–1793) խմբագրել

11 տարեկանից, գուցե նաև ավելի շուտ, Օսթինը պատմություններ ու պոեմներ էր գրում իր ու ընտանիքի զվարճանքի համար[55]։ Այս աշխատանքներում ամենօրյա կյանքի մանրամասները չափազանցված էին, ըստ Ջանետ Թոդի, «պատմությունները լի են կանանց հզորության, արտոնությունների, անօրինական պահվածքի, ընդհանուր բարձր ոգու մասին երևակայությամբ»[56]։ Հետագայում Օսթինը համախմբեց 1787-ից 1793 թվականներին գրված իր 29 վաղ գործերի պատճեները 3 տետրերում, որոնք ներկայումս հայտնի են «Ջուվենիլիա» (անգլ.՝ Juvenilia) անվամբ։ Նա 3 տետրերը կոչում էր «Առաջին հատոր», «Երկրորդ հատոր», «Երրորդ հատոր», և նրանք պահպանում էին այդ թվականներին Օսթինի գրած 90․000 բառեր[57]։ Գիտնական Ռիչարդ Ջենկինսը «Ջուվենիլիա»-ն (անգլ.՝ Juvenilia) որակում է որպես մոլեգին ու անարխիկ և համեմատում այն 18-րդ դարի վիպագիր Լաուրենս Ստերենի աշխատանքների հետ[58]։

Այս աշխատանքների մեջ կա նաև 1790 թվականին գրված «Սեր ու ընկերություն» (անգլ.՝ Love and Friendship) երգիծական վեպը, որտեղ նա ծաղրում է

 
Հենրի(չաշխատող հղում) 4-րդի դիմանկարը:

հանրահայտ սենտիմենտալիզմի էլեմենտներով հագեցած վեպերը[59]։ Հաջորդ տարի նա գրեց «Անգլիայի պատմությունը» (անգլ.՝ The History of England)՝ նրա քրոջ Կասանդրայի կողմից արված 34 էջանոց ջրաներկով մանրանկարի ձեռագիր տարբերակը։ Օսթինի գրած պատմությունը նմանակում է հանրաճանաչ պատմական ստեղծագործությունները, մասնավորապես Օլիվեր Գոլդսմիթի «Անգլիայի պատմությունը» (անգլ.՝ The History of England) (1764)[60]: Հոնանը պնդում է, որ «Սեր և ընկերություն»-ը(անգլ.՝ Love and Friendship) գրելուց հետո Օսթինը որոշեց գրել գումարի համար` գրելը դարձնելով իր հիմնական աշխատանքը, այլ կերպ ասած, որոշեց դառնալ պրոֆեսիոնալ գրող։ 18 տարեկանում Օսթինը սկսեց գրել ավելի երկար և բարդ ու մտածված ստեղծագործություններ[61]։

1792 թվականի օգոստոսին՝ 17 տարեկանում, Օսթինը սկսեց գրել «Կատերին կամ Բոուերը» (անգլ.՝ Catharine or the Bower), որը նրա հասուն աշխատանքների սկիզբն էր[61]։ Մեկ տարի անց նա սկսեց, բայց անավարտ թողեց «Պարոն Չառլ Գրադիսոն կամ երջանիկ մարդը, կատակերգություն 6 մասով» (անգլ.՝ Sir Charles Grandison or the happy Man, a comedy in 6 acts) կատակերգությունը[62]։

Երբ 18 տարեկանում, առաջին անգամ, Օսթինը դարձավ հորաքույր, նա նորածին զարմիկին ուղարկեց 5 կարճ պիեսներ «Ջուվենիլիա»-ից (անգլ.՝ Juvenilia) ,որոնք ներկայումս հայտնի են «Հատվածներ» (անգլ.՝ Scraps), և ներկայացնում են «Երիտասարդ կնոջ վարքի մասին կարծիքները և նկատողությունները»։ 1793 թվականին մեկ այլ զարմուհու համար Օսթինը գրեց ևս 2 պիես։ Սրանք ձեռագիր վկայություններ էին, որոնց վրա Օսթինը շարունակեց աշխատել 1811թվականին, իսկ 1814 թվականին զարմիկները հավելումներ կատարեցին[63]։

1793-ից 1795 թվականներին Օսթինը գրեց «Լեդի Սյուզան» (անգլ.՝ Lady Susan) էպիզոդիկ վեպը, որը հաճախ համարվում է նրա ամենանպատակային և խորը ստեղծագործություններից մեկը[64]։ Այն նման չէ Օսթինի մյուս գործերին։ Օսթինի կենսագիր Քլարի Թոմարին նկարագրում է վեպի հերոսուհուն որպես «գիշատիչ, ով օգտագործում է իր խելքն ու հմայքը՝ խաբելու, օգտագործելու և գայթակղելու իրեն սիրողներին, ընկերներին, ընտանիքի անդամներին»։

Թոմ Լեֆրոյ խմբագրել

Երբ Օսթինը քսան տարեկան էր, նրա հարևան Թոմ Լեֆրոյը 1795 թվականի դեկտեմբերից մինչև 1796 թվականի հունվար այցելում է Սթիվենթոն։ Նա նոր էր ավարտել համալսարանը և պիտի տեղափոխվեր Լոնդոն փաստաբանական դասընթացների։ Լեֆրոյն ու Օսթինը ծանոթացել էին հարևանների կազմակերպված երեկույթի ժամանակ, և Կասանդրային ուղղված Օսթինի նամակներից պարզ է դառնում, որ նրանք բավական ժամանակ էին անցկացրել միասին. «Ես կարծես վախենում եմ պատմել քեզ, թե ինչպես ենք ես ու իմ իռլանդացի ընկերը մեզ դրսևորել։ Պատկերացրու ամենաապշեցնող ամեն ինչը պարելու և իրար հետ նստելու ժամանակ»[65]։

 
Թոմաս(չաշխատող հղում) Լանգլոիս Լեֆրոյ(1855); Թոմաս Լեֆրոյը հասուն տարիքում խոստովանել է, որ սիրահարված է եղել Օսթինին. «Դա տղայական սեր էր»[66]:

Թոմաս Լեֆրոյը հասուն տարիքում խոստովանել է, որ սիրահարված է եղել Օսթինին. «Դա տղայական սեր էր»[66]։

Օսթինը իր քրոջն ուղղված առաջին պահպանված նամակում գրել էր, որ Լեֆրոյը «շատ կնամեծար, գեղեցիկ և հաճելի երիտասարդ է»[66]։

Հինգ օր հետո մեկ այլ նամակում Օսթինը գրել էր, որ նա իր «ընկերոջից» այլ «առաջարկ» էր ակնկալում. «Ես պետք է մերժեմ նրան, քանի դեռ նա չի խոստացել նվիրել իր սպիտակ վերարկուն», ինչից հետո շարունակում է. «Ես կապավինեմ պարոն Թոմ Լեֆրոյին, ով ինձ չի հետաքրքրում» և կմերժի մնացածին[66]։ Հաջորդ օրը Օսթինը գրեց. «Կգա այդ օրը, երբ ես վերջին անգամ կսիրաբանեմ Թոմ Լեֆրոյի հետ, և երբ դու ստանաս այս նամակը, այն արդեն ավարտված կլինի։ Արցունքներս հոսում են, երբ ես գրում եմ այս մելամաղձոտ միտքը»[66]։

Հոլփերինը զգուշացնում էր, որ Օսթինը հաճախ ծաղրում էր հայտնի սենտիմենտալ գրականությունը իր նամակներում, և Լեֆրոյի մասին որոշ արտահայտություններ հեգնական են եղել։ Համենայն դեպս պարզ է, որ Օսթինը տարված է եղել Լեֆրոյով, և իր ոչ մի երկրպագու չի կարողացել համեմատվել նրա հետ[66]։

Հետո Լեֆրոյների ընտանիքը միջամտեց և Թոմին հեռու ուղարկեցին հունվարի վերջին։ Ամուսնությունը անարդյունավետ էր, և թե՛ Լեֆրոյը, թե՛ Օսթինը դա գիտակցում էին։ Նրանցից ոչ մեկը գումար չուներ, Թոմը ֆինանսական կախում ուներ իր պապիկի եղբորից, ով ապրում էր Իռլանդիայում։ Երբ Թոմ Լեֆրոյը այցելում էր Հեմփշիր, հեռու էր մնում Օսթիներից, և Ջեյն Օսթինը այլևս երբեք չի տեսնում նրան[67]։ 1798 թվականի նոյեմբերին Լեֆրոյը դեռ Օսթինի մտքում էր, քանի որ քրոջն ուղղված նամակում գրել էր, որ Թոմի բարեկամներից մեկի հետ էր թեյում և ցանկանում էր հարցնել նրա մասին, սակայն չհամարձակվեց հարցնել[68]։

Վաղ շրջանի ձեռագրերը (1796֊1798 թթ.) խմբագրել

«Լեդի Սյուզան»֊ն (անգլ.՝ Lady Susan) ավարտելուց հետո Օսթինը սկսեց իր առաջին մեծածավալ վեպը՝ «Էլիանոր և Մարիաննա»֊ն (անգլ.՝ Elinor and Marianne)։ Նրա քույրը մտաբերում էր, որ Օսթինը այն կարդացել էր ընտանիքի համար մինչև 1796 թվականը և պատմել էր դրա մասին նամակների միջոցով։ Առանց պահպանված ձեռագրերի անհնար կլիներ հասկանալ, թե սկզբնական ձեռագրերից որքանն է պահպանվել 1811 թվականին անանուն տպագրված «Զգացում և զգացմունքայնություն» (անգլ.՝ Sense and Sensibility) վեպում[69]։

1976 թվականին Օսթինը սկսեց իր երկրորդ վեպը, «Առաջին տպավորություններ» (անգլ.՝ First Impressions), որը հետագայում տպագրվեց «Հպարտություն և նախապաշարմունք» (անգլ.՝ Pride and Prejudice) վերնագրով։ Նա ավարտեց սկզբնական տարբերակը 1797 թվականի օգոստոսին, 21 տարեկանում։ Այս վեպը, ինչպես մյուս բոլոր վեպերը, Օսթինը կարդում էր իր ընտանիքի համար դեռ անավարտ վիճակում[70]։ Այդ ժամանակ նրա հայրը արեց Օսթինի վեպերը տպագրելու առաջին փորձը։ 1797 թվականի նոյեմբերին Ջորջ Օսթինը գրեց Լոնդոնում աշխատող տպագրիչ Թոմաս Քեդելին, որպեսզի նա տպագրի «Առաջին տպավորություններ» (անգլ.՝ First Impressions) վեպը։ Քեդելը հետ ուղարկեց պարոն Օսթինի նամակը՝ նշելով, որ այն մերժվել է։ Օսթինը միգուցե չիմացավ էլ իր հոր թափած ջանքերի մասին[71]։ «Առաջին տպավորություններ» (անգլ.՝ First Impressions) վեպի ավարտից հետո Օսթինը վերադարձավ «Էլիանոր և Մարիաննա» (անգլ.՝ Elinor and Marianne) վեպին, և 1797 թվականի նոյեմբերից մինչև 1798 թվականի երկրորդ կեսը վերանայեց այն ամբողջությամբ՝ հեռացնելով էպիզոդիկ վեպի ձևաչափը, ավելացնելով երրորդ կերպարին և վեպը մոտեցնելով «Զգացում և զգացմունքայնություն» (անգլ.՝ Sense and Sensibility) վեպին[72]։ 1797 թվականին Օսթինը հանդիպում է իր զարմուհի Էլիզա դե Ֆոլիդին, ում առաջին ամուսնուն գլխատել էին, ինչի պատճառով նա ստիպված էր փախչել Անգլիա, որտեղ էլ նա ամուսնացել էր Հենրի Օսթինի հետ[73]։ Ամուսնու մահապատժի նկարագրությունը Օսթինի մեջ վախ սերմանեց Ֆրանսիական Հեղափոխության նկատմամբ, որը շարունակվեց իր ամբողջ կյանքում[73]։

1798 թվականին «Էլիանոր և Մարիաննա» (անգլ.՝ Elinor and Marianne) վեպի վերանայումից հետո Օսթինը սկսեց գրել իր երրորդ վեպը, որի նախնական վերնագիրը «Սյուզան» (անգլ.՝ Susan) էր (հետագայում «Նորթենգերի աբբայություն» (անգլ.՝ Northanger Abbey)։ Այն հայտնի Գոթական վեպի երգիծանք էր[74]։ Օսթինը ավարտեց իր ստեղծագործությունը մեկ տարի անց։ 1803 թվականի սկզբին Հենրի Օսթինը առաջարկեց «Սյուզան» (անգլ.՝ Susan) վեպը Լոնդոնում աշխատող հրատարակիչ Բենջամին Քրոսբիին, ով վճարեց 10 ֆունտ ստերլինգ հեղինակայի իրավունքի համար։ Քրոսբին խոստացավ վաղ հրատարակում և գովազդեց, որ գիրքը մամուլում էր, բայց ոչինչ ավելին[75]։ Ձեռագիրը մնաց Քրոսբիի մոտ չհրատարակված վիճակում, սակայն 1816 թվականին Օսթինը վերագնեց հեղինակային իրավունքը նրանից[76]։

Բաթ և Սաութհեմփթոն (անգլ.՝ Bath and Southampton) խմբագրել

1800 թվականի դեկտեմբերին Ջորջ Օսթինը հանկարծակի հայտարարեց թոշակի անցնելու և Բաթ տեղափոխվելու որոշման մասին[77]։ Թոշակի անցնելն ու ճամփորդելը օգտակար էին տարեց Օսթինների համար, սակայն Ջեյն Օսթինը ապշած էր իր միակ հարազատ տնից հեռանալու մասին լուրից[78]։ Բաթում ապրելու տարիները արդյունավետ չեղան գրող Օսթինի համար։ Այնտեղ ապրելու տարիներին նա վերանայեց «Սյուզան» (անգլ.՝ Susan) վեպը, սկսեց «Ուոթսոնները» (անգլ.՝ The Watsons) վեպը, սակայն անավարտ թողեց։ Օսթինի համար արդյունավետ էին 1795֊1799 թվականները[79]։ Հաճախ պնդում են, որ Օսթինը Բաթում երջանիկ չէր, ինչն էլ պատճառ էր հանդիսացել, որ նա կորցնի գրելու նկատմամբ հետաքրքրությունը։ Սակայն նույնքան հավանական է, որ հանրային ակտիվ կյանքն էր նրան հետ պահում շատ գրելուց[80][Ն 6]։ Այս ընթացքում Օսթինը շատ էր ճանապարհորդում հարավային Անգլիայով, ինչը բարդացնում էր ծավալուն վեպ գրելը[81]։ Օսթինը վաճառեց «Սյուզան» (անգլ.՝ Susan) վեպի հեղինակային իրավունքը հրատարակիչ Քրոսբիին 10 ֆունտ ստերլինգով[82]։ Սակայն ընկերությունը երբեք չհրատարակեց վեպը[82]։

1801-1804 թվականների Կասանդրային ուղղված բոլոր նամակները վերացվել էին անհայտ պատճառներով[83]։ 1802 թվականի դեկտեմբերին Օսթինը ստացավ մեզ հայտնի միակ ամուսնության առաջարկությունը Հարիս Բիգ֊Ուիթերից, ով Օսթինի և իր քրոջ ընկերների փոքր եղբայրն էր։ Բիգ֊Ուիթերը նոր էր ավարտել Օքսֆորդում ուսումը և վերադարձել Բասինգսթոն։ Օսթինը ընդունեց ամուսնության առաջարկությունը։ Ջեյնի զարմուհի Քերոլայնը նշում էր, որ Հարիսը գրավիչ տղամարդ չէր, խոսում էր շատ քիչ, ագրեսիվ էր և անքաղաքավարի։ Սակայն Ջեյնը ճանաչում էր նրան երիտասարդ տարիներից, և այս ամուսնությունը օգտակար էր իր և իր ընտանիքի համար։ Հարիսը հարուստ ընտանիքի ժառանգ էր, և այդ ունեցվածքով Օսթինը կարող էր օգնել իր ընտանիքին։ Սակայն հաջորդ առավոտյան Օսթինը գիտակցում է իր սխալը և մերժում առաջարկը[84]։ Ոչ մի նամակ կամ օրագիր չի պահպանվել, որով հնարավոր է հասկանալ, թե Օսթինը ինչպես էր վերաբերվում այս առաջարկին[85]։ Իրվինը բնութագրում էր Բիգ֊Ուիթերին որպես մարդ …ում դժվար էր հավանել, առավել ևս սիրել[86]:

1814 թվականին Օսթինը իր զարմուհի Ֆանի Նայթին ուղղված պատասխան նամակում նրան խորհուրդ էր տալիս չընդունել առաջարկությունը, եթե չի հավանում նրան։ «Ցանկացած բան ավելի գերադասելի է, քան առանց սիրո ամուսնությունը»[87]։ Անգլիացի գիտնական Դուգլաս Բուշը գրել էր, որ Օսթինը «ամուսինների միջև սիրո մեծ տեսլական ուներ»[88]։ Հնարավոր է, որ «Զգացում և զգացմունքայնություն» (անգլ.՝ Sense and Sensibility) վեպում ինքնակենսագրական մաս կա, երբ Էլինոր Դաշվուդը ասում է. «վատագույնը և անուղղելին բոլոր չարիքներից՝ սխալ մարդու հետ կապն է»[88]։

 
Ջեյն(չաշխատող հղում) Օսթին, ջրաներկով նկար, Կասսանդրա, 1804.[89]

1804 թվականին Օսթինը սկսել, սակայն անավարտ էր թողել «Ուոթսոնները» (անգլ.՝ The Watsons) վեպը, որը պատմում էր աղքատ հոգևորականի և նրա չորս չամուսնացած աղջիկների մասին։ Սազերլենդը նշում է, որ վեպը «կախվածություն ունեցող կանանց կյանքի ծանր տնտեսական իրականության նկարագրությունն է»[90]։

Անգլիացի գիտնականներ Հոնանն ու Թոմալինը պնդում են, որ Օսթինը վեպն անավարտ է թողել 1805 թվականի հունվարի 21֊ին հոր մահվան պատճառով[91]։

Հոր հանկարծակի մահը Ջեյնին, Կասանդրային և նրանց մորը թողեց անհույս ֆինանսական դրության մեջ։ Էդվարդ, Ջեյմս, Հենրի և Ֆրենսիս (Ֆրենկ) Օսթինները խոստացան ֆինանսապես աջակցել իրենց մորն ու քույրերին[92]։ 1805 թվականի հունիսին Օսթիները այցելեցին Սթիվենթոն և Գոդմերշեմ։ Աշնանը նրանք տեղափոխվեցին ծովափնյա Ուորթինգ` Սասեքս ափի մոտ, որտեղ էլ ապրում էին Ստենֆորդ Քոթեջում։[h] Այստեց էլ Օսթինը ավարտեց «Լեդի Սյուզան» (անգլ.՝ Lady Susan) վեպը։ 1806 թվականին ընտանիքը տեղափոխվեց Սաութհեմփթոն, որտեղ ապրում էին Ֆրենկ Օսթինի և նրա կնոջ տանը[93]։

1809 թվականի ապրիլի 5֊ին Օսթինը նամակ գրեց Ռիչարդ Քրոսբիին. առաջարկեց «Սյուզան» (անգլ.՝ Susan) վեպի նոր տարբերակը և խնդրեց, որ վերադարձնի նախնական տարբերակը։ Քրոսբին պատասխանեց, որ նա չէր խոստացել հրատարակել գիրքը հստակ ժամկետում, և որ Օսթինը կարող է վերագնել ձեռագիրը 10 ֆունտ ստերլինգով։ Այդ ժամանակ Օսթինը հնարավորություն չուներ գնելու հեղինակային իրավունքը[94], սակայն 1816 թվականին նա կարողացավ գնել այն[95]։

Չոութոն (անգլ.՝ Chawton) խմբագրել

 
Չաութոնի(չաշխատող հղում) քոթեջը, որտեղ ապրել է Ջեյն Օսթինը իր կյանքի վերջին 8 տարիների ընթացքում։ Ներկայումս այն Ջեյն Օսթինի տուն-թանգարանն է։

1809 թվականին Էդվարդը մորն ու քույրերին առաջարկեց Չոութոն քոթեջը։ Ջեյնը, Կասանդրան և նրանց մայրը տեղափոխվեցին քոթեջ 1809 թվականի հուլիսի 7֊ին[96]։ Այստեղ կյանքն ավելի հանդարտ էր, քան Բաթում 1800 թվականին։ Ջեյնի զարմուհի Աննան ընտանիքի կյանքը նկարագրելիս ասում էր. «շատ հանգիստ կյանք էր, մեր մորաքույրները ոչ միայն տնային տնտեսուհիներ էին, այլ նաև աղքատների հետ էին աշխատում և գրել կամ կարդալ էին սովորեցնում երեխաներին»[97]։

Տպագրված հեղինակ խմբագրել

Ջեյն Օսթինի տարիներին ամուսնացած կանայք իրավունք չունեին պայմանագրեր կնքել, և տարածված տարբերակ էր, երբ կանայք իրենց ստեղծագործությունները տպագրում էին արական սեռի ներկայացուցիչ բարեկամի անունով[98]։ Ինչպես շատերը, այնպես էլ Օսթինը, ստիպված էր իր գրքերը տպագրել անանուն[99]։ Այդ ժամանակ հասարակությունն ընկալում էր կնոջը որպես կին և մայր, իսկ գրողները, ովքեր իրենց օրվա մեծ մասը գրում էին, չէին համարվում կանացի։ Հետևաբար կանանց գրքերը հիմնականում տպագրվում էին անանուն[100]։

Չոութոնում ապրելու տարիներին Ջեյն Օսթինը հրատարակեց չորս վեպ, որոնք լավ ընդունվեցին հասարակության կողմից։ Եղբոր շնորհիվ հրատարակիչ Թոմաս Էգերթոնը համաձայնեց հրատարակել «Զգացում և զգացմունքայնություն» (անգլ.՝ Sense and Sensibility) վեպը կոմիսիոն վճարման պայմանով։ Այս տարբերակում գրողն ինքն էր պարտավոր վճարել չվաճառված գրքի տպագրության ծախսերը, ինչպես նաև պետք է վաճառքից ստացված գումարի որոշ մասը հատկացվեր հրատարակչությանը։

Տպագրման մեկ այլ միջոց էր հեղինակային իրավունքի վաճառքը, որից Օսթինն օգտվեց «Հպարտություն և նախապաշարմունք» (անգլ.՝ Pride and Prejudice) վեպի տպագրության ժամանակ[101]։ «Զգացում և զգացմունքայնություն» (անգլ.՝ Sense and Sensibility) վեպը տպագրվեց 1811 թվականի հոկտեմբերին և նշված էր, որ գիրքը գրվել է «մի Լեդիի կողմից»[99]։ Քանի որ կոմիսիոն վճարում էր, Էգերթոնը օգտագործել էր թանկ թուղթ և գինը որոշված էր 15 շիլինգ[99]։

 
«Զգացում(չաշխատող հղում) և զգացմունքայնություն» վեպի առաջին հրատարակության շապիկը (1811)

Գրախոսությունները բավական բարեխոսական էին և վեպը լայն մասսայականություն էր վայելում երիտասարդության շրջանում[102]։ Օսթինի գրքերը սկսեցին տպագրվել ավելի մեծ ծավալներով, որը արտասովոր էր այդ ժամանակահատվածի համար։ Վեպերը հրատարակվում էին 750 («Զգացում և զգացմունքայնություն» (անգլ.՝ Sense and Sensibility)) ֊ 2000 («Էմմա» (անգլ.՝ Emma)) օրինակով։ Քանի որ Օսթինի գրքերը տպագրվում էին կոմիսիոն վճարումով, հրատարակչությունը պատրաստ էր տպագրել ավելի մեծ ծավալներով[103]։

«Զգացում և զգացմունքայնություն» (անգլ.՝ Sense and Sensibility) վեպի վաճառքից Օսթինը ստացավ 140 ֆունտ ստերլինգ[104], ինչը նրան տվեց որոշակի ֆինանսական և հոգեբանական անկախություն[105]։ Այս վեպից հետո հրատարակված գրքերում արդեն նշվում էր, որ գիրքը գրված է «Զգացում և զգացմունքայնություն» (անգլ.՝ Sense and Sensibility) վեպի հեղինակի կողմից։ Օսթինի օրոք ոչ մի գիրք չի կրել իր անունը[99]։ 1813 թվականի հունվարին Էգերթոնը տպագրեց «Հպարտություն և նախապաշարմունք» (անգլ.՝ Pride and Prejudice) վեպը։ Օսթինը այս ստեղծագործության հեղինակային իրավունքը վաճառեց Էգերթոնին 110 ֆունտ ստերլինգով[99]։ Շահույթն ավելացնելու համար Էգերթոնը էժան թուղթ էր օգտագործում և վաճառում 18 շիլինգով[99]։ Եթե Օսթինը չվաճառեր գրքի հեղինակային իրավունքը, նա կաշխատեր 475 ֆունտ ստերլինգ, ինչը իր հոր տարեկան աշխատավարձի կրկնակին էր[99]։ 1813 թվականի հոկտեմբերին Էգերթոնը սկսեց վաճառել երկրորդ հրատարակությունը, և ամբողջ տպաքանակը վաճառվում էր վեց ամսվա ընթացքում։ Այս վեպի վաճառքը ամենամեծն էր իր ծավալներով[106]։

Օսթինի վեպերը թարգմանվում և տպագրվում էին ֆրանսերեն առանց նրա իմացության[107]։ Գրաքննադատ Նոել Քինգը նշում էր, որ Ֆրանսիայում Օսթինի գրքերը թարգնանողը ունի անգլերեն լեզվի սահմանափակ գիտելիքներ, և երբեմն Օսթինի գրածների բովանդակությունն ու հերոսները տարբերվում են[108]։ 1821 թվականին Ֆրանսիայում առաջին անգամ թարգմանվեց Օսթինի «Բանականության փաստարկներ» (անգլ.՝ Persuasion) վեպը, որտեղ նա նշված էր գրքի հեղինակ[109]։

1815 թվականի նոյեմբերին արքայազն Ռեգենտի գրադարանավար Ջեյմս Քլարկը հրավիրեց Օսթինին Լոնդոն։ Թեև Օսթինը չէր համակրում արքայազնին, նա չէր կարող մերժել հրավերը[110]։ Հետագայում նա գրեց «Վեպի Ծրագիրը» (անգլ.՝ Plan of a Novel) երգիծական ստեղծագործությունը, որը հիմնված էր իր ստեղծագործությունների վերաբերյալ արված գրադարանավարի առաջարկների վրա, և սա կարծես վրեժ լիներ գրադարանավարի նյարդայնացնող նամակների համար[111]։

1815 թվականին Օսթինը իր աշխատանքը տեղափոխեց Էգերթոն մոտից Ջոն Մուրեյի մոտ, ով 1815 թվականի դեկտեմբերին տպագրեց «Էմմա» (անգլ.՝ Emma) վեպը, իսկ 1816 թվականի փետրվարին՝ «Մենսֆիլդ պարկ» (անգլ.՝ Mansfield Park) վեպը։ «Էմմա» (անգլ.՝ Emma) վեպը բավականին լավ վաճառվեց, սակայն «Մենսֆիլդ պարկ» (անգլ.՝ Mansfield Park) վեպը ոչ այնքան։ Սրանք Ջեյն Օսթինի օրոք տպագրված վերջին վեպերն էին[112]։

Մինչ Մուրեյը պատրաստում էր «Էմմա» (անգլ.՝ Emma) վեպի տպագրությունը, Օսթինը սկսեց «Էլիոթները» (անգլ.՝ The Elliots) վեպը, որը հետագայում տպագրվեց «Բանականության փաստարկներ» (անգլ.՝ Persuasion) անվանումով։ Օսթինը առաջին տարբերակը ավարտեց 1816 թվականի հուլիսին։ «Էմմա» (անգլ.՝ Emma) վեպի տպագրությունից հետո Հենրի Օսթինը վերագնեց «Սյուզան» (անգլ.՝ Susan) վեպի հեղինակային իրավունքը Քրոսբիից, սակայն ֆինանսական խնդիրների պատճառով Օսթինը ի վիճակի չէր տպագրել այս վեպերից և ոչ մեկը։ Հենրի Օսթինի բանկը սննկացավ 1816 թվականի մարտին, ինչի պատճառով նա և իր եղբայրները մեծ գումարներ կորցրին։ Հենրին և Ֆրենկը այլևս ի վիճակի չէին օգնել մորն ու քույրերին[113]։

Հիվանդությունն ու մահը խմբագրել

1816 թվականին Օսթինը վատառողջ էր, սակայն արհամարհում էր բոլոր նախանշանները։ Բժիշկ Վինսենտ Քոփը ախտորոշում է Էդիսոնի հիվանդությունը որպես մահվան պատճառ, սակայն Օսթինի վերջնական հիվանդությունը համարվում էր Հոջկինի լիմֆոմա (անգլ.՝ Hodgkin's lymphoma) հիվանդության արդյունք[114][Ն 7]։

Նա շարունակում էր գրել անկախ իր հիվանդությունից։ «Էլիոթները» (անգլ.՝ The Elliots) վեպի ավարտից դժգոհ՝ նա վերանայում է վերջին երկու գլուխները, որոնք ավարտեց 1816 թվականի օգոստոսի 6֊ին [Ն 8]։ 1817 թվականի հունվարին Օսթինը սկսեց «Եղբայրները» (անգլ.՝ The Brothers) վեպը, որը հրատարակվեց «Սենդիթոն» (անգլ.՝ Sanditon) անվանումով 1925 թվականին։ Օսթինը գրեց միայն տասներկու գլուխը և դադարեցրեց այն հիվանդության պատճառով[117]։ Օսթինը իր գրիչը վայր դրեց 1817 թվականի մարտի 18֊ին[118]։

Օսթինի հիվանդությունը գնալով զարգանում էր, ինչի հետևանքով նա էներգիայի պակաս էր զգում և քայլելու բարդություններ, իսկ ապրիլ ամսին արդեն գամվեց անկողնուն։ Մայիսին Կասանդրան և Հենրին բուժման նպատակով նրան բերեցին Վինչեսթեր, սակայն այդ ժամանակ Օսթինն արդեն հոգեվարքի մեջ էր[118]։ 1817 թվականի հուլիսի 18֊ին 41֊ամյա Ջեյն Օսթինը վախճանվեց Վինչեսթերում։ Հենրիի կապերի շնորհիվ նրան թաղեցին Վինչեսթերի Գերեզմանոցում[119]։

Հետմահու հրատարակումներ խմբագրել

 
Վինչեսթերի տունը, որտեղ Օսթինը ապրել է և մահացել

Օսթինի մահից հետո Կասանդրան, Հենրին և Մուրեյը կազմակերպեցին «Բանականության փաստարկներ» (անգլերեն՝ Persuasion) և «Նորթենգերի աբբայություն» (անգլերեն՝ Northanger Abbey) վեպերի հրատարակումը [Ն 9]։ Հենրի Օսթինի շնորհիվ առաջին անգամ Ջեյն Օսթինը համարվեց վեպերի հեղինակ[121]։ Վաճառքը բավականին հաջող էր, և մինչև 1818 թվականի վերջը միայն 321 օրինակ էր մնացել չվաճառված[122] :

1832 թվականին Ռիչարդ Բենթլին գնեց Օսթինի բոլոր վեպերի հեղինակային իրավունքները և 5 հատորով հրատարակեց այն։ 1833 թվականի հոկտեմբերին Բենթլին թողարկեց Օսթինի վեպերի առաջին ամբողջական հավաքածուն։ Այդ ժամանակվանից Օսթինի վեպերը անընդհատ վերատպվում են[123]։

Մատենագիտություն խմբագրել

Վաղ շրջանի ստեղծագործություններ խմբագրել

  • «Երեք քույր» (անգլ.՝ The Three Sisters)
  • «Սեր և ընկերություն» (անգլ.՝ Love and Freindship)
  • «Անգլիայի պատմություն» (անգլ.՝ The History of England)
  • «Գեղեցիկ Կասանդրան» (անգլ.՝ The Beautifull Cassandra)

Ավարտուն վեպեր խմբագրել

Անավարտ ստեղծագործություններ խմբագրել

Նշումներ խմբագրել

  1. Oliver MacDonagh says that Sense and Sensibility "may well be the first English realistic novel" based on its detailed and accurate portrayal of what he calls "getting and spending" in an English gentry family.[11]
  2. Important details about the Austen family were almost certainly elided by intention, such as mention of Austen's brother George, whose undiagnosed developmental challenges led the family to send him away from home; the two brothers sent away to the navy at an early age; or mention of the sisters' wealthy Aunt Leigh-Perrot, arrested and tried on charges of larceny.[16]
  3. Irene Collins estimates that when George Austen took up his duties as rector in 1764, Steventon comprised no more than about thirty families.[24]
  4. Philadelphia had returned from India in 1765 and taken up residence in London; when her husband returned to India to replenish their income, she stayed in England. He died in India in 1775, with Philadelphia unaware until the news reached her a year later, fortuitously as George and Cassandra were visiting. See Le Faye, 29–36
  5. For social conventions among the gentry generally, see Collins (1994), 105
  6. Doody agrees with Tomalin; see Doody, "Jane Austen, that disconcerting child", in Alexander and McMaster 2005, 105.
  7. Claire Tomalin prefers a diagnosis of a lymphoma such as Hodgkin's disease.[115]
  8. The manuscript of the revised final chapters of Persuasion is the only surviving manuscript for any of her published novels in her own handwriting.[116] Cassandra and Henry Austen chose the final titles and the title page is dated 1818.
  9. Honan points to "the odd fact that most of [Austen's] reviewers sound like Mr. Collins" as evidence that contemporary critics felt that works oriented toward the interests and concerns of women were intrinsically less important and less worthy of critical notice than works (mostly non-fiction) oriented towards men.[120]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Бельский А. А. Остин // Jane Austen (ռուս.)М.: Советская энциклопедия, 1962. — Т. 5.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France Jane Austen (1775-1817) (ֆր.) — 2011.
  3. 3,0 3,1 Oxford Dictionary of National Biography / C. MatthewOxford: OUP, 2004.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Аустен, Джен (ռուս.) // Энциклопедический словарь / под ред. И. Е. АндреевскийСент-Питерсберг: Брокгауз — Ефрон, 1890. — Т. II. — С. 471.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Остин Джейн // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 Бельский А. А. Остин // Краткая литературная энциклопедия (ռուս.)М.: Советская энциклопедия, 1962. — Т. 5.
  7. 7,0 7,1 7,2 BeWeB
  8. Jane Austen: A great English novelist - Winchester Cathedral
  9. Why did Jane Austen go to school in Reading?Museum of Reading.
  10. Grundy (2014), 195–197
  11. MacDonagh (1991), 65, 136–137.
  12. Looser, Devoney (2017). The Making of Jane Austen. Baltimore, MD: Johns Hopkins University Press. էջ 2. ISBN 978-1-4214-2282-4.
  13. Looser, Devoney (2017). The Making of Jane Austen. Baltimore, MD: Johns Hopkins University Press. ISBN 978-1-4214-2282-4.
  14. Le Faye (2005), 33
  15. Le Faye (2004), 270; Nokes (1998), 1; Le Faye (2005), 33
  16. Nokes (1998), 1–2; Fergus (2005), 3–4
  17. Nokes (1998), 2–4; Fergus (2005), 3–4; Le Faye (2004), 279
  18. Fergus (2005), 3–4
  19. Fergus (2005), 4
  20. Le Faye (2004), 27; Nokes (1998), 51
  21. Le Faye (2004), 27
  22. 22,0 22,1 Le Faye (2004), 20
  23. Todd (2015), 2
  24. Collins (1994), 86
  25. Le Faye (2004), 3–5, 11
  26. Le Faye (2004), 8; Nokes (1998), 51
  27. Le Faye (2004), 11
  28. Le Faye (2004), 11; Nokes (1998), 24, 26
  29. Le Faye (2004), 12; Nokes (1998), 24
  30. Le Faye (2004), 11, 18, 19; Nokes (1998), 36
  31. Le Faye (2004), 19
  32. Nokes (1998), 37; Le Faye (2004), 25
  33. Le Faye (2004), 22
  34. Nokes (1998), 37; Le Faye (2004), 24–27
  35. Honan (1987), 211–212
  36. Todd (2015), 4
  37. Nokes (1998), 39; Le Faye (2004), 22–23
  38. Le Faye (2004), 29
  39. Le Faye (2004), 46
  40. Le Faye (2004), 26
  41. Honan (1987), 14, 17–18; Collins (1994), 54.
  42. 42,0 42,1 Irvine (2005) p.2
  43. Tomalin (1997), 101–103, 120–123, 144; Honan (1987), 119.
  44. Quoted in Tomalin (1997), 102; see also Honan (1987), 84
  45. Le Faye (2004), 47–49; Collins (1994), 35, 133.
  46. Todd (2015), 3
  47. Tomalin (1997), 9–10, 26, 33–38, 42–43; Le Faye (2004), 52; Collins (1994), 133–134
  48. Le Faye (2004), 52
  49. Grundy (2014), 192–193; Tomalin (1997), 28–29, 33–43, 66–67; Honan (1987), 31–34; Lascelles (1966), 7–8
  50. Collins (1994), 42
  51. Honan (1987), 66–68; Collins (1994), 43
  52. Le Faye (2014), xvi–xvii; Tucker (1986), 1–2; Byrne (2002), 1–39; Gay (2002), ix, 1; Tomalin (1997), 31–32, 40–42, 55–57, 62–63; Honan (1987), 35, 47–52, 423–424, n. 20.
  53. Honan (1987), 53–54; Lascelles (1966), 106–107; Litz (1965), 14–17.
  54. Tucker (1986), 2
  55. Le Faye (2004), 66; Litz (1986), 48; Honan (1987), 61–62, 70; Lascelles (1966), 4; Todd (2015), 4
  56. Todd (2015), 4–5
  57. Southam (1986), 244
  58. Jenkyns (2004), 31
  59. Litz (1965), 21; Tomalin (1997), 47; Honan (1987), 73–74; Southam (1986), 248–249
  60. Honan (1987), 75
  61. 61,0 61,1 Honan (1987), 93
  62. Southam (1986), 187–189
  63. Sutherland (2005), 14; Doody (2014) 87–89
  64. Honan (1987), 101–102; Tomalin (1997), 82–83
  65. Quoted in Le Faye (2004), 92.
  66. 66,0 66,1 66,2 66,3 66,4 66,5 Halperin (1985), 721
  67. Le Faye (2014), xviii; Fergus (2005), 7–8; Tomalin (1997), 112–120, 159; Honan (1987), 105–111.
  68. Halperin (1985), 722
  69. Sutherland (2005), 16–18; LeFaye (2014), xviii; Tomalin (1997), 107, 120, 154, 208.
  70. Le Faye (2004), 100, 114.
  71. Le Faye (2004), 104; Sutherland (2005), 17, 21; quotations from Tomalin (1997), 120–122.
  72. Le Faye (2014), xviii–xiv; Fergus (2005), 7; Sutherland (2005), 16–18, 21; Tomalin (1997), 120–121; Honan (1987), 122–124.
  73. 73,0 73,1 King, Noel "Jane Austen in France" Nineteenth-Century Fiction, Vol. 8, No. 1, June 1953 p. 2.
  74. Litz (1965), 59–60.
  75. Tomalin (1997), 182.
  76. Le Faye (2014), xx–xxi, xxvi; Fergus (2005), 8–9; Sutherland (2005), 16, 18–19, 20–22; Tomalin (1997), 199, 254.
  77. hubbard, susan. «Bath». seekingjaneausten.com. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 25-ին.
  78. Collins (1994), 8–9.
  79. Sutherland (2005), 21.
  80. Le Faye (2014) xx–xxii; Fergus (2005), 8; Sutherland (2005), 15, 20–22; Tomalin (1997), 168–175; Honan (1987), 215.
  81. Irvine, 2005 4.
  82. 82,0 82,1 Irvine, 2005 3.
  83. Halperin (1985), 729
  84. Le Faye (2014), xxi; Fergus (2005), 7–8; Tomalin (1997), 178–181; Honan (1987), 189–198.
  85. Le Faye (2005), 51.
  86. Irvine (2005), 3
  87. Letter dated 18–20 November 1814, in Le Faye (1995), 278–282.
  88. 88,0 88,1 Halperin (1985), 732
  89. Kirkham (2005), 68–72; Auerbach (2004), 19.
  90. Sutherland (2005), 15, 21.
  91. Le Faye (2014) xxii; Tomalin (1997), 182–184; Honan (1987), 203–205.
  92. Honan (1987), 213–214.
  93. Tomalin (1997), 194–206.
  94. Tomalin (1997), 207.
  95. Le Faye (2014), xx–xxi, xxvi; Fergus (2005), 8–9; Sutherland (2005), 16, 18–19, 20–22; Tomalin (1997), 182, 199, 254.
  96. Le Faye (2014), xxii; Tomalin (1997), 194–206; Honan (1987), 237–245; MacDonagh (1991), 49.
  97. Grey, J. David; Litz, A. Waton; Southam, B. C.; Bok, H.Abigail (1986). The Jane Austen companion. Macmillan. էջ 38.
  98. Irvine, 2005 14.
  99. 99,0 99,1 99,2 99,3 99,4 99,5 99,6 Irvine, 2005 15.
  100. Irvine, 2005 10–15.
  101. Fergus (2014), 6; Raven (2005), 198; Honan (1987), 285–286.
  102. Honan (1987), 289–290.
  103. For more information and a discussion of the economics of book publishing during this period, see Fergus (2014), 6–7, and Raven (2005), 196–203.
  104. Irvine (2005) p.15
  105. Honan (1987), 290, Tomalin (1997), 218.
  106. Le Faye (2014), xxiii; Fergus (1997), 22–24; Sutherland (2005), 18–19; Tomalin (1997), 236, 240–241, 315, n. 5.
  107. King, Noel "Jane Austen in France" from Nineteenth-Century Fiction pp. 1–28, Vol. 8, No. 1, June 1953 pp. 1–2.
  108. King, Noel "Jane Austen in France" from Nineteenth-Century Fiction pp. 1–28, Vol. 8, No. 1, June 1953 pp. 5–6.
  109. King, Noel "Jane Austen in France" from Nineteenth-Century Fiction pp. 1–28, Vol. 8, No. 1, June 1953 page 5.
  110. Austen letter to James Stannier Clarke, 15 November 1815; Clarke letter to Austen, 16 November 1815; Austen letter to John Murray, 23 November 1815, in Le Faye (1995), 296–298.
  111. Halperin (1985), 734
  112. Le Faye (2014), xxv–xxvi; Sutherland (2005), 16–21; Fergus (2014), 12–13, 16–17, n.29, 31, n.33; Fergus (2005), 10; Tomalin (1997), 256.
  113. Le Faye (2014), xx, xxvi; Fergus (2014), 15; Tomalin (1997), 252–254.
  114. For detailed information concerning the retrospective diagnosis, its uncertainties and related controversies, see Honan (1987), 391–392; Le Faye (2004), 236; Grey (1986), 282; Wiltshire, Jane Austen and the Body, 221.
  115. Tomalin (1997), Appendix I, 283–284; see also A. Upfal, "Jane Austen's lifelong health problems and final illness: New evidence points to a fatal Hodgkin's disease and excludes the widely accepted Addison's", Medical Humanities, 31(1),| 2005, 3–11. doi:10.1136/jmh.2004.000193
  116. Tomalin (1997), 255.
  117. Tomalin (1997), 261.
  118. 118,0 118,1 Todd (2015), 13
  119. Le Faye (2014), xxv–xxvi; Fergus (1997), 26–27; Tomalin (1997), 254–271; Honan (1987), 385–405.
  120. Honan (1987), 317.
  121. Tomalin (1997), 272.
  122. Tomalin (1997), 321, n.1 and 3; Gilson (1986), 136–137.
  123. Gilson (1986), 137; Gilson (2005), 127; Southam (1986), 102.

Աղբյուրներ խմբագրել

  • Cambridge paperback guide to literature in English, By Ian Ousby, Cambridge University Press, 1996.

Արտաքին հղումներ խմբագրել

 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Ջեյն Օսթին հոդվածին