Ջեյն Փիրս

ամերիկացի քաղաքական գործիչ

Ջեյն Մինս Ապպլետոն Փիրս (անգլ.՝ Jane Means Appleton Pierce,մարտի 12, 1806(1806-03-12)[1][2][3][…], Hampton, Ռոքինգհեմ շրջան, Նյու Հեմփշիր, ԱՄՆ - դեկտեմբերի 2, 1863(1863-12-02)[1][2][4], Անդովեր, Էսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ), նախագահ Ֆրանկլին Պիրսի կինը և Միացյալ Նահանգների առաջին տիկինը`1853 թվականից մինչև 1857 թվականը։

Ջեյն Փիրս
անգլ.՝ Jane Pierce
 
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր մարտի 12, 1806(1806-03-12)[1][2][3][…]
Ծննդավայր Hampton, Ռոքինգհեմ շրջան, Նյու Հեմփշիր, ԱՄՆ
Վախճանի օր դեկտեմբերի 2, 1863(1863-12-02)[1][2][4] (57 տարեկան)
Վախճանի վայր Անդովեր, Էսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ
Թաղված Old North Cemetery
Քաղաքացիություն  ԱՄՆ
Ի ծնե անուն անգլ.՝ Jane Means Appleton
Հայր Jesse Appleton?
Մայր Elizabeth Means?[5]
Ամուսին Ֆրանկլին Փիրս
Զավակներ Benjamin Pierce?, Franklin Pierce?[2] և Frank Robert Pierce?[2]
 
Ինքնագիր Изображение автографа

Մանկություն և հարսանիք խմբագրել

Ծնվել է Հեմփթոնում, Նյու Հեմփշիրում, եպիսկոպոս Ջեսսի Էփլթոնի, և Բոուդոյնի քոլեջի փոխնախագահ Էլիզաբեթ Մինս-Էփլթոնի ընտանիքում։ Երեխա ժամանակ Ջեյնը փոքր, ամաչկոտ և փխրուն երեխա է եղել[6]։ Այն բանից հետո, երբ հայրը մահացել է, մոր հետ տեղափոխվել է Էմհերսթ, Նյու Հեմփշիր։

Թե ինչ պայմաններում են հանդիպել Ջեյն Ապլետոնը և Ֆրանկլին Փիրսը, անհայտ է։ 1834 թվականի նոյեմբերի 19-ին Պիրսը, 30 տարեկան հասակում, ամուսնացել է 28-ամյա Ջեյնի հետ՝ Էմհուրստում հարսնացու մոր տանը։ Համեստ արարողությունը անց է կացրել վարդապետ Սիլաս Այկենը։ Զույգերն իրենց մեղրամիսն անցկացրել են Վաշինգտոնի մերձակայքում[7]։

Երեխաներ խմբագրել

Նրանք ունեցել են ուներ երեք երեխա,բոլորը մահացել են մանուկ հասակում։

  • Ֆրանկլին Փիրս կրտսեր (1836) - մահացել է ծնվելուց երեք օր անց։
  • Ֆրենկ Ռոբերտ Պիրս (1839-1843) - Մահացել էհամաճարակային տիֆից։
  • Բենջամին Պիրս (ապրիլի 13, 1841 - հունվարի 6, 1853) - մահացել է գնացքի վթարի հետևանքով Պիրսի երդմնակալությունից երկու ամիս առաջ։
 
Ձեյն Մինս Ապպլետոն Պիրս

ԱՄՆ առաջին տիկին խմբագրել

1852 թվականին Պիրսը դարձել է Դեմոկրատական կուսակցության նախագահի թեկնածու։ Այս լուրից Ջեյնը ուշաթափվել է[8]։ Երբ Փենսը մեկնել էր Նյուպորտ, 11-ամյա որդի Բենջամինը գրել է նրան. «Հուսով եմ, որ նա չի ընտրվի, քանի որ ես չէի ցանկանա լինել Վաշինգտոնում, և ես գիտեմ, որ դու նույնպես»։ Բայց նորընտիր նախագահը համոզված էր, որ նոր գրասենյակը ձեռնտու է Ջենիին։

Պիրսը դեմ էր նախագահ ընտրվելու իր թեկնածությանը։ Երբ նրանց որդին՝ Բենջամինը, մահացել է գնացքի վթարից, Փիրսը դա համարել է Աստծո դժգոհությունը իր ամուսնու քաղաքական ամբիցիաներից[9]։ Իր որդու մահից հետո Ջենին տառապում էր մելանխոլիայից, և նա թոշակի է անցել։ Պիրսը երբեք չի ապաքինվել ողբերգությունից։ Երկու տարի անցկացրել է Սպիտակ տան բնակելի սենյակներում։ Առաջին տիկնոջ պարտականությունները հանձնել է իր մորաքույր Էբբի Քենթ-Մինսը՝ զինվորական քարտուղար Ջեֆերսոն Դևիսի կնոջը[10]։

Մահ խմբագրել

Պիրսը մահացել է տուբերկուլյոզից (ինչպես նրա հայրը) 1863 թվականի դեկտեմբերի 2-ին Անդովերում, Մասաչուսեթս։ Նրան թաղել են Հյուսիսային գերեզմանատանը Կոնկորդում, Նյու Հեմփշիր, նրա ամուսինը թաղվել է նրա կողքին՝ 1869 թվականին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Caroli B. B. Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Lundy D. R. The Peerage
  3. 3,0 3,1 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 GeneaStar
  5. Pas L. v. Genealogics — 2003.
  6. «Jane Pierce (American first lady)» (անգլերեն).
  7. «New Hampshire Historical Society - HISTORICAL NEW HAMPSHIRE». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 26-ին.
  8. Jane Pierce First Spouse Gold Coins
  9. «IPL website». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 26-ին.
  10. «Jane Pierce Biography :: National First Ladies' Library». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 19-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեյն Փիրս» հոդվածին։