Ջեյն Հոքինգ

Անգլիացի հեղինակ

Ջեյն Բերիլ Հոքինգ Ջոնս (օրիորդական ազգանուն՝ Ուայլդ, մարտի 29, 1944(1944-03-29)[1], Սենթ Օլբանս, Հարթֆորշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն, հանրությանը հայտնի է, որպես Ջեյն Հոքինգ), անգլիացի հեղինակ և դասախոս։ Նա Սթիվեն Հոքինգի նախկին կինն է[4] և «Ճանապարհորդություն դեպի անսահմանություն։ Իմ կյամքը Սթիվենի հետ» ինքնակենսագրական գրքի հեղինակը։

Ջեյն Հոքինգ
Ծնվել էմարտի 29, 1944(1944-03-29)[1] (80 տարեկան)
ԾննդավայրՍենթ Օլբանս, Հարթֆորշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
ԿրթությունՈւեսթֆիլդ քոլեջ, St Albans High School for Girls? և Քեմբրիջի համալսարան
Գիտական աստիճանփիլիսոփայության դոկտոր (ապրիլ 1981)
Մասնագիտությունինքնակենսագիր, գրող, լեզվաբան և ուսուցչուհի
ԱմուսինՋոնաթան Հելլիեր Ջոնս[2]
ԵրեխաներԼյուսի Հոքինգ[3], Ռոբերտ Հոքինգ[3] և Թիմ Հոքինգ[3]

Կենսագրություն խմբագրել

Հոքինգը ծնվել է Բերիլ և Ջորջ Ուայլդերի ընտանիքում։ Նա մեծացել է Հերթֆորդշիր նահանգի Սենթ Օլբանս քաղաքում և հետագայում սովորել է լեզուներ[5]։ Նա Սթիվեն Հոքինգին հանդիպել է ընդհանուր ծանոթների կազմակերպած խնջույքին, վաղ 1960-ականներին։ Անգամ երբ Սթիվենի մոտ հայտնաբերվել է ամիոտրոֆիկ սկրելոզ, նրանք 1965 թվականին ամուսնացել են Սենթ Օլբանսում[6]։ Զույգն ունեցել է երեք երեխա՝ Ռոբերտը (1967), Լյուսին (1969) և Թիմոֆին (1979)։

Իր առաջին ամուսնության ժամանակ Ջեյնը խնամելով իր հիվանդ ամուսնուն, մեծ սթրես է տարել։ 2004 թվականի հարցազրույցի ժամանակ նա նշել է, որ նրանք հաճախ են կռիվներ ունեցել, քանի որ նա քրիստոնյա էր, իսկ Սթիվենը աթեիստ և նա իր ամուսնուն փորձում էր ապացուցել աստծո գոյությունը։ Նա նաև նշել է, որ նա բաժանվելուց հետո դեռևս կապ է պահպանում իր նախկին ամուսնու հետ[7]։

Մի քանի տարի աշխատելով իր դոկտորական թեզի վրա, Ուեսվիլդ քոլեջում ներկայացնելուց հետո, 1981 թվականի ապրիլին նա ստացավ իր դոկտորական կոչումը միջնադարյան իսպանական գրականության բաժնում[8]։ Հոքինգը և իր ամուսինը առանձնացել են 1990 թվականին և հինգ տարի անց՝ բաժանվել։ 1996 թվականին նա ամուսնացել է երաժիշտ Ջոնաթան Հիլեր Ջոնսի հետ[9]։ Ամուսնանալուց հետո Հոքինգը շարունակում է հետևել իր նախկին ամուսնուն, օգնելով առողջական խնդիրների հարցում, քանի որ նա շարունակում էր աշխատել իր տեսությունների վրա[10]։

Հետագա կյանք խմբագրել

1999 թվականին Հոքինգը իր առաջին ամուսնության մասին գրել է «Երաժշտությունը շարժում է աստղերը։ Կյանքը Սթիվենի հետ» ինքնակենսագրական գիրքը։ 2007 թվականին հրատարակվեց գրքի թարմացվաց տարբերակը, որը կոչվում է «Ճանապարհորդություն դոպի անսահմանություն։ Իմ կյանքը Սթիվենի հետ»[5] և դրա հիման վրա նկարահանվել է «Ամեն ինչի տեսություն» մրցանակակիր ֆիլմը։

Հոքինգը իր երկրորդ ամուսնու հետ ապրում է Անգլիայում։

Աշխատանքներ խմբագրել

  • «Երաժշտությունը շարժում է աստղերը։ Կյանքը Սթիվենի հետ», Macmillan Publishers, Լոնդոն, 1999 ISBN 0-333-74686-4
  • «Ճանապարհորդություն դեպի անսահմանություն։ Իմ կյանքը Սթիվենի հետ», Alma Books 2007 ISBN 1-84688-065-3

Մեդիայում խմբագրել

2004 թվականի «Հոքինգ» ֆիլմում Ջեյն Հոքինգի դերը կատարել է Լիզա Դիլոնը։ 2014 թվականի «Ամեն ինչի տեսությունը» ֆիլմում նրա դերը կատարել է Ֆելիսիթի Ջոնսը, որի համար արժանացել է Լավագույն դերասանուհի մրցանակ։ Այդ ֆիլմը նկարահանվել էր նրա ինքնակենսագրական գրքի հիման վրա[11]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  2. Google Books(բազմ․) — 2005.
  3. 3,0 3,1 3,2 https://www.hawking.org.uk/biography
  4. «L'attribution de la Medaille D'or Pie XI» [The allocation of the Pius XI Gold Medal] (PDF) (French). Pontificia Acadedemia Scientiarvm. 1975. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 23-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. 5,0 5,1 Anderson, L.V. (2014 թ․ նոյեմբերի 7). «How Accurate Is The Theory of Everything?». Վերցված է 2015 թ․ փետրվարի 8-ին.
  6. Ferguson, Kitty (2012 թ․ հունվարի 3). Stephen Hawking: An Unfettered Mind. St. Martin's Press. ISBN 978-0-230-34060-2.
  7. «Jane Hawking: Brief history of a first wife». The Guardian. 2004 թ․ ապրիլի 3. Վերցված է 2016 թ․ հունիսի 18-ին.
  8. http://simplyknowledge.com/science/stephen-hawking
  9. Ferguson, Kitty (2011). Stephen Hawking: His Life and Work. Transworld. ISBN 978-1-4481-1047-6.
  10. Adams, Tim (2004 թ․ ապրիլի 3). «Brief history of a first wife». The Observer. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 11-ին.
  11. Anderson, L.V. (2014 թ․ նոյեմբերի 7). «How Accurate Is The Theory of Everything?». Slate. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 11-ին.

Արտաքին հղումներ խմբագրել