Ջեյմս Փիս

Շոտլանդացի կոմպոզիտոր

Քենեթ Ջեյմս Փիսը ([անգլ․՝ Kenneth James Peace] ծնված՝ 1963 թ․ սեպտեմբերի 28-ին Փեյզլիում [[[Անգլիա|անգլ․]]՝ Paisley, դաել․՝ Pàislig]) շոտլանդացի կոմպոզիտոր, դասական դաշնակահար և արվեստագետ է։

Ջեյմս Փիսը իո տանը՝ Վիսբադենում
Տանգօ Միլօնգա երի 26 (Ջեյմս Փիս)

Կենսագրություն խմբագրել

Ջեյմս Փիսը ծնվել է Փեյզլիում (Շոտլանդիա [[[Անգլիա|անգլ]]․՝ Scotland] [դաել․՝ Alba]) 1963 թ․ սեպտեմբերի 28-ին[1]։ Նա իր մանկության մեծ մասն անցկացրել է Շոտլանդիայի արևմուտքում գտնվող ծովափնյա հանգստավայր քաղաք Հելենսբուրգում (աեգլ․՝ Helensburgh [դաել․՝ Baile Eilidh])։ Նրա ընտանիքում եղել են բազում արվեստի գործիչներ (օրինակ՝ Ջոն ՄաքԳին [[[Անգլիա|անգլ․]]՝ John McGhie]), և նա բարեկամ է 20-րդ դարի առաջին կեսի հայտնի պարային երաժշտության կոմպոզիտոր՝ Ֆելիքս Բրնսի (անգլ․՝ Felix Burns) հետ[1][2]։ Նա դաշնամուրի դասեր է ստացել 8 տարեկանից և առաջին անգամ հանրության առջև ելույթ ունեցել 14 տարեկանում՝ կատարելով Սքոթ Ջոպլինից (անգլ․՝ Scott Joplin) երաժշտական համար։ Մեկ տարի անց նա նշանակվել է Դամբարտոնի (անգլ․՝ Dumbarton [դաել․՝ Dún Bhreatann]) Սբ․ էնդրյու եկեղեցու երգեհոնահար, իսկ 16 տարեկանում թույլտվություն է ստացել սկսել իր կրթությունը Շոտլանդիայի երաժշտության և դրամայի թագավորական ակադեմիայում՝ (այժմ՝ Շոտլանդիայի թագավորական կոնսերվատորիա [[[Անգլիա|անգլ․]]՝ Royal Conservatoire of Scotland]) որպես երբեմնի ամենաերիտասարդ ամբողջ դրույքով գործող ուսանողը[1][2][3][4]։ 1983 թ․ նա ավարտել է Գլազգոյի համալսարանը՝ (անգլ․՝ University of Glasgow) ստանալով դաշնամուրի դասավանդման և կատարման բակալավրի կոչում[5][6]։ Հաջորդ տարում նա արժանացել է դիպլոմի՝ Շոտլանդիայի երաժշտության և դրամայի թագավորական ակադեմիայի՝ ՇԵԴԹԱ նվագախմբի հետ Ֆելիքս Մենդելսոնի (գերմ․՝ Felix Mendelssohn Bartholdy) առաջին դաշնամուրային կոնցերտը կատարելու համար[5][6]։ Կրթությունը թողնելուց հետո՝ նա ավելի շատ էր պահանջված որպես դաշնակահար և 1988-1991 թթ․ ապրել է Էդինբուրգում (անգլ․՝ Edinburgh [դաել․՝ Dùn Èideann])[1][2]։

Ջեյմս Փիսը բնակվել է Բադ Նաուհայմում (գերմ․՝ Bad Nauheim) 1991-2009 թթ․[3][4]։ 1998 թ․-ից նա ուսումնասիրել է տանգոն՝ թողարկելով Tango éscoces (Շոտլանդական տանգո)[7] տանգոյից ոգեշնչված իր սեփական դաշնամուրային գործերի սկավառակը[6], իսկ 2002 թ․՝ դարձել Վիկտորիայի երաժշտության քոլեջի անդամը[2][8]։ Նույն տարում նա մեկնել է սոլո համերգների շրջագայության Հյուսիսիսային Գերմանիայով (գերմ․՝ Deutschland) սեպտեմբեր/հոկտեմբեր ամիսներին և Հեռավոր Արևելք[4][9] նոյեմբերին՝ կատարելով իր Տանգո XVIIՀոնկիոյում (անգլ․՝ Hong Kong)[10]։ Տոկիոյում (անգլ․՝ Tokio) նա պարգևատրվել է Մրջազգային դաշնամուրային դուների միության (անգլ;՝ International Piano Duo Association) հուշամեդալով[1][2][11]։

Հաջորդ տարիներին նրա ելութները կենտրոնացած էին Եվրոպայում (անգլ․՝ Europa)։ Նա իր  տանգո կատարումներն իրականացրել է հետևյալ մայրաքաղաքներում՝ Ամստերդամ, Աթենք[12], Բեռլին[13], Բրյուսել, Հելսինկի[14], Լիսաբոն, Լոնդոն, Մադրիդ, Օսլո[15], Ռեյկյավիկ[16] և Վիեննա։

2005 թ․ նա Փարիզում (Ֆո․՝ Paris) ստացել է Լյուտեոի միջազգային ասոցիացիայի (Ֆո․՝ Académie Internationale de Lutèce) ոսկե մեդալ[1][2], իոկ 2008 թ․՝ դարձել Լոնդոնի երաժշտության քոլեջի (անգլ․՝ London College of Music) դասախոս՝ ի պատիվ տանգոյում իր ունեցած նեցած ներդրումների ճանաչմանը[2]։

Էդինբուրգում կարճ ժամանակահատված մնալուց հետո նա 2010 թ․[2] փետրվարին վերադարձավ Վիսբադեն՝ (գերմ․՝ Wiesbaden) Գերմանիա[1]։ Այս ամենը հանգեցրեց ստերծագործական նոր խթանների, և նա նկարահանեց իր սեփական որոշ գործերից կարճ տեսահոլովակներ։ Այս ժանրի իր գործերից է՝ Կ․ Ջեյմս Փիսը Վիսբադենում փաստագրական կինոնկարը[17][18][19]։

Վկայագրեկ և մրցանակներ խմբագրել

1-ին մրցանակ, Մրցակցուքյուն «Անյես Միլար» (անգլ․՝ Agnes Miller Prize for sight reading), Գլազգո, 1983 թ.[5]

1-ին մրցանակ, Մրցակցուքյուն դաջնամուրի նվագակցություն համար«ԵԻՇ» (անգլ․՝ Educational Institute of Scotland [կամ E.I.S.] Prize for piano accompaniment), Գլազգո, 1984 թ.[5]

1-ին մրգանակ, Մրցակցուքյուն ատեախոսությանի համար «Սիըելիուս» (անգլ․՝ Sibelius Essay Prize), Գլազգո, 1985 թ.[5]

Դիպլոմ, Նոմպոգիցիայի Մրցակցուքյուն «ՏԻՄ»համար (իտալ․՝ Torneo Internazionale di Musica կամ T.I.M.), Հռոմ, 2000 թ.[1][2]

Դիպլոմ, Հիմնադրում «ԻԲԼԱ» (անգլ․՝ IBLA Foundation), Նյու Յորք, 2002 թ.[1][2]

Պատվո շթանշան, Միջազգային դաշնամուրային դուոների միության, Տոկիո, 2002 թ.[1][2][11]

Ոսկե Մեալ, Լյուտես միշազգային ասոցիացիայի (Ֆո․՝ Académie Internationale de Lutèce) Փարիզ, 2005 թ.[1][2]

Հիմնական ստեղծագործությունները խմբագրել

 
Առաջիե էջ, Հավերժության երգ երի 32

Ջրվեժը երի 3 համերգային ֆլեյտայի և դաշեուրի համար

Հովվերգությու երի 4 անգյիակաե եղջրափող համար

Աուբադ երի 9 աեգլիակաե երջրափող և լարայն նվագախումբի համար

Լենտո Լակրիմոսո երի 10 թավջութակի և դաջնամուրի համար

Մոռացված տերևներ երի 12 թավջութակի և նվագախմբի համար

Սոնատ երի 16 հոբոյի և դաշնամուրի համար

Բալլադ երի 18 նվագախումբի համար

Հանդիսավոր երթ №1 երի 19 Երգեհոնի և նվագախումբի համար

Հանդիսավոր երթ №2 երի 22 նվագախումբի համար

Ոսկե աշուն երի 25 Կլառնետի և լարայն կվարտետի համատր համար[20]

Հավերժության երգ երի 32 սոպրանոյի և թառյակ համար[1]

24 Տանգո դաշեուրի համար[1][17][18][19]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 Բիրգիտտա Լամպերտ։ «Առանց ծակող հնչյունների»։ Wiesbadener Tagblatt (Գերմանական թերթ), 10 փետրվարի, 2010 թ․
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 Ուլիա Անդերտոն։ «Տանգոն կապում է տխուր պատմությունը»։ Wiesbadener Kurier (Գերմանական թերթ), 24 մարտի, 2012 թ․
  3. 3,0 3,1 Սաբին Կլեին։ «Իմ երաժշտությունն ինձ նման է՝ շաո ռոմանտիկ»։ Frankfurter Rundschau (Գեմրանական թերթ), 1992 թ․, համար 264, էջ 2
  4. 4,0 4,1 4,2 «James Peace», Frizz (Գերմանական ամսագիր), 2004 թ․ Հուեվար, էջ 5
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Մանֆրեդ մերզ։ «Վիրտուոզ և զգայական ռոմանտիկ աշխարհ»։ Wetterauer Zeitung (Գերմանական թերթ), 12 Նոյեմբերի ․1992 թ․, համար 264, էջ 19
  6. 6,0 6,1 6,2 Գ․ Մյուլլեր։ «Դաշնամուրի հոգին պարում է տանգո»։ Kulturspiegel Wetterau (Գերմանական թերթ), 17 մայիոի, 2001 թ․, համար 5
  7. National Library of Scotland։ Tango escocés
  8. Լա Կադենա (Հոլանդաիան ամսագիր)։ 2002 թ․ Սեպտեմբեր, էջ 26
  9. The Tango Times of New York (Ամերիկյան ամսագիր)։ Թողարկման համարը 39, 2002-ի ձմեռ, էջեր 1,2,4 և 5
  10. «Տեղեկագիր «TangoTang», Հոեկոեգ, 8 հոկտեմբերի, 2002 թ․ (Wayback machine)». Արխիվացված օրիգինալից 2004 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2004 թ․ օգոստոսի 6-ին.
  11. 11,0 11,1 Միշազգային դաշնամուրային դուոների միության, Տոկիո. Մրցանակիրնրի ցուցակ, 2002 թ․
  12. Համերգայիե ձրագիր Աթենքից, {Για σένα, Αγγελική}, 27 հոկտեմբերի, 2016 թ․
  13. Tangodanza (Գերմանաիան ամսագիր), 1/2002 թ․ (9)
  14. Համերգի պլակատի (Համերգայիե շրջագայություն Ֆինլանդիաում), 2014-ի մայիս
  15. Listen.no։ Konsert, James Peace, Flygel, Մունկի թանգարան, Օսլո, 16 հոկտեբերի, 2004 թ․
  16. Ríkarður Ö. Pálsson: «Skozkir hörputangoár»։ Morgunblaðið (mbl). Ռեյկյավիկ, 14 Հոկտեմբեր, 2004 թ․
  17. 17,0 17,1 National Library of Scotland։ «K. James Peace in Wiesbaden»։ 2011 թ․
  18. 18,0 18,1 Գերմանիայի ազգային գրադարան (գերմ․՝ Deutsche Nationalbibliothek կամ DNB)։ «K. James Peace in Wiesbaden»։ 2011 թ․
  19. 19,0 19,1 Գերմանիայի ազգային գրադարան։ «James Peace»
  20. Schwäbische Post (Գերմանական թերթ)։ «Ջութակր ձայնը սավառնում է նվագախմբի վրա»։  4-ըհունիսի, 1994 թ․

Արտաքին հղումներ խմբագրել

վհքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել James Peace կատեգորիայում։

Lento Lacrimoso Op.10 by K. James Peace

Autumn Gold Op.25 by K. James Peace