Ջեյմս Ռոբերտ Ռասել (1953[1][2][3][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի արևելագետ, իրանագետ և հայագետ, Հարվարդի համալսարանի մերձավորարևելյան լեզուների և քաղաքակրթությունների ֆակուլտետի Մեսրոպ Մաշտոցի անվան հայագիտության ամբիոնի նախկին պրոֆեսոր։

Ջեյմս Ռասել
Ծնվել է1953[1][2][3][…]
ԾննդավայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՕքսֆորդի համալսարան, Կոլումբիայի համալսարան և Լոնդոնի համալսարանի Արեւելագիտության եւ աֆրիկյան հետազոտությունների դպրոց
Մասնագիտությունպատմաբան
ԱշխատավայրՀարվարդի համալսարան

Կենսագրություն խմբագրել

Ռասելը ծնվել է Նյու Յորքում և մեծացել Նյու Յորքի Վաշինգթոն Հայթս թաղամասում։ Ծնվել է հրեա ընտանիքում։ 1974 թվականին ավարտել է Կոլումբիայի համալսարանը, իսկ 1977 թվականին՝ Օքսֆորդի համալսարանը, որտեղ իր դասախոսների թվում են եղել Նինա Գարսոյանը և Չարլզ Դաուսեթը։ Դոկտորի աստիճան է ստացել Լոնդոնի համալսարանի Արևելյան և աֆրիկյան ուսումնասիրությունների դպրոցից (SOAS)։ 1982 թվականին ատենախոսություն է պաշտպանել, որի խորագիրն էր «Զրադաշտականությունը Հայաստանում»։ Հետագայում այն հրապարակվել է Հարվարդի համալսարանի հրատարակչության կողմից։ Դոկտորի կոչումն ստանալուց անմիջապես հետո վերադարձել է Նյու Յորք և դասավանդել է Կոլումբիայի համալսարանի մերձավորարևելյան լեզուների և մշակույթների ֆակուլտետում։ Այնուհետ տեղափոխվել է Իսրայել և դասավանդել է Երուսաղեմի հրեական համալսարանում։

1992 թվականին նշանակվել է Հարվարդի համալսարանի մերձավորարևելյան լեզուների և քաղաքակրթությունների ֆակուլտետի Մեսրոպ Մաշտոցի անվան հայագիտության ամբիոնի վարիչ` փոխարինելով 1969 թվականից այդ պաշտոնը զբաղեցնող Ռոբերտ Թոմսոնին։ Ռասելը զբաղեցրել է Մաշտոցի անվան ամբիոնը 1993 թվականից մինչև 2016 թվականը, երբ անցել է թոշակի։

Ռասելը Հարվարդի համալսարանի Եվրասիական և ռուսական ուսումնասիրությունների Դեյվիս կենտրոնի գործադիր մարմնի անդամ է։ Դասավանդել է Հայաստանում, Հնդկաստանում և Իրանում , Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Արևելյան ինստիտուտում և Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանում[4]։

Քննադատություններ խմբագրել

Ռասելը նկարագրվել է որպես «բարդ կերպար, որին հեշտ չէ դասակարգել և որ անծանոթ չէ առճակատման. ատված է և թուրքերի, և հայերի կողմից»[5]։

Ռասելի աշխատությունները քննադատության են արժանացել հայ պատմաբաններ Արմեն Այվազյանի[6] և Արմեն Պետրոսյանի կողմից[7], որոնք Ռասելին մեղադրում են փաստերը կոպտորեն աղավաղելու և հայոց պատմության ու մշակույթի մասին չհիմնավորված և խիստ վիճելի պնդումներ անելու մեջ։ Այվազյանը Ռասելին՝ ամերիկացի մի շարք այլ առաջատար հայագետների հետ միասին, համարում է «արևմտյան կեղծ հայագիտական դպրոցի» ներկայացուցիչներից մեկը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ (գերմ.)
  2. 2,0 2,1 NUKAT — 2002.
  3. 3,0 3,1 AlKindi (Դոմինիկյան Արևելագիտության ինստիտուտի առցանց կատալոգ)
  4. «Պաշտոնական էջ Հարվարդի համալսարանի կայքում». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 19-ին.
  5. Sanders Gabriel, "Reluctantly Thrust Into Spotlight, Armenia Scholar Becomes Equal Opportunity Offender", The Forward, 2007-10-10.
  6. Այվազյան, Արմեն (1998). «Հայաստանի պատմության լուսաբանումը ամերիկյան պատմագրության մեջ». www.hayq.org. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 19-ին.
  7. Պետրոսյան, Արմեն (2000). «Ջ. Ռասելի «հայագիտական» հնարանքները». Պատմա-բանասիրական հանդես (3): էջեր 241-257։.