Ջեյմս Էժեր Ուորթի (անգլ.՝ James Ager Worthy, փետրվարի 27, 1961(1961-02-27), Գաստոնիա, Հյուսիսային Կարոլինա, ԱՄՆ), ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ, որը հանդես է եկել Բասկետբոլի ազգային ասոցիացիայի «Լոս Անջելես Լեյքերս» ակումբի կազմում։ Խաղացել է թեթև հարձակվողի դիրքում։ Բասկետբոլի փառքի սրահի անդամ։

Ջեյմս Ուորթի
James Worthy

Ջեյմս Ուորթին 2007 թվականին
Կարիերան ավարտել է
Ակումբ Կարիերան ավարտել է
Դիրքը Թեթև հարձակվող
Ի ծնե տրված անունը Ջեյմս Էժեր Ուորթի
James Ager Worthy
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 27, 1961 (63 տարեկան)
Ծննդավայր Ամերիկայի Միացյալ Նահանգներ Գաստոնիա, Հյուսիսային Կարոլինա, ԱՄՆ
Ազգություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ամերիկացի
Հասակ 2,06 մ
Քաշ 102 կգ
Դպրոց Էշբրուկ (Գաստոնիա, Հյուսիսային Կարոլինա)
համալսարան Հս. Կարոլինա (1979—1982)
Դրաֆթի տարի 1982 / ռաունդ` 1 / ընտր.` առաջին
Դրաֆթ ակումբ Լոս Անջելես Լեյքերս
Կարիերա սկիզբ 1982 թվական
Կարիերա ավարտ 1994 թվական
Կարիերայի պատմություն
Մրցանակներ
Կարիերայի ցուցանիշներ
  • Խաղեր՝ 926
  • Միավորներ՝ 16320 (17,6 մ/խ)
  • Անդրադարձեր՝ 4708 (5,1 ա/խ)
  • Փոխանցումներ՝ 2791 (3 փ/խ)
  • Խլումներ՝ 1041 (1,1 խ/խ)
  • Բլոկշոտ՝ 624 (0,7 բ/խ)
2003 Բասկետբոլի փառքի սրահ

Վաղ տարիներ խմբագրել

Ջեյմս Ուորթին ծնվել է 1961 թվականի փետրվարի 27-ին Հյուսիսային Կարոլինա նահանգի Գաստոնիա քաղաքում։ Սովորել է Էշբրուկի դպրոցում, որտեղ հանդես է եկել տեղի բասկետբոլային ակումբի կազմում։ 1979 թվականին մասնակցել է McDonald's All-American խաղին, որին մասնակցել են ԱՄՆ-ի և Կանադայի դպրոցների լավագույն շրջանավարտները[1]։

Ուսանողական կարիերա խմբագրել

1982 թվականին ավարտել է Չապել Հիլի Հյուսիային Կարոլինայի համալսարանը, որտեղ երեք տարվա ընթացքում հանդես է եկել «Հյուսիսային Կարոլինա Թար Հիլս» ակումբի կազմում, որում անցկացրել է հաջող կարիերա։ Ուորթիի ուսման տարիներին «Թար Հիլս»-ը երկու տարի շարունակ դուրս է եկել NCAA առաջնության քառորդ եզրափակիչ։ 1981 թվականին «Թար Հիլս»-ը եզրափակչում 50-63 հաշվով պարտվել է «Ինդիանա Հուզերս» ակումբին, որի կազմում այդ տարիներին հանդես էր գալիս Այզեա Թոմասը[2]։ «Թար Հիլս»-ը հաջորդ տարի դարձել է Ուսանողական սպորտաձևերի ազգային ասոցիացիա (NCAA) չեմպիոն, իսկ Ջեյմս Ուորթին ճանաչվել է այդ բասկետբոլային առաջնության ամենանշանավոր խաղացող։ «Թար Հիլս»-ը որոշիչ խաղում 63-62 հաշվով հաղթել է «Ջորջթաուն Հոյաս»-ին, որի կազմում այդ տարիներին հանդես է եկել Պատրիկ Յուինգը։ Ուորթին այդ խաղում ճանաչվել է թմի լավագույն խաղացող՝ հավաքելով 28 միավոր[3]։ Ըստ մրցաշրջանի արդյունքների Ուորթին ընդգրկվել է NCAA առաջին համաամերիկյան հավաքականի կազմում։ 52-րդ համարի մարզաշապիկը, որը կրում էր Ջեյմս Ուորթին, անմահացվել է նրա հեռացումից հետո։

Պրոֆեսիոնալ կարիերա խմբագրել

Ուորթին իր ամբողջ կարիերան հանդես է եկել Բասկետբոլի ազգային ասոցիացիայի «Լոս Անջելես Լեյքերս» ակումբի կազմում։ 1982 թվականի NBA դրաֆթի ժամանակ ընտրվել է «Լոս Անջելես Լեյքերս» ակումբի կողմից՝ ընդհանուր առաջին համարի ներքո։ Հայտնի էր նրանով, որ հանդես է եկել հատուկ պլաստիկ ակնոցներով։ Երեք անգամ դարձել է ասոցիացիայի չեմպիոն, իսկ 1988 թվականին ճանաչվել է եզրափակչի ամենաարժեքավոր խաղացող։ Իր դեբյուտային մրցաշրջանում ընդգրկվել է NBA սկսնակների առաջին հավաքականի կազմում։ Յոթ անգամ մասնակցել է NBA բոլոր աստղերի խաղին (1986-1992), բացի դրանից երկու անգամ ընդգրկվել է NBA բոլոր աստղերի սիմվոլիկ հավաքականի կազմում (1990-1991)։ NBA կարիերայի ընթացքում, ընդհանուր առմամբ, խաղացել է 926 խաղ, որոնց ժամանակ հավաքել է 16320 միավոր (17,6 մ/խ), կատարել 4708 անդրադարձ, 2791 փոխանցում, 1041 խլում և 624 բլոկշոտ։

«Լեյքերս»-ում նրա կողմից անմահացված է 42-րդ համարը։ 1996 թվականին ընդգրկվել է NBA-ի պատմության 50 մեծագույն բասկետբոլիստների ցանկի կազմում, իսկ 2003 թվականին նրա անունը տեղ է գտել Բասկետբոլի փառքի սրահում[4]։

NBA կարիերայի ցուցանիշներ խմբագրել

Պայմանանշաններ
  Խ Մասնակցած խաղեր   ՄԽ  Խաղեր որպես մեկնարկային  ր/խ  Խաղացած րոպեներ
 ՆԱ%  Նետման արդյունավետություն  3Մ%  Երեք միավորների իրացման արդյունավետություն  Տ%  Տուգանային նետման արդյունավետություն
 ա/խ  անդրադարձները խաղում  փ/խ  Արդյունավետ փոխանցումները խաղում  խ/խ  Խլումները խաղում
 բ/խ  Բլոկշոտերը խաղում  մ/խ  Միավորները խաղում  Թավատառ  Կարիերայի բարձրագույն ցուցանիշ
NBA չեմպիոն

NBA խմբագրել

Ամենամյա մրցաշրջան խմբագրել

Տարի Ակումբ Խ ՄԽ ր/խ ՆԱ% 3Մ% Տ% ա/խ փ/խ խ/խ բ/խ մ/խ
1982-83 L. Ա. Լեյքերս 77 1 25.6 .579 .250 .624 5.2 1.7 1.2 .8 13.4
1983-84 L. Ա. Լեյքերս 82 53 29.5 .556 .000 .759 6.3 2.5 .9 .9 14.5
1984-85 L. Ա. Լեյքերս 80 76 33.7 .572 .000 .776 6.4 2.5 1.1 .8 17.6
1985-86 L. Ա. Լեյքերս 75 73 32.7 .579 .000 .771 5.2 2.7 1.1 1.0 20.0
1986-87 L. Ա. Լեյքերս 82 82 34.4 .539 .000 .751 5.7 2.8 1.3 1.0 19.4
1987-88 L. Ա. Լեյքերս 75 72 35.4 .531 .125 .796 5.0 3.9 1.0 .7 19.7
1988-89 L. Ա. Լեյքերս 81 81 36.5 .548 .087 .782 6.0 3.6 1.3 .7 20.5
1989-90 L. Ա. Լեյքերս 80 80 37.0 .548 .306 .782 6.0 3.6 1.2 .6 21.1
1990-91 L. Ա. Լեյքերս 78 74 38.6 .492 .289 .797 4.6 3.5 1.3 .4 21.4
1991-92 L. Ա. Լեյքերս 54 54 39.0 .447 .209 .814 5.6 4.7 1.4 .4 19.9
1992-93 L. Ա. Լեյքերս 82 69 28.8 .447 .270 .810 3.0 3.4 1.1 .3 14.9
1993-94 L. Ա. Լեյքերս 80 2 20.0 .406 .288 .741 2.3 1.9 .6 .2 10.2
Կարիերա 926 717 32.4 .521 .241 .769 5.1 3.0 1.1 .7 17.6

Փլեյ օֆ խմբագրել

Տարի Թիմ GP GS MPG FG% 3P% FT% RPG APG SPG BPG PPG
1984 L. Ա. Լեյքերս 21 0 33.7 .599 .500 .609 5.0 2.7 1.3 .5 17.7
1985 L. Ա. Լեյքերս 19 19 32.9 .622 .500 .676 5.1 2.2 .9 .7 21.5
1986 L. Ա. Լեյքերս 14 14 38.5 .558 .000 .681 4.6 3.2 1.1 .7 19.6
1987 L. Ա. Լեյքերս 18 18 37.8 .591 .000 .753 5.6 3.5 1.6 1.2 23.6
1988 L. Ա. Լեյքերս 24 24 37.3 .523 .111 .758 5.8 4.4 1.4 .8 21.1
1989 L. Ա. Լեյքերս 15 15 40.0 .567 .375 .788 6.7 2.8 1.2 1.1 24.8
1990 L. Ա. Լեյքերս 9 9 40.7 .497 .250 .837 5.6 3.0 1.6 .3 24.2
1991 L. Ա. Լեյքերս 18 18 40.7 .465 .167 .736 4.1 3.9 1.1 .1 21.1
1993 L. Ա. Լեյքերս 5 0 29.6 .372 .250 .600 3.4 2.6 1.0 .0 13.8
Կարիերա 143 117 37.0 .544 .209 .727 5.2 3.2 1.2 .7 21.1

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «James Worthy». basketball-reference.com (անգլերեն). Sports Reference LLC. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 13-ին.
  2. «North Carolina 50, Indiana 63». sports-reference.com (անգլերեն). Sports Reference LLC. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 13-ին.
  3. «North Carolina 63, Georgetown 62». sports-reference.com (անգլերեն). Sports Reference LLC. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 13-ին.
  4. «James A. Worthy Hall of Famers». hoophall.com (անգլերեն). Basketball Hall of Fame. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 13-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեյմս Ուորթի» հոդվածին։