Ջեյմս Մեթյու Բարրի (անգլ.՝ James Matthew Barrie, մայիսի 9, 1860(1860-05-09)[1][2][3][…], Կիռիմյուր, Kirriemuir, Անգուս, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[1] - հունիսի 19, 1937(1937-06-19)[1][4][5][…], Մարլիբոն, Վեստմինստեր, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն), շոտլանդացի արձակագիր, դրամատուրգ, լրագրող։ «Փիթր Փեն» հայտնի հեքիաթի հեղինակը։

Ջեյմս Մեթյու Բարրի
անգլ.՝ James Matthew Barrie
Ծննդյան անունբրիտանական անգլերեն՝ James Matthew Barrie
Ծնվել էմայիսի 9, 1860(1860-05-09)[1][2][3][…]
ԾննդավայրԿիռիմյուր, Kirriemuir, Անգուս, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[1]
Վախճանվել էհունիսի 19, 1937(1937-06-19)[1][4][5][…] (77 տարեկան)
Վախճանի վայրՄարլիբոն, Վեստմինստեր, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն
ԳերեզմանԿիռիմյուր[4]
Մասնագիտությունգրող, վիպասան, դրամատուրգ, լրագրող, մանկագիր, լիբրետիստ և սցենարիստ
Լեզուանգլերեն
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն[6]
ԿրթությունԷդինբուրգի համալսարան, The Glasgow Academy?, Dumfries Academy? և Forfar Academy?
Ուշագրավ աշխատանքներՓոքր սպիտակ թռչուն, Փիթրը և Վենդին, Փոքրիկ ծառայող, Սքանչելի Քրայթոն և The Old Lady Shows Her Medal?
ԱշխատավայրՍենթ Էնդրյու համալսարան
Պարգևներ
Վաստակի շքանշան
ԱմուսինՄերի Էնսել[4]
Изображение автографа
Կայքjmbarrie.co.uk
 James Barrie Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Սովորել է Դամֆրիսի ակադեմիայում, ապա՝ Էդինբուրգի համալսարանում, որն ավարտելուց հետո աշխատել է «Նոթինգեմ Ջորնըլ» թերթի խմբագրությունում։ Գրական գործունեությունը սկսել է 1885 թվականին։ 1889 թվականին հրատարակել է վիպակների շարք՝ նվիրված գյուղական կյանքին («Auld Licht Idylls») և «Երբ մարդը մենակ է» (When a Man's Single (1888) վեպը, որը ներկայացնում է լրագրողի կյանքը։ Այնուհետև գրել է մի անհաջող մելոդրամա՝ «Ավելի լավ է մեռնել» (Better Dead, 1888), սիրա-հոգեբանական վեպեր՝ «Փոքրիկ ծառայողը» (The Little Minister, 1891), «Սենտիմենտալ Թոմին» (Sentimental Tommy, 1896), վերջինի շարունակությունը՝«Թոմի և Գրիզել» (Tommy and Grizel, 1900), մոր մասին «Մարգրեթ Օգիլվի» (Margaret Ogilvy, 1896) վեպը։

Անձնական կյանք խմբագրել

1894 թվականին Բարրին ամուսնանում է երիտասարդ դերասանուհի Մերի Էնսելի հետ, որը խաղացել է նրա պիեսներից մեկում։ Ամուսնալուծվել են 1909 թվականին։ Նրանք երեխաներ չեն ունենում։ Սիլվիա և Արթուր Դեվիսների մահվանից հետո Բարրի դառնում է նրանց հինգ տղաների խնամակալը։ Մահացել է՝ չթողնելով անմիջական ժառանգներ։

Պարգևներ խմբագրել

Բարրին արժանացել է բազմաթիվ պարգևների. 1913 թվականին արժանացել է բարոնեթի տիտղոսի, 1922 թվականին «Վաստակի համար» շքանշանի։ 1919-1922 թվականներին եղել է Սենտ-Էնդրյուսի համալսարանի ռեկտոր, 1930-1937 թվականներին Էդինբուրգի համալսարանի կանցլեր։ 1928 թվականից եղել է «Գրական ընկերության» նախագահը։

Կինո խմբագրել

2004 թվականին Մարկ Ֆորսթերը նկարահանել է Բարրիի կյանքի մասին «Կախարդական երկիր» ֆիլմը, որտեղ Բարրիի կերպարը մարմնավորում է Ջոնի Դեփը։ Ֆիլմը շատ կողմերով հեռու է իրականությունից։ Այստեղ Բարրին Սիլվիային հանդիպում է այն ժամանակ, երբ նա արդեն այրի է և ունի ոչ թե հինգ, այլ չորս զավակ, իսկ զավակների խնամակալությունը կիսում է մոր հետ։

Փիթր Փեն խմբագրել

1904 թվականին բեմադրվում է «Փիթր Փենը»։ 201 թվականին հրատարակվել է «Փիթրը և Վենդին» «Զանգակ» հրատարակչության կողմից [1]: Թարգմանությունը անգլերենից՝ Ալվարդ Ջիվանյանի, նկարազարդումները՝ Ֆրենսիս Դոնկին Բեդֆորդի, 240 էջ։ Սա Ջ. Մ. Բարրիի ամենանշանավոր երկն է։ Ո՞վ է Փիթր Փենը. Բարետես, շնորհալի պատանի՝ հնարամիտ ու խիզախ, մի թեթև…. ո՜չ, աներևակայելի պարծենկոտ։ Մի խոսքով՝ տղաներից լավագույնը։ 2014 թվականին հրատարակվել է նաև «Փիթր Փենը Քենսինգթոնի այգիներում» աշխատությունը «Զանգակ» հրատարակչության կողմից [2] Արխիվացված 2018-09-12 Wayback Machine: Թարգմանությունը անգլերենից՝ Ալվարդ Ջիվանյանի, նկարազարդումները՝ Արթուր Ռեքհեմի, 136 էջ։

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեյմս Մեթյու Բարրի» հոդվածին։