Ջեյմս Դ'Արսի

անգլիացի դերասան

Ջեյմս Սայմոն Դ’Արսի (անգլ.՝ James Simon D'Arcy, օգոստոսի 24, 1975(1975-08-24)[1], Ֆուլհեմ, Համերսմիթ և Ֆուլեմ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն[2][3][4]), անգլիացի հեռուստադերասան և կինոդերասան։

Ջեյմս Դ'Արսի
Ծնվել էօգոստոսի 24, 1975(1975-08-24)[1] (48 տարեկան)
ԾննդավայրՖուլհեմ, Համերսմիթ և Ֆուլեմ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն[2][3][4]
ԿրթությունԼոնդոնի դրամատիկական և երաժշտական արվեստի ակադեմիա և Քրիստոսի հիվանդանոց
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն[5]
Մասնագիտությունհեռուստատեսային դերասան, թատրոնի դերասան, կինոդերասան, կինոռեժիսոր և սցենարիստ

Կենսագրություն խմբագրել

Ջեյմս Սայմոն Դ’Արսին ծնվել է 1975 թվականի օգոստոսի 24-ին Լոնդոնում՝ Ֆուլենում, որտեղ էլ նրան և կրտսեր քրոջը դաստիարակել է մայրը՝ Քերոլայնը, ով բուժքույր էր։ Նրա հայրը մահացել է, երբ Ջեյմսը դեռ երեխա էր։ 1991 թվականին ավարտելով Christ’s Hospital-ը երիտասարդ Ջեյմսը մեկ տարով ուղևորվել է Ավստրալիա և աշխատել թատրոնում. Փերթ քաղաքի դպրոցական բաժնում, որտեղ և հետաքրքրություն առաջացավ դեպի դերասանական արվեստ։ Վերադառնալով Լոնդոն ընդունվեց թատերական դպրոց և անցավ երեքտարյա դասընթաց Լոնդոնյան երաժշտության և դրամատիկական մշակույթի ակադեմիայում, այնտեղ այդ բնագավառում ստացել է բնագավառի որակավորում՝ 1995 թվականին։

Լոնդոնյան ակադեմիայում աշխատելու ընթացքում նա մասնակցել է հետևյալ բեմադրություններում. «Հերակլ», «Ինչպես դուք կցանկանաք», «Վայրի մեղր», «Քաղաքի ազատությունը» և «Շերլոկ Հոմս»։ Ահա թե ինչ է ասել Ջեյմսը թատերական դպրոցը ավարտելուց հետո. «Երբ ես ավարտեցի դասընթացը և դիպլոմը մոռացա ավտոբուսում, միայն այդ ժամանակ հասկացա, որ ես դերասան եմ»։

Կարիերա խմբագրել

Նրա առաջին դերերը հեռուստաէկրանին եղել են Համր վկա և Դելզիլ և Փեսքոու հեռուստասերիալներում է, դրան հետևեցին դերեր հեռուստաֆիլմերում։ 1997 թվականին նա կատարել է Բլիֆիլի դերը «Թոմ Ջոնսի պատմությունը» մինի-սերիաում։ 1999 թվականին նա խաղացել է «The Trench» թատրոնում՝ Դենիել Քրեյգի հետ, ինչպես նաև ստացել է «Հյուրանոց «Պարադիզո»» կատակերգությունում ոչ մեծ դեր։

2001 թվականին Ջեյմսը խաղացել է խոշոր դերեր գլխավոր հերոսների շարքում «Rebel Heart» մինի-սերիալում, ինչպես նաև «Նիկոլաս Նիքլբի կյանքն ու արկածները» ֆիլմում, Սոֆիա Մայլսի և Չարլզ Դենսի հետ նկարահանվել են «Հայտնություն» ֆիլմում։ 2002 թվականին նա կատարել է երիտասարդ Շերլոք Հոլմսի դերը «Շերլոք։ Չարության գործը» հեռուստասերիալում։ 2003 թվականին նա կատարել է Բարնաբ Կասպիայի դերը «Նշանակետ i» ֆիլմում՝ Գաել Գարսիա Բերնալի և Նատալիա Վերբեքի հետ, ինչպես նաև Ջի Քադոնի դերը «P.O.W» սերիալում։ Նա նաև ստացել է մեծ ճանաչում, երբ խաղացել է Փիթեր Ուիրի «Ծովերի տերը։ Երկրի ծայրին» ֆիլմում լեյտենանտ Թոմ Փուլինգզի դերը՝ Ռասել Քրոուի և Փոլ Բեթանիի հետ։

Նա խաղացել է Սատանա քշողը։ Սկիզբ, «An American Haunting» և «Rise: Blood Hunter» սարսափ ֆիլմերում։ Բացի դրանից նա կատարել է Դերեք Քեթիրինգի դերը Պուարոո սերիալի ««Երկնագույնգնացքի» գաղտնիքը» էպիզոդում, Ջերի Բերթոնի դերը «Միսս Մարփլ Ագաթա Քրիստի» հեռուստասերիալում, Թիբերիա Գրակխի դերը «Հին Հռոմ։ Կայսրության վերելքն ու անկումը» սերիալի «Ռեվոլուցիա» էպիզոդում, ինչպես նաև Թոբի Քլիֆորդի դերը «Ընկնող հրեշտակ» սերիալում և Թոմ Բերտրամի դերը «Մենսֆիլդ-պարկ»հեռուստասերիալում։

Նա նաև աշխատել է BBC ռադիոյում, հնչյունավորելով Թոմաս Հարդիի «Թեսը՝ դԷրբերվիլների տոհմից», Բրեմ Սթոքերի «Դրակուլա», Ուինիֆրեդ Հոլթբիի «Մարդաշատ փողոցը» ստեղծագործությունները։ Նա նաև կատարել է Դուկանի դերը «Աղջկա գաղտնի օրագիրը» սերիալում։

2011 թվականին նա խաղացել է թագավոր Էդուարդ VIII-ի դերը «ՄԵՆՔ։ Հավատում ենք սիրուն» ֆիլմում, որը Մադոննայի որօես ռեժիսոր երկրորդ դերն է։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Անվանում Դերը Նկարագրություն
1996 Համր վկա ուասնող հեռուստասերիալ (1 էպիզոդ։ «Կարճ գիշերների երկար օրը։ Մաս 1»)
Դենզիլ և Փենսկոու Ֆրեննի Ռուտ հեռուստասերիալ (1 էպիզոդ։ «Դասընթացի բարելավում»)
Բրուքսայդ Մարտին Քեթքարթ հեռուստասերիալ (1 էպիզոդ։ «Բաներ, որոնք կօգնեն կողմորոշվել»)
1997 «Կենտերվիլական ուրվական» լորդ Չիշեր հեռուստաֆիլմ
«Ռուտ Ռենդելի գաղտնիքները» Նիկոլայ Հաութհորդ հեռուստասերիալ (2 էպիզոդ։ «Կաշառակերություն և կորուպցիա»)
«Սառույցի տունը» Ջոնաթան Մեյբերի (հեռուստաֆիլմ)
Ուալդ ընկեր
«Պար՝ ժամանակի երգի տակ» Նիկոլայ Ջենքինս մինի-սերիալ (1 էպիզոդ։ «Քսանյակներ»)
«Թոմ Ջոնսի պատմությունը» Բլիֆիլ մինի-սերիալ (5 էպիզոդ)
1998 «Նորմա Օրմալ» երկրորդ տղամարդ
«Hiccup» Բարի կարճամետրաժ
1999 «Արևի ծնունդը» Ֆիլ սերիալ (1 էպիզոդ։ «էպիզոդ №.1.1»)
«Հյուրանոց «Պարադիզո»» Տիմոտի Բարկեր
2001 «Rebel Heart» Էրնի Քոյն մինի-սերիալ (4 էպիզոդ)
«Նիկոլաս Նիքոլբի կյանքն ու արկածները Նիկոլաս Նիքոլբ
«Հայտնություն» Ջեյք Մարտել
«Dark Realm» Դին սերիալ (1 էպիզոդ։ «Party On»)
2002 «Գնանք միասին» Ջեք հեռուստաֆիլմ
«Սեր Հավեյնն և Կանաչ ասպետը» Սեր Հավեյն հեռուստաֆիլմ
«Շերլոք. Չարության գործը» Շերլոք Հոլմս հեռուստաֆիլմ
2003 «Նշանակետ i» Բարնաբի ֆ. Կասպիան
P.O.W Ջիմ Քադոն սերիալ (6 էպիզոդ)
«Ծովերի տիրակալը. Երկրի ծայրին» 1-ին լեյտենանտ Թոմ Փուլինգս
2004 «Սատանա քշողը։ Սկիզբ» հայր Ֆրենսիս
2005 «Կարմիր գետի ուրվականը» Ռիչարդ Փաուել
«Ագաթա Քրիստի։ Փուարո» Դերեք Քեթերինգ սերիալ (1 էպիզոդ։ «Կապույտ գնացքի գաղտնիքը»)
2006 «Մարփլ։ Մատով սահողը» Ջերի Բերթոն հեռուստաֆիլմ
«Հին Հռոմ։ Կայսրության վերելքն ուանկումը» Գրակ հեռուստասերալ (1 էպիզոդ։ «Ռեվոլուցիա»)
«Պայքար Հռոմի համար» Գրակ հեռուստաֆիլմ
2007 «Նրանց» Կիան Ջոնսոն հեռուստաֆիլմ
«Կանաչ» Սեյ հեռուստաֆիլմ
«Ընկնող հրեշտակ» Թոբի Քլիֆորդ մինի-սերիալ (1 էպիզոդ)
«Մենսֆիլդ-պարկ» Թոմ Բերթրամ հեռուստաֆիլմ
«Ապստամբություն» Եպիսկոպ
«Տեսուչ Լինլիի գաղտնիքները» Գայ Թոմփսոն սերիալ (1 էպիզոդ։ «Ճանաչիր քո թշնամուն»)
2008 «Անհաջողակի հիշողությունները» Ջեք Ադամս
«Bonekickers» Ծովահեն Ռոբերթս սերիալ (1 էպիզոդ։ «Պատերազմի գծերը»)
«The Commander» Ջերի հեռուստաֆիլմ
2009 «Eastmens» բժիշկ Փիթեր Էսթմեն հեռուստաֆիլմ
«Փոթորկի մեջ» Ջոք ֆիլմ Colville
Վիրտուալ բժիշկ Ռոջեր Ֆելոն հեռուստաֆիլմ
«Աղջկա գաղտնի օրագիրը» Դունկան սերիալ (8 էպիզոդ)
2010 «Գիշեր» Թոմ
«Natural Selection» Ջոն Հենրի Ուիլսոն կարճամետրաժ
2011 Կարապի թռիչքը Ալեքսիս
Հերոսների դարաշրջան Յան Ֆլեմինգ
Պարուրակավորները Սեմ
Մենք. Հավատում ենք սիրուն թագավոր Էդուարդ VIII
«Առարկություններ» Բոբի
2012 Դոմինոյի ազդեցությունը Մարկ
«Ամպային ատլաս» երիտասարդ Ռուֆուս Սիքսմիթ, ծեր Ռուֆուս Սիքսմիթ, բույժեղբայր Ջեյմս, դիվանապահ
Հիչկոկ Էնթոնի Փերինկս
Գիշեր Վալերի Բրայման
2013 Փիլիսոփաները գիտնական Զիմիթ
2014 Եկ լինենք ոստիկաններ Մոսի Կասիկ
2015 Լրտես Քարթեր Էդվին Ջարվիս
Յուպիտերի վերելքը Մաքսիմիլան Ջոնս
Սպանություն լողափին Լի Էշվորտ հեռուստասերիալ (նկարահանվել) է 2 եթերաշրջանում

Մրցանակներ խմբագրել

  • 2002 թվականին դարձել է Իեն Չարլստոնի մրցանակի նոմինանտ, Էդուարդ II-ի դերի համար։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեյմս Դ'Արսի» հոդվածին։