Ջեյմս Ուոլտեր Բրեդդոկ (անգլ.՝ James Walter Braddock, հունիսի 7, 1905(1905-06-07)[1], Hell's Kitchen, Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - նոյեմբերի 29, 1974(1974-11-29)[1], Նոտթ Բերգեն, Հուդզոն շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ), իռլանդական ծագումով ամերիկացի բռնցքամարտիկ, որը 1935-37 թթ. հանդիսացել է աշխարհի չեմպիոնը՝ ծանրքաշային կարգում։

Ջեյմս Բրեդդոկ
անգլ.՝ James J. Braddock
Դիմանկար
Ծնվել էհունիսի 7, 1905(1905-06-07)[1]
ԾննդավայրHell's Kitchen, Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Մահացել էնոյեմբերի 29, 1974(1974-11-29)[1] (69 տարեկան)
Մահվան վայրՆոտթ Բերգեն, Հուդզոն շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ
ԳերեզմանՆյու Ջերսի
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունբռնցքամարտիկ
Կայքjamesjbraddock.com
 James J. Braddock Վիքիպահեստում

Նա հայտնի է կարիերայի անկմամբ (աջ ձեռքի վնասվածքներ, մի շարք պարտություններ, 1929 թ. սկսված տնտեսական Մեծ Ճգնաժամի ժամանակ ընտանիքի ծախսերը հոգալու համար ընդհուպ մինչև նավամատույցում բեռնակիր աշխատելը) և զարմանահրաշ վերադարձով ու աշխարհի չեմպիոնի կոչման նվաճմամբ, որի համար ստացել է «Մոխրոտիկ» (Cinderella Man) մականունը։

Նրա բնութագրիչ գծերից էին աջ ձեռքի հուժկու հարվածները և «գրանիտե» կզակը։

Հանդես էր գալիս Ջեյմս Ջ. Բրեդդոկ անվամբ (հավանաբար հետևելով նախկին չեմպիոններ Ջեյմս. Ջ. Կորբետի և Ջեյմս Ջ. Ջեֆրիսի անուններին)։

Վաղ տարիները խմբագրել

Բրեդդոկը ծնվել է Նյու Յորքի «Դժոխքի Խոհանոց» (Hell's Kitchen) հատվածում՝ Արևմտյան 51-րդ փողոցում, որը բավականին մոտ է Մեդիսոն Սքվեր Գարդենին (Madison Square Garden), որտեղ նա հետագայում հայտնի էր դառնալու։

Երիտասարդ տարիքում Բրեդդոկը ցանկացել է խաղալ Նոտր-Դամի Համալսարանի (University of Notre Dame) ամերիկյան ֆուտբոլի (en:American football - ձևափոխված ռեգբի) լեգենդար մարզիչ Կնուտ Ռոքնիի (Knute Rockne) թիմում, բայց իր իսկ խոստովանությամբ՝ ավելի շատ մկաններ ուներ, քան ուղեղ։

Կարիերայի սկիզբը և անկումը խմբագրել

21 տարեկանում Բրեդդոկը արդեն պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ էր թեթև ծանրքաշային կարգում։ Երեք տարի անց նրա ցուցանիշներն էին՝ 44-2-2, ընդ որում 21-ը՝ նոկաուտ։

1928 թ. նա հաղթանակ տարավ՝ նոկաուտի ենթարկելով բարձր վարկանիշ ունեցող Թաֆի Գրիֆիտսին (Tuffy Griffiths)։ Հաջորդ տարի նա հնարավորություն վաստակեց պայքարելու չեմպիոնի կոչման համար, բայց 15 ռաունդի արդյունքում չնչին տարբերությամբ պարտվեց Թոմի Լուգրանին (Tommy Loughran)։

Բրեդդոկը ծանր տարավ այդ պարտությունը թե հոգեբանական և թե առողջական (նրա աջ ձեռքը մի քանի տեղ ճաքեր էր տվել) առումներով։

Նրա վարկանիշը հաջորդ 33 մենամարտերի արդյունքում ընկավ մինչև 11-20-2։ Հաշվի առնելով ընտանիքի ծանր վիճակը 1929 թ. սկսված տնտեսական Մեծ ճգնաժամի ժամանակ՝ նա դադարեցրեց բռնցքամարտիկի իր կարիերան և սկսեց աշխատել նավամատույցում իբրև բեռնակիր (այդ ժամանակ աջ ձեռքի վնասվածության պատճառով նա սկսեց ավելի շատ օգտագործել ձախ ձեռքը, ինչի արդյունքում այն աջ ձեռքից ավելի ուժեղ դարձավ)։

Վերադարձը և չեմպիոնի կոչման նվաճումը խմբագրել

1934 թ. Բրեդդոկը մենամարտի հնարավորություն ստացավ Ջոն Գրիֆինի (John Griffin) հետ։ Չնայած Բրեդդոկը նախատեսվում էր ընդամենը իբրև աստիճան՝ Գրիֆինի բարձրացող կարիերայի համար, նա նոկաուտի ենթարկեց Գրիֆինին արդեն երրորդ ռաունդում։ Այնուհետև Բրեդդոկը հաղթեց աշխարհի ապագա թեթև ծանրքաշային չեմպիոն Ջոն Լյուիսին (John Henry Lewis), իսկ ծանրքաշային կարգում չեմպիոնի ևս մեկ բարձր վարկանիշ ունեցող հավակնորդի՝ Արտ Լասկիին (Art Lasky) հաղթելուց հետո նա չեմպիոնի կոչման համար մարտի իրավունք ստացավ ծանրքաշային կարգում աշխարհի չեմպիոն Մաքս Բայերի (Max Baer) հետ։ Բրեդդոկը հատուկ ընտրվել էր Բայերի թիմի կողմից՝ իբրև թույլ հակառակորդ (թե ուժի և թե տարիքի [30 տարեկան՝ ընդդեմ Բայերի 26-ի] չափանիշներով)։

1935 թ. հունիսի 13-ին Մեդիսոն Սքվեր Գարդեն մարզասրահում (Madison Square Garden Bowl) իր անկոտրում դիմացկունության շնորհիվ Բրեդդոկը դատավորների միաձայն որոշմամբ նվաճեց ծանրքաշային կարգում բռնցքամարտի աշխարհի չեմպիոնի կոչումը՝ բոքսի պատմության մեջ ամենազարմանալի հաղթանակներից մեկը տանելով (մարտից առաջ նրան 10-ից 1 շանս էին տալիս)։

Բրեդդոկը միշտ հիշում էր պետական նպաստ ստանալուց զգացած նվաստացումը, բայց նաև՝ ոգեշնչումը Կաթոլիկ Աշխատողների Շարժումից (անտուն և քաղցած մարդկանց օգնելու նպատակով 1933 թ. հիմնադրված սոցիալական արդարության քրիստոնեական կազմակերպություն)։ Դեպի ռինգ հաղթական վերադարձից հետո Բրեդդոկը վերադարձրեց պետությունից ստացած նպաստների գումարը, սկսեց կանոնավոր նվիրատվություններ կատարել տարբեր Կաթոլիկ Աշխատողների Տների, ինչպես նաև՝ ընտանեկան ճաշերին տնազուրկ հյուրեր հրավիրել։

Մարտեր խմբագրել

Մարտ
Ամսաթիվ
Մրցակից
Մարտի վայր
Ռաունդներ
Ծանոթագրություն
86 հունվարի 21 1938   Թոմի Ֆարր (69-25-17)   Մեդիսոն Սքուեր Գարդեն, Նյու Յորք, ԱՄՆ SD10 (10) Հաղթանակ
85 հունիսի 22 1937   Ջո Լուիս (31-1-0)   Comiskey Park, Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ KO8 (15) Պարտություն
84 հունիսի 13 1935   Մաքս Բեր (40-7-0)   Քուինս, Նյու Յորք, ԱՄՆ UD15 (15) Հաղթանակ
83 մարտի 22 1935   Արտ Լասկի (33-2-3)   Մեդիսոն Սքուեր Գարդեն, Նյու Յորք, ԱՄՆ UD15 (15) Հաղթանակ
82 նոյեմբերի 16 1934   Ջոն Հենրի Լյուիս (34-2-3)   Մեդիսոն Սքուեր Գարդեն, Նյու Յորք, ԱՄՆ PTS10 (10) Հաղթանակ
81 հունիսի 14 1934   Կորն Գրիֆֆին (44-10-4)   Madison Square Garden Bowl, Քուինս, Նյու Յորք, ԱՄՆ TKO3 (5) Հաղթանակ
80 սեպտեմբերի 25 1933   Էյբ Ֆելդման (18-1-0)   Memorial Field Stadium, Նյու Յորք (նահանգ), ԱՄՆ NC6 (10) Բրեդդոկը կոտրում է աջ ձեռքը։
79 հուլիսի 21 1933   Չեստեր Մատան (16-19-1)   Playgrounds Stadium, West New York, Նյու Ջերսի, ԱՄՆ PTS10 (10) Հաղթանակ
78 հունիսի 21 1933   Լեց Քեննեդի (44-19-1)   Oakland Arena, Ջերսի Սիթի, Նյու Ջերսի, ԱՄՆ PTS10 (10) Հաղթանակ
77 մայիսի 19 1933   Էլ Սթիլման (36-8-3)   Arena, Սենթ Լուիս, Միսսուրի, ԱՄՆ UD10 (10) Պարտություն
76 ապրիլի 5 1933   Մարտին Լևանդովսկի (25-5-2)   Arena, Սենթ Լուիս, Միսսուրի, ԱՄՆ MD10 (10) Պարտություն
75 մարտի 21 1933   Էլ Սթիլլման (36-7-2)   Arena, Սենթ Լուիս, Միսսուրի, ԱՄՆ TKO10 (10) Հաղթանակ
74 մարտի 1 1933   Էլ Էտորե (30-0-0)   Olympia A.C., Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ DQ4 (8) Պարտություն
73 հունվարի 20 1933   Հանս Բիրկի (22-16-3)   Մեդիսոն Սքուեր Գարդեն, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ PTS10 (10) Պարտություն
72 հունվարի 13 1933   Մարտին Լևանդովսկի (25-4-2)   Chicago Stadium, Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ PTS10 (10) Հաղթանակ
71 նոյեմբերի 9 1932   Լու Սկոցա (67-23-7)   Civic Auditorium, Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ TKO6 (10) Պարտություն
70 հոկտեմբերի 21 1932   Թոմ Պատրիկ (23-12-3)   Legion Stadium, Հոլիվուդ, Կալիֆոռնիա, ԱՄՆ PTS10 (10) Պարտություն
69 սեպտեմբերի 30 1932   Դինամիտ Ջեքսոն (34-8-2)   Coliseum, Սան Դիեգո, Կալիֆոռնիա, ԱՄՆ PTS10 (10) Հաղթանակ
68 սեպտեմբերի 21 1932   Ջոն Լուիս (18-1-0)   Civic Auditorium, Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ PTS10 (10) Պարտություն
67 հուլիսի 25 1932   Թոնի Շուկկո (39-5-0)   Madison Square Garden Bowl, Long Island City, Քուինս, Նյու Յորք, ԱՄՆ PTS8 (8) Պարտություն
66 հունիսի 21 1932   Վիսենտե Պարիլե (10-2-0)   Madison Square Garden Bowl, Long Island City, Քուինս, Նյու Յորք, ԱՄՆ PTS5 (5) Հաղթանակ
65 մայիսի 13 1932   Չառլի Ռեցլաֆ (38-2-1)   Boston Garden, Բոստոն, Մասաչուսեթս, ԱՄՆ SD10 (10) Պարտություն
64 մարտի 18 1932   Բակստեր Կալմես (25-3-3)   Chicago Stadium, Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ UD10 (10) Պարտություն
63 դեկտեմբերի 4 1931   Էլ Գեյներ (21-4-0)   Arena, Նյու Հեյվեն, Կոնեկտիկուտ, ԱՄՆ PTS10 (10) Պարտություն
62 նոյեմբերի 10 1931   Մաքսի Ռոզենբլում (110-20-12)   Auditorium, Մինեապոլիս, Մինեսոտա, ԱՄՆ NC2 (10) Անավարտ
61 հոկտեմբերի 9 1931   Ջո Սեկիրա (43-14-6)   Մեդիսոն Սքուեր Գարդեն, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ PTS10 (10) Պարտություն
60 սեպտեմբերի 3 1931   Էնդի Միտչել (31-6-2)   Navin Field, Դեթրոյթ, Միչիգան, ԱՄՆ PTS10 (10) Ոչ ոքի
59 Մարտի 30 1931   Ջեք Քելլի (31-11-0)   Arena, Նյու Հեյվեն, Կոնեկտիկուտ, ԱՄՆ PTS10 (10) Հաղթանակ
58 մարտի 5 1931   Ջեք Ռոպեր (31-19-6)   Madison Square Garden Stadium, Մայամի, Ֆլորիդա, ԱՄՆ KO1 (6) Հաղթանակ
57 հունվարի 23 1931   Էրնի Շաաֆ (28-8-2)   Մեդիսոն Սքուեր Գարդեն, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ SD10 (10) Պարտություն
56 սեպտեմբերի 19 1930   Ֆիլ Մերկուրիո (22-13-3)   Boston Garden, Բոստոն, Մասաչուսեթս, ԱՄՆ KO2 (10) Հաղթանակ
55 օգոստոսի 11 1930   Բեյբե Հանթ (44-1-4)   Braves Field, Բոստոն, Մասաչուսեթս, ԱՄՆ PTS10 (10) Պարտություն
54 հուլիսի 2 1930   Ջո Մոնտե (26-10-2)   Fenway Park, Բոստոն, Մասաչուսեթս, ԱՄՆ PTS10 (10) Հաղթանակ
53 հունիսի 5 1930   Գարոլդ Մեյս (21-8-0)   Playgrounds Stadium, West New York, Նյու Ջերսի, ԱՄՆ PTS10 (10) Պարտություն
52 ապրիլի 7 1930   Բիլլի Ջոնս (21-7-1)   Arena, Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ UD10 (10) Պարտություն
51 հունվարի 17 1930   Լեո Լոմսկի (68-12-3)   Coliseum, Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ SD10 (10) Պարտություն
50 դեկտեմբերի 7 1929   Ջեյք Ուորեն (14-5-2)   Ridgewood Grove, Բրուքլին, Նյու Յորք, ԱՄՆ KO2 (6) Հաղթանակ
49 նոյեմբերի 15 1929   Մաքսի Ռոզենբլում (84-16-10)   Մեդիսոն Սքուեր Գարդեն, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ PTS10 (10) Պարտություն
48 օգոստոսի 27 1929   Յալե Օկուն (44-16-5)   Olympic Auditorium, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ PTS10 (10) Պարտություն
47 հուլիսի 18 1929   Թոմի Լաուգրան (58-7-5)   Yankee Stadium, Բրոնքս (Նյու Յորք), Նյու Յորք, ԱՄՆ UD15 (15) Պարտություն
46 ապրիլի 22 1929   Էդդի Բենսոն (13-14-3)   Broadway Auditorium, Բուֆֆալո, Նյու Յորք (նահանգ), ԱՄՆ KO1 (10) Հաղթանակ
45 մարտի 11 1929   Ջիմմի Սլետտերի (99-6-0)   Մեդիսոն Սքուեր Գարդեն, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ TKO9 (10) Հաղթանակ
44 փետրվարի 4 1929   Ջորջ Ջեմաս (19-32-1)   Laurel Garden, Նյուարկ, Նյու Ջերսի, ԱՄՆ KO1 (10) Հաղթանակ
43 հունվարի 18 1929   Լեո Լոմսկի (62-7-3)   Մեդիսոն Սքուեր Գարդեն, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ MD10 (10) Պարտություն
42 նոյեմբերի 30 1928   Տաֆի Գրիֆիթս (38-1-1)   Մեդիսոն Սքուեր Գարդեն, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ TKO2 (10) Հաղթանակ
41 հոկտեմբերի 17 1928   Պիտ Լացո (55-11-3)   Newark Armory, Նյուարկ, Նյու Ջերսի, ԱՄՆ PTS10 (10) Հաղթանակ
40 օգոստոսի 8 1928   Ջո Սեկիրա (27-3-4)   Ebbet's Field, Բրուքլին, Նյու Յորք, ԱՄՆ PTS10 (10) Պարտություն
39 հուլիսի 25 1928   Նանդո Տասսի (12-5-0)   Ebbet's Field, Բրուքլին, Նյու Յորք, ԱՄՆ PTS10 (10) Ոչ ոքի
38 հունիսի 27 1928   Բիլի Վիդաբեկ (29-12-5)   Playgrounds Stadium, West New York, Նյու Ջերսի, ԱՄՆ NWS10 (10) Ոչ ոքի
37 հունիսի 7 1928   Ջո Մոնտե (15-4-1)   Մեդիսոն Սքուեր Գարդեն, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ PTS10 (10) Պարտություն
36 մայիսի 16 1928   Ջիմմի Ֆրենսիս (12-9-2)   Playgrounds Stadium, West New York, Նյու Ջերսի, ԱՄՆ NWS10 (10) Հաղթանակ
35 մայիսի 7 1928   Ջեք Դարնելլ (3-10-1)   Grotto Auditorium, Ջերսի Սիթի, Նյու Ջերսի, Նյու Ջերսի, ԱՄՆ KO4 (10) Հաղթանակ
34 հունվարի 6 1928   Պոլ Սվիդերսկի (5-3-1)   Մեդիսոն Սքուեր Գարդեն, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ PTS8 (8) Հաղթանակ
33 հոկտեմբերի 7 1927   Ջո Մոնտե (13-1-0)   Մեդիսոն Սքուեր Գարդեն, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ PTS10 (10) Ոչ ոքի
32 օգոստոսի 31 1927   Գերման Գելլեր (6-0-1)   Playgrounds Stadium, West New York, Նյու Ջերսի, ԱՄՆ NWS10 (10) Պարտություն
31 օգոստոսի 10 1927   Վիկ Մակլագլին (21-13-6)   Playgrounds Stadium, West New York, Նյու Ջերսի, ԱՄՆ NWS10 (10) Հաղթանակ
30 հուլիսի 21 1927   Ջորջ Լարոկկո (21-6-1)   Yankee Stadium, Բրոնքս (Նյու Յորք), Նյու Յորք, ԱՄՆ UD6 (6) Հաղթանակ
29 հուլիսի 13 1927   Ջիմմի Ֆրենսիս (11-7-2)   Playgrounds Stadium, West New York, Նյու Ջերսի, ԱՄՆ NWS10 (10) Հաղթանակ
28 հունիսի 8 1927   Ջիմմի Ֆրենսիս (11-7-2)   Playgrounds Stadium, West New York, Նյու Ջերսի, ԱՄՆ NWS10 (10) Հաղթանակ
27 մայիսի 27 1927   Պոլ Կավալեր (17-2-1)   Arcola Park, Paramus, Նյու Ջերսի, ԱՄՆ NWS10 (10) Պարտություն
26 մայիսի 20 1927   Ջորջ Լարոկկո (21-5-0)   Yankee Stadium, Բրոնքս (Նյու Յորք), Նյու Յորք, ԱՄՆ PTS6 (6) Ոչ ոքի
25 մայիսի 11 1927   Ջեք Սթոուն (0-21-0)   Playgrounds Stadium, West New York, Նյու Ջերսի, ԱՄՆ NWS10 (10) Հաղթանակ
24 մայիսի 2 1927   Սթենլի Սիմմոնս (2-2-0)   Oakland Arena, Ջերսի Սիթի, Նյու Ջերսի, ԱՄՆ TKO1 (6) Հաղթանակ
23 ապրիլի 19 1927   Ֆրենկի Լեննոն   Փենսիլվանիա, ԱՄՆ TKO3 (6) Հաղթանակ
22 մարտի 15 1927   Թոմ Մակկիրնան (5-11-0)   ԱՄՆ KO2 Հաղթանակ
21 մարտի 8 1927   Նիկ Ֆադիլ (13-5-1)   Pioneer Sporting Club, Նյու Յորք, Նյու Յորք (նահանգ), ԱՄՆ PTS6 (6) Հաղթանակ
20 մարտի 3 1927   Լու Բարբա (5-1-0)   Մեդիսոն Սքուեր Գարդեն, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ PTS4 (4) Հաղթանակ
19 փետրվարի 15 1927   Ջեք Նելսոն (0-4-1)   Փենսիլվանիա, ԱՄՆ PTS6 (6) Հաղթանակ
18 փետրվարի 1 1927   Ջոննի Ալբերտս (4-0-1)   Փենսիլվանիա, ԱՄՆ KO4 (6) Հաղթանակ
17 հունվարի 28 1927   Ջորջ Լարոկկո (17-3-0)   Մեդիսոն Սքուեր Գարդեն, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ KO1 (4) Հաղթանակ
16 դեկտեմբերի 20 1926   Դոկ Կոնրադ (1-1-0)   4th Regiment Armory, Ջերսի Սիթի, Նյու Ջերսի, ԱՄՆ NWS4 (4) Ոչ ոքի
15 դեկտեմբերի 8 1926   Ջո Հադսոն (4-3-1)   Manhattan A.C., Նյու Յորք, Նյու Յորք (նահանգ), ԱՄՆ PTS6 (6) Հաղթանակ
14 դեկտեմբերի 4 1926   Էլ Սեթլ (2-1-0)   Walker A.C., Նյու Յորք, Նյու Յորք (նահանգ), ԱՄՆ PTS6 (6) Հաղթանակ
13 նոյեմբերի 12 1926   Լու Բարբա (3-0-0)   Pioneer Sporting Club, Նյու Յորք, Նյու Յորք (նահանգ), ԱՄՆ PTS6 (6) Հաղթանակ
12 սեպտեմբերի 30 1926   Կարմին Կագգիանո (0-5-0)   Playgrounds Stadium, West New York, Նյու Ջերսի, ԱՄՆ KO1 (6) Հաղթանակ
11 սեպտեմբերի 16 1926   Ռեյ Քեննեդի   Playgrounds Stadium, West New York, Նյու Ջերսի, ԱՄՆ KO1 (6) Հաղթանակ
10 սեպտեմբերի 13 1926   Մայք Ռոք   Oakland Arena, Ջերսի Սիթի, Նյու Ջերսի, ԱՄՆ KO1 (6) Հաղթանակ
9 սեպտեմբերի 7 1926   Ջին Տրավերս (0-1-0)   Oakland Arena, Ջերսի Սիթի, Նյու Ջերսի, ԱՄՆ KO1 (6) Հաղթանակ
8 հուլիսի 9 1926   Վալտեր Վեսթման   Boyle's Thirty Acres, Ջերսի Սիթի, Նյու Ջերսի, ԱՄՆ TKO3 (6) Հաղթանակ
7 հունիսի 28 1926   Ջիմ Պիրսոն (0-2-0)   Oakland Arena, Ջերսի Սիթի, Նյու Ջերսի, ԱՄՆ KO2 Հաղթանակ
6 հունիսի 18 1926   Լի Դոբսոն (4-1-0)   Boyle's Thirty Acres, Ջերսի Սիթի, Նյու Ջերսի, ԱՄՆ KO1 (4) Հաղթանակ
5 մայիսի 3 1926   Վիլլի Դեյլի   Ջերսի Սիթի, Նյու Ջերսի, ԱՄՆ KO1 Հաղթանակ
4 մայիսի 2 1926   Ջեկ Օ Դեյ (1-4-0)   Ջերսի Սիթի, Նյու Ջերսի, ԱՄՆ KO1 Հաղթանակ
3 մայիսի 1 1926   Ֆիլ Վայսբերգեր (1-8-0)   Ջերսի Սիթի, Նյու Ջերսի, ԱՄՆ KO1 Հաղթանակ
2 ապրիլի 22 1926   Ջորջ Դեշներ (1-2-0)   Knights of Columbus, Ridgefield Park, Նյու Ջերսի, ԱՄՆ KO2 (6) Հաղթանակ
1 ապրիլի 13 1926   Էլ Սեթլ (0-1-0)   Amsterdam Hall, Յունիոն Սիթի, Նյու Ջերսի, ԱՄՆ NWS4 (4) Ոչ ոքի

Հետաքրքիր փաստեր խմբագրել

  • 2001 թ. Բրեդդոկը ներառվել է Բռնցքամարտի Միջազգային Պանթեոնի մեջ։
  • 2005 թ. «Մոխրոտիկը» (Cinderella Man) ֆիլմը պատմում է Բրեդդոկի անկման, պայքարի ու հաղթանակի մասին։ Ֆիլմի ռեժիսորն է Ռոն Հովարդը (Ron Howard), Բրեդդոկի դերում՝ Ռասըլ Կրոուն (Russell Crowe)։ Հարևանուհիներից մեկի դերում հանդես է գալիս Բրեդդոկի թոռնուհի Ռոզմարի Դեվիտը (Rosemarie DeWitt)։

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեյմս Բրեդդոկ» հոդվածին։