Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ջեյմս Բոսուել (այլ կիրառումներ)

Ջեյմս Բոսուել (անգլ.՝ James Boswell, հոկտեմբերի 29, 1740(1740-10-29)[1][2], Էդինբուրգ, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն[3][2] - մայիսի 19, 1795(1795-05-19)[1][4][5][…], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի թագավորություն[2]), շոտլանդացի գրող և մեմուարիստ (հուշավիպագիր)։ Նրան հռչակ է բերել «Սամյուել Ջոնսոնի կյանքը» (1791 թվական) երկհատորյա գիրքը, որը հաճախ անվանել են անգլերենով գրված մեծագույն կենսագրություն։

Ջեյմս Բոսուել
անգլ.՝ James Boswell
Ծնվել էհոկտեմբերի 29, 1740(1740-10-29)[1][2]
ԾննդավայրԷդինբուրգ, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն[3][2]
Վախճանվել էմայիսի 19, 1795(1795-05-19)[1][4][5][…] (54 տարեկան)
Վախճանի վայրԼոնդոն, Մեծ Բրիտանիայի թագավորություն[2]
Մասնագիտությունօրագրի հեղինակ, գրող, փաստաբան և կենսագիր
Լեզուանգլերեն
Քաղաքացիություն Մեծ Բրիտանիայի թագավորություն և  Միացյալ Թագավորություն[6]
ԿրթությունԷդինբուրգի համալսարան[3], Գլազգոյի համալսարան և Ուտրեխտի համալսարան[3]
Ուշագրավ աշխատանքներThe Life of Samuel Johnson?
ԱշխատավայրԷդինբուրգի համալսարան
ԱմուսինMargaret Boswell?[7]
ԶավակներJames Boswell?[7], Veronica Boswell?[5][7], Euphemia Boswell?[5][7], Sir Alexander Boswell, 1st Baronet?[5][7], Elizabeth Boswell?[5][7], Sally Boswell?[7] և Charles Boswell?[7]
 James Boswell Վիքիպահեստում

Կենսագրություն և ստեղծագործություն խմբագրել

Հայրը դատավոր էր, դաժան կալվինական։ Նա սովորել է Էդինբուրգի համալսարանում, այնուհետև՝ Գլազգոյում, որտեղ նրան դասավանդող ուսուցիչների շարքում է եղել Ադամ Սմիթը։ Անցել է կաթոլիկության, ընդունել վանականություն։ Իմանալով այդ մասին՝ հայրը զրկել է որդուն ունեցվածքից, ոտքը կտրել տնից։

Բոսուելը տեղափոխվել է Լոնդոն, որտեղ իրեն դրսևորել է որպես կերուխում սիրողի և հարբեցողի։ Նա կարճ ժամանակով մտերմացել է Գարրիկի, Գոլդսմիթի, Բյորկի, Ռեյնոլդսի, Ջոնսոնի հետ, դարձել նրանց «Ակումբի» անդամ։ Բոսուելը եղել է «Կիլուինինգ» մայրական օթյակի անդամ[8][9]։

1768 թվականին նա նախաձեռնել է ճանապարհորդել Եվրոպայով, այցելել Վոլտերին և Ժան–Ժակ Ռուսոյին։ Վերջինիս հանձնարարությամբ ուղևորվել է Կորսիկա, որտեղ ծանոթացել է առաջին ժողովրդավարական հանրապետության առաջնորդ Պասկուալ Պաուլիի հետ։ Գրել է «Զեկույց Կորսիկայի մասին» (1768 թվական) ստեղծագործությունը, որը եվրոպական բեսթսելեր է դարձել, վաճառվել արագ և մեծ տպաքանակով։

1920 թվականին գտնվել և 1950 թվականին հրատարակվել է Բոսուելի պատանեկան օրագիրը, որը նա տարել է 1762–1763 թվականներին՝ առաջին անգամ Լոնդոն այցելած և այնտեղ ցոփ ու շվայտ կյանք վարելու ժամանակ։ Այդ հրատարակությունը մեծ աղմուկ է բարձրացրել և ստիպել գրականագետներին բացահայտել Բոսուելին՝ որպես օրագրային արձակի փայլուն վարպետի։

Հետաքրքիր փաստեր խմբագրել

Հրատարակություն խմբագրել

  • The general correspondence of James Boswell, 1757–1763. Edinburgh: Edinburgh UP, 2006

Գրականություն խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեյմս Բոսուել» հոդվածին։
 
Account of Corsica, 1768 թվական
  • «Босвелль, Джемс». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  • Daiches D. James Boswell and his world. New York: Scribner, 1976.
  • Bloom H. Dr. Samuel Johnson and James Boswell. New York: Chelsea House Publishers, 1986
  • Martin P. A life of James Boswell. New Haven: Yale UP, 2000

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Archivio Storico Ricordi — 1808.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Boswell J. The Life of Samuel Johnson / C. HibbertPenguin Classics, 1979. — ISBN 978-0-14-043116-2
  4. 4,0 4,1 4,2 Pottle F. A. Encyclopædia Britannica
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 Lundy D. R. The Peerage
  6. LIBRIS — 2012.
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 7,7 Kindred Britain
  8. «Page About Masonry, News & Notes: Mother Kilwinning Lodge No. 0». Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ նոյեմբերի 26-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 25-ին.
  9. «Gettysburg». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 25-ին.