Ջեյմս Բաղյան

հայ սպա, բժիշկ, տիեզերագնաց

Ջեյմս Ֆիլիպ Բաղյան (Քունդեբաղյան)(անգլ.՝ James Philipp Bagian, փետրվարի 22, 1952(1952-02-22), Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ), ամերիկահայ ինժեներ, մարզիկ, բժշկագիտության դոկտոր, հայազգի առաջին տիեզերագնացը։

Ջեյմս Բաղյան
James Philipp Bagian

Ջեյմս Բաղյան
Բնօրինակ անուն ազգանուն James Philipp Bagian
Ի ծնե Ջեյմս Ֆիլիպի Բաղյան
Պետություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Մասնագիտություն ՆԱՍԱ ՆԱՍԱՏիեզերագնաց,
բժիշկ կենսաբան
Զինվորական կոչում ԱՄՆ-ի Ռազմա-օդային ուժերի Գնդապետ Գնդապետ,
ԱՄՆ-ի Ռազմա-օդային ուժեր Ռազմա-օդային ուժեր,
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Առաքելություն 1980 NASA Group,
«Դիսքավերի» (STS-29) «Դիսքավերի» (STS-29),
«Կոլումբիա» (STS-40) «Կոլումբիա» (STS-40)
Տիեզերքում անցկացրած ժամանակը 14 օր, 1 ժամ, 53 րոպե
Ծնվել է փետրվարի 22, 1952 (72 տարեկան)
Ծննդավայր Ֆիլադելֆիա, Պենսիլվանիա նահանգ,
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Ազգություն հայ
Կրթություն Drexel University (Մասնավոր հետազոտական համալսարան),
Թոմաս Ջեֆերսոնի համալսարան
Ամուսին Թանդի Մ. Բաղյան (Բենսոն)
Պարգևներ «Տիեզերական թռիչք»-ի մեդալ «Տիեզերական թռիչքի համար» մեդալ «Բացառիկ նվաճումների համար» մեդալ

Կենսագրություն խմբագրել

Ծագում խմբագրել

Ջեյմս Ֆիլիպի Բաղյանը ծնվել է 1952 թվականի փետրվարի 22-ին՝ ԱՄՆՓենսիլվանիա նահանգի Ֆիլադելֆիա քաղաքում։ Նրա նախնիների ազգանունը եղել է Քունդեբաղյան, որն ԱՄՆ-ի ներգաղթային ծառայության աշխատակիցները կրճատել և դարձրել են Բաղյան[1]։

Ջեյմս Բաղյանի հորական պապը՝ Նազարեթ Քունդեբաղյանը, ԱՄՆ է գաղթել 1913 թվականին Արաբկիրից։ ԱՄՆ-ում նա ամուսնացել է Մալաթիայից ավելի վաղ՝ 1908 թվականին, գաղթած Սաթենիկի հետ։ Ջեյմս Բաղյանի հայրը՝ Ֆիլիպը, ինչպես նաև նրա եղբայրներն ու քույրերը հարյուր տոկոսով հայ են, որոնք ծնվել են ԱՄՆ-ում։ Ջեյմսի մայրը գերմանուհի է[1]։ Հայրը նույնպես օդաչու է եղել։

2022 թ․ սեպտեմբերին Ջեյմս Բաղյանն առաջին անգամ այցելել է Հայաստան։

Կրթություն խմբագրել

Հաճախել է Ֆիլադելֆիայի կենտրոնական միջնակարգ դպրոցը։ 1969-1973 թվականներին սովորել է «Drexel» համալսարանում՝ ստանալով ինժեներ-մեխանիկի բակալավրի որակավորում։ Ապա ուսումը շարունակել է «Thomas Jefferson» համալսարանում և 1977 թվականին, պաշտպանելով թեզը, ստացել բժշկական գիտությունների դոկտորի կոչում։

Աշխատանքային գործունեություն խմբագրել

1974-1978 թվականներին մասնակցել է բազմաթիվ ավիացիոն մրցույթների, իսկ 1982 թվականից ընդգրկվել է ԱՄՆ տիեզերագնացների խմբի կազմում։

1973 թվականին որպես ինժեներ աշխատանքի է անցել Բրիստոլ քաղաքի «3Մ» գործարանում։ 1976-1978 թվականներին ԱՄՆ ռազմածովային ավիացիոն փորձարարական կենտրոնի (Մերիլենդ նահանգ) ինժեներ մեխանիկն է եղել։ 1978 թվականին որպես վիրաբույժ և բժիշկ հետազոտող, աշխատել է Լեոնիդ Ջեքսոնի անվան կենտրոնում՝ միաժամանակ ուսանելով Տեխասի ԱՄՆ Ռազմական ուժերի թռիչքային վիրաբուժության և ԱՄՆ Ռազմական ուժերի ավիացիոն-տիեզերական բժշկության դպրոցներում։

1986 թվականին ստացել է պրոֆեսիոնալ ինժեների, իսկ 1987 թվականին՝ տիեզերանավի բժշկի վկայագրեր։ 1980 թվականի հուլիսից որպես տիեզերագնաց սկսել է աշխատել ՆԱՍԱ-ում (Ամերիկյան ազգային ավիա–տիեզերական գործակալություն)։

Բաղյանը եղել է Տիեզերական բժշկության ասոցիացիայի, ՆԱՍԱ-ի Օդաչու-վիրաբույժների միության, Ամերիկացի ինժեներ-մեխանիկների միության, Ալֆա և օմեգա, Տիեզերագնացների ասոցիացիայի և այդ ոլորտի բազմաթիվ այլ կազմակերպությունների անդամ։

Թռիչք «Դիսքավերի» տիեզերանավով խմբագրել

1989 թվականի մարտի 13-18-ը, որպես բժշկակենսաբանական հետազոտությունների մասնագետ, առաջին անգամ թռիչք է կատարել ամերիկյան «Դիսքավերի» տիեզերանավով։

Նա մարդկային գործոնների, շրջակա միջավայրի և տիեզերանավի բժշկության վերաբերյալ բազմաթիվ աշխատությունների հեղինակ է։ Ջեյմսը 337 ժամ է անցկացրել տիեզերքում։

Այժմ Բաղյանը զբաղվում է պրոֆեսիոնալ կենսաբժշկական հետազոտական աշխատանքներով և ղեկավարում է «Վետերանների առողջության պահպանման» ազգային կենտրոնը։

Ընտանիք խմբագրել

Հայ տիեզերագնացն ամուսնացած է ամերիկուհի Թանդի Բաղյանի (Բենսոնի) հետ։ Նրանք 4 զավակ ունեն։

Պարգևներ խմբագրել

Իր գործունեության համար Բաղյանը պարգևատրվել է ՆԱՍԱ-ի մեդալով, տիեզերագնաց Կամարովի անվան տիեզերագնացության միջազգային ֆեդերացիայի տիեզերագնացի դիպլոմով, տիեզերական հիվանդությունների բուժման մեթոդների մշակման, ինչպես նաև 1989 թվականին և 1991 թվականին տիեզերք կատարած թռիչքների համար՝ ՆԱՍԱ-ի մրցանակներով։

 
  «Դիսքավերի» (STS-29),
(ձախից-աջ՝) Ջեյմս Բաղյան (Թռիչքի ծրագրի N1 մասնագետ), Ջ. Բլահա, Ռ. Սպինգեր, Մ. Քոուտս և Ջ. Բաքլի

«Դիսքավերի» (STS-29) «Դիսքավերի» (STS-29) խմբագրել

Թռիչք՝ մարտի 13, 1989 թ. 14։ 57։ 00 UTC
Վայրէջք՝ մարտի 18, 1989 թ. 14։ 35։ 51 UTC

Անձնակազմ
  •   ԱՄՆ (ՆԱՍԱ)։ Մայքլ Քոուտս (2) — հրամանատար;
  •   ԱՄՆ (ՆԱՍԱ)։ Ջոն Բլահա (1) — օդաչու;
  •   ԱՄՆ (ՆԱՍԱ)։ Ջեյմս Բաղյան (1) — թռիչքի ծրագրի մասնագետ - №1;
  •   ԱՄՆ (ՆԱՍԱ)։ Ջեյմս Բաքլի (3) — թռիչքի ծրագրի մասնագետ - №2;
  •   ԱՄՆ (ՆԱՍԱ)։ Ռոբերտ Սպինգեր (1) — թռիչքի ծրագրի մասնագետ - №3.

STS-29 ի անձնակազմը լրիվ համընկնում էր 61-H արշավախմբի կազմին, բայց 1988 թվականի մարտի 17-ին, Երբ ՆԱՍԱ-ն հայտարարեց անձնակազմի անդամներին, Աննա Ֆիշերի փոխարեն թռիչքի ծրագրի №1 մասնագետ նշանակվեց Ջեյմս Բաղյանը։

«Կոլումբիա» (STS-40) «Կոլումբիա» (STS-40) խմբագրել

 
  «Կոլումբիա» (STS-40),
(ձախից-աջ՝) Է, Գեֆֆնի, Բ. Օ' Քոննոր, Մ. Հյուզ-Ֆուլֆորդ, Թ. Ջերնիգան, Մ. Սեդդոն, Ս. Գուտիերրես և Ջեյմս Բաղյան

Թռիչք՝ հունիսի 5, 1991 թ. 13։ 24։ 51 UTC
Վայրէջք՝ հունիսի 14, 1991 թ. 15։ 39։ 11 UTC

Անձնակազմ
  •   ԱՄՆ (ՆԱՍԱ)։ Բրայան Օ' Քոննոր (2) — հրամանատար;
  •   ԱՄՆ (ՆԱՍԱ)։ Սիդնի Գուտիերրես (1) — օդաչու;
  •   ԱՄՆ (ՆԱՍԱ)։ Ջեյմս Բաղյան (2) — թռիչքի ծրագրի մասնագետ - №1;
  •   ԱՄՆ (ՆԱՍԱ)։ Թամարա Ջերնիգան (1) — թռիչքի ծրագրի մասնագետ - №2;
  •   ԱՄՆ (ՆԱՍԱ)։ Մարգարետ Սեդդոն (2) — թռիչքի ծրագրի մասնագետ - №3;
  •   ԱՄՆ (ՆԱՍԱ)։ Էնդրյու Գեֆֆնի (1) — օգտակար բեռնվածության մասնագետ - №1;
  •   ԱՄՆ (ՆԱՍԱ)։ Միլլի Հյուզ-Ֆուլֆորդ (1) — օգտակար բեռնվածության մասնագետ - №2;

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Ջեյմս Բաղյան. «Երջանիկ եմ, որ տիեզերք թռած առաջին հայն եմ» ([[Արծվի Բախչինյան]]ի հարցազրույցը տիեզերագնացի հետ)». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 14-ին.

Արտաքին հղումներ խմբագրել