Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ջահան (այլ կիրառումներ)

Ջեյհանը (թուրքերեն՝ Ceyhan) ամենախիտ բնակեցված քաղաքներից է Դաշտային Կիլիկիայում, Թուրքիայի Ադանայի մարզում, և կարևոր նավահանգիստ՝ Միջերկրական ծովի ափին (բնակչությունը՝ 108 602)։ Ջեյհանը գտնվում է Ջեյհան գետի ափին, «Չուքուրօվա» կոչվող դաշտի արևելյան կողմում՝ 43 կմ արևելք Ադանա քաղաքից։

Ջեյհան

Ջեյհանը վերջին կետն է Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի, որը Կասպից ծովից նավթ է հասցնում Ջեյհանի նավահանգիստ։