Ջեզու եկեղեցի (իտալ.՝ Chiesa del Gesù), Հիսուսի միաբանություն (ճիզվիտների միաբանություն) կաթոլիկ կազմակերպության Մայր տաճար Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Պաշտոնական անվանումն է Chiesa del Santissimo Nome di Gesù all'Argentina[2][3][4]։ Եկեղեցու ճակատամասը բարոկկո ոճով կառուցված առաջին ճակատամասն է[5]։ Եկեղեցին օրինակ է հանդիսացել հազարավոր նմանատիպ հիսուսյան եկեղեցիների համար, որոնք հետագայում կառուցվել են ամբողջ աշխարհում։ Ջեզու եկեղեցին տեղակայված է Հռոմում, Պիացցա դել Ջեզու հրապարակում։

Ջեզու եկեղեցի
իտալ.՝ Chiesa del Santissimo Nome di Gesù all'Argentina
Եկեղեցու ճակատամասի հեղինակն է Ջակոմո դելլա Պորտան
Հիմնական տվյալներ
ՏեսակJesuit church?, կաստյոլ և եկեղեցի
ԵրկիրԻտալիա Իտալիա
ՏեղագրությունԻտալիա Իտալիա, Հռոմ
Հասցեpiazza del Gesù - Roma[1]
Դավանանքկաթոլիկություն
ԹեմՀռոմի թեմ
Օծման թվական1584
Հիմնական ամսաթվերը1568
Կազմված էTomb of Saint Ignatius? և Chapel of Saint Francis Xavier (Il Gesù)?
Ժառանգության կարգավիճակԻտալիայի մշակութային ժառանգություն[1]
ՆվիրվածHoly Name of Jesus?
ՃարտարապետՋակոմո դա Վինյոլա, Ջակոմո դելլա Պորտա և Միքելանջելո
Ճարտարապետական տիպբազիլիկ
Ճարտարապետական ոճՄաներիզմ, Բարոկկո (ճակատամասը)
Կառուցման սկիզբ1568
Կառուցման ավարտ1580
Հիմնադրված1568
35 մետր
Երկարություն75 մետր
Լայնություն35 մետր
Շինանյութաղյուս, բետոն
ԲնակիչՃիզվիտ
Քարտեզ
Քարտեզ
 Chiesa del Gesù (Rome) Վիքիպահեստում
chiesadelgesu.org

Պատմություն խմբագրել

 
Ջեզու եկեղեցու նավը և աբսիդը
 
Եկեղեցու առաստաղը
 
Եկեղեցու գմբեթը

Իսպանացի կարդինալ Բարտոլոմեո դելա Կուևան խնդրում է Միքելանջելոյին ձևավորել եկեղեցին։ Վերջինս առաջարկում է դա անել անվճար, սակայն կարդինալ Ալեսանդրո Ֆարնեզեն՝ Պողոս III Պապի թոռը, մերժում է, և արդյունքում եկեղեցին կառուցում են Ֆարնեզե ընտանիքի ճարտարապետ Ջակոմո դա Վինյոլան և Ջակոմո դելա Պորտան։ Եկեղեցին կառուցվում է նախկին Սանտա Մարիա դելլա Ստրադա եկեղեցու տեղում։ Այնտեղ էր Հիսուսի միաբանության հիմնադիր Իգնատիոս դե Լոյոլան աղոթում Տիրամոր պատկերի առջև։ Ներկայումս այդ սրբապատկերը զարդարված է ակնեղենով, և այն կարելի է տեսնել Ավագ խորանի աջ կողմում գտնվող Իգնատիոսի կապելլայում։

Եկեղեցու շինարարությունը, ըստ Վինյոլայի նախագծի, սկսվում է 1568 թվականի հունիսի 26-ին։ Նրան օժանդակում է Ջիովանի Տրիստինոն (Հիսուսի միաբաններից), որը փոխարինում է Վինյոլային 1571 թվականին։ 1575 թվականին նա մահանում է, և նրան էլ հաջորդում Հիսուսի միաբանության ճարտարապետ Ջիովանի դե Ռոսիսը։ Ջակոմո դելա Պորտան մասնակցել է խաչաձև կամարի, գմբեթի և աբսիդի կառուցմանը։

Այս եկեղեցու ձևավորումը օրինակ է հանդիսացել հիսուսյան եկեղեցիների համար։ Դա տևել է մինչև 20-րդ դարը։ Եկեղեցին ունի մեկ նավ, և ողջ ուշադրությունը կենտրոնացած է Ավագ խորանի վրա։ Իսկ ենթակողմերի փոխարեն կամարակապ բացվածքների ետևում միմյանց կապակցված նույնատիպ կապելլաներ են[6], որոնց մուտքերը ճաղաշարքով ձևավորած դարբասներ են։ Տրանսեպտները վերածված են ելունդների, որոնց ետին պատերին բեմեր են կցված։

Եկեղեցու նախագիծը համապատասխանում է Վերածննդի ժամանակաշրջանի[7] կենտրոնական պլանավորմանը՝ ինչն արտահայտվում էր հսկայական գմբեթով և ծավալուն նավով, որն էլ բնորոշ էր քարոզչական եկեղեցիներին։ 13-րդ դարից սկսած դրանք հիմնել են դոմինիկյաններն ու ֆրանցիսկյանները։ Ամենուր բազմերանգ մարմարե հարդարանքներ են և ֆրեսկոներով պատված կամարներ, որոնք հարստացնում էին առաստաղը, և ճերմակ ստուկկոյից և մարմարից պատրաստված արձաններ։

Եկեղեցու օծումը իրականացվել է կարդինալ Գուլիո Անտոնիո Սանտորիի կողմից 1584 թվականի նոյեմբերի 25-ին։

Ինտերիերի ձևավորումը խմբագրել

 
Ջեզու եկեղեցու Ավագ խորանը
 
Ջեզու եկեղեցու երգեհոնը

Ենթադրվում է, որ սկզբնական Ավագ խորանը ձևավորել է Ջակոմո դելլա Պորտան։ 19-րդ դարի վերանորոգման ժամանակ այն հեռացվել է, իսկ խորանը հետագայում ձեռք է բերել Պատրիկ Լիհի արքեպիսկոպոսը իր նոր եկեղեցու համար, որտեղ էլ տեղադրվում է աննշան փոփոխութուններից հետո[8]։

Ներկայիս խորանի հեղինակն է Անտոնիո Սարտին (1797–1880 թթ․)։ Այստեղ չորս սյուներն ամբողջանում են նեո-դասական ճակտոնով։ Սարտին աբսիդը պատում է մարմարով և պատկերազարդում է աղոթատեղին։ Բեմի «IHS» ճաճանչապսակի հրեշտակները Ռինալդո Ռինալդիի (1793–1873թթ․) աշխատանքն են։ Իսկ ճաճանչապսակի երկու կողմերում ծնկի եկած հրեշտակների հեղինակներն են Ֆրանչեսկո Բենալիան և Ֆիլիպո Գնաչարինին (1804–1875թթ․)։ Բեմի պատկերման հեղինակն է Ալեսանդրո Կալպատին (1810–1868թթ․)։ Աբսիդի առաստաղի նկարազարդել է Ջիովանի Բատտիստա Գաուլլին։

Ինտերիերի ձևավորման ամենավառ առանձնահատկությունը առաստաղի ֆրեսկոն է՝ Trionfo del Nome di Gesù, որը ևս Ջիովանի Բատտիստա Գաուլլի աշխատանքն է։ Վերջինս ձևավորել է նաև գմբեթը, կենտրոնական կամարը, պատուհանների խորշերը և տրասեպտների առաստաղները։

Եկեղեցու երգեհոնը կառուցվել է իտալական Տամբուրինի ֆիրմայի կողմից։ Այն ունի երեք ձեռքի ստեղնաշար։ Խողովակները եկեղեցում տեղաբաշխված են երեք առանձին ուղղություններով։ Երկու զարդարված ճակատամասերը թեքվում են դեպի տրանսեպտի պատերը, իսկ փոքր փոխերգարանը տեղակայված է արևմտյան մուտքի կողմը։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 dati.beniculturali.it — 2014.
  2. Society of Jesus. "Official Website" Արխիվացված 2016-10-23 Wayback Machine. Վերցված է 2009-01-23.
  3. Հետևյալ անվանումը՝ Chiesa del Sacro Nome di Gesù ևս գործածվում է
  4. "Torre Argentina" or "Strasbourg Tower" was a name for this area of Rome (presently the rione of Pigna), surviving in the Largo di Torre Argentina and Teatro Argentina
  5. Whitman 1970, p. 108
  6. The Gesù's scheme of wide arched bays defined by paired pilasters has its origin in Alberti's Sant'Andrea, Milan, begun in 1470.
  7. The exemplar is Bramante's original plan for St. Peter's Basilica.
  8. Peter Galloway: The Cathedrals in Ireland, ISBN 0-85389-452-3, pp. 204–205.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեզու եկեղեցի» հոդվածին։