Ջասպեր Ջոնս

ամերիկացի նկարիչ

Ջասպեր Ջոնս (անգլ.՝ Jasper Johns, մայիսի 19, 1930(1930-05-19)[1][2][3][…] կամ մայիսի 15, 1930(1930-05-15)[4], Օգաստա, Ջորջիա, ԱՄՆ[5][4]), ամերիկացի ժամանակակից նկարիչ, փոփ արտ ուղղության կարևոր ներկայացուցիչներից մեկը։

Ջասպեր Ջոնս
անգլ.՝ Jasper Johns
Ծնվել էմայիսի 19, 1930(1930-05-19)[1][2][3][…] (93 տարեկան) կամ մայիսի 15, 1930(1930-05-15)[4] (93 տարեկան)
ԾննդավայրՕգաստա, Ջորջիա, ԱՄՆ[5][4]
Քաղաքացիություն ԱՄՆ[6]
ԿրթությունՀարավային Կարոլինայի համալսարան և Sumter High School?
Մասնագիտություննկարիչ, քանդակագործ, հագուստ ձևագծող, դիզայներ, լուսանկարիչ, գծանկարիչ, նկարիչ-փորագրող և նկարազարդող
ՈճՆեոդադա[7]
Ժանրաբստրակցիոնիզմ[4], նատյուրմորտ[4] և Ֆիգուր[4]
Ուշագրավ աշխատանքներTarget with Four Faces?, Երեք դրոշ և Քարտեզ
ՄեկենասներՌոբերտ Ռաուշենբերգ
Պարգևներ
ԱնդամակցությունԱրվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Գեղարվեստի թագավորական ակադեմիա և Շվեդիայի գեղարվեստի թագավորական ակադեմիա
Կայքjasperjohns.com
 Jasper Johns Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Մեծացել է Հարավային Կարոլինայի Ալենդեյլ ավանում և, նկարագրելով իր կյանքի այս ժամանակահատվածը, նշել է. «այն վայրում, որտեղ ես մեծացել եմ, չեն եղել նկարիչներ և արվեստ, ես իսկապես չեմ իմացել` ինչ է դա»։ Որոշ ժամանակ` 1947 թվականից մինչև 1948 թվականը` ընդհանուր երեք կիսամյակ, Հարավային Կարոլինայի համալսարանում սովորել է նկարչական արվեստ։ Այնուհետև տեղափոխվել է Նյու Յորք, որտեղ ծանոթացել է Ռոբերտ Ռաուշենբերգի հետ, որից ստացել է ժամանակակից արվեստում առաջնորդող գաղափարներ։ Ջոնսի վրա ազդեցություն են ունեցել նաև Մարսել Դյուշանի գաղափարները. «Հեծանիվային անիվը» և Դյուշանի մյուս ռեդի-մեյդերը բրոնզե մի շարք առարկաների համար դարձել են ոգեշնչման աղբյուր։ Նկարիչը վերոնշյալ առարկաներն ստեղծել է 1950-ական թվականների վերջին և 1960-ական թվականների սկզբին։ 1958 թվականին պատկերասրահի սեփականատեր Լեո Կաստելին Ռաուշենբերգի ստուդիա կատարած այցի ժամանակ իր համար բացահայտել է Ջոնսին։ Ընկերացել է Էնդի Ուորհոլի հետ[9]։

Ստեղծագործություն խմբագրել

Ջոնսի ամենանշանավոր ստեղծագործությունն ընդունված է համարել նրա վաղ գեղանկարչական աշխատանքների շարքը, որն ստեղծվել է 1950-ական թվականների երկրորդ կեսին։ Առավել հայտնի աշխատանք է «Դրոշը» (1954-1955), որը նկարիչը նկարել է Միացյալ Նահանգների դրոշի մասին երազից հետո։ Այս ժամանակաշրջանի աշխատանքները ժամանակ առ ժամանակ վերաբերում են ոչ թե փոփ արտին, այլ նեոդադային` չնայած այն հանգամանքին, որ զանգվածային մշակույթի պատկերները հաճախ են օգտագործվում։ Առաջին աշխատանքներն ստեղծվել են այնպիսի պարզ պատկերների օգտագործմամբ, ինչպիսիք են դրոշները, խաղաքարտերը, նշանները, տառերը և թվերը։ Պատկերների արձագանքներում նշվում է, որ այն հաճախ գունեղ է և գեղատեսիլ։ Նկարիչն իր գեղանկարներում հաճախ ներառում է մոմանկարչություն և ռելիեֆ։

Ջոնսի քանդակները բրոնզե սովորական առարկաներ են, օրինակ` էլեկտրական լապտերը, լամպը կամ ատամի խոզանակը։ Առավել հայտնի ստեղծագործություններից մեկում պատկերված է գարեջրով լցված բրոնզե երկու տարա։

1988 թվականին «Ֆալստարտ» աշխատանքն արժեցել է 17,050 միլիոն դոլար։ Տվյալ պահին դա եղել է ռեկորդային գումար, որը վճարվել է նկարչի կենդանության օրոք` ժամանակակից արվեստի ստեղծագործության համար[10]։

1998 թվականին Նյու Յորքում գտնվող Մետրոպոլիտեն թանգարանը ձեռք է բերել Ջոնսի «Սպիտակ դրոշ» կտավը[11][12]։ Գործարքի գինը հայտնի չէ, բայց փորձագետները կարծում են, որ այն կազմել է ավելի քան 20 միլիոն դոլար։

2010-ական թվականների դրությամբ` բնակվում է Կոնեկտիկուտում և համարվում է ամենահարուստ ապրող նկարիչը[13]։

Հայտնի կտավներ խմբագրել

  • «Դրոշ» (1954-1955)
  • «Սպիտակ դրոշ» (1955)
  • «Երեք դրոշ» (1958)
  • «Ֆալստարտ» (1959)
  • «Քարտեզ» (1961)
  • «Մաշկի ուսումնասիրություն» (1962)
  • «Հինգ անձ» (1963-1964)
  • «Տարվա եղանակներ» (1986)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 RKDartists (նիդերլ.)
  2. 2,0 2,1 Internet Broadway Database — 2000.
  3. 3,0 3,1 Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 RKDartists (նիդերլ.)
  5. 5,0 5,1 5,2 https://americanart.si.edu/artist/jasper-johns-2467
  6. Ժամանակակից արվեստի թանգարանի առցանց հավաքածու
  7. https://www.tate.org.uk/art/art-terms/n/neo-dada
  8. https://www.praemiumimperiale.org/en/laureate-en/laureates-en
  9. «Биография Энди Уорхола». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 22-ին.
  10. События в мире в 1988году
  11. White Flag, Metropolitan Museum of Art
  12. Джонс Джаспер
  13. «Хороший художник — живой художник», КоммерсантЪ Украина № 103 от 22.06.2007, пт: «Самым дорогим здравствующим художником в целом остается пока 77-летний американский поп-артист Джаспер Джонс, одна работа которого была продана за $17 млн.»

Գրականություն խմբագրել

  • Томкинс К. Жизнеописания художников. — Москва: V-A-C press, 2013. — 272 p. — 1500 экз. — ISBN 978-5-9904389-2-7

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջասպեր Ջոնս» հոդվածին։