Ջան Դյունդար (թուրքերեն՝ Can Dündar, հունիսի 16, 1961(1961-06-16)[1], Անկարա, Թուրքիա[5]), թուրք լրագրող, սյունակագիր և վավերագրող։ 2015 թվականի նոյեմբերին «Cumhuriyet» թերթի գլխավոր խմբագրի պաշտոնը զբաղեցնելու ժամանակ ձերբակալվել է նյութի հրապարակման համար, որտեղ ասվում է, որ թուրքական հետախուզությունը զենք է մատակարարում իսլամիստ գրոհայիններին, որոնք պայքարում են Սիրիայի նախագահ Բաշշար ալ-Ասադի կառավարության դեմ[6]։

Ջան Դյունդար
թուրքերեն՝ Can Dündar
Դիմանկար
Ծնվել էհունիսի 16, 1961(1961-06-16)[1] (62 տարեկան)
ԾննդավայրԱնկարա, Թուրքիա
Քաղաքացիություն Թուրքիա
ԿրթությունԱնկարայի համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետ, Միջինարևելյան տեխնիկական համալսարան, Ankara Atatürk Lisesi?, Անկարայի TED-քոլեջ և Անկարայի համալսարան
Գիտական աստիճանփիլիսոփայության դոկտոր
Մասնագիտությունսյունակագիր, լրագրող, վավերագիր և սցենարիստ
ԱշխատավայրՋումհուրիյեթ
Զբաղեցրած պաշտոններգլխավոր խմբագիր
Պարգևներ և
մրցանակներ
 Can Dündar Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Լրագրություն է սովորել Անկարայի համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետում, որն էլ ավարտել է 1982 թվականին։ 1986 թվականին ավարտել է Լոնդոնի լրագրության դպրոցը։ 1988 և 1996 թվականին, համապատասխանաբար, ստացել է մագրիստրոսի աստիճան և Մերձավոր Արևելքի տեխնիկական համալսարանի քաղաքական գիտությունների թեկնածուի աստիճան[5]։

Մասնագիտական գործունեություն խմբագրել

Աշտատել է տարբեր ԶԼՄ-ներում, այդ թվում՝ «Hürriyet» 1983-1985), «Nokta», «Haftaya Bakış», «Söz» և «Tempo»։ 1999 թվականի հունվանից 2000 թվականի ապրիլը աշխատել է «Sabah» թերում, 2000 թվականի հունվարից՝ «Milliyet»-ում[5]։

Աշխատանքից ազատում խմբագրել

2013 թվականի օգոստոսին Դյունդարը «Milliyet»-ից հեռացվել է մի շարք հոդվածների համար, որոնցում «շատ սուր» է լուսաբանել Գեզի այգու բողոքի ցույցերն ու Եգիպտոսում տեղի ունեցող իրադարձությունները։ Ըստ Դյունդարի՝ աշխատանքից ազատելու ժամանակ նրան ասել են․ «Մենք չենք ցանկանում այս թերթում տեսնել հոդվածներ, որոնք կարող են դուր չգալ վարչապետին»[7]։

Ազատվելուց հետո աշխատանքի է անցել «Cumhuriyet»-ում, իսկ 2015 թվականի փետրվարի 8-ին ստացել է գլխավոր խմբագրի պաշտոնը։

2015 թվականի մայիսին «Cumhuriyet»-ում հրապարակվել է սիրիական գրոհայիններին զենք մատակարարման լրագրողական հետաքննություն։ Հոդվածում օգտագործվել են լուսանկարներ, որոնք արվել են 2014 թվականին Թուրքիայի ազգային հետախուզության կազմակերպությանը պատկանող բեռնատարների զննության ժամանալ[8]։

Ձերբակալություն խմբագրել

 
Ջան Դյունդարն ու Էրդեմ Գյուլը
 
Ջան Դյունդարի և Էրդեմ Գյուլի աջակցության ցույց։

Նույն թվականի հունիսին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այս հրապարակման համար դատի է տվել Ջան Դյունդարին և լրագրող Էրդեմ Գյուլին։ Էրդողանը պահանջել է նրանց դատապարտել երկու ցմահ և 42 տարվա ազատազրկման։ Ինչպես նաև Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Դյունդարը մեղավոր է պետական գաղտնիք հրապարակելու համար և լրտես է[8]։

2015 թվականի նոյեմբերին Դյունդարը և Գյուլը ձերբակալվել են, նրանց մեղադրանք է առաջադրվել լրտեսության և ահաբեկիչներին աջակցություն ցուցաբերելու համար[8]։

2016 թվականի փետրվարին Թուրքիայի Գերագուն դատարանը վճռել է, որ Դյունդարի և Գյուլի ձերբակալման ժամանակ թույլ են տրվել մի շարք խախտումներ և ստորագրությամբ նրանք ազատ են արձակվել[9]։

Նույն թվականի մարտին ավելի քան հարյուր գրողներ, որոնց թվում էին Մարիո Վարգաս Լյոսան և Մարգարեթ Էթվուդը, նամակ են ստորագրել, որով կոչ են արել Թուրքիայի իշխանություններին Դյունդարի և Գյուլի վրայից հանել բոլոր մեղադրանքները, ինչպես նաև ազատել բոլոր լրագրողներին, որոնք ձերբակալվել են «իրենց մտքերն» արտահայտելու համար։ Նամակն ուղարկվել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուին[9]։

2016 թվականի մայիսին դատարանը Դյունդարին և Գյուլին մեղավոր է ճանաչել պետքկան գաղտնիք հրապարակելու համար և դատապարտել է նրանց, համապատասխանաբար, 5 տարի 10 ամիս և 5 տարի ազատարկման։ Դատավճռի հրապարակումից մի քանի ժամ առաջ Դյունդարի նկատմամբ մահափորձ է իրականացվել։ Անհայտ անձը փորձել է նրա վրա կրակել։ Դյունդարը չի տուժել։ Ահաբեկիչը ձերբակալվել է՝ հայտարարելով, որ Ջան Դյունդարը «դավաճան» է[10]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Munzinger Personen (գերմ.)
  2. Lew-Kopelew-Preis an Can Dündar und Lew Gudkow vergeben
  3. http://www.wan-ifra.org/articles/2017/06/05/golden-pen-of-freedom-awarded-to-turkish-journalist-can-duendar
  4. https://netzwerkrecherche.org/stipendien-preise/leuchtturm/leuchtturm-2016-fuer-can-duendar/
  5. 5,0 5,1 5,2 haberler.com, CAN DÜNDAR
  6. Raziye Akkoc (2015 թ․ նոյեմբերի 26). «Turkey arrests editors over reports Ankara supplied weapons to Syrian fighters». The Telegraph. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 30-ին.
  7. Salih Sarıkaya (2014 թ․ հոկտեմբերի 17). «Turkish Journalist Can Dündar fired for writing columns that might 'disturb' the prime minister in Turkey». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 27-ին.
  8. 8,0 8,1 8,2 В Турции арестовали журналистов за статью о поставках оружия Анкарой в Сирию
  9. 9,0 9,1 100 писателей заступились за обвиненных в шпионаже турецких журналистов
  10. Турецкий суд вынес приговор рассказавшим о поставках оружия боевикам журналистам
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջան Դյունդար» հոդվածին։