Ջանլուկա Վիալի

իտալացի ֆուտբոլիստ

Ջանլուկա Վիալի (իտալ.՝ Gianluca Vialli, հուլիսի 9, 1964(1964-07-09)[1][2][3], Կրեմոնա, Լոմբարդիա, Իտալիա - հունվարի 6, 2023(2023-01-06)[4], Լոնդոն, Միացյալ Թագավորություն), իտալացի ֆուտբոլիստ և մարզիչ։

Ջանլուկա Վիալի
իտալ.՝ Gianluca Vialli
Քաղաքացիությունը  Իտալիա
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 9, 1964(1964-07-09)[1][2][3]
Ծննդավայր Կրեմոնա, Լոմբարդիա, Իտալիա
Մահվան ամսաթիվ հունվարի 6, 2023(2023-01-06)[4] (58 տարեկան)
Մահվան վայր Լոնդոն, Միացյալ Թագավորություն
Հասակ 180 սանտիմետր
Քաշ 77 կիլոգրամ
Դիրք հարձակվող

Կարիերա խմբագրել

Վիալիի կարիերան սկսվել է «Կրեմոնեզե» ակումբում։ Նրանից հետո, երբ նա 1983/1984 մրցաշրջանում խփել է 10 գնդակ, նրան հրավիրել է «Սամպդորիան», թիմի հետ հաղթեցլ է A Սերիան (1990/1991), երեք Իտալիայի գավաթ (1985, 1988, 1989) և 1990 թվականի ՈւԵՖԱ-ի գավաթակիրների գավաթը։ Եզրափակչում «Սամպդորիան» հաղթեց բելգիական «Անդերլեխթին» 2:0 հաշվով, երկու գոլերն էլ խփել է Վիալին։

«Սամպդորիայի» կազմում ելույթների ժամանակ Վիալին շատ անգամներ հրավիրվել է իտալիայի հավաքական, որի կազմում մասնակցում է ԱԱ-1986 թվականին և ԱԱ-1990 թվականինին, որտեղ դարձել է բրոնզե մեդալակիր։ Հետագայում 1992 թվականին Չեմպիոնների լիգայի եզրափակչում Բարսելոնայից կրած պարտությունից հետո կնքել է ռեկորդային պայմանագիր Յուվենտուսի հետ, պայմանագրի արժեքը կազմել է 12.5 մլն ֆունտ Սթերլինգ։

«Բյանկոներների» կազմում անցկացրած առաջին մրցաշրջանում ֆուտբոլիստը հաղթեց ՈւԵՖԱ-ի գավաթը։ Հետագայում հավաքանի գլխավոր մարզիչի հետ տարաձայնությունների համար չի հրավիրվել հավաքական ԱԱ-1994 թ.-ին մասնակցելու։ Երբ հայտնի դարձավ, որ եզրափակչում Իտալիան խաղալու է Բրազիլիայի դեմ, նա հայտարարեց, որ եզրափակչում երկրպագելու է Բրազիլիային։ Իր երկրորդ սկուդետան և Իտալիայի գավաթը նա հաղթեց։ 1996 թվականին Վիալին Յուվենտուսի կազմում հաղթեց չեմպիոների լիգան, որից հետո կնքել է երկարաժամկետ պայմանագիր Չելսիի հետ։

Նրա տեղափոխությունը այդ ժամանակվա մարզիչ Ռուդ Գուլիտի գլխավոր նախաձեռնություններից էր։ Շուտով Չելսին կազմում ունենալով Վալիին հաղթեց Անգլիայի գավաթը՝ եզրափակչում նա անցկացրել է 5 րոպե, դուրս գալով վերջում ժամանակ ձգձգելու համար։ Չնայած բազմաթիվ հաջող խաղերի նա այդպես ել չկարողացավ հաստատվել հիմնական կազմում[5]։

Մարզիչի կարիերա խմբագրել

1998 թվականին Գուլիտի հեռացումից հետո Վիալիին առաջարկվել է լինել խաղացող մարզիչ Չելսիում, նա համաձայնվեց և դարձավ իր ոլորտի լավագույն մասնագետներից մեկը ամբողջ պատմության մեջ։ Նրա օրոք կապույտները հաղթեցին Առաջնության գավաթը, Գավաթների գավաթը և Անգլայի գավաթը։ Նաև հաղթել են ՈւԵՖԱ-ի սուպերգավաթը ի շնորհիվ Գուստավո Պոետի միակ գոլի։

1998/1999 մրցաշրջանը «կապույտները» եզրափակեցին երերորդ տեղով, ինչը դարձավ լավագույն ցուցանիշը 1970 թվականից ի վեր։

2001 թվականին Ջանլուկա Վիալին լքեց լոնդոնյան ակումբը, նրա հետ տարբեր պատճառներով ակումբը լքել են տարբեր առաջատարներ։ Վիալիի շրջանը տեղը զիջեց Ռոման Աբրամովիչի շրջանին։

Ջանլուկա Վիալին բուսակեր է, իր խոսքերով բուսակերության անցումը իր կարիերայում խաղացել է մեծ դեր և հենց այդ քայլը օգնեց նրան տեղափոխվել Չելսի։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 Discogs — 2000.
  3. 3,0 3,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  4. 4,0 4,1 4,2 È morto Gianluca Vialli (իտալ.)
  5. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 4-ին.