Ջանեթ Լի

ամերիկացի դերասանուհի

Ջանեթ Լի (անգլ.՝ Janet Leigh, ծննդյամբ Ջինեթ Հելեն Մորիսոն (անգլ.՝ Jeanette Helen Morrison,հուլիսի 6, 1927(1927-07-06)[1][2][2][…], Merced, Կալիֆոռնիա, ԱՄՆ - հոկտեմբերի 3, 2004(2004-10-03)[3][1][2][…], Բևերլի Հիլզ, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի երգչուհի և գրող։ Արժանացել է Ոսկե գլոբուս մրցանակի, ինչպես նաև եղել է Օսկար մրցանակի անվանակիր։ Առավել հայտնի է դարձել Ալֆրեդ Հիչքոքի «Պսիխո» ֆիլմի և Օրսոն Ուելսի «Չարի կնիք» ֆիլմի շնորհիվ։

Ջանեթ Լի
անգլ.՝ Janet Leigh
Ծնվել էհուլիսի 6, 1927(1927-07-06)[1][2][2][…]
ԾննդավայրMerced, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Մահացել էհոկտեմբերի 3, 2004(2004-10-03)[3][1][2][…] (77 տարեկան)
Մահվան վայրԲևերլի Հիլզ, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԳերեզմանՎեսթվուդի գերեզմանատուն
ԿրթությունԽաղաղօվկիանոսյան համալսարան, Stockton High School? և Merced High School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունբնավորության դերասան, թատրոնի դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի, դերասանուհի, երգչուհի և գրող
Ծնողներհայր՝ Frederick Robert Morrison?[4], մայր՝ Helen Lita Westergard?[4]
Ամուսին(ներ)Թոնի Քերթիս[5], John Kenneth Carlisle?[5], Robert Brandt?[5] և Stanley Reames?[5]
Երեխա(ներ)Kelly Curtis? և Ջեյմի Լի[4][5]
Պարգևներ և մրցանակներ

Վաղ տարիներ խմբագրել

 

Թանեթ Հելեն Մորիսոնը ծնվել է 1927 թվականի հուլիսի 6-ին Կալիֆոռնիայում՝ Մերսեդ քաղաքում։ Դերասանուհին Հելեն Լիթի և Ֆրեդերիկ Ռոբերտ Մորիսոնի միակ զավակն է։ Նրա պապիկն ու տատիկը Դանիայից էին։ Նրա ունի շոտլանդական, իռլանդական և գերմանական արմատներ։

Եղել է Պասիֆիկ համալսարանի ուսանողուհի, սովորել է երաժշտություն և հոգեբանություն։

Կարիերա խմբագրել

Կինո խմբագրել

Ջանեթ Լին կինոյում իր կարիերան սկսել է 1945 թվականին՝ Նորմե Շիրերի շնորհիվ, ով սկսնակ դերասանուհու մեջ տեսել է մեծ տաղանդ։ Նա տեսել է դերասանուհու նկարները և խորհուրդ է տվել գործակալ Լյու Վասերմանին։ Նրա նկարը զետեղվել է Լիլիան Բերնսի դրամայի պատրոնաժում։ Մետրո-Գոլդուին-Մայեր ընկերությունը նրան առաջարկել է կնքել համաձայնագիր, որին հաջորդելու էր ֆիլում իր փորձերը և «Ռոձի Ռիջիի սիրավեպը» ֆիլմում իր առաջնելույթը (1947)։

Վերջին տասը տարիներին նա նկարահանվել է տարբեր հայտնի ֆիլմերում։ Նա հինգ ֆիլմերում՝ Գուդինի (1953) Սև Falworth վահան (1954), Վիկինգները (1958), կատարյալ տոն (1958), Ո՞վ է այս լեդին (1960), նկարահանվել է իր երբեմնի ամուսնու՝ Թոնի Քերթիսի հետ։ Նրանք նաև միասին վեցերորդ ֆիլմում՝ Պեպե (1960), իրականացրել են Կամեո։

1958 թվականին Լին Չառլթոն Հեսթոնի հետ նկարահանվել է Օրսոն Ուելսի Չարի կնիքը նուարում, իսկ ավելի ուշ՝ Ալֆրեդ Հիչքոքի Պսիխո ֆիլմում։ Մերիոն Քրեյնի դերը նրա ամենահայտնի դերն է, որտեղ նկարահանվել են նաև Էնթոնի Պերկինսը և Ջոն Գևիսը։ Լիին հոգեպես այնքան վնաս է պատճառել տեսարանը, որ նա երկար ժամանակ խուսափել է ֆիլմերից[6]։ Այդ դերի համար նա արժանացել է Ոսկե գլոբուս մրցանակի, ինչպես նաև առաջարվել է Օսկար մրցնաակ ստանալու համար:Շնորհիվ Մերիոն Քրեյնի նա իր հայրենիքում ստացել է «Միսս Ճիչ» մականունը։

1960-ական թվականների կեսին նա գրեթե դադարել է երևալ էկրանին՝ ֆիլմերում ընդունելով միայն մի քանի մասնակցություն, որից երկուսը «Մառախուղ» (1980) և «Halloween՝ 20 տարի անց» (1998), նա այդ ֆիլմերում նկարահանվել է Ջեյմի Լի Քյորթիսի՝ իր աղջկա հետ։

Գրական ստեղծագործություն խմբագրել

Նա նաև չորս գրքի հեղինակ է։ Նրա առաջին հուշագրությունը «Սա իրական Հոլիվուդն է» (1984), որը Նյու Յորք Թայմսում դարձել է բեստսելեր։ 1995 թվականին նա հրապարակել է «Psycho: Դասական թրեյլերի ետնաբեմում»: 1996 թվականին նա հրապարակել է իր առաջին վեպը՝ «Ճակատագրի տունը», որը ուսումնասիրում է երկու ընկերների կյանքը՝ Հոլիվուդի պատմության փոփոխման ընթացքում։ Գրքի հաջողությունը առաջացնում է հաջորդ վեպը գրելու միտումը՝ «Երազանքների գործարան» (2002)։

Անձնական կյանք և մահ խմբագրել

 

1942 թվականի օգոստոսի մեկին 15 տարեկանում (ձևանալով 18 տարեկան) Լին ամուսնացել է 18-ամյա Ջոնա Քենեթ Քարլայլայի հետ՝ Ռինոյում։ Ամուսնությունը չեղյալ է հայտարարվել չորս ամիս անց՝ 1949 թվականի սեպտեմբերի յոթին։

1951 թվականի հունիսի 4-ին ամուսնացել է Թոնի Քերթիսի հետ։ Ունեցել են երկու աղջիկ՝ Քելլի և Ջեյմի Քյորթիսները, ովքեր նույնպես դարձել են դերասանուհիներ։ Շուտով ամուսնությունը չեղյալ է հայտարարվում և Լին ամուսնանում է մակլեր Ռոբերտ Բրենդթի հետ՝ Լաս Վեգասում: Նրանք միասին ապրել են 42 տարի՝ մինչև Լիի մահը՝ 2004 թվականը։

Լին Խաղաղ Օվկիանոսի Ստոկտոնում՝ Կալիֆոռնիայում գտնվող համալսարանում արժանացել է Գիտությունների դոկտոր կոչման։

Մահացել է 2004 թվականին 77 տարեկանում՝ Բևեռլի Հիլզում, վասկուլիտի (արյան անոթների բորբոքում) դեմ մեկ տարվա պայքարից հետո, մարմինը դիակիզվել է։

Մրցանականեր և անվանակարգեր խմբագրել

 

1960 թվականի փետրվարի ութին արժանացել է աստղի՝ Հոլիվուդյան փառքի ծառուղում[7]։

«Օսկար» մրցանակ խմբագրել

«Ոսկե գլոբուս» մրցնաակ խմբագրել

Ընտրյալ ֆիլմագրություն խմբագրել

Ջանեթ Լիի ֆիլմագրություն

Լին կատարել է 50-ից ավելի ֆիլմերում և ավելի քան 30-ից ավելի սերիալներում դերեր, նաև ելույթ է ունեցել 1952 թվականին ռադիոյում։ Ներքևում ներկայացված են դերասանուհու մասնակցությամբ ֆիլմերի ցանկ.

Տարեթիվ Հայերեն անվանում Բնագիր անվանում Դեր
1948 ֆիլմ Հայրենի բլուրներ Hills of Home Մարգիտ Միթչել
1948 ֆիլմ Բռնության գործողություն Act of Violence Էդիթ Էնլի
1949 ֆիլմ Փոքրիկ կանայք Little Women Մարգարետ «Մեգ» Մարչ / Բրուք
1949 ֆիլմ Կարմիր Դանուբ The Red Danube Մարիա Բուլեն
1952 ֆիլմ Սկարամուշ Scaramouche Ալինա դե Գավրիլյակ
1953 ֆիլմ Պարզ խթան The Naked Spur Լինա Փեթչ
1953 ֆիլմ Հուդինի Houdini ԲԵսս Գուդինի
1954 ֆիլմ Ոստիկան-խաբեբա Rogue Cop Կարեն Ստեֆենսոն
1957 ֆիլմ Օդաչու Jet Pilot լեյտենանտ Աննա Մարլադովնա Շենոն/ Օլգա Օրլիֆ
1958 ֆիլմ Չարի կնիք Touch of Evil Սյուզան «Սյուզի» Վարգաս
1958 ֆիլմ Վիկինգներ The Vikings Մորգանա
1960 ֆիլմ Պսիխո Psycho Մերիոն Քրեյն
1962 ֆիլմ Մանջուրական թեկնածու The Manchurian Candidate Յուջենի Ռոուզ Չեյնի
1966 ֆիլմ Հարփեր Harper Սյուզան Հարփեր
1975 հ/ս Կոլոմբո. Մոռացված տիկին Columbo. Forgotten Lady Գրեյս Ուիլեր
1980 ֆիլմ Մառախուղ The Fog ՔԵթի Ուիլյամս
1998 ֆիլմ Halloween, 20 տարի անց Halloween H20: 20 Years Later Նորմա Ուոթսուն
2005 ֆիլմ Վելլեյ Հայից վատ աղջիկներ Bad Girls from Valley High Միսս Ուիթ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Internet Broadway Database — 2000.
  3. 3,0 3,1 3,2 http://news.bbc.co.uk/1/hi/entertainment/3713626.stm
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Lundy D. R. The Peerage
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Kindred Britain
  6. Weinraub, Bernard (1995 թ․ մայիսի 1). «'Psycho' in Janet Leigh's Psyche». The New York Times (անգլերեն). 0362-4331. Վերցված է 2017 թ․ հունիսի 19-ին.
  7. «Hollywood Walk of Fame». Hollywood Walk of Fame. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 15-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջանեթ Լի» հոդվածին։