Ջանեթ Էչելման (անգլ.՝ Janet Echelman, փետրվարի 19, 1966(1966-02-19), Տամպա, Ֆլորիդա, ԱՄՆ), ամերիկացի քանդակագործ՝ մասնագիտացած հանրային արվեստի և ինստալյացիայի բնագավառում։ Նկարչի աշխատանքները գտնվում են Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի տարբեր վայրերում, բաց տարածքներում[1]։ Իր ստեղծագործությունների համար Ջանեթն օգտագործում է գերթեթև նյութեր և նորարարական տեխնոլոգիաներ նախագծման ծրագրային ապահովման բնագավառում։

Ջանեթ Էչելման
Ծնվել էփետրվարի 19, 1966(1966-02-19) (58 տարեկան)
ԾննդավայրՏամպա, Ֆլորիդա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՀարվարդի համալսարան
Ստեղծագործություն(ներ)Every Beating Second?, Her Secret Is Patience?, She Changes? և As If It Were Already Here?
Մասնագիտությունքանդակագործ
Պարգևներ և
մրցանակներ
Կայքechelman.com
 Janet Echelman Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ջանեթ Էչելմանը ծնվել է 1966 թվականի փետրվարի 19-ին ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Տամպա քաղաքում[2]։ Հայրը էնդոկրինոլոգ է, մայրը՝ ոսկերչական դիզայներ[3]։

1983 թվականից սկսել է սովորել քոլեջում. ուսման տարիներին` 1985-1986 թվականներին, մասնակցել է Ամերիկայի միջազգային դպրոցի ծրագրերին, համեմատական ուսումնասիրություններ է անցկացրել Բալիում, Ճապոնիայում, Ավստրալիայում, Հնդկաստանում, Հունգարիայում, Հարավսլավիայում, Ավստրիայում, Անգլիայում և Ֆրանսիայում։ 1987 թվականին գերազանցությամբ ավարտել է Հարվարդի համալսարանը տեսողական և բնապահպանական ուսումնասիրությունների բնագավառում[4][5]։

1987 թվականին տեղափոխվել է Հոնկոնգ` տեղի համալսարանում չինական գեղագրություն և բնանկարչական գեղանկարչություն ուսումնասիրելու նպատակով, որն ավարտել է 1988 թվականին։ 1988-1993 թվականներին Էչելմանն ապրել և աշխատել է Բալիում, Ինդոնեզիա, որտեղ համագործակցել է արհեստավորների հետ` համատեղելով ավանդական տեքստիլային մեթոդները ժամանակակից գեղանկարչության հետ։

 
Ջանեթ Էչելմանը 2011 թվականի TED համաժողովի ժամանակ

Բալիում գտնվող բամբուկե տան հրդեհից հետո վերադարձել է Միացյալ Նահանգներ և դասավանդել Հարվարդի համալսարանում։ 2011 թվականի մարտի 3-ին ելույթ է ունեցել TED համաժողովի հերթական նստաշրջանում «Երևակայության նկատմամբ լուրջ վերաբերմունքի մասին» ելույթով, որը հետագայում թարգմանվել է աշխարհի 33 լեզուներով։ Նկարչուհին բնակվում է Բրուքլինում (Մասաչուսեթս նահանգ) ամուսնու՝ Դեյվիդ Ֆելդմանի և երկու երեխաների հետ։

Կարիերա խմբագրել

Յոթ տարի հետո, որպես նկարիչ ռեզիդենտ, Ջանեթը վերադարձել է Ասիա և սկսել դասախոսություններ կարդալ Հնդկաստանում Ֆուլբրայթի ծրագրով։ Խոստանալով ցուցահանդես կազմակերպել՝ Ջանեթն իր նկարներն ուղարկել և ինքն էլ մեկնել է Մահաբալիպուրամ։ Ժամանելով Հնդկաստան՝ պարզվել է, որ նկարչուհու նկարները ձկնորսական քաղաք չեն հասել, ինչի պատճառով էլ ցուցահանդեսը չի կայացել։ Էչելմանը, ներշնչված տեղական նյութերով և մշակույթով, սկսել է աշխատել բրոնզե ձուլվածքներով իր հայտնի քանդակագործական գյուղում։

Նկարչուհուն թվում էր, որ ցանցերը կարող են դառնալ նոր մոտեցման ձև քանդակագործության մեջ։ Հետևելով ավազի վրա իրենց ցանցերը հավաքող ձկնորսներին, նրա մոտ գաղափար առաջացավ ստեղծելու ծավալային ձևեր, առանց ծանր և կոշտ նյութեր օգտագործելու, որոնք անհիմն թանկ էին նստում Ֆուլբրայթի բյուջեի վրա։ Առաջին քանդակ-ինքնանկարը՝ «Գեր ազդրեր», ստեղծվել է Հնդկաստանի ծովափի ձկնորսների հետ համատեղ։ Ջանեթը սկսեց ավելի խորը ուսումնասիրել արհեստը՝ հանդիպումներ կազմակերպելով Լիտվայի ժանյակ արտադրողների հետ։

Վերադառնալով Հնդկաստան՝ նա վերսկսեց աշխատանքները ձկնորսների հետ։ Մեկ ու կես միլիոն ձեռագործ հանգուցիկներից համատեղ ջանքերով հյուսվեց կտավ, որը ցուցադրվեց Մադրիդում։ Քաղաքաշինարար Սոլա-Մորալեսը, որը զբաղվում էր Պորտուի ծովափնյա գծի վերակառուցման աշխատանքներով, հետաքրքրվեց, կարող է նկարչուհին ինչ որ բան պատրաստել մշտական քաղաքային տեղադրության համար։ Ծակոտկեն շարժական քանդակի նախագծման ընթացքում ավիացիոն ինժեներ Պիտեր Հեպելը մշակեց հատուկ ծրագրային ապահովում, որը 20 մետրանոց օղակը բարձրացրեց գետնից բարձր։ Առաջին մշտական փողոցային քանդակը՝ «Նա փոխվում է» (անգլ.՝ She Changes), 2005 թվականին տեղադրվել է Պորտուգալիայի Պորտու քաղաքում։ «Քանդակագործություն» ամսագրի տվյալներով Ջանեթ «Նոր, համարձակ ուղղության» աշխատանքը համարվում է «վերջին տարիների իրապես նշանակալի հասարակական աշխատանքներից մեկն է»։

Ջանեթը մշակում է աշխարհի տարբեր մասերում էկոլոգիապես մաքուր նյութերից քանդակների պատրաստման ծրագիր։ Նրա խոսքերով ինքը ժողովրդական արվեստը դիտարկում է որպես թիմային սպորտի տեսակ, որտեղ համագործակցում են մի շարք մասնագետներ, այդ թվում՝ ինժեներ-մեխանիկներ, ճարտարապետներ, լանդշաֆտային դիզայներներ, լուսավորության գծով մասնագետներ և ավիացիոն ինժեներներ։ Ջանեթը ստեղծել է համանուն ստուդիա, որը մասնագիտացած է հանրային արվեստի ոճով բարդ շենքային համալիրների կառուցման ոլորտում։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Department of Art Lecture Series- Janet Echelman: "Reshaping Public Space" - University of Oregon». Calendar.uoregon.edu. 2014 թ․ հոկտեմբերի 21. Վերցված է 2016 թ․ հունիսի 23-ին.
  2. «Janet Echelman | Smithsonian American Art Museum». Americanart.si.edu. Վերցված է 2017 թ․ հուլիսի 23-ին.
  3. «How One Artist Learned to Sculpt the Wind». Smithsonianmag.com. 2015 թ․ նոյեմբերի 20. Վերցված է 2017 թ․ հուլիսի 23-ին.
  4. «Net Effects». Harvard Magazine (անգլերեն). 2015 թ․ ապրիլի 15. Վերցված է 2017 թ․ հուլիսի 25-ին.
  5. «Commencement 2016: Biographies - Janet Echelman». Tufts Now (անգլերեն). 2016 թ․ մայիսի 13. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 25-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջանեթ Էչելման» հոդվածին։