Ջայշանքար Սուբրահմանյամ

Ջայշանքար Սուբրահմանյամ (անգլ.՝ Subrahmanyam Jaishankar, հունվարի 9, 1955(1955-01-09), Նյու Դելի, Հնդկաստան), հնդիկ դիվանագետ և քաղաքական գործիչ, Հնդկաստանի արտաքին գործերի նախարար 2019 թվականից։

Ջայշանքար Սուբրահմանյամ
Դրոշ
Դրոշ
(38-րդ) Հնդկաստանի արտաքին գործերի նախարար
Դրոշ
Դրոշ
 մայիսի 30, 2019
Նախորդող Սուշմա Սվարաջ
 
Կուսակցություն՝ Բհարաթիա ջանաթա կուսակցություն
Կրթություն՝ Սուրբ Ստեֆանի քոլեջ, Ջավահառլալ Ներուի համալսարան և The Air Force School?
Մասնագիտություն՝ դիվանագետ և հեղինակ
Դավանանք հինդուիզմ
Ծննդյան օր հունվարի 9, 1955(1955-01-09) (69 տարեկան)
Ծննդավայր Նյու Դելի, Հնդկաստան
Քաղաքացիություն  Հնդկաստան
Հայր K. Subrahmanyam?
 
Պարգևներ
Padma Shri in civil service

Կենսագրություն խմբագրել

Վաղ տարիներ խմբագրել

Ջայշանքար Սուբրահմանյամը ծնվել է Դելիում, արմատներով թամիլնադցի, պաշտոնական և քաղաքական վերլուծաբան Սուբրահմանյամ Կրիշնասվամի ընտանիքում։ Նրա կրտսեր եղբայրը՝ Սանջայ Սուբրահմանյամը (ծն․ 1961 թ.) վաղ ժամանակակից հնդկական պատմության պրոֆեսոր է։ Ջայշանքար Սուբրահմանյամը քաղաքագիտություն է սովորել Դելիի համալսարանում[1], դոկտորի կոչում է ստացել Ջավահարլալ Նեհրու համալսարանում և մասնագիտացել միջուկային անվտանգության հարցերում[2]։

Դիվանագիտական կարիերա խմբագրել

1977 թվականին Ջայշանքարը աշխատանքի է անցել արտաքին գործերի նախարարությունում, 1979-1981 թվականներին ծառայության մեջ է գտնվել Մոսկվայում Հնդկաստանի դեսպանատանը։ Այնուհետև աշխատել է ԱՄՆ-ում Հնդկաստանի դեսպանատան առաջին քարտուղար (1985-1988), Շրի Լանկայում Հնդկաստանի դեսպանատան առաջին քարտուղար (1988-1990), Ռումինիայում Հնդկաստանի դեսպանատան առևտրային կցորդ (1990-1993)։ Հնդկաստան վերադառնալուց հետո աշխատել է որպես Արտաքին գործերի նախարարության Արևելյան Եվրոպայի դեպարտամենտի տնօրեն, նախագահ Շանկար Դայալ Շարմայի մամուլի քարտուղար[3]։ Հնդկաստանի դեսպան Չեխիայում (2000-2004) և Սինգապուրում (2007-2009)։ 2009-2013 թվականներին եղել է Հնդկաստանի դեսպան Չինաստանում, իսկ 2013-2015 թվականներին՝ ԱՄՆ-ում։

Քաղաքական կարիերա խմբագրել

2015 թվականի հունվարից՝ Նարենդրա Մոդիի կառավարությունում արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ։ 2019 թվականին ընտրվել է Հնդկաստանի խորհրդարանի վերին պալատի անդամ Բհարաթիա Ջանատա կուսակցությունից՝ ներկայացնելով Գուջարաթ նահանգը[4]։ 2019 թվականի մայիսի 30-ին փոխարինել է Սուշմա Սվարաջին արտաքին գործերի նախարարի պաշտոնում։

Անձնական կյանք խմբագրել

Ջայշանքարն ամուսնացած է Կյոկոյի հետ, ով ծագումով ճապոնացի է[5] և ունի երկու որդի՝ Դհրուվա և Արջուն, և մեկ դուստր՝ Մեդհան։ Տիրապետում է անգլերեն, հինդի, թամիլերեն, ճապոներեն, ռուսերեն և հունգարերեն լեզուներին։

Գրականություն խմբագրել

  • The India Way: Strategies for an Uncertain World. Harper Collins. 2020. էջ 240. ISBN 9390163870.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Who is S Jaishankar?». The Times of India (անգլերեն). 2015 թ․ հունվարի 29. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 8-ին. {{cite news}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)
  2. «Dr. S. Jaishankar, Ambassador of India- Beijing. Embassy of India, Beijing, China». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 4-ին.
  3. «S Jaishankar, India's New Foreign Secretary: 10 Things you should know about him». India Today. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 1-ին. {{cite news}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)
  4. «S Jaishankar takes oath as Rajya Sabha member». India Today (անգլերեն). Delhi. PTI. 2019 թ․ հուլիսի 8. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 6-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 13-ին. {{cite news}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)
  5. «S Jaishankar, Surprise Pick in Modi's Cabinet, May Play Key Role On Foreign Affairs». Pranay Sharma. Outlook. 2019 թ․ մայիսի 30. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 12-ին.