Ջայլամներ
Ջայլամներ
Ջայլամի ձագը
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Թռչուններ
Կարգ Ջայլամներ
Լատիներեն անվանում
Struthioniformes
Դուստր տաքսոններ


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Ջայլամներ (լատին․՝ Struthioniformes), անողնուց թռչունների կարգ։ Թևերը թույլ են, թերզարգացած, թռիչքի համար ոչ պիտանի։

Ընդհանուր բնութագիր խմբագրել

Ոտքերը երկար են, ուժեղ, երկմատանի։ Մարմինը հավասարաչափ պատված է փետուրներով։ Հայտնի է 1 սեռ, 1 տեսակ՝ աֆրիկական ջայլամը (Struthio camelus), որը ժամանակակից թռչուններից ամենախոշորն է։ Մարմնի բարձրությունը մինչև 270 սմ է, կենդանի զանգվածը՝ մինչև 136 կգ։ Ջայլամ արուների փետուրները սև են, պոչի և թևերի փետուրները՝ սպիտակ։ Էգերն ունեն գորշ գույն։

Տարածում խմբագրել

Տարածված են Աֆրիկայում, մինչև 1914 թվականը հանդիպել են նաև Սիրիայում և Արաբիայում։ Բրածո ջայլամները գտնվել են նաև ԽՍՀՄ-ում (Ուկրաինայից մինչև Անդրբայկալ

Ձվադրում խմբագրել

Աֆրիկական ջայլամները ապրում են տափաստաններում, անապատնրում, երբեմն թփուտներում, սովորաբար՝ խմբերով։ Էգը դնում է 6-8 ձու, թխսում են 5—6 շաբաթ (ցերեկը՝ էգը, գիշերը՝ արուն)։

Սնունդ խմբագրել

Ջայլամները սնվում են բույսերի ցողուններով, տերևներով, սերմերով, պտուղներով, մանր թռչուններով, մողեսներով ու միջատներով։ Երկար ժամանակ կարող են ապրել առանց ջրի։ Կարող են վազել մինչև 70 կմ/ժամ արագությամբ, վտանգավոր են մարդու համար։ Արժեքավոր փետուրների համար նախկինում բազմացվում էին ֆերմաներում։ ԽՍՀՄ-ում պահվել են Ասկանիա-Նովա արգելանոցում։

Պատկերասրահ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Бейчек В. C., Штясны К.  Птицы. Иллюстрированная энциклопедия. — М.: Лабиринт-пресс, 2004. — 288 с. — ISBN 5-9287-0615-4
  • Медников Б. М.  Биология: формы и уровни жизни. — М.: Просвещение, 1994. — 415 с. — ISBN 5-09-004384-1
  • Наумов С. П.  Зоология позвоночных. — М.: Просвещение, 1982. — 464 с.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 474  
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջայլամներ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջայլամներ» հոդվածին։