Ջամշիդ Ամուզեգար (պարս.՝ جمشید آموزگار, հունիսի 25, 1923(1923-06-25)[1], Թեհրան, Իրան - սեպտեմբերի 27, 2016(2016-09-27) կամ սեպտեմբերի 28, 2016(2016-09-28)[2], Մոնտգոմերի շրջան, Մերիլենդ, ԱՄՆ), իրանացի տնտեսագետ և քաղաքական գործիչ, 1977 թվականի օգոստոսի 7-ից մինչև 1978 թվականի օգոստոսի 27-ը զբաղեցրել է Իրանի վարչապետի պաշտոնը։ Մինչ այդ նա Ամիր Աբաս Հովեյդայի կառավարությունում ներքին գործերի և ֆինանսների նախարար էր։ Նա նաև Ռաստախիզ կուսակցության գլխավոր քարտուղարն էր իր՝ Իրանի վարչապետ եղած տարիներին։

Ջամշիդ Ամուզեգար
պարս.՝ جمشید آموزگار
Դիմանկար
Ծնվել էհունիսի 25, 1923(1923-06-25)[1]
ԾննդավայրԹեհրան, Իրան
Մահացել էսեպտեմբերի 27, 2016(2016-09-27) (93 տարեկան) կամ սեպտեմբերի 28, 2016(2016-09-28)[2] (93 տարեկան)
Մահվան վայրՄոնտգոմերի շրջան, Մերիլենդ, ԱՄՆ
Քաղաքացիություն Իրան
Կրոնշիա իսլամ
ԿրթությունԿոռնելի համալսարան, Կոռնելի համալսարանի ճարտարագիտական քոլեջ և Թեհրանի համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ, տնտեսագետ և նախարար
Զբաղեցրած պաշտոններPrime Minister of Iran?
ԿուսակցությունՌաստախիզ
 Jamshid Amouzegar Վիքիպահեստում

Վաղ կենսագրություն և կրթություն խմբագրել

Ջամշիդ Ամուզեգարը ծնվել է 1923 թվականի հունիսի 25-ին Թեհրան քաղաքում[3]։ Ավարտել է Թեհրանի համալսարանի իրավագիտության և տեխնիկայի բաժինը։ Այնուհետև կրթությունը շարունակել է Կոռնելիի համալսարանում, ուր ստացել է դոկտորի գիտական աստիճան[3]։

Կարիերա խմբագրել

Ամուզեգարը իր քաղաքական կարիերան սկսել է 1955 թվականին որպես Իրանի առողջապահության նախարար Ջահանշահ Սալեհի տեղակալ։ Նա նշանակվել է աշխատանքի նախարար, ապա՝ վարչապետ Հասան Ալի Մանսուրի օրոք՝ առողջապահության նախարար։ Հետագայում 1964 թվականին վարչապետ Մանսուրի սպանությունից հետո դարձել է ֆինանսների նախարար Ամիր Աբաս Հովեյդայի կառավարությունում՝ այդ պաշտոնում մնալով հաջորդող իննը տարիների ընթացքում։ 1965 թվականից մինչև 1974 թվականը նա նախագահել է Նավթ արտահանող երկրների կազմակերպության՝ ՕՊԵԿ-ի մի շարք հերթական նիստեր[4]։ 1971 թվականին նա սաուդյան նախարար Ահմեդ Յամանիի հետ միասին մասնակցել է նավթի համաշխարհային գների բարձրացմանն ուղղված մի շարք միջոցառումների գործնական իրականացմանը, որի արդյունքում նավթի գինը ավելացել է 4 անգամ, ինչն էլ հնարավորություն է ընձեռնել Իրանում արդիականացնել ենթակառուցվածքները, գյուղատնտեսությունը և պաշտպանությունը։ Այս ձեռբերման համար Ամուզեգարը պարգևատրվել է առաջին աստիճանի Թաջ-է Իրան շքանշանով, որը շնորհվում էր բացառապես գործող կամ նախկին վարչապետերին։ 1974 թվականին նա նշանակվեց ներքին գործերի նախարար։ 1975 թվականի դեկտեմբերի 21-ին ՕՊԵԿ-ի նիստի ժամանակ պատանդ է վերցվել վենեսուելացի ահաբեկիչ Կարլոս Շաքալի կողմից։ Կարլոսը պատրաստ էր սպանել նրան, բայց՝ չարեց դա։ Ամուզեգարը մի քանի օր անց այլ պատանդների հետ միասին ազատ արձակվեց։

1977 թվականին նա դարձավ Ռաստախիզ կուսակցության գլխավոր քարտուղարը՝ դառնալով առաջադեմ խմբակցության ղեկավարը՝ ընդդեմ ֆինանսների նախարար Հուշանգ Անսարի ազատական խմբակցության։ 1977 թվականի օգոստոսի 7-ին Ամուզեգարը նշանակվեց Իրանի վարչապետ՝ այդ պաշտոնում փոխարինելով Ամիր Աբաս Հովեյդային[5]։ Սակայն նա արագորեն դարձավ ոչ ժողովրդական, քանի որ փորձելով անհրաժեշտ միջոցներով դանդաղեցնել տնտեսական ճգնաժամը՝ առաջ բերեց գործազրկության աճ և նվազեց տնտեսության մասնավոր հատվածի եկամուտները։ Նա հետաձգեց բազմաթիվ թանկարժեք նախագծերի իրականացումը, սակայն չկարողացավ հաղթահարել գնաճը և փողի արժեզրկումը[6]։ Նրա կառավարությունը ներառում էր մի շարք քաղաքական գործիչների, ովքեր ներկայացնում էին խոշոր արդյունաբերական -բանկային բուրժուազիայի շահերը, ինչը վկայում է իր ունեցած ամուր դիրքի մասին[7]։ Նրա հրաժարականից հետո 1978 թվականի օգոստոսի 27-ին վարչապետ դարձավ Ջաֆար Շարիֆ-Էմամին[5][8]։ Ջամշիդ Ամուզեգարը մահացել է ԱՄՆ-ում 2016 թվականի սեպտեմբերի 27-ին, 93 տարեկանում[9][10]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Munzinger Personen (գերմ.)
  2. 2,0 2,1 2,2 Find A Grave — 1996.
  3. 3,0 3,1 Kadivar, Darius (20 мая 2012). «Shah Names New Cabinet with Jamshid Amouzegar as PM (1977)». The Iranian. Վերցված է 17 ноября 2016-ին.
  4. «162th Ordinary Meeting» (PDF). OPEC. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2010 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 17 ноября 2016-ին.
  5. 5,0 5,1 Nikazmerad, Nicholas M. (1980). «A Chronological Survey of the Iranian Revolution». Iranian Studies. 13 (1/4): 327–368. doi:10.1080/00210868008701575.
  6. Алиев С.М. История Ирана. XX век.. — Ин-т востоковедения РАН, 2004. — 434 с.
  7. Алиев С.М. История Ирана. XX век.. — Ин-т востоковедения РАН, 2004. — 392 с.
  8. Mansoor Moaddel. Class, Politics, and Ideology in the Iranian Revolution. Columbia University Press. էջ 160. ISBN 978-0-231-51607-5.
  9. نخست‌وزیر پادشاه؛ بدترین زمان ملاقات با سرنوشت, BBC Persian
  10. Jamshid Amouzegar, former Iranian prime minister, dies at 93 — The Washington Post