Ջամբոլոնիա, Ջովանի դե Բոլոնյա (Giambologna, Giovanni da Bologna, 1529[1], Դուե, Ֆլանդրիայի դքսություն - օգոստոսի 14, 1608(1608-08-14)[2][3][4] կամ օգոստոսի 13, 1608(1608-08-13)[5], Ֆլորենցիա, Իտալիա[6]), իսկական անունը` Ժան դե Բուլոն (Jean de Boulogne), ֆլորենտացի քանդակագործ-մաներիստ և վաղ բարոկկոյի ներկայացուցիչ։

Ջամբոլոնիա
ֆր.՝ Jean de Boulogne
Ծնվել է1529[1]
ԾննդավայրԴուե, Ֆլանդրիայի դքսություն
Մահացել էօգոստոսի 14, 1608(1608-08-14)[2][3][4] կամ օգոստոսի 13, 1608(1608-08-13)[5]
Վախճանի վայրըՖլորենցիա, Իտալիա[6]
Քաղաքացիություն Ֆրանսիայի թագավորություն[7]
ՈւսուցիչJacques du Broeucq?
Ստեղծագործություն(ներ)Սաբինուհու առևանգումը, Heracles and Nessus? և Saint Luke?
Ոճմաներիզմ
Մասնագիտությունքանդակագործ և ճարտարապետ
 Giambologna Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ջամբոլոնիան ծագում է Ֆլանդրիայի Հաբսբուրգներներից։ Գեղանկարչություն է սովորել Անտվերպենում, այնուհետև տեղափոխվել է Իտալիա և Հռոմում ուսումնասիրել է անտիկ քանդակագործություն։ Ջամբոլոնիան գտնվել է Միքելանջելոյի ուժեղ ազդեցության տակ (ում ղեկավարությամբ մոտ երկու տարի աշխատել է Հռոմում)[8]։ Միևնույն ժամանակ` ստեղծել է մաներիստական ուղղվածության սեփական գեղարվեստական ոճը, որը տարբերվում է սառը էլեգանտությամբ և գեղեցկությամբ։ Ջամբոլոնիան իր առաջին խոշոր հոնորարն ստացել է Հռոմի Պիոս 4-րդ պապից` Բոլոնյայում Նեպտունի շատրվանի համար պատրաստված Նեպտունի հսկայական արձանի դիմաց։ Ջամբոլոնիան ստեղծել է մեծաթիվ քանդակներ մարմարից և բրոնզից, այդ թվում և` զարդարանքներ շատրվանների, իտալական ազնվականության, հատկապես` Մեդիչիների համար։ Իր կյանքի մեծագույն մասն անց է կացրել Ֆլորնցիայում, որտեղ տեղափոխվել է 1553 թվականին։ Ջամբոլոնիան թաղված է իր սեփական նախագծով ստեղծված եկեղեցու ժամատանը։

Ստեղծագործություններ խմբագրել

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 BeWeB
  2. 2,0 2,1 2,2 RKDartists (նիդերլ.)
  3. 3,0 3,1 3,2 Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 4,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
  5. 5,0 5,1 5,2 Կերպարվեստի արխիվ — 2003.
  6. 6,0 6,1 6,2 Джамболонья // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  7. Identifiants et Référentiels (ֆր.)ABES, 2011.
  8. «Болонья, Джованни». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)

Գրականություն խմբագրել