Պրոֆեսիոնալ, գործունեության որևէ բնագավառի որակյալ մասնագետ կամ անձ է, որն իր ապրուստը վաստակում է հատուկ պրոֆեսիոնալ գործունեության միջոցով։

Բժշկի մասնագիտությունը նպաստում է առողջության խթանմանը, պահպանմանը կամ վերականգնմանը

Այս եզրույթը բնութագրում է նաև կրթության և ուսուցման չափորոշիչները, որոնցով պատրաստում են մասնագետներին`զինելով նրանց տվյալ մասնագիտության շրջանակներում իրենց հատուկ դերը կատարելու համար անհրաժեշտ գիտելիքներով և հմտություններով։ Բացի այդ՝ մասնագետների մեծամասնությունը ենթարկվում է վարքագծի խիստ կանոնների՝ խստագույնս հետևելով էթիկական և բարոյական պարտավորություններին[1]։ Կոնկրետ բնագավառի համար պրակտիկայի մասնագիտական և էթիկական ստանդարտները սովորաբար համաձայնեցվում և պահպանվում են լայն ճանաչում ունեցող մասնագիտական այնպիսի ասոցիացիաների միջոցով, ինչպիսին է IEEE-ը (Էլեկտրատեխնիկայի և էլեկտրոնիկայի ինժեներների ինստիտուտը)[2]:«Պրոֆեսիոնալների» որոշ սահմանումներ սահմանափակում են այս տերմինը մի քանի մասնագիտություններով, որոնք ծառայում են հանրային հետաքրքրություններին[3] և հասարակության ընդհանուր շահին[4][5]։

Որոշ մշակույթներում այս եզրույթը օգտագործվում է նկարագրելու համար լավ կրթված աշխատողների կոնկրետ սոցիալական շերտը, որոնք աշխատանքային ինքնավարություն ունեն և ներգրավված են ստեղծագործ ու ինտելեկտուալ բարդ աշխատանքի մեջ[6][7][8][9]։

Արհեստներ խմբագրել

Նեղ առումով՝ ոչ բոլոր աշխատանքներն են մասնագիտություն համարվում։ Թեև երբեմն սխալմամբ մասնագիտություններ են անվանվում այնպիսի աշխատանքներ, ինչպիսիք են շինարարությունը և սպասարկման ոլորտի աշխատանքները, որոնք ավելի լայն առումով համարվում են զբաղմունք կամ արհեստներ։ Հանրակրթության ավարտը հիմնականում կապվում է հմուտ աշխատանքային ուժի պահանջի կամ այնպիսի մասնագիտությունների հետ, ինչպիսիք են ատաղձագործությունը, էլեկտրատեխնիկությունը, պատշարությունը, ներկարարությունը, ջրմուղագործությունը և նմանատիպ այլ զբաղմունքներ։ Հիմնական տարբերությունն այն է, որ պրոֆեսիոնալը կատարում է ոչ թե ֆիզիկական, այլ մտավոր աշխատանք[10]։

Տեսություն խմբագրել

Թեև մասնագիտական կրթությունը գաղափարապես չեզոք է, այն կարող է կողմնակալ դրսևորում ունենալ նրանց նկատմամբ, ովքեր պատկանում են ավելի բարձր դասակարգի և ունեն ավելի կանոնավոր կրթություն։ Իր 2000 թվականի աշխատության մեջ՝ «Դասակարգված մտքեր. քննադատական հայացք աշխատավարձով ապրող մասնագետներին և հոգիների ոչնչացման համակարգին, որը ձևավորում է նրանց կյանքը», Ջեֆ Շմիդտը նշում է, որ որակյալ մասնագետները ավելի պակաս ստեղծագործունակ և ինքնատիպ են իրենց հայացքներով ու սովորույթներով, քան ոչ պրոֆեսիոնալները, որոնց նա վերագրում է ճկուն մտածելակերպ, ինչը մասնագիտական կրթական գործընթացի ուղեկիցն է։ Նրա փաստերը և՛ որակական են, և՛ քանակական՝ ներառյալ մասնագիտական հետազոտությունները, արդյունաբերական վիճակագրությունը և սովորողների ու մասնագետների անձնական հաշիվները[11]։ Հիմնական տեսական վեճը առնչվում է այն դիտարկմանը, որ որոշ մասնագիտությունների կրողներ (օրինակ՝ իրավաբանները, բժիշկները, ճարտարապետները, շինարարները) ենթարկվում են վարքագծի խիստ կանոնների։ Շատերը պնդում են, որ այս վարքագծի կանոնները վերահսկվում են լայնորեն ճանաչված մասնագիտական ասոցիացիաների կողմից և համաձայնեցված են նրանց հետ. դրանք այս կամ այն մասնագիտության կարևոր տարրն են կազմում[12]։

Մյուսները պնդում են, որ վարքի խիստ կանոնները և դրանք պահպանող մասնագիտական ասոցիացիաները պարզապես «հաջող» պրոֆեսիոնալիզմի հետևանք են. դա ենթադրում է, որ մասնագիտությունը ծագում է ընդհանուր նպատակների և հասարակության շահագրգիռ կողմերի ակնկալիքների և որոշումների փոխհամաձայնությունից[13]։

Ստուգաբանություն խմբագրել

Պրոֆեսիոնալ տերմինի ստուգաբանությունը և պատմական նշանակությունը բխում է միջին անգլերենից։

Երբ մարդիկ ավելի ու ավելի մասնագիտացան իրենց առևտրում, նրանք սկսեցին «հրապարակելլ» իրենց հմտությունը, ներկայացնել ուրիշներին և «խոստանալ» իրենց առևտուրն իրականացնել ամենաբարձր մակարդակի վրա։

Հասարակության կողմից վստահություն վայելող աշխատողները, ովքեր ունեն կոնկրետ մասնագիտություն, համարվում են պրոֆեսիոնալներ։

Ճակատագրի քմահաճույքով «հրապարակել» բառի օգտագործումը նվազել է 1800-ական թվականներից մինչեւ 1950-ական թվականները այնպես, ինչպես պրոֆեսիոնալ եզրույթը սկսել է ժողովրդականություն վայելել 1900–2010 թվականներին[14][15]։ Հատկանշական է, որ ամերիկյան անգլերենում «պրոֆեսիոնալ» հասկացության գործածությունն սկսվել է 20-րդ դարի սկզբին[16], մինչդեռ բրիտանական անգլերենում սկսվել է 1930-ական թվականներին և հաճախակիացել 1960-ական և 70-ական թվականներին[17]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Postema, Gerald J. (1980). "Moral responsibility in professional ethics" (PDF). NYUL Rev. 55. Retrieved March 26, 2016
  2. "IEEE.org Index Page". IEEE.ORG. IEEE.ORG. Archived from the original on 2015-05-15. Retrieved March 26, 2016.
  3. Harvey, L.; Mason, S.; Ward, R. (1995). Role of Professional Bodies in Higher Education Quality Monitoring. Birmingham: Quality in Higher Education Project. ISBN 1-85920-108-3.
  4. Sullivan, William M. (2nd ed. 2005). Work and Integrity: The Crisis and Promise of Professionalism in America. Jossey Bass.
  5. Gardner, Howard and Shulman, Lee S., The Professions in America Today: Crucial but Fragile. Daedalus, Summer 2005. (pgs. 13–14)
  6. Gilbert, D. (1998). The American class structure: In an age of growing inequality. Belmont, CA: Wadsworth Press.
  7. Beeghley, L. (2004). The structure of social stratification in the United States. Boston: Allyn & Bacon.
  8. Eichar, D. (1989). Occupation and Class Consciousness in America. Westport, CT: Greenwood Press. ISBN 978-0-313-26111-4
  9. Ehrenreich, B. (1989). Fear of falling: The inner life of the middle class. New York: Harper Perennial.
  10. Merriam-Webster www.merriam-webster.com/dictionary/professional
  11. Schmidt, J. (2000). Disciplined Minds – A Critical Look at Salaried Professionals and the Soul-Battering System that Shapes their Lives. Rowman & Littlefield, pp.293.
  12. Barker, R. (2010), The big idea: No, management is not a profession. Harvard Business Review: https://hbr.org/2010/07/the-big-idea-no-management-is-not-a-profession.
  13. Romme, G. (2016). The Quest for Professionalism: The Case of Management and Entrepreneurship. Oxford: Oxford University Press. https://global.oup.com/academic/product/the-quest-for-professionalism-97n80198737735[permanent(չաշխատող հղում) dead link]
  14. "Simple Definition of profess". merriam-webster.com. Merriam Webster. 2015. Retrieved 26 March 2016.
  15. "Google Books NGram Viewer". books.google.am/ngrams. Google. 2018. Retrieved 14 November 2018.
  16. "Google Books NGram Viewer (American English)". books.google.am/ngrams. Google. 2018. Retrieved 14 November 2018.
  17. "Google Books NGram Viewer (British English)". books.google.am/ngrams. Google. 2018. Retrieved 14 November 2018.