Պրոտևս (հին հունարեն՝ Πρωτεύς), հին հունական դիցաբանության[1] ծովային աստվածություն, Պոսեյդոնի որդին, Պսամաֆեյի ամուսինը և Էյդոթեյի[2] հայրը։

Պրոտևս
Տեսակծովի հունական աստված և ջրի աստվածություն
ԴիցաբանությունՀին հունական
Սեռարական
Երևի համընկնում էProteus of Egypt?
ՀայրՊոսեյդոն
ԱմուսինPsamathe? և Torone?
ԶավակներԷյդոթեյ, Cabeiro?, Telegonus?, Tmolus? և Polygonus?
 Proteus Վիքիպահեստում

Ուներ կանխատեսելու կարողություններ։

Ըստ Վերգիլիոսի՝ ապրում էր Կարպաֆայի մոտակայքում, կարող էր ընդունել տարբեր կերպարանքներ[3]։ Որդիների մահից հետո Թրակիայից տեղափոխվեց Եգիպտոս։ Հեղինեի կերպարանքով[4] այցելեց Պարիսին։ Ապրում էր Ֆարոսում[5]։ Գուշակեց Մենելայոսի ապագան[6]։ Երբ Մենելայոսը կապեց նրան, խորհուրդ տվեց զոհաբերություն անել, որպեսզի կարողանա վերադառնալ տուն[7]։

Պրոտևս արքան խմբագրել

Ըստ Էվգեմերիստական մեկնաբանության՝ Պրոտևսը եղել է Եգիպտոսի արքան, կառավարել է Ֆարոսը։ Հյուրընկալել է Դիոնիսոսին[8]։ Նրա սրբազան տարածքը գտնվում էր Մեմֆիսում[9]։ Հերմեսը Զևսի կամքով առևանգում է Հեղինեին և տալիս Պրոթևսին[10]։ Նրա կինը Պսամֆան է, երեխաները Ֆեոկլիմեն և Ֆեոնոյան[11]։ Եվրիպիդեսը[12] հիշատակում է նրա դամբարանի մասին։

Հաջորդ ավանդույթը խմբագրել

Նրան է նվիրված 25-րդ օրփեոսյան հիմնը։ Էսքիլեսի «Պրոթևս» պիեսի գործող անձն է։ Ըստ մեկնաբանության՝ ազնիվ մարդկանց երևում էր ջրի կերպարանքով, իսկ չար մարդկանց՝ վրիժառուի[13]։ Նրա կերպարանափոխվելու հատկության պատճառով նրան համեմատել են պոլիպի[14] հետ։ Պրոտևսի անունով ծովային ձիուկը դարձավ 2004 թ. Աթենքում կազմակերպված պարաօլիմպիական 12-րդ խաղերի խորհրդանիշը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Мифы народов мира (энциклопедия). М., 1991-92. В 2 т. Т.2. С.342, Фридрих Любкер, Реальный словарь классических древностей. М., 2001. В 3 т. Т.3. С.165
  2. Псевдо-Аполлодор. Мифологическая библиотека II 5, 9
  3. Вергилий. Георгики IV 387—414
  4. Ликофрон. Александра 117—124 и комм.
  5. Лукан. Фарсалия X 510
  6. Гомер. Одиссея IV 385—570
  7. Гигин. Мифы 118
  8. Псевдо-Аполлодор. Мифологическая библиотека III 5, 1
  9. Геродот. История II 112
  10. Псевдо-Аполлодор. Мифологическая библиотека Э III 5; VI 29
  11. Еврипид. Елена 5-15
  12. Еврипид. Елена 527
  13. Гераклит-аллегорист. О невероятном 29
  14. Лукиан. Морские разговоры 4, 3