Պրոտամիններ, ցածրամոլեկուլային սպիտակուցներ, պարունակվում են ձկների և թռչունների սպերմատոզոիդների կորիզներում։

Հատկություններ խմբագրել

Մոլորական զանգվածը 4000-12000 է։ Պարունակում են մեծ քանակությամբ հիմնային ամինաթթուներ, հատկապես արգինին (70-80 %)։ Լավ լուծվում են ջրում, թթու և չեզոք միջավայրում, տաքացնելիս չեն քայքայվում։

Ձկների յուրաքանչյուր տեսակի համար բնորոշ է պրոտամինների ամինաթթվային առանձնահատուկ կազմը։ Պրոտամինների հետ ինսոդինի քիչ լուծելի կոմպլեքսը բժշկության մեջ կիրառվում է վերջինիս ազդեցությունը տևական դարձնելու համար։

Տես նաև խմբագրել

Գրականություն խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 447