Պրոտագոնիստ

գրական երկի գլխավոր գործող անձ

Պրոտագոնիստ (հունարեն՝ πρωταγωνιστής: πρώτος՝ «առաջին» և αγωνίζομαι՝ «մրցում եմ», αγωνιστής՝ «մարտիկ»), ստեղծագործության գլխավոր հերոս, գլխավոր գործող անձ, դերասան, որը խաղում է գլխավոր դերում։

Ուիլյամ Շեքսպիրի Համլետը՝ Դանիայի արքայազնը

Պրոտագոնիստը պատմության կենտրոնում է, նա պիտի կատարի կարևոր ու դժվար ընտրությունները և դեմ առնի այդ ընտրությունների հետևանքներին։ Պրոտագոնիստը պիտի պատմությունը առաջ տանի։ Եթե պատմվածքը ունի ենթասյուժե կամ բաղկացած է մի քանի պատմություններից, ապա ամեն պատմությունը ունի իր պրոտագոնիստը[1]։

Պրոտագոնիստ բառը մասնավորապես օգտագործվում է դրամաներում, վեպերում, օպերաներում, համակարգչային խաղերում և ֆիլմերում։ Այսպիսի պատմություններում պրոտագոնիստը գլխավոր դերասանն է։ Իսկ անտագոնիստը այն հերոսն է, որն անընդհատ փորձում է դժվարություններ ստեղծել պրոտագոնիստի համար՝ բացահայտելով իր բնավորության թուլություններն ու առավելությունները[2]։

Հին Հունաստան խմբագրել

Առաջին անգամ կիրառվել է մ․թ․ա․ 534 թվականին ողբերգության մեջ, երբ Աթենքում իր խմբի հետ հանդես եկավ «անտիկ ողբերգության հայր» Թեսպիս։

Կեղծ պրոտագոնիստ խմբագրել

1960 թվականին էկրան բարձրացան «Պսիխո» և «Արկած» ֆիլմերը, որոնք հանդիսատեսին ապշեցրին ֆիլմի սկզբում գլխավոր հերոսի հանկարծակի անհետացմամբ։ Նման կերպարին կարելի է բնորոշել որպես «կեղծ պրոտագոնիստ»։

Պրոտագոնիստ → անտագոնիստ խմբագրել

Պրոտագոնիստի ևս մեկ կերպարանափոխություն (պրոտագոնիստը դառնում է անտագոնիստ) մտածվեց և իրագործվեց «Ամբողջ ծանրությամբ» սերիալում՝ գործադիր պրոդյուսեր Վինս Գիլիգանի կողմից։ Սերիալի գլխավոր հերոսը՝ Ուոլտեր Ուայթը, սովորական դպրոցի ուսուցչից վերածվում է դաժան նարկոբարոնի։ Սցենարիստի պնդմամբ նա պարոն Չիպսին դարձրեց Ալ Կապոնե[3][4][5]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Duncan, Stephen. A Guide to Screenwriting Success: Writing for Film and Television. Rowman & Littlefield (2006) ISBN 9780742553019
  2. Online Etymology Dictionary
  3. Goodman, Tim (2011 թ․ հուլիսի 13). «'Breaking Bad': Dark Side of the Dream». The Hollywood Reporter. Վերցված է 2011 թ․ հուլիսի 17-ին.
  4. Bowles, Scott (2011 թ․ հուլիսի 13). «'Breaking Bad' Shows Man at His Worst in Season 4». USA Today. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 26-ին.
  5. Ginsberg, Merle (2011 թ․ հուլիսի 16). «'Breaking Bad' Star Bryan Cranston on Walter White: 'He's Well on His Way to Badass' (Q&A)». The Hollywood Reporter. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 26-ին.

Արտաքին հղումներ խմբագրել