Պրովինցիա

վարչատարածքային միավոր

Պրովինցիա, Հին Հռոմում Իտալիայից դուրս գտնվող Հռոմին ենթակա տարածք։ Կառավարել են պրոկոնսուլները կամ պրոպրետորները։ Առաջին պրովինցիան ներկայիս Սիցիլիա կղզու տարածքում գտնվող Սիկիլիան էր (մ․ թ․ ա․ 241), հանրապետության ժամանակաշրջանի վերջին կար արդեն մոտ 20 պրովինցիա, կայսրության ժամանակաշրջանում՝ շուրջ 50։

Պրովինցիա
Կարգավիճակdesignation for an administrative territorial entity?

Հանրապետության ժամանակաշրջանում պրովինցիաները դիտվել են իբրև հռոմեական ժողովրդի «կալվածներ», դրանց հողերի մի մասը տրամադրվել է հռոմեացի գաղութաբնակներին։ Պրովինցիայի բնակիչները պարտավոր էին հոգալ հռոմեական կառավարիչների և զորքի կարիքները, հարկ վճարել։

Պրովինցիաներում իրականացվել է ռոմանականացման քաղաքականություն, որն առաջացրել է բազմաթիվ ապստամբություններ (Իսպանիայում՝ մ․ թ․ ա․ 2-1-ին դարերում, Պաննոնիայում՝ մ․ թ․ 69 թվականին և այլն)։

Հռոմեական կայսրության պրովինցիալ քաղաքականությունը սկզբնավորել է Հուլիոս Կեսարը, որը Պրովինցիաների վերնախավին իր կողմն է գրավել ծերակույտի անդամ դարձնելով, ամբողջ համայնքների և առանձին մարդկանց հռոմեական կամ լատինական քաղաքացիության իրավունք շնորհելով և այլն։ Օգոստոս կայսեր ժամանակից (մ․ թ․ ա․ 27 թվականից) պրովինցիաները բաժանվել են կայսերականի (տնօրինում էր կայսրը իր հայեցողությամբ՝ լեգատների միջոցով) և ծերակուտականի (կառավարել են ծերակույտի նշանակած պաշտոնյաները, սակայն կայսրն ուներ գերագույն վերահսկողության իրավունք)։

Իտալիայի և Պրովինցիաների միջև տարբերությունների աստիճանական վերացումը, որը բխում էր ամբողջ կայսրության ստրկատիրական վերնախավի շահերից, իր արտահայտությունն է գտել կայսր Կարակալլայի հրովարտակում (Edict of Caracalla, մ․ թ․ 212 թվական), որով կայսրության ազատ բնակչությանը շնորհվել է հռոմեական քաղաքացիության իրավունք։

Հռոմեական Հայաստան խմբագրել

 
Հռոմեական Հայաստան, մոտ 117 թվական

Մ․ թ․ 114 թվականին կայսր Տրայանոսը Հայաստանը դարձրել է հռոմեական պրովինցիա, սակայն հայերի ազատագրական պայքարը կայսր Ադրիանոսին (117-138) հարկադրել է 117 թվականին ճանաչել Հայաստանի անկախությունը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 446  
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պրովինցիա» հոդվածին։