Պրովանս (ֆր.՝ Provence), պատմական շրջան Ֆրանսիայի հարավ-արևելքում, այժմ Պրովանս Ալպեր Լազուր ափ երկրամասի մաս է կազմում։ Ներկայումս Պրովանսի տարածքի մեջ են մտնում Վար, Վոքլյուզ և Բուշ դյու Ռոն գավառները, ինչպես նաև Վերին Ալպերի Պրովանսը և Ծովափնյա Ալպերը։

Պրովանս
ֆր.՝ Provence
flag of Provence? Զինանշան


ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
ՀիմնCopa Santa?
Կարգավիճակտարածաշրջան, մշակութային շրջան և պատմական շրջան
Մտնում էՊրովանս Ալպեր Լազուր ափ
Ներառում էՎար, Վոքլյուզ և Բուշ դյու Ռոն, Վերին Ալպերի Պրովանս, Ծովափնյա Ալպեր
Ամենաբարձր կետAiguille de Chambeyron?
Հիմնական լեզուֆրանսերեն
Անվանված էprovincia?

Արևելյան մասում Պրովանսը սահմանակցում է Ալպերին, արևմուտքում` Ռոն գետին, իսկ հարավում` Միջերկրական ծովին։

Պրովանսի կենտրոնը Էքս-ան-Պրովանսն է` ֆրանսիական հնագույն քաղաքներից մեկը։

Անվան ստուգաբանություն խմբագրել

Իր անվան համար Պրովանսը պարտական է հռոմեական ժամանակաշրջանին. մերձալպյան Գալիայի առաջին նվաճումների ժամանակ` մ. թ. ա. 58-51 թվականներին, այն միացվել է հռոմեական մի գավառի` Նարբոնյան Գալիային, որի մայրաքաղաքը եղել է Նարբոնը։

Նարբոնյան Գալիան հռոմեական առաջին տարածքներից է, որ գտնվել է Ապենինյան թերակղզու սահմաններից դուրս։ Այն հին հռոմեական գրականության մեջ հաճախ ավանվել է «Մեր նահանգ» (լատին․՝ Provincia Nostra) կամ ուղղակի «Նահանգ» (լատին․՝ Provincia): Ժամանակի ընթացքում այդ անվանումը փոփոխվելով ստացել է «Պրովանս» ձևը[1]։

Հուլիոս Կեսարը Գալիական պատերազմում Ռոն գետը անցնելու պահին խոսում է Պրովանսից (Provincia) Նարբոնենսիս (Narbonnensis) անցնելու մասին, ինչով բացատրվում է այն հանգամանքը, որ Նարբոնյան Գալիայի` Ռոնից արևելք ընկած հատվածն է կոչվել Պրովանս։

Պատմություն խմբագրել

Հնում ներկայիս Պրովանսի տեղում գոյություն են ունեցել փյունիկեցիների, հույների բնակավայրեր, իսկ մ. թ. ա. 2-րդ դարում այնտեղ հաստատվել են հռոմեացիները։ Արդյունքում Պրովանսը դարձել է Գալիայի առավել ռոմանացված գավառներից մեկը։ 3-րդ դարում այստեղ տարածում է գտել քրիստոնեությունը։ Հռոմեական կայսրության անկումից հետո նահանգը գրավել են գերմանական բարբարոսները` վեստգոթերն ու ֆրանկները։ 8-րդ դարում այս տարածքների վրա հարձակում են գործել արաբները։ 855-863 թվականներին գոյություն է ունեցել Պրովանսի թագավորությունը (արքա` Կառլ Պրովանսցի), որը բացի Պրովանսից ներառում էր Բուրգունդիայի մեծ մասը։ 1032 թվականից մինչև 1246 թվականը Պրովանսը մտել է Հռոմեական սրբազան կայսրության մեջ, իսկ դրանից հետո դարձել է ֆրանսիական թագավորության մի մասը։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Лободанов А. П., Морозова Е. В., Челышева И. И. Окситанский язык // Языки мира: Романские языки / Редакторы: Т. Ю. Жданова, О. И. Романова, Н. В. Рогова. — М. : Academia, 2001. — С. 278. — 720 с. — (Языки Евразии). — ISBN 5-87444-016-X

Տես նաև խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պրովանս» հոդվածին։