Պրոկլես Կոստանդնուպոլսեցի

Կոստանդնուպոլսի պատրիարք (434–446)


Պրոկլես Կոստանդնուպոլսեցի (արմտ. հայ.՝ Պրոկղ (Պրոկլ), հուն․՝ Πρόκλος, մոտ 390 - 446, Կոստանդնուպոլիս, Բյուզանդական կայսրություն), բյուզանդական աստվածաբան և եկեղեցական գործիչ, Կոստանդնուպոլսի պատրիարք (434-446)։

Պրոկլես Կոստանդնուպոլսեցի

Ընդհանուր տեղեկություններ
Ավազանի անունը Պրոկլես Կոստանդնուպոլսեցի
Եկեղեցի Կոստանդնուպոլսի տիեզերական պատրիարքություն
Տիտղոս Կոստադնուպոլսի պատրիարք
Կառավարման սկիզբ 434
Կառավարման ավարտ 446
Նախորդող Մաքսիմիանուս Կոստանդնուպոլսեցի
Հաջորդող Փլավիան Կոստանդնուպոլսեցի
Ծնվել է մոտ 370
Մահացել է 446

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է մոտ 370 թվականին, աշակերտել է Հովհան Ոսկեբերանին։ Նամակագրական կապեր է ունեցել Սահակ Պարթևի և Մեսրոպ Մաշտոցի հետ։

Մահացել է 446 թվականին։

Աշխատություններ խմբագրել

Պահպանվել են նրա բազմաթիվ ճառերը, ներբողները և դավանաբանական թղթերը։ Կարևոր պատմական վավերագիր է «Թուղթ սրբոյն Պրոկղի առ եպիսկոպոսունս Հայոց Սեծաց» ընդարձակ ուղերձը, որտեղ քննարկել է Նեստորի ու նրա գաղափարական նախորդների հայացքները, խորհուրդներ տվել հայոց եկեղեցու առաջնորդներին զգուշանալ հերձվածողներից, որոնք Մեծ Հայքում տարածում են ընդհանուր եկեղեցու մերժած գրքերը։ Պահպանվել է այդ թղթի հունարեն բնագիրը և ասորերեն թարգմանությունը։ Հայերեն թարգմանությամբ պահպանվել է Պրոկլեսի երկրորդ նամակը՝ «Թուղթ Պրոկղեայ եպիսկոպոսի առ Սահակ հայրապետ Հայոց և առ սուրբն Մաժդոց»։ Երկու նամակներն էլ կարևոր աղբյուր են եկեղեցական գրականության և գաղափարական պայքարի վաղ շրջանի պատմության համար։ Պրոկլեսի գրվածքների զգալի մասը թարգմանվել է հայերեն 5-րդ դարում, որոշ գործեր էլ՝ հետագա դարերում։

Աղբյուրներ խմբագրել

  • «Մատենադարան հայկական թարգմանութեանց նախնեաց (դար Դ-ԺԳ)», Գարեգին Զարպհանալյան, Վենետիկ - Սբ.Ղազար, 1889
  • «Գիրք թղթոց. Մատենագրութիւն նախնեաց», Թիֆլիս, 1901
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 440