Պրոկամբիում (լատին․՝ procambium, առջևում, փոխարեն և կամբիում), բույսի կողքային մերիսթեմա, որից տարբերակվում են առաջնային փոխադրող հյուսվածքները և անցկացնող խրձերը։

Երիտասարդ արմատի լայնակի կտրվածքը լոբի (Phaseolus): ԱՀ - պարենքիմիայի կեղև; E - էնտոդերմ; Р - պերիցիկլ; Х - քսիլեմա; F - ֆլոեմա; Pr - պրոկամբիում; М - առանցք։

Պրոկամբիում առաջանում է ընձյուղի և արմատի աճման կոներում՝

  • առաջինում մերիսթեմային թելերի,
  • երկրորդում՝ գլանի կամ օղակի ձևով։

Պրոկամբին բնորոշ է բջիջների ինտենսիվ աճը երկարությամբ և ձգված ձևը։ Բջիջների բաժանումը տեղի է ունենում տարբեր ուղղություններով։ Դրանցից առաջանում են փոխադրող հյուսվածքները՝ բնափայտը և լուբը, որից հետո մերկասերմ և երկշաքիլ բույսերի անցկացնող խրձերում պրոկամբիումը[1] շարունակում է գործել որպես կամբիում[2]։ Միաշաքիլ բույսերի պրոկամբիում ամբողջությամբ օգտագործվում է հյուսվածքում, այսպես կոչված, փոխադրող փակ խրձերի տարբերակման ժամանակ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Прокамбий — статья из Большой советской энциклопедии
  2. Лотова, 2010, с. 155

Գրականություն խմբագրել

  • Лотова Л. И. Ботаника: Морфология и анатомия высших растений. — Изд. 4-е, доп.. — М.: Книжный дом «ЛИБРОКОМ», 2010. — 512 с. — ISBN 978-5-397-01047-4
  • Лотова Л.И., Нилова М.В., Рудько А.И. Словарь фитоанатомических терминов: учебное пособие. — М.: Издательство ЛКИ, 2007. — 112 с. — ISBN 978-5-382-00179-1
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 440