Պրոգեստերոն

քիմիական միացություն

Պրոգեստերոն, ողնաշարավոր կենդանիների և սրդու իգական սեռական ստերոիդային հորմոն[1][2]։

Պրոգեստերոնի մոլեկուլի կառուցվածքը

Պատմություն խմբագրել

Քիմիական կառուցվածքը հաստատվել է 1934 թվականին (Ա․ Բուտենանդ և ուրիշներ)։ Օրգանիզմում սինթեզվում է խոլեսթերինից։ Միջանկյալ արգասիք է ստերոիդային բոլոր հորմոնների սինթեզման համար։

Հիմնականում առաջանում է ձվարանների դեղին մարմնում, որը կարգավորվում է հիպոֆիզի լյուտեինացնող հորմոնի ազդեցությամբ։

Մասնակցում է դաշտանային ցիկլի և հղիության բնականոն ընթացքի կարգավորմանը։ Պրոգեստերոն փոփոխություններ է առաջացնում արգանդի լորձաթաղանթում, նպաստում բեղմնավորված ձվաբջջի ներպատվաստմանը (իմպլանտացիա)։ Հղիության բնականոն ընթացքի համար անհրաժեշտ է օրական 200-250 մգ պրոգեստերոն (արտադրվում է նաև ընկերքում

Պրոգեստերոնը ընկճում է արգանդի հարթ մկանների կծկումները, կանխում պտղի վիժումը, խոչընդոտում նոր ֆոլիկուլների ձվազատումը։ Հղիության վերջում պրոգեստերոնի կոնցենտրացիան արգանդում նվազում է և նպաստում ծննդաբերությանը։

Պրոգեստերոն և դրա սինթետիկ ածանցյալները (ընդհանուր անվանումը՝ պրոգեստիններ կամ գեստագեններ) օգտագործվում են բժշկության մեջ՝ ձվարանային ցիկլի և հղիության խանգարումների դեպքում, իսկ էստրոգենների հետ՝ որպես հակաբեղմնավորիչ միջոց։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Виктор Родуэлл Биохимия человека т.2.
  2. Березовская Елена П. Гормонотерапия в акушерстве и геникологии иллюзии и реальность. — С. Глава 14.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 433