Պրիմա (լատին․՝ prima՝ առաջին), երաժշտական ինտերվալ մեկ աստիճան լայնությամբ, այսինքն՝ ձևավորված միևնույն անվան երկու հնչյուններով (օրինակ, դո — դո, դո — դո-դիեզ), նշանակվում է 1 թվով։

Ընդլայնված միաձայնության օրինակ Ֆրանց Լիստի երկրորդ տրանսցենդենտալ էտյուդում, չափ 63

Պրիմայի տարատեսակները խմբագրել

  • Մաքուր պրիմա, մեկ աստիճան և զրո տոն ինտերվալ, այսինքն՝ միևնույն հնչյունի հստակ կրկնություն, այլկերպ անվանվում է ունիսոն։ Նշանակվում էթ. 1։
  • Ընդլայնված պրիմա, քրոմատիկ ինտերվալ՝ կես տոն մեծությամբ։ Էնհարմոնիկորեն հավասար է փոքր սեկունդային, նշանակվում է՝ ընդ. 1։
  • Երկակի ընդլայնված պրիմա, մեկ աստիճան և մեկ ամբողջական տոն ինտերվալ։ Էնհարմոնիկորեն հավասար է մեծ սեկունդային, նշանակվում է ՝ երկ. ընդ. 1։ Կարող է կառուցվել այն աստիճանների վրա, որոնք թույլ են տալիս լադային ալտերացիա ինչպես վերև, այնպես էլ ներքև, այսինքն՝ II իջեցված մաժորում և IV իջեցված մինորում։
  • Նեղացված պրիման տեսականորեն անհնարին է, սակայն բազմաձայնության մեջ այդպիսի հասկացությունը երբեմն գործածվում է երկու հարևան ձայների միաձուլումից առաջացած կես տոն մեծությամբ ինտերվալը նշանակելու համար։

Այլ նշանակություններ երաժշտության մեջ խմբագրել

  • Պրիմա հաճախ անվանում են ակորդի հիմնական տոնը։
  • Որոշ գործիքների սոպրանոյի տարատեսակների անվանում (օրինակ, բալալայկա-պրիմա)։
  • A prima vista կամ Р. v. նշանակում է պիեսի կատարում՝ առանց պատրաստությունների, նախապատրաստվելու (а premiere vue)։
  • Prima volta՝ կրկնվող ֆրազի վերին գրառում նրա առաջին կատարման ժամանակ։