Պրատիկ Բաբբար (հինդի՝ प्रतीक बब्बर, նոյեմբերի 28, 1986(1986-11-28), Մումբայ, Հնդկաստան), հնդիկ դերասան։

Պրատիկ Բաբբար
Prateik Babbar
Ծնվել էնոյեմբերի 28, 1986(1986-11-28) (37 տարեկան)
ԾննդավայրՄումբայ, Հնդկաստան
Քաղաքացիություն Հնդկաստան
Մասնագիտությունդերասան
Ծնողներհայր՝ Ռաջ Բաբար, մայր՝ Սմիթա Պատիլ
Պարգևներ և մրցանակներ

Կենսագրություն խմբագրել

Պրատիկը ծնվել է Բոմբեյ քաղաքում դերասան Ռաջ Բաբբարի և նրա երկրորդ կնոջ՝ դերասանուհի Սմիթա Պատիլի ընտանիքում, որը մահացել է ծննդաբերությունից հետո։ Պրատիկին մեծացրել է մորական տատիկը։ Նրա խորթ մայրն իր հոր առաջին կինն է՝ Նադիրա Բաբբարը[1][2][3]։ Պրատիկն ունի նաև խորթ եղբայր՝ Արյուն և քույր՝ Ջուհին, ովքեր նույնպես դերասաններ են[4]։

Պրատիկը կարիերան սկսել է որպես ռեժիսորի օգնական՝ Պրահլադ Կակքարի գովազդով[5]։ Այդ ընթացքում Բաբբարը նկարահանվել է մի քանի ընկերությունների համար նախատեսված գովազդային հոլովակներում, այդ թվում KitKat-ը;

Բաբբարն իր առաջին դերը խաղացել է Աամիր Խանի «Դու գիտե՞ս ...» ֆիլմում նկարահանված ռոմանտիկ կատակերգությունում՝ Իմրան Խան հետ։ Ֆիլմն առևտրային հաջողություն էր և դերակատարման համար ստացել է ժյուրիի հատուկ մրցանակ։

Երեք տարի անց նրա մասնակցությամբ լույս են տեսել մի քանի ֆիլմեր՝ «Մումբայի օրագրեր», որն առևտրային հաջողություն էր և արժանացել է քննադատների դրական գնահատականի, Dum Maro Dum-ը, որեղ գլխավոր դերում հանդես է եկել դերասանուհի Աբխիշեկ Բաչչանի հետ, այն նույնպես առևտրային հաջողություն էր։ 2012 թվականին թողարկվել է Ekk Deewana Tha ֆիլմը, որը հաջող թամիլական ֆիլմի ռեմիքս էր։ Մեկ տարի անց թողարկվել է ևս մեկ՝ Issaq կինոնկարը, որտեղ նա նկարահանվել է դեբյուտանտ Ամիրա Դաստուրի հետ։ 2015 թվականին թողարկվել է «Umrika» ֆիլմը, որտեղ հանդես է եկել գլխավոր դերում և հանդիսատեսի կողմից դրական գնահատականի արժանացել[6]։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարեթիվ Հայերեն անվանում Բնագիր անվանում Դեր
2008 ֆ Դու գիտե՞ս Jaane Tu… Ya Jaane Na Ամիթ
2011 ֆ Մումբայի օրագրեր Dhobi Ghaat Մունա
2011 ֆ Արատավոր շրջան Dum Maro Dum Լորի
2011 ֆ Ամրագրում Aarakshan Sushant
2011 ֆ Իմ ընկեր Պինտոն My Friend Pinto Մայքլ Պինտո
2012 ֆ Այն խենթ տղան Ekk Deewana Tha Սաչին
2013 ֆ Իսաք Issaq Ռահուլ Միշրա
2014 ֆ Auroni Taukhon
2015 ֆ Umrika Ուդայ
2018 ֆ Mulq
2018 ֆ Baaghi 2 Սանի
Վանդակի տեքստ ֆ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Prateik upsets Babbar family». Times of India. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 8-ին.
  2. «Prateik Babbar's Biography». Koimoi. Վերցված է 2014 թ․ հուլիսի 27-ին.
  3. Dhingra, Deepali (2012 թ․ հուլիսի 16). «Prateik's learning curve». Mid-Day. Վերցված է 2014 թ․ հուլիսի 27-ին.
  4. «Prateik Babbar on mother Smita Patil: Got to be her sunshine kid». NDTV. 2013 թ․ դեկտեմբերի 12. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 8-ին.
  5. «Times Most Desirable Men 2011». photogallery.indiatimes.com. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 17-ին.
  6. Prateik Babbar to play negative role against childhood friend Tiger Shroff in Baaghi 2?- Entertainment News, Firstpost
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պրատիկ Բաբբար» հոդվածին։