Պրահայի լեզվաբանական խմբակ

Պրահայի լեզվաբանական խմբակ (չեխ․՝ Pražský lingvistický kroužek) կամ Պրահայի դպրոց, կառուցվածքային լեզվաբանության կենտրոններից մեկը, որ գործել է 20-րդ դարի առաջին կեսին՝ Չեխիայի մայրաքաղաք Պրահայում։ Հիմնադրվել է 1926 թվականին՝ Վիլեմ Մատեզիուսի կողմից[1]։ Կազմալուծվել է 1953 թվականին։

Վիլեմ Մաթեզիուս

Լեզվաբանական խմբակում ակտիվ գործունեություն են ծավալել տարբեր ժողովուրդների ներկայացուցիչներ, առաջին հերթին՝ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո Ռուսական կայսրությունը լքած լեզվաբաններ Նիկոլայ Տրուբեցկոյը, Ռոման Յակոբսոնը և ուրիշներ։

Պրահայի լեզվաբանական խմբակը հրատարակում էր իր «աշխատանքների» բազմալեզու շարքը (ֆր.՝ «Travaux du Cercle linguistique de Prague»), իսկ 1935 թվականից՝ «Slovo i slovesnost» պարբերականը։

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Вилем Матезиус, կենսագրություն, ռուսերեն». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 28-ին.