Պուրնո Ագիտոկ Սանգմա (անգլ.՝ Purno Agitok Sangma, հինդի՝ पूर्ण ऐजिटक संगमा, սեպտեմբերի 1, 1947(1947-09-01), West Garo Hills district, Մեգհալայա, Հնդկաստան - մարտի 4, 2016(2016-03-04)[2], Նյու Դելի, Հնդկաստան), հնդիկ պետական և քաղաքական գործիչ, 1996-1998 թվականների Հնդկաստանի խորհրդարանի ստորին պալատի՝ Լոկ սաբհայի խոսնակ[4]։

Պուրնո Ագիտոկ Սանգմա
 
Կուսակցություն՝ Հնդկական ազգային կոնգրես, Nationalist Congress Party? և National People's Party?[1]
Կրթություն՝ St. Anthony's College, Shillong?, Dibrugarh University? և National Institute of Technology, Patna?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր սեպտեմբերի 1, 1947(1947-09-01)
Ծննդավայր West Garo Hills district, Մեգհալայա, Հնդկաստան
Վախճանի օր մարտի 4, 2016(2016-03-04)[2] (68 տարեկան)
Վախճանի վայր Նյու Դելի, Հնդկաստան
Քաղաքացիություն  Հնդկաստան[1] և  Հնդկաստանի տիրապետություն
Զավակներ Agatha Sangma?, Conrad Sangma? և James Sangma?
 
Պարգևներ

Կենսագրություն խմբագրել

Պուրնո Ագիտոկ Սանգման ծնվել է 1947 թվականի սեպտեմբերի 1-ին Չապահատի գյուղում, Բրիտանական Հնդկաստան՝ բազմազավակ ընտանիքում։ 11 տարեկան հասակում կորցրել է հորը և աղքատության պատճառով ստիպված է եղել թողնել ուսումը։ Սելիզանյան շքանշանի օգնության շնորհիվ հաջողվել է շարունակել ուսումը։ Շիլոնգում գտնվող Սուրբ Անտոնիոսի քոլեջում ստացել է արվեստների բակալավրի աստիճան, իսկ հետո՝ Դիբրուգարհի համալսարանում միջազգային քաղաքական մագիստորի աստիճան։

Պրոֆեսինոլակ կարիերան սկսել է Դիբուգարհում որպես ուսուցիչ։

1973 թվականին ընտրվել է Մեգհալա-Պրադեշի երիտասարդական կոնգրեսի փոխնախագահ և 1975 թվականից մինչև 1980 թվականը համարվել է Երիտասարդական կոնգրեսի գլխավոր քարտուղար։

1977 թվականին Մեգհալայում Տուրայից ընտրվել է խորհրդարանի ստորին պալատի՝ Լոկ Սաբհայի 6-րդ համագումարի պատգամավոր և այդ ընտրական շրջանից ևս մի քանի անգամ վերընտրվել է մինչև 1989 թվականը։ Ընմիջումից հետո կրկին 1991 թվականից մինչև 2008 թվականն ընտրվել է խորհրդարանի ստորին պալատի պատգամավոր։

  • 1980 թվականին զբաղեցրել է Հնդկական ազգային կոնգրեսի Համահնդկական կոմիտեի քարտուղարի պաշտոնը,
  • 1980-1982 թվականներին զբաղեցրել է արդյունաբերության նախարարի տեղակալի պաշտոնը,
  • 1982-1984 թվականներին զբաղեցրել է առևտրի նախարարի տեղակալի պաշտոնը,
  • 1984 թվականին զբաղեցրել է առևտրի պետական նախարարի պաշտոնը,
  • 1984-1986 թվականներին զբաղեցրել է արտաքին գործերի պետական նախարարի պաշտոնը,
  • 1986-1988 թվականներին զբաղեցրել է աշխատանքի պետական նախարարի պաշտոնը,
  • 1988-1990 թվականներին զբաղեցրել է Մեգհալայա նահանգի գլխավոր նախարարի պաշտոնը[5][6],
  • 1991-1993 թվականներին զբաղեցրել է ածխի արդյունաբերության պետական նախարարի պաշտոնը,
  • 1993-1995 թվականներին զբաղեցրել է աշխատանքի պետական նախարարի պաշտոնը,
  • 1995 թվականի փետրվար-սեպտեմբեր ամիսներին զբաղեցրել է Աշխատանքի միության պետական նախարարի պաշտոնը,
  • 1995-1996 թվականներին զբաղեցրել է Տեղեկատվության և հաղորդման նախարարի պաշտոնը։

1996 թվականից մինչև 1988 թվականը եղել է Լոկ սաբհայի խոսնակ։ Հնդկական խորհրդրանի պատմության կես դարվա ընթացքում եղել է ընդդիմության առաջին անդամը, որը զբաղեցրել է խոսնակի պաշտոնը։ Այդ պաշտոնում Սահմանադրության օրինագծի վերանայման համար սահմանել է Խորհրդարանական միասնական կոմիտեն։ Գլխավորել է Ազգերի համագործակցության խորհրդարանական ասոցիացիայի 1996 թվականի օգոստոսի Կուալա Լումպուրի և 1997 թվականի սեպտեմբերի Պորտ Լուիի 42-րդ և 43-րդ կոնֆերանսների հնդկական խորհրդարանական պատվիրակությունները։

1998 թվականին համարվել է Հնդկաստանի պետական կառավարման ինստիտուտի փոխնախագահ։

1999 թվականի մայիսին մի շարք քաղաքական գործիչների հետ միասին հեռացվել է Հնդկական ազգային կոնգրեսի շարքերից Սոնյա Գանդիին ընդդիմության համար[7]։

Կոնգրեսից հեռացումից հետո 1999 թվականին եղել է Ազգայնական կոնգրեսի կուսակցության համահիմնդիրներից մեկը[8]։ 2004 թվականի հունվարին, այդ կուսակցության պառակտումից հետո, մասնակցել է «Տրիմունալ համահնդկական կոնգրեսի» կազմավորմանը։ 2006 թվականի փետրվարին Ազգայնական կոնգրեսի կուսակցության կողմից վերընտրվել է Լոկ սաբհայի պատգամավոր։ 2008 թվականի մարտին հրաժարվել է պատգամավորական լիազորություններից՝ Մեգհալայա նահանգի Օրենսդրական ժողովի ընտրություններում մասնակցելու նպատակով։

2013 թվականին եղել է Ազգային ժողովրդական կուսակցության համահիմնդիրներից մեկը[9], որին Մեգհալայա նահանգի Օրենսդրական ժողովի ընտրություններում հաջողվել է երկու մանդաթ ստանալ։

2012 թվականին Հնդկաստանի նախագահի ընտրություններում ընդդիմության կողմից եղել է հիմնական թեկնածուն, սակայն հաղթանակ է տարել Հնդկական ազգային կոնգրես կուսակցության ներկայացուցիչ Փրանաբ Կումար Մուխերջին[10][11][12]։

  Ձայներ
Փրանաբ Կումար Մուխերջի[13] 713,763
Պուրնո Ագիտոկ Սանգմա[13] 315,987

Պուրնո Ագիտոկ Սանգման մահացել է 2016 թվականի մարտի 4-ին Նյու Դելիում՝ 68 տարեկան հասակում[14]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 https://eci.gov.in/files/category/97-general-election-2014/
  2. 2,0 2,1 2,2 http://www.thequint.com/politics/2016/03/04/former-lok-sabha-speaker-pa-sangma-passes-away-at-68
  3. https://pib.gov.in/newsite/PrintRelease.aspx?relid=157675
  4. «PA Sangma (1947-2016): The short man from Garo Hills, the tallest North East leader in New Delhi». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 11-ին.
  5. «Tura Constituency». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 11-ին.
  6. «Who is P.A. Sangma?». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 11-ին.
  7. «CWC expels threesome for six years». Rediff.com, 20 May 1999. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 21-ին.
  8. «National Congress Party Origins». NCP official website, retrieved 21 May 2012. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 11-ին.
  9. news.oneindia.in/2013/01/05/sangma-launches-his-party-with-alliance-with-nda-1125781.html
  10. «It's time that a tribal becomes President: Netam». 2012 թ․ հունիսի 29. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 29-ին.
  11. «Sangma withdraws himself from presidential race, seeks consensus for Abdual Kalam». Headlines today. 2012 թ․ հունիսի 16. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 16-ին.
  12. «I have quit NCP, will contest presidential polls: PA Sangma». 2012 թ․ հունիսի 20.
  13. 13,0 13,1 «Archived copy» (PDF). Արխիվացված (PDF) օրիգինալից 2013 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 23-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  14. «Former Lok Sabha Speaker PA Sangma Passes Away at 68». The Quint. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 4-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պուրնո Ագիտոկ Սանգմա» հոդվածին։