Պուտրաջայա (մալայերեն՝ Wilayah Persekutuan Putrajaya, (Putrajaya, putra՝ արքայազն և jaya՝ փառավոր), Մալազիայի նոր վարչական կենտրոն։ Գտնվում է մայրաքաղաք Կուալա Լումպուրից 20 կմ դեպի հարավ։ Հիմնադրվե է 1995 թվականի հոկտեմբերի 19-ին։ Վարչապետի և կառավարության աշխատանքային նստավայրը այստեղ է գտնվում սկսած 1999 թվականի վերջից։ Անվանվել է ի պատիվ առաջին վարչապետ Աբդուլ Ռախմանի, ով ծագումով արքայազն էր։ Ունի դաշնային տարածքի կարգավիճակ։ Մակերեսը 49 կմ2 է, բնակչությունը ըստ 2009 թվականի մարդահամարի կազմում է 55 հազար մարդ[1]։ Տեսարժան վայրերն են՝ բուսաբանական այգին, «Պուտրա» մզկիթը (1999), «Պուտրա» կամուրջը, Հազարամյակի հուշարձանը։ Հիմնադրվելուց հետո ընդունվել է նաև Պուտրաջայի դրոշը։

Բնակավայր
Պուտրաջայա
Դրոշ Զինանշան

ԵրկիրՄալայզիա Մալայզիա
Հիմնադրված է1995 թ.
Մակերես49 կմ²
Բնակչություն67 964 մարդ (2010)
Փոստային դասիչ62000–62999
Պաշտոնական կայքppj.gov.my
Պուտրաջայա (Մալայզիա)##
Պուտրաջայա (Մալայզիա)

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Putrajaya — в: Погадаев, В. Малайский мир (Бруней, Индонезия, Малайзия, Сингапур). Лингвострановедческий словарь. М.: «Восточная книга», 2012, с. 532

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պուտրաջայա» հոդվածին։