Պուտորանի բնական արգելոց

Պուտորանի բնական արգելոց, տեղակայված է Պուտորանի սարավանդում՝ Միջին սիբիրական սարահարթի հյուսիսարևմտյան մասում, Թայմիր թերակղզուց հարավ։ Արգելոցի տարածքը 1887251 հա է, իսկ պահպանության գոտին` 1773300 հա[1]։

Պուտորանի բնական արգելոց
Putorana Nature Reserve*
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն

Պուտորանի բնական արգելոց
Երկիր Ռուսաստան
Տիպ Մշակութային
Չափանիշներ vii, ix
Ցանկ ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ
Աշխարհամաս** Կրասնոյարսկ
Կոորդինատներ 68°52′34″ հս․. լ. 94°48′36″ ավ. ե.HGЯO
Ընդգրկման պատմություն
Ընդգրկում 2010  (անհայտ նստաշրջան)
Համար 1234
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում
** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման
Համաշխարհային ժառանգություն

Նկարագրություն խմբագրել

Հիմնադրվել է 1988 թվականի դեկտեմբերի 15-ին։ Աշխատակազմում ընդգրկված է 28 աշխատակից։ Արգելոցի վարչությունը գտնվում է Նորիլսկում (Կրասնոյարսկի երկրամաս)[2]։ 2013 թվականի մարտի 20-ից դադարել է լինել անկախ հաստատություն և Թայմիրյան ու Արտիկական Մեծ արգելոցների հետ միասին ընդգրկվել է Թայմիրյան արգելոցների ոչ առևտրային կազմակերպության կազմում[3]։

Արգելոցի նպատակը խմբագրել

Արգելոցի հիմնական նպատակներն են՝ պաշտպանել.

  • տարածքում գտնվող լեռների, լճերի և տայգայի լանդշաֆտները,
  • յուրահատուկ բուսական աշխարհը,
  • հազվագյուտ կենդանիների տեսակները, այդ թվում՝ հյուսիսային խոյերի (Ovis nivicola ) Պուտորանա ենթատեսակները (նշված են ԽՍՀՄ և Ռուսաստանի Կարմիր գրքերում),
  • հյուսիսային վայրի եղջերուների աշխարհի ամենամեծ պոպուլյացիան, որը ձմեռում է արգելոցի տարածքում[2],

Համաշխարհային ժառանգություն խմբագրել

Արգելոցի տարածքը 2010 թվականի օգոստոսին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ճանաչվեց՝ որպես Համաշխարհային ժառանգության տարածք[4]։ Որոշումը հիմնավորված է նրանով, որ մեկուսացված լեռնաշղթայի վրա գոյություն ունի մերձարկտիկական և արկտիկական էկոհամակարգերի իդեալական համադրություն՝ կուսական տայգա, անտառատունդրա և արկտիկական անապատ։ Նշվում է նաև կուսական գետերի և լճերի համակարգերի առկայության մասին։ Հատկապես հետաքրքրություն է առաջացնում հյուսիսային եղջերուների բացառիկ միգրացիան։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Заповедник Путоранский». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ սեպտեմբերի 30-ին.
  2. 2,0 2,1 «Заповедник Путоранский». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 1-ին.
  3. Объединили
  4. Putorana Plateau — UNESCO World Heritage Centre

Գրականություն խմբագրել

  • Մ. Բարանովա, Վ. Բորոդա «Լեռներում և տայգայում գրկախառնված չեն քայլում», «Հավերժ Կրասնոյարսկ» թերթ, 2005 թվական, №42:
  • Վ. Գորշկով «Պուտորանիական օրագիր» Երկիր Սիբիր, 2008 թվական։
  • «Կորած դրախտ», «Երեկ Կրասնոյարսկ» թերթ, 2001 թվական։
  • Բ. Պեստրյակով «Պուտորանայի արգելոցային աշխարհը», «Մեր երկիրը» թերթ։ Կրասնոյարսկ, 2000 թվական։
  • «Ռուսաստանի բնական ժառանգությունը»։ Գրինփիսի խորհուրդ, 2000 թվական։

Արտաքին հղումներ խմբագրել