Պուջա Բհատ (հինդի पूजा भट्ट, փետրվարի 24, 1972(1972-02-24), Մումբայ, Հնդկաստան), հնդիկ դերասանուհի, մոդել, ռեժիսոր և պրոդյուսեր։

Պուջա Բհատ
հինդի՝ पूजा भट्ट
գուջարաթի՝ પૂજા ભટ્ટ
Ծնվել էփետրվարի 24, 1972(1972-02-24) (52 տարեկան)
ԾննդավայրՄումբայ, Հնդկաստան
Քաղաքացիություն Հնդկաստան
Մասնագիտությունդերասանուհի, կինոպրոդյուսեր, կինոռեժիսոր, կինոդերասանուհի, մոնտաժող, սցենարիստ և մոդել
Ծնողներհայր՝ Մահեշ Բհատ, մայր՝ Kiran Bhatt?
Ամուսին(ներ)Մանիշ Մախիջա
Պարգևներ և մրցանակներ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է հնդիկ ռեժիսոր Մահեշ Բհատի և նրա առաջին կնոջ՝ Կիրան Բհատի (Լորեն Բրայթ) ընտանիքում[1]։ Հայրական կողմից ունի գուջարաթյան արմատներ, իսկ մայրական կողմից անգլիական, շոտլանդական, հայկական և բիրմայական[2][3][4][5]։ Ունի հարազատ եղբայր (Ռահուլ Բհատ) և հայրական կողմից երկու քույր (Շահին Բհատ և դերասանուհի Ալիյա Բհատ)։ Նրա զարմիկն է հայտնի դերասան Էմրան Հաշմին։

Պուջա Բհատի կինոդեբյուտը կայացել է 1989 թվականին «Հայրիկը» ֆիլմում, որի ռեժիսորն էր հայրը՝ Մահեշ Բհատը։ Ֆիլմում Պուջան խաղացել է դեռահաս աղջկա դեր, ով ծանր էր տանում հարբեցող հոր հետ իր հարաբերությունները։ Հոր դերը ֆիլմում կատարում էր Անուպամ Կհերը։ Կինոնկարը Պուջա Բհատին բերեց Filmfare Awards` լավագույն դեբյուտային կանացի դերի համար։

Սակայն իրականում մեծ էկրանին Պուջա Բհատը հայտնվեց «Սրտին չես հրամայի» (1991 թ.) երաժշտական կինոնկարով, որը ամերիկյան «Դա տեղի է ունեցել մի անգամ գիշերը» (1934 թ.) դասական օսկարակիր կինոնկարի ռեմեյքն էր։ Հետագայում Պուջա Բհատը հանդես է եկել իր հոր ֆիլմերում՝ «Մոլեգնություն» (1992 թ.), «Ես կրկին քո մասին եմ հիշում» (1993 թ.), «Երկու կրակի միջև» (1993 թ.) և այլն։ Պուջա Բհատը վերջին անգամ նկարահանվել է «Everybody Says I’m Fine!» (2001 թ.) կինոնկարում, որից հետո հրաժարվել է նկարահանվել։

2004 թվականից հանդես է գալիս որպես ռեժիսոր և պրոդյուսեր։ Որպես ռեժիսոր առաջին անգամ նա հանդես է եկել «Քավելի մեղք» (2004 թ.) կինոնկարով, որտեղ գլխավոր դերերը կատարել էին Ջոն Աբրահամը և Ուդիտա Գոսվամին։ Պուջա Բհատը նկարահանել է նաև «Արձակուրդներ» (2006 թ.), «Խաբեություն» (2007 թ.), «Սև աչեր» (2010 թ.), «Ցանկության մութ կողմը 2» (2012 թ.) ֆիլմերը։

Անձնական կյանքը խմբագրել

2003 թվականին Պուջա Բհատը ամուսնացել է ռեստորանատեր Մանիշ Մախիջայի հետ։ 2014 թվականին նրանք ամուսնալուծվել են։

Ֆիլմագրության ընտրանին խմբագրել

Դերասանուհի

Թվական Անվանում Բնօրինակ անվանում Կերպար
1989 Հայրիկը Daddy Պուջա
1991 Հետապնդում Sadak Պուջա
1991 Սրտին չես հրամայի Dil Hai Ki Manta Nahin Պուջա Դհարամչանդ
1992 Յոթերորդ երկինք Saatwan Aasman Պուջա Մալհոտրա
1992 Մոլեգնություն Junoon Նիտա Չաուհան
1993 Երկու կրակի միջև Sir Պուջա
1993 Ձախողակը Բոմբեյից Pehla Nasha Մոնիկա
1993 Թշվառը Tadipaar Մոհինիդևի, Նամկին
1993 Ես կրկին քո մասին եմ հիշում Phir Teri Kahani Yaad Aayee Պուջա
1994 Ընչազուրկների պաշտպանը Naaraaz Սոնյա
1994 Ահաբեկիչները Kranti Kshetra Պուջա
1995 Թիկնապահը Angrakshak Պրիյանկա «Պրիյա» Չաուդհարի
1996 Կրքոտ սեր Chaahat Պուջա
1997 Սահման Border Կամու
1998 Մի անգամ Հնդկաստանում Angaaray Պուջա
1998 Հոգու ցավ Zakhm մայր
2000 Հանուն քեզ, սիրելիս Sanam Teri Kasam Սիմա Կհաննա

Ռեժիսոր

Թվական Անվանում Բնօրինակ անվանում
2003 Քավելի մեղք Paap
2006 Արձակուրդներ Holiday
2007 Խաբեություն Dhokha
2010 Սև աչեր Kajraare
2012 Ցանկության մութ կողմը 2 Jism 2

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Pooja Bhatt Bollywood Actress Biography
  2. Bollywood Trade News Network (July 2007). «Tulip's one exciting girl to watch for!». GlamSham. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 27-ին.
  3. Jha, Subhash K (2013 թ․ մայիսի 23). «Pooja Bhatt auctions role for women's cause». Bollywood Hungama. Վերցված է 2014 թ․ հուլիսի 27-ին.
  4. Bhatt, Pooja (2013 թ․ նոյեմբերի 21). «My mother is Scottish,Burmese,Armenian,English. My father is half Brahmin,half Muslim & Soni is Half Kashmiri & half German». Twitter. Վերցված է 2014 թ․ հուլիսի 27-ին.
  5. Bhatt, Pooja (2013 թ․ օգոստոսի 13). «Did you know my maternal great-grandmother was Burmese? I now have the chance to celebrate my roots. Come join me!». Twitter. Վերցված է 2014 թ․ հուլիսի 27-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պուջա Բհատ» հոդվածին։