Պունտա դելլա Դոգանա (իտալ.՝ Punta della Dogana), արվեստի թանգարան Վենետիկի անցակետի հին շենքերից մեկում (Դոգանա դա Մար)։ Այն նաև կոչվում է Վենետիկի եռանկյուն տարածաշրջան, որտեղ Մեծ ջրանցքը հանդիպում է Ջուդեկա ջրանցքի հետ, և որտեղ գտնվում են Սանտա Մարիա դելլա Սալյուտե եկեղեցին, Վենետիկի հայրապետական ճեմարանը և եռանկյան ծայրում Դոգանա դա Մարը։

Պունտա դելլա Դոգանա
Տեսակպատկերասրահ
Երկիր Իտալիա
ՏեղագրությունՎենետիկ
Հիմնադրվել էհունիսի 6, 2009
Կայքpalazzograssi.it
Քարտեզ
Քարտեզ

Աշխարհագրություն և պատմություն խմբագրել

 
Տեսարան դեպի Պունտա դելլա Դոգանա, նկարիչ Ֆրանչեսկո Գվարդի, մոտ 1765 թվական:

Պունտա Դելլա Դոգանան գտնվում է Դորսոդուրոյի շրջանում կղզու վերջնակետի վրա գտնվող Մեծ ջրանցքի և Ջուդեկա ջրանցքի միջև։ Կողք կողքի գտնվում են Դոգանա դա Մարը, Վենետիկի հայրապետական ճեմարանը և Սանտա Մարիա դելլա Սալյուտե եկեղեցին։ Պունտա դելլա Դոգանայի անկյունագծով ընկած է Սուրբ Մարկոսի հրապարակը։

Այդ տարածքում դեռևս XV դարի սկզբին գտնվել են եղել նավահանգիստներ և մաքսակետեր։ Ժամանակավոր շինություններ, որոնք կառուցվել են ապրանքների պահպանման համար, և մաքսակետերը փոխարինվել են Պունտա դելլա Դոգանայով, որի շինարարությունը սկսվել է 1677 թվականին[1][1][2][3][4]։

Դոգանա դա Մար խմբագրել

 
Քանդակ Դոգանա շենքի գագաթին:

Արվեստի թանգարանը գտնվում է Դոգանա դա Մար շենքում և դրանից դուրս։ Այն կառուցվել է 1678 և 1682 թվականների միջև՝ որպես մաքսատուն։ Նրա արկադների ոճերը արտացոլում են տարբեր դարաշրջաններ, երբ դրանք կառուցվել են։ Շենքի գագաթին գտնվում են Ատլասի արձանները, որոնք խորհրդանշում են Վենետիկի հանրապետության գերազանցությունը։ Երկու ստրուկները պահում են Ոսկե գնդակը, որի վրա կանգնած է ճարտարապետ Ջուզեպպե Բենոնիի աշխատանքի Բախտը։ 17-րդ դարի այս արձանը պտտվում է քամու օգնությամբ։ Շենքի վերջին վերանորոգումը կատարվել է 1838 թվականին Ալվիզե Պիգացիի կողմից։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Arte e Storia di Venezia. — Bonechi, 2007. — С. 103.
  2. Ceresoli, Jacqueline (2013 թ․ հուլիսի 20). «Punta della Dogana e delle meraviglie» [Punta della Dogana and its wonders]. Exibart. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 4-ին.
  3. Vogel, Carol (2013 թ․ մայիսի 2). «'Boy With Frog' to Be Removed in Venice». The New York Times. Վերցված է 2019 թ․ հունվարի 4-ին.
  4. Jäger, Frank Peter Old and New: Design Manual for Revitalizing Existing Buildings. — Birkhäuser Architecture, 2010. — С. 68—71.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պունտա դելլա Դոգանա» հոդվածին։