Պունա (էկոտարածք) (իսպ.՝ Puea Quechua- «անապատային») նեյրոտրոպիկ էկոլոգիական տարածաշրջան է, որը ներառում է Հարավային Ամերիկայի լեռնաշղթան և հարթավայրը, որը գտնվում է Արևմտյան և Արևելյան Կորդիլերների միջև, 3,300-4,600 մ բարձրությունների վրա։

Պունա

Պունայի շուրջ տեղակայված են 7000 մ բարձրության լանջեր, որոնք խոչընդոտում են խոնավ օդի զանգվածների մուտքը, որի պատճառով Պունան ունի արևելյան արևադարձային կլիմա և բարձր լեռնային անապատի լանդշաֆտներ։ Պունան վերաբերում է ներքին ջրահեռացման ավազաններին, գետերը թափվում են Տիտիկակա, Պոոպո լճերը և ընդարձակ աղալճեր։

Տեղումներ`հարթավայրերում տեղումների քանակը՝ 100-500 մմ է, լեռների լանջերին մինչև 1000 մմ։ Հաճախակի է փոփոխվում եղանակը և ուժեղ քամիներ են լինում։

Բուսականությունը մեծ տարածքներում գրեթե բացակայում է։ Կան թփեր (Յարետա (Azorella compacta), պարաստեֆիա (Parastrephia spp.), այդ թվում՝ տոլա (Parastrephia lepidophylla), էսկալոնիա (Escallonia spp.), Etc.), հացազգիներ (փետրախոտ, շյուղախոտ, եղեգնախոտ)։ Լեռների լանջերին մինչև 4500 մ բարձրության վրա գոյություն ունեն փոլիփսես (kenery) փայտի տեսակները (Polylepis spp.)[1]: Պունայի տարածքում կան բազմաթիվ հրաբուխներ, կան անագի, վոլֆրամի, ծարիրի, ցինկի և արծաթի հանքատեղեր։

Պունայում մենք կարող ենք գտնել Մինչկոլումբոսյան քաղաքակրթության և գաղութային շրջանի հուշարձաններ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Анна Беликович (2012). «Растительный мир Центрально-Андийской пуны». Аридная растительность мира. geobotany.narod.ru. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 11-ին.

Արտաքին հղումներ խմբագրել