Պուասոնի գործակից, առաձգական մարմնի նյութի ֆիզիկական բնութագիր, որը հավասար է մարմնի տարրի լայնական և երկայնական հարաբերական դեֆորմացիաների բացարձակ արժեքների հարաբերությանը։ Մուծել է Սիմեոն Պուասոնը։

L կողի երկարությամբ, իզոտրոպ գծային առաձգական նյութից խորանարդի դեֆորմացիան x առանցքով։ Պուասոնի գործակիցը 0.5 է։ Կանաչ խորանարդը դեֆորմացված չէ, կարմիրն x ուղղությամբ երկարել է չափով, y և z ուղղություններով սեղմվել է չափով։

Նկարագրում խմբագրել

Ուղղանկյուն զուգահեռանիստը x առանցքի ուղղությամբ ձգելիս այդ առանցքի երկայնքով տեղի է ունենում երկարացում՝

 ,

իսկ у և z ուղղահայաց առանցքների երկայնքով՝ սեղմում.

 ,

այսինքն՝ զուգահեռանիստի լայնական կտրվածքի նեղացում։

Պուասոնի գործակիցը հավասար է՝

 

կամ

 

Իզոտրոպ մարմնի դեպքում Պուասոնի գործակիցի մեծությունը չի փոխվում ոչ ձգումը սեղմումով փոխարինելիս, ոչ էլ դեֆորմացիայի առանցքների փոփոխության ժամանակ, այսինքն՝  ։

Անիզոտրոպ մարմիններում Պուասոնի գործակիցը կախված է առանցքների ուղղությունից։ Պուասոնի գործակիցը, առաձգականության մոդուլներից մեկի հետ, որոշում է իզոտրոպ մարմնի բոլոր առաձգական հատկությունները։ Պուասոնի գործակցի մեծությունը մետաղական նյութերի մեծ մասի համար մոտ է 0,3-ի։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։