Պորֆիրիա, հիվանդությունների խումբ, որի ժամանակ պորֆիրիններ կոչվող նյութերը կուտակվում են մարդու օրգանիզմում՝ բացասաբար անդրադառնալով մաշկի և նյարդային համակարգի վրա[2]։ Այն տեսակները որոնք գերազանցապես ախտահարում են նյարդային համակարգը կոչվում են նաև սուր պորֆիրիաներ, որի ախտանիշները առաջանում են կտրուկ և անհետանում կարճ ժամանակ անց[2]։ Պորֆիրիայի գրոհների ժամանակ ախտանիշների թվում կարող են լինել որովայնի ցավը, կրծքային հեղձուկը, փսխումը, փորկապությունը, տենդը, բարձր զարկերակային ճնշումը և սրտի աշխատանքի արագացումը[2][2][4]։ Հիվանդության գրոհները սովորաբար տևում են օրեր կամ շաբաթներ[1]։ Բարդությունների թվում կարող են լինել՝ պարալիզը, արյան շիճուկում նատրիումի պարունակության իջեցումը և ցնցումները[4]։ Պորֆիրիայի գրոհները կարող են հրահրել ալկոհոլը, ծխախոտը, հորմանալ փոփոխությունները, քաղցը, սթրեսը և որոշ դեղերը[1][4]։ Մաշկի ախտահարումները կարող են ուղեկցվել բշտերի առաջացմամբ և քորով հատկապես արևի ազդեցությամբ[1]։

Պորֆիրիա
Նկարում հիվանդի մեզն է առաջին օրը (ձախից) և նույն մեզը 3 օր անց արևի տակ մնալուց հետո (գույնը փոխվում է մանուշակագույնի)
Տեսականբուժելի/հազվագյուտ հիվանդություն և հիվանդության կարգ
ՊատճառՍովորաբար գենետիկ[1]
Հիվանդության ախտանշաններԿախված ենթատեսակից– որովայնի ցավ, կրծքային ցավ, փսխում, շփոթվածություն, փորկապություն, տենդ, ցնցումներ, բշտեր արևի ազդեցությունից[2]
Բժշկական մասնագիտությունԱրյունաբանություն, նյարդաբանություն, մաշկաբանություն
ԱխտորոշումԱրյան, մեզի և կղանքի հետազոտություն, գենետիկ հետազոտություն[1]
Տարբերակիչ ախտորոշումԿապարով թունավորում ալկոհոլային լյարդ[3]
ԲուժումԱխտանշանային[1]
ՍկիզբըՕրեր կամ շաբաթներ ձգվող, հիվանդության գրոհներ[1]
Հանդիպման հաճախականություն1-100 50,000-ից[2]
 Porphyrias Վիքիպահեստում

Պորֆիրիաները մեծ մասամբ ժառանգական հիվանդություններ են, նրանք առաջանում են, երբ հիվանդը ունի մուտացիա հեմ սինթեզող գեներից որևէ մեկում[5]։ Նրանք կարող են ժառանգվել աուտոսոմ դոմինանտ, աուտոսոմ ռեցեսիվ կամ X-շղթայակցված դոմինանտ տիպով[2]։ Պորֆիրիայի ձևերից մեկը, որը կոչվում է մաշկային ուշ պորֆիրիա (porpyria cutanea tarda), կարող է առաջանալ նաև լյարդում երկաթի ավելցուկային կուտակման, հեպատիտ C-ի, ալկոհոլի և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հետևանքով[2]։ Հիվանդության հիմքում ընկած խանգարումները այս կամ այն եղանակով հանգեցնում են հեմի նորմալ սինթեզի խանգարման և նախորդող նյութերի ավելցուկային կուտակման[2]։ Պորֆիրիաները կարող են դասակարգվել նաև առավելապես լյարդի կամ առավելապես ոսկրածուծի ախտահարմամբ[2]։ Ախտորոշումը հիմնականում հիմնված է արյան, մեզի և կղանքի հետազոտությունների հիման վրա[5]։ Գենետիկ հետազոտությունը օգնում է հայտնաբերել տվյալ պորֆիրիային բնորոշ սպեցիֆիկ մուտացիան[5]։

Պորֆիրիայի բուժումը կախված է նրա տեսակից և հիվանդի ախտանիշներից[1]։ Մաշկի ախտահարումով ուղեկցվող պորֆիրիայի դեպքում հիվանդը պետք է խուսափի արևի ճառագայթներից[1]։ Սուր պորֆիրիայի բուժումը սովորաբար ներառում է գլյուկոզի և հեմի ներերակային ներարկումը[1]։ Հազվադեպ կարող է ցուցված լինել նաև լյարդի փոխպատվաստում[1]։

Պորֆիրիայի հստակ տարածվածությունը հայտնի չէ։ Մոտավոր հաշվարկներով այն ախտահարում է 50.000-ից 1-100 ին[6]։ Տարածվածությունը տատանվում է կախված աշխարհամասից[1]։ Ամենտարածված տեսակը համարվում է մաշկային ուշ պորֆիրիան[6]։ Հիվանդությունը առաջին անգամ նկարագրվել է Մ.թ.ա. 370 թվականին Հիպոկրատի կողմից[7]։ Հիվանդության հիմքում ընկած ախտաֆիզիոլոգիան առաջին անգամ նկարագրվել է Ֆելիքս Հոպպե-Սեյլերի կողմից 1871 թվականին[7]։ Պորֆիրիա բառը ծագում է հունարեն πορφύρα, porpyhria բառից, որը նշանակում է «մանուշակագույն»՝ ի պատիվ մեզի գույնի, որն առաջանում է հիվանդների մոտ գրոհների ժամանակ[7]։

Նշաններ և ախտանիշներ խմբագրել

 
Մաշկային ցանը պորֆիրիայով հիվանդի մոտ

Սուր պորֆիրիաներ խմբագրել

Սուր պորֆիրիաների թվում են սուր ընդմիջվող պորֆիրիան, հազվադեպ հանդիպող բազմագույն պորֆիրիան[8], ամինոլևուլինաթթու դեհիդրատազա ֆերմենտի անբավարարության հետևանքով առաջացող պորֆիրիան և ժառանգական կոպրոպորֆիրիան[9]։ Այս հիվանդություններն առաջին հերթին ախտահարում են նյարդային համակարգը, հանգեցնելով պարբերաբար զարգացող հիվանդության ախտանիշների սրացման, որոնք էլ հայտնի են որպես սուր գրոհներ։ Գրոհների հիմնական ախտանշանը որովայնային տանջող բնույթի ցավերն են, երբեմն զուգակցված փսխումով, զարկերակային ճնշման բարձրացումով և սրտխփոցով[10]։ Ավելի ծանր գրոհները կարող են ներառել նաև նյարդաբանական ախտանիշներ, մասնավորապես շարժողական նեյրոպաթիա (կմախքային մկանները նյարդավորող սոմատիկ նյարդերի ֆունկցիայի խանգարում), որն էլ իր հերթին կարող է հանգեցնել մկանային թուլության և/կամ բոլոր չորս վերջույթների պարալիզի։ Կենտրանական նյարդային համակարգի (ԿՆՀ) ախտահարումը կարող է ուղեկցվել ցնցումներով և կոմայով[11]։ Երբեմն հիվանդերի մոտ կարող են դրսևորվել հոգեկան բնույթի ախտանիշներ՝ տագնապ, ցրվածություն, հալուցինացիաներ և շատ հազվադեպ բացահայտ փսիխոզ[12]։ Այնուամենայնիվ, բոլոր ախտանիշները դարձելի են գրոհների վերջանալուց հետո։ Պորֆիրիայի դեպքում դիտվող ախտանիշները շատ հաճախ կարող են նմանակել այլ հիվանդությունների և հիվանդագին վիճակների դեպքում դիտվող ախտանիշներին, և հաշվի առնելով նաև պորֆիրիաների հարաբերականորեն ցածր տարածվածությունը պորֆիրիայով հիվանդները հաճախակիորեն ախտորոշվում են, որպես այլ հիվանդության կրողներ։ Օրինակի համար, պորֆիրիայի գրոհների ժամանակ դիտվող պոլինեյրոպաթիան կարող է շփոթվել Գիյեն-Բարե համախտանիշի հետ։ Այսպիսի իրավիճակներում խորհուրդ է տրվում ստուգել պորֆիրիայի հնարավոր առկայությունը նմանատիպ ախտանիշներով հիվանդների մոտ[13]։

Քրոնիկ պորֆիրիաներ խմբագրել

Ոչ սուր պորֆիրիաների թվում են X -շղթայակցված դոմինանտ պրոտոպորֆիրիան, բնածին էրիթրոպոետիկ պորֆիրիան, մաշկային ուշ պորֆիրիան և էրիթրոպոետիկ պրոտոպորֆիրիան[14]։ Նշվածներին բնորոշ չէ հիվանդության սուր գրոհները, նրանց հիմնականում բնորոշ է մաշկային դրսևորումները։ Այդ իսկ պատճառով վերոնշյալ 4 քրոնիկ պորֆիրիաները, ինչպես նաև ժառանգական կոպրոպորֆիրիան և բազմագույն (երփներանգ) պորֆիրիան, երբեմն անվանվում են մաշկային պորֆիրիաներ։

Մաշկային ախտահարումները հետևանք են մաշկում պորֆիրինների ավելցուկային կուտակման։ Պորֆիրինները ֆոտակտիվ նյութեր են՝ նրանց մոլեկուլներում լույսի ազդեցությամբ էլեկտրոնները տեղափոխվում են դեպի ավելի բարձր էներգետիկ մակարդակ։ Էլեկտրոնների հետադարձը դեպի հանգստի՝ ելքային էներգետիկ մակարդակ, ուղեկցվում է էներգիայի անջատումով։ Անջատվող էներգիան վնասում է մաշկը, ինչպես նաև պայմանավորում ֆլուորեսցենցիա կոչվող երևույթը, որը յուրահատուկ հատկանիշ է պորֆիրինների համար։

Պորֆիրիաների դեպքում մաշկային ախտահարումները կարող են ընթանալ 2 տարբեր ձևերով

  • Անհապաղ լուսազգայունություն - բնորոշ է X -շղթայակցված դոմինանտ պրոտոպորֆիրիային և էրիթրոպոետիկ պրոտոպորֆիրիան։ Արևի մոտ 30 րոպե տևող ազդեցությունից հետո հիվանդները գանգատվում են ախտահարված հատվածներում ցավից, այրոցի զգացողությունից դիսկոմֆորտից։ Տիպիկ դեպքերում մաշկային փոփոխությունները տեսանելի չեն՝ չնայած երբեմն կարող են ուղեկցվել այտուցով և կարմրությամբ[15]։
  • Բշտիկա - էրոզիվ մաշկային ախտահարում - բնորոշ է բնածին էրիթրոպոետիկ պորֆիրիային, մաշկային ուշ պորֆիրիային, բազմագույն պորֆիրիային և ժառանգական կոպրոպորֆիրիաներին։ Այս դեպքում արևի ազդեցությունից մաշկը բշտիկավորվում է և խոցոտվում։ Նշված փոփոխությունները հիմնականում ընդգրկում են արևի ազդեցության տակ ամենաշատը գտնվող հատվածները՝ դեմքը և ձեռքերի հետին մակերեսները։ Երբեմն մաշկային ախտահարումները ընթանում են ավելի մեղմ տիպով։ Նորմալ հյուսվածքի վերականգնումը ընթանում է դանդաղ, երբեմն ախտահարման տեղերում թողնելով սպիներ[15]։ Մաշկի ախտահարումը ծանր է ընթանում մաշկային ուշ պորֆիրիայի ժամանակ, որի դեպքում մաշկը մգանում է, առկա է հիպերկերատոզ, դեմքին՝ առավելապես այտերին դիտվում է ոչ նորմալ մազակալում։ Պորֆիրիաներից ամենածանրը բնածին էրիթրոպոետիկ և հեպատոէրիթրոպոետիկ պորֆիրիաններն են, վերջինս համարվում է մաշկային ուշ պորֆիրիայի հազվադեպ հանդիպող տարատեսակ։ Ախտանիշների թվում են՝ մատների կարճացումը, մազերի և եղունգների կորուստը, մաշկի ծանր սպիավորումը՝ ականջների, շուրթերի և քթի ձևախեղումներով։ Հիվանդների մոտ կարող են դիտվել նաև դեֆորմացված, գունազրկված ատամներ կամ լնդեր[15]։

Առաջացման պատճառներ խմբագրել

Պորֆիրիաները համարվում են գենետիկ հիվանդություններ։

Գենետիկա խմբագրել

Պորֆիրիաները բաժանվում են բազում ենթատեսակների, կախված բացակայող ֆերմենտից։

Պորֆիրիա Անբավարար ֆերմենտ Տեսակ Ժառանգում Ախտանիշներ Տարածվածություն
X-շղթայված պրոտոպորֆիրիա 5-ամինոլեվուլինատ սինթազ Էրիթրոպոետիկ X-շղթայակցված դոմինանտ Լուսազգայունություն, լյարդի ցիռոզ[16] Հազվադեպ, նկարագրվել է մոտ 50 դեպք[17]
Ամինոլևուլինատ դեհիդրատազ - անբավարարության պորֆիրիա 5-ամինոլեվուլինատ դեհիդրատազ Լյարդային Աուտոսոմ ռեցեսիվ[18] Որովայնի ցավ, նեյրոպաթիա[18] Շատ հազվադեպ, նկարագրվել է 10-ից քիչ դեպք[19]։
Սուր ընդմիջվող պորֆիրիա Հիդրոքսիմեթիլբիլան սինթազ (նախկին անվանումը - պորֆոբիլինոգեն դեամինազ) Լյարդային Աուտոսոմ դոմինանտ[18] Պարբերական որովայնային ցավեր, ծայրամասային նեյրոպաթիա, հոգեկան խանգարումներ, հաճախասրտություն[18] 1 դեպք[20] 10,000–20,000-ի շրջանում[20]
Բնածին էրիթրոպոետիկ պորֆիրիա Ուրոպորֆիրինոգեն սինթազ Էրիթրոպոետիկ Աուտոսոմ ռեցեսիվ[18] Ծանր լուսազգայունություն կարմրությամբ, այտուցով և բշտերով։ Հեմոլիտիկ անեմիա, սպլենոմեգալիա[18] 1-ը 1,000,000-ից[21]
Մաշկային ուշ պորֆիրիա Ուրոպորֆիրինոգեն դեկարբօքսիլազ Լյարդային Մոտ 80%-ը սպորադիկ[22] 20%-ը աուտոսոմ դոմինանտ Լուսազգայունություն բշտիկներով և բշտերով[18] 1 -ը 10,000-ից[23]
Ժառանգական կոպրոպորֆիրիա Կոպրոպորֆիրինոգեն օքսիդազ Լյարդային Աուտոսոմ դոմինանտ[18] Լուսազգայունություն, նյարդաբանական ախտանիշներ[18] 1 -ը 500,000 -ից[23]
Հարդերոպորֆիրիա Կոպրոպորֆիրինոգեն օքսիդազ Էրիթրոպոետիկ Աուտոսոմ ռեցեսիվ[18] Դեղնուկ, անեմիա, լյարդի և փայծաղի մեծացում, հաճախ՝ նորածնական հասակում։ Լուսազգայունությունը ավելի ուշ։ Շատ հազվադեպ,նկարագրվել է 10-ից քիչ դեպք։
Բազմագույն պորֆիրիա Պրոտոպորֆիրինոգեն օքսիդազ Լյարդային Աուտոսոմ դոմինանտ[24] Լուսազգայունություն, նյարդաբանական ախտանիշներ, զարգացման հապաղում 1-ը 300-ից Հարավային Աֆրիկայում[23] 1 -ը 75,000 -ից Ֆինլանդիայում[25]
Էրիթրոպոետիկ պրոտոպորֆիրիա Ֆերոխելատազ Էրիթրոպոետիկ Աուտոսոմ դոմինանտ[18] Լուսազգայունություն մաշկի ախտահարումով։ Լեղաքարեր, լյարդի մեղմ դիսֆունկցիա[18] 1-ը 75,000[23]–200,000-ից[23]

Հրահրող գործոններ խմբագրել

Սուր պորֆիրիա կարող են հրահրել բազմաթիվ դեղեր, որոնք ամենայն հավանականությամբ գրոհների պատճառ են դառնում լյարդում հեմ պարունակող ֆերմենտների հետ փոխազդեցության հետևանքով։ Մեղադրյալերի թվում են[26][27][28]՝

Պաթոգենեզ խմբագրել

 
Հեմի կենսասինթեզին մասնակցող նյութերն ու ֆերմենտները:

Մարդկանց մոտ պորֆիրինները հեմի հիմնական նախանյութերն են, իսկ հեմը իր հերթին կարևորագույն բաղադրիչ մաս է հեմոգլոբինի, միոգլոբինի, կատալազի, պերօքսիդազի և ցիտոքրոմ P450 ֆերմենտների համար։ Օրգանիզմում հեմը սինթեզվում է պորֆիրիններից բազմաքայլ ֆերմենտատիվ փոխարկումների արդյունքում։ Պորֆիրիաների դեպքում քայլերից որևէ մեկում կա ֆերմենտի անբավարարություն (բնածին կամ ձեռքբերովի), որի պատճառով քիմիական փոխարկումների շղթան կանգ է առնում, իսկ օրգանիզմում կուտակվում են մինչ անբավարար ֆերմենտը ընկած նյութերը։ Պորֆիրիաները դասակարգվում են 2 ձևով՝ ախտանիշների համակցությամբ և ախտաֆիզիոլոգիորեն։ Ֆիզիոլոգիորեն պորֆիրիաները դասակարգվում են՝ լյարդային կամ էրիթրոպոետիկ, կախված նրանից, թե առավելապես որտեղ են կուտակվում հեմի նախանյութերը (լյարդային պորֆիրիաների համար նախանյութերի կուտակման հիմնական վայրը լյարդն է, իսկ էրիթրոպոետիկ պորֆիրիաների համար ոսկրածուծն ու էրիթրոցիտները)[29]։ Չնայած պորֆիրիաների ժամանակ խանգարվում է հեմի սինթեզը և որոշակիորեն խաթարվում բջջային նյութափոխանակությունը (հեմը կապում է թթվածին և տեղափոխում դեպի հյուսվածքներ էրիթրոցիտների կազմում), հիմնական պաթոլոգիան այստեղ նախանյութերի կուտակումն է, որոնց բարձր քանակները թողնում են տոքսիկ (թունավոր) ազդեցություն օրգանիզմի վրա։ Նախանյութերի քիմիական հատկությունները պայմանավորում են նրանց կուտակվելու (օրինակ մաշկում կուտակումը բերում է լուսազգայունության) կամ արտազատվելու (մեզով կամ կղանքով) հնարավորությունը։

Օրգանիզմում հեմի կենսասինթեզին մասնակցում են 8 ֆերմենտներ, որոնցից 4-ը (առաջինը և վերջին 3-ը) գտնվում են միտոքոնդրիումներում, իսկ մյուս 4-ը` ցիտոզոլում։ Նրանցից ցանկացածի անբավարարությունը կարող է հանգեցնել պորֆիրիայի։ Լյարդային պորֆիրիաները բնութագրվում են նյարդաբանական սուր գրոհներով (ցնցումներ, փսիխոզ, մեջքի, որովայնի ուժգին ցավ և սուր պոլինեյրոպաթիա), մինչդեռ պորֆիրիաների էրիթրոպոետիկ ձևերին առավել բնորոշ են մաշկի ախտահարումը՝ լուսազգայունությամբ ուղեկցվող բշտիկների առաջացում, մազակալում։ Բազմագույն պորֆիրիան (կոչվում է նաև երփներանգ կամ խառը), որն առաջանում է պրոտոպորֆիրինոգեն օքսիդազ (ՊՐՈՏՈ օքսիդազ) ֆերմենտի մասնակի անբավարարության պատճառով, դրսևորվում է թե մաշկային, թե սուր նյարդաբանական ախտանիշներով։ Համանման ախտանշաններով կարող է դրսևորվել նաև ժառանգական կոպրոպորֆիրիան, որի ժամանակ անբավարար է կոպրոպորֆիրիոնոգեն օքսիդազը, կոդավորված՝ CPOX գենով։ Պորֆիրիաների մնացած տեսակները ընթանում են առավելապես նյադային, կամ առավելապես մաշկային դրսևորումներով[30]։

Ախտորոշում խմբագրել

Պորֆիրինների ստուգում խմբագրել

Պորֆիրիան ախտորոշվում է արյան, մեզի և կղանքի կենսաքիմիական հետազոտությոան հիման վրա[31][32]։ Սուր պորֆիրիաների ախտորոշման առաջին քայլը սովորաբար համարվում է մեզում պորֆոբիլինոգենի ստուգումը։ Քանի որ հեմի առաջացումը խանգարված է, իսկ հեմը հետադարձ բացասական կապով ընկճում է իր իսկ կենսասինթեզը, պորֆիրիաների դեպքում հեմի նախանյութերի առաջացումն ուժեղացած է, այդ թվում նաև պորֆոբիլինոգենի[33]։ Սուր պորֆիրիաների գրեթե բոլոր դեպքերում պորֆոբիլինոգենի քանակը մեզում շեշտակիորեն բարձրացած է, բացառությամբ շատ հազվադեպ հանդիպող ԱԼԹ դեհիդրատազի անբավարարության, կամ տիպ I ժառանգական թիրոզինեմիայի[34]։ Սնդիկով (Hg) կամ Արսենով (As) թունավորման ժամանակ առաջացող պորֆիրիան բնորոշվում է ուրոպորֆիրիններ I-ի և III-ի, կոպրոպորֆիրիններ I-ի և III-ի և պրե-կոպրոպորֆիրինների քանակի բարձրացմամբ[35]։ Պորֆիրիայի ախտորոշման համար, յուրահատուկ հուշում կարող է ծառայել մեզի գույնի մգացումը, որը կապված է պորֆոբիլինոգենի պոլիմերիզացիայի հետ՝ պորֆիրինների և այլ պիգմենտների առաջացմամբ։ Հիվանդության գրոհներից դուրս լաբորատոր ախտորոշման տվյալները, մասնավորապես պորֆոբիլինոգենի և ամինոլևուլինաթթվի մակարդակը մեզում, սովորաբար նորմալ են[36]։ Պորֆիրիաների ախտորոշման մեջ լաբորատոր տվյալներից բացի, հազվադեպ դեպքերում կիրառվում է նաև գենետիկ հետազոտություն։ Հարկավոր է նշել նաև, որ պորֆիրիաները հազվադեպ հանդիպող հիվանդություններ են, և շատ հիվանդանոցներ չունեն բավարար լաբորատոր կամ մասնագիտական հագեցվածություն նրանց ախտորոշման համար։ Ընդհանուր առմամբ ախտորոշման համար հարկավոր է համապատասխան լաբորատորիաներում արյան, կղանքի կամ մեզի նմուշների հետազոտություն[31]։ Նմուշները պետք է վերցվեն հիվանդության սուր գրոհների ժամանակ և լաբորատորիա ուղարկվեն պաշտպանված լույսից և ջերմությունից[31]։ Եթե բոլոր տեսակի պորֆիրիանային հետազոտությունները բացասական են, ախտորոշվում է պսևդոպորֆիրիա, որը կարող է առաջանալ որպես բազմաթիվ դեղերի կողմնակի արդյունք։

Հավելյալ եղանակներ խմբագրել

Հետազոտման հավելյալ եղանակներից է նյարդային փոխանցման ստուգումը նեյրոպաթիայի ժամանակ կամ լյարդի գերձայնային հետազոտությունը։ Կենսաքիմիական հետազոտության տվյալները օգտագործվում են լյարդի ախտահարման, լյարդաբջջային քաղցկեղի և այլ օրգանների վնասումը պարզելու համար։

Բուժում խմբագրել

Սուր պորֆիրիա խմբագրել

Ածխաջրատներ խմբագրել

Բավական հաճախ, երբ կա պորֆիրիայի կասկած ցուցված է էմպիրիկ բուժում, քանի որ հիվանդության սուր գրոհները կարող են լինել մահացու։ Ածխաջրատներով հարուստ հեղուկների ներմուծումը (օր.` 10% դեքստրոզ) ճնշելով հեմի սինթեզը, հանգեցնում է պորֆիրինների առաջացման նվազման։ Այնուամենայնիվ, այսպիսի բուժումը կարող է հանգեցնել հիպոնատրեմիայի և պետք է կիրառվի չափազանց զգուշությամբ[37]։

Հեմի ածանցյալներ խմբագրել

Հեմատինը և հեմի արգինատը հեմի կառուցվածքային նմանակներն են, որոնք օգտագործվում են հիվանդության սուր գրոհների ժամանակ հեմի սինթեզը ընկճելու նպատակով։ Այս դեղերը պետք է կիրառվեն անմիջապես գրոհների սկզբում, նրանց արդյունավետությունը փոփոխական է ժամանակից և հիվանդից կախված։ Դեղերը չեն բերում հիվանդության բուժման, այլ թեթևացնում են ախտանիշները։ Կողմնակի ազդեցությունները հազվադեպ են, բայց կարող են լինել վտանգավոր։ Հեմի ածանցյալները ըստ տրամաբանության ընկճում են ԱԼԹ սինթազ ֆերմենտը հանգեցնելով պորֆիրինների սինթեզի իջեցման[38][39]։

Ցիմետիդին խմբագրել

Կան տվյալներ ցիմետիդինի արդյունավետության մասին ինչպես հիվանդության գրոհների, այնպես էլ երկարաժամկետ կանխարգելման տեսանկյունից[40]։

Ախտանիշների կառավարում խմբագրել

Հիվանդի կողմից անտանելի ցավը կարող է կառավարվել օպիատների օգնությամբ։ Ծանր սրտխառնոցի դեպքում կարող են կիրառվել ֆենոթիազինի ածանցյալներ, որոնք ոչ միշտ են տանելի հիվանդների կողմից։

Վաղ ախտորոշում խմբագրել

Պորֆիրիայով հիվանդներին խորհուրդ է տրվում կիրառել հուշող թևնոցներ, որոնք հիվանդության գրոհների ժամանակ կարող են օգնել բժշկական անձնակազմին ճիշտ և արագ կողմնորոշվել։ Թևնոցները օգնում են հատկապես այն դեպքերում, երբ հիվանդներն անընդունակ են ներկայացնել իրենց հիվանդության պատմությունն անձամբ՝ օր. ծանր գրոհ ուղեկցող նյարդաբանական ախտանիշներով։ Հիվանդության ճիշտ ախտորոշումը չափազանց կարևոր է, քանի որ բազմաթիվ դեղեր ուղղակի հակացուցված են կիրառել պորֆիրիայով հիվանդների մոտ[41]։

Նյարդահոգեբանական խանգարումներ խմբագրել

Հիվանդները, որոնց մոտ հիվանդության գրոհները հաճախակի են, կարող են գանգատվել քրած ոնիկ նեյրոպաթիկ կամ քրոնիկ որովայնային ցավից[42]։ Աղիքային կեղծ կամ լրիվ անանցանելիությունը, ինվագինացիան, հիպոգանգլիոնոզը և էնկոպրեզը երեխաների շրջանում, հաճախ կապված են պորֆիրիայի հետ։ Ենթադրվում է, որ պատճառը աքսոնալ վնասումներն են և վագուսի (X-րդ զույգ գանգային նյարդ) դիսֆունկցիան։ Ցավի բուժման համար կիրառվում են երկար ազդող օփիոիդները, օրինակ՝ մորֆինը, իսկ այն դեպքերը որոնք ուղեկցվում են նաև ցնցումներով և նեյրոպաթիայով, ցուցված է գաբապենտին[43]։

Ցնցումները հաճախ են ուղեկցում այս հիվանդությանը։ Հակացնցումային պրեպարատներից շատերը կարող են հենց իրենք ցնցումների պատճառ հանդիսանալ։ Ցնցումների բուժումը այս պատճառով դժվար խնդիր է՝ հատկապես պետք է խուսափել բարբիտուրատներից։ Որոշ բենզոդիազեպիններ համեմատաբար անվտանգ են, և երբ կիրառվում են նորագույն հակացնցումային դեղերի, օրինակ՝ գաբապենտինի հետ համատեղ, դառնում են ցնցումների կառավարման լավ տարբերակ։ Գաբապենտինը օգտակար է նաև նեյրոպաթիկ ցավերից որոշների բուժման համար[43]։ Մագնեզիումի սուլֆատը (MgSO4) և բրոմիդը նույնպես կարող են կիրառվել ցնցումների բուժման համար, սակայն պորֆիրիաների ժամանակ երբեմն դիտվող էպիլեպտիկ ստատուսի ժամանակ մագնեզիումը միայնակ կարող է լինել անօգուտ։ Էպիլեպտիկ ստատուսի դեպքում, բուժմանը հավելում են հեմատին կամ հեմի արգինատ[44]։

Հաճախ հիվանդությունը ուղեկցվում է դեպրեսիայով, այս ախտանիշների վերացման համար արդարացիորեն կիրառվում են հակադեպրեսանտները։ Որոշ փսիխոտրոպ դեղեր պորֆիրինոգեն են, այս փաստը սահմանափակում է օգտագործվող դեղերի ցանկը։ Հոգեբանական բնույթի այլ ախտանիշներ, ինչպիսիք են՝ տագնապը, անքնությունը, մանիան, հալուցինացիաները, դելուզիաները, ցրվածությունը, կատատոնիան և փսիխոզը նույնպես հնարավոր են[45]։

Լյարդի հիվանդություններ խմբագրել

Լյարդն ախտահարող որոշ հիվանդություններ կարող են առաջացնել պորֆիրիա նույնիսկ գենետիկ նախատրամադրվածության բացակայության դեպքում։ Օրինակների թվում են հեմոքրոմատոզը և հեպատիտ C-ն[46]։ Օրինակ՝ մաշկային ուշ պորֆիրիան, փոխկապակցված է օրգանիզմում երկաթի ավելցուկի հետ, այդ իսկ պատճառով բուժման մեջ կարող են օգտագործվել երկաթ կապող պրեպարատները՝ դեֆերօքսամին, դեֆերասիրոքս, կամ ուղղակի արյան բաց թողումը (ֆլեբոտոմի))։ Հակամալարիային դեղեր՝ հիդրօքսիքլորոքվինը և քլորոքվինը նույնպես կարող են օգտագործվել մաշկային ուշ պորֆիրիայի բուժման սխեմաներում՝ երկաթի, ինչպես նաև պորֆիրինների մեզով դուրս բերումը խթանելու նպատակով[47]։

Սուր պորֆիրիայով հիվանդները լյարդաբջջային քաղցկեղի առաջացման մեծ վտանգի տակ են և կարող են ունենալ լյարդի քաղցկեղ, նույնիսկ այլ ռիսկի գործոնների բացակայության պատճառով[46]։

Հորմոնային բուժում խմբագրել

Կանանց մոտ դաշտանային ցիկլերի ժամանակ դիտվող հորմոնալ փոփոխությունները կարող են հրահրել պորֆիրիայի գրոհներ։ Այս դեպքում օգտագործվում են օրալ հակաբեղմնավորիչները և լյուտեինացնող հորմոնի անալոգները, որոնք ճնշում են դաշտանային ցիկլերի առաջացումը։ Սակայն որոշ հակաբեղմնավորիչներ առաջացնում են լուսազգայունություն, իսկ նրանց ընդունման ընդհատումը կարող է հրահրել պորֆիրիայի նոր գրոհներ։ ԱՄՆ-ում 2019 թվականին թույլատրվեց գիվոսիրանի օգտագործումը սուր լյարդային պորֆիրիայի ժամանակ[48][49]։

Էրիթրոպոետիկ պորֆիրիա խմբագրել

Հազվադեպ են հանդիպում և բնորոշվում են էրիթրոցիտներում պորֆիրինների կուտակմամբ։

Ցավը, այրոցը, այտուցը և քորը, որոնք բնորոշ են էրիթրոպոետիկ պորֆիրիաներին, սովորաբար պահանջում են խուսափում արևի ճառագայթներից։ Բազմաթիվ արևապաշտպան քսուկներ անօգուտ են, փոխարենը հիվանդը ցանկալի է որ կրի երկարաթև վերարկուներ, գլխարկ, ձեռնոց և այլն։ Որոշ էրիթրոպոետիկ պորֆիրիաների ժամանակ կիրառվում է քլորոքուին՝ պորֆիրինների արտազատումը մեծացնելու համար[31]։ Հազվադեպ կատարվում է արյան փոխներարկում, օրգանիզմում հեմի սինթեզը ընկճելու նպատակով։

Բնածին էրիթրոպոետիկ պորֆիրիան, որը հայտնի է նաև որպես Գանթերի հիվանդություն, հանդիպում է հազվադեպ։ Այս հիվանդության ախտանիշները կարող են դրսևորվել վաղ մանկական տարիքից և ներառել՝ ծանր լուսազգայունությունը, շագանակագույն ատամներ, որոնք փայլում են ուլտրամանուշակագույն լույսի տակ տիպ 1 պորֆիրինների կուտակման պատճառով և ավելի ուշ հիպերտրիխոզով։ Սովորաբար զարգանում է նաև հեմոլիտիկ անեմիա։ Բուժման մեջ կարող է օգտագործվել β-կարոտեն[50]։ Ոսկրածուծի փոխպատվաստումը թեև օգնել է բնածին էրիթրոպոետիկ պորֆիրիայով որոշ հիվանդների, այսպիսի բուժման երկարաժամկետ արդյունքները առայժմ հայտնի չեն[51]։

2014 թվականի դեկտեմբերին աֆամելանոտիդ անունով դեղը Եվրոպական հանձնաժողովի կողմից ստացավ իրավունք կիրառվելու Էրիթրոպոետիկ պորֆիրիայի դեպքում ֆոտոտոքսիկության կանխարգելման համար[52]։

Համաճարակաբանություն խմբագրել

Բոլոր տեսակի պորֆիրիաները միասին վերցրած հանդիպում են 1-ը 25,000-ի հաճախականությամբ ԱՄՆ-ում[53]։ Տարածվածությունը աշխարհում տատանվում է 1-ը 500-ից մինչև 1-ը 50,000-ի[54]։ Պորֆիրիաները նկարագրվել են աշխարհի գրեթե բոլոր ազգերի, բոլոր ռասաների մարդկանց մոտ, բոլոր աշխարհամասերում։ Սուր ընդմիջվող պորֆիրիան առավել հաճախ հանդիպում է Հնդկաստանում և Սկանդինավիայում։ Հիվանդությունն ունի ավելի քան 200 գենետիկ տարատեսակներ, որոշները ընտանեկան։

Պատմություն խմբագրել

Հիվանդության հիմքում ընկած գործընթացներն առաջին անգամ նկարագրվել են Ֆելիքս Հոպե-Սեյլերի կողմից 1871 թվականին[55], իսկ սուր պորֆիրիաները նկարագրել է դանիացի բժիշկ Բարենդ Ստոկվիսը 1889 թվականին[56][57]։

Պորֆիրիաների և մտածողության խանգարումների միջև ընկած կապը նկարագրվել է բազմաթիվ տասնամյակներ։ 1950-ական թվականներին պորֆիրիայով հիվանդներին (երբեմն անվանվում էր «պորֆիրիկ հեմոֆիլիա»[58]) և նրանց մոտ դիտվող դեպրեսիան, կատատոնիան բուժում էին Էլեկտրաշոկով։

Վամպիրներ և մարդագայլեր խմբագրել

Պորֆիրիաները շատ են կապվել վամպիրների և մարդագայլերի մասին հյուսված լեգենդների հետ, կապված մտացածին նմանությունների և տեղի ֆոլկլորի հետ։

1964 թվականի հունվարին «բժշկության արքայական հասարակություն» կոչվող ամսագրում տպագրվեց Լ.Իլիսի «պորֆիրիան և մարդագայլերի ծագումը» հոդվածը։ Ավելի ուշ՝ 1973 թվականին, Նենսի գարդենը իր «վամպիրները» կոչվող գրքում խիստ քննադատության է ենթարկում պորֆիրիաների և վամպիրների միջև ընկած ցանկացած կապ։ 1985 թվականին կենսաքիմիկոս Դավիդ Դոլֆերը «գիտության զարգացման ամերիկյան ասոցիացիա» կոչվող թերթում տպագրեց իր «Պորֆիրիա, վամպիրներ և մարդագայլեր. Եվրոպական լեգենդների ծագումը և մետամորֆոզը» հոդվածը։ Հետագայում բոլոր այս տեսությունները մերժվեցին ֆոլկլորիստների և հետազոտողների կողմից, քանի որ ըստ իրենց այսպիսի հոդվածները ճիշտ չեն ներկայացնում վամպիրների և մարդագայլերի մասին ստեղծված ավանդական լեգենդները, ավելին խարազանում են պորֆիրիայով հիվանդներին[59][60]։

1995 թվականին «Ասպիրանտների բժշկական ամսագրում» լույս տեսած մի հոդված գրում էր՝

Քանի որ ֆոլկլորային վամպիրները ըստ հավատամքի կարող էին նաև ազատորեն տեղաշարժվել ցերակային ժամերին, ի հակառակ 20-րդ դարում տարածված տեսակետի, բնածին էրիթրոպոետիկ պորֆիրիան կարող էր միայն նմանակել 20-րդ դարի վամպիրներին։ Ի հավելումն սրա ֆոլկլորներից հայտնի վամպիրները սովորական պայմաններում ունեյին լրիվ առողջ տեսք։ Բնածին էրիթրոպոետիկ պորֆիրիայով հիվանդները չեն փափագում արյուն։ Հեմատինը, որը ունակ է ճնշել հեմի սինթեզը և վերացնել հիվանդության ախտանիշները, ստամոքսաղիքային ուղուց ուղղակի չի ներծծվում և չի կարող օգնել պորֆիրիայով հիվանդին, նույնիսկ եթե նա արյուն խմի։ Վերջին և ամենակարևոր հակափաստարկն էլ այն է, որ վամպիրների մասին պատմվածքները բավական տարածված էին 18-րդ դարում, իսկ բնածին էրիթրոպոետիկ պորֆիրիան լինելով ծայրահեղ հազվադեպ հանդիպող հիվանդություն տրամաբանորեն չէր կարող այդչափ նկարագրվել[61]։

Արժանահիշատակ դեպքեր խմբագրել

 
Գևորգ III -ը թագադրման զգեստով
  • Գևորգ III թագավոր։ 1788 թվականին արքայական գահի շուրջ ծավալված դեպքերը Գևորգ III-րդ թագավորի մոտ առաջ են բերում մի շարք նյարդահոգեբանական խնդիրներ, որոնք հետագայում հիմք են հանդիսանում բազմաթիվ ռետրոսպեկտիվ (հետհայաց) ուսումնասիրությունների անցկացման։ Առաջին ուսումնասիրությունը կատարվեց 1855 թվականին՝ նրա մահից 35 տարի անց, համարվեց որ նա ունեցել է մանիա։ 1941 թվականին Մ. Գութմաչերը, որպես առավել հավանական ախտորոշում առաջարկեց մանիակալ-դեպրեսիվ փսիխոզը։ 1966 թվականին «Գևորգ III-ի խելագարությունը, պորֆիրիայի դասական դեպք»[62] անունով տպագրված հոդվածը դարձավ առաջին ենթադրությունը, որ թագավորի մոտ դրսևորված հոգեկան բնույթի ախտանիշները իրականում կարող են ունենալ մարմնական պատճառ։ Այնուհետև 1968 թվականին լույս տեսավ «Պորֆիրիան Ստյուարտների, Հանովերի և Պրուսիայի թագավորական ընտանիքներում»[63] անունը կրող հոդվածը։ Թագավորի իրական հիվանդության մասին քննարկումները բավական շատ են եղել։ Հոգեբույժները չեյին համաձայնում պորֆիրիա ախտորոշմանը և երկբևեռ աֆեկտիվ խանգարումը համարում էին առավել հավանական։ Պորֆիրիայի մասին քննարկվում է «Մանուշակագույն գաղտնիք» գրքում, իսկ հիվանդության ուղղությամբ կատարվող հետազոտությունները վերջապես դուրս եկան անօգուտ[64], երբ չհայտնաբերվեց որևիցե մեկ գենետիկ ախտահարում արքայական ընտանիքի այն մնացյալ անդամների մոտ, որոնք նույնպես կասկածվում էին պորֆիրիայով հիվանդ լինելու մեջ[65]։ 2005 թվականի նոր տեսակետի համաձայն, Գևորգ III-ին թունավորել են արսենով (որը հայտնի է պորֆիրիա հրահրելու հատկությամբ)[66]։ Հետազոտությունը հայտնաբերել էր արսենի մեծ պարունակություն Գևորգ III-ի մազերի մեջ։ 2010-ին, Գևորգ III-ի վերաբերյալ պատմական վկայությունների վերլուծությունը պարզեց, որ պորֆիրիա ախտորոշումը հիմնված էր բժշկական և պատմական տվյալների կասկածելի և կողմնակալ մեկնաբանման վրա[67]։ 1994-ին նկարահանված «Գևորգ թագավորի խելագարությունը» ֆիլմը հիմնված էր Գևորգ III-ի հոգեբանական խնդիրների վրա։ Ֆիլմը նույնպես ներկայացնում է Գևորգին թագավորի ով ունի պորֆիրիա, բնորոշելով նրա հիվանդությունը, որպես պարբերական, անկանխատեսելի և ժառանգական։
 
Շոտլանդիայի թագուհի Մարին 1578 թվ.
  • Նույն «Մանուշակագույն գաղտնիք» -ը գրքում ներկայացվում է Գևորգ III-ի մի շարք ժառանգների մասին, ովքեր ենթադրաբար նույնպես ունեյին պորֆիրիա (ենթադրության հիմքում ընկած էին պահպանված բժշկական հաշվետվությունների մանրակրկիտ վերլուծությունը)։ Ժառանգների թվում էին Գևորգ III-ի ծոռնուհու աղջիկ՝ Պրուսիայի թագուհի Շարլոտը (Վիլիամ II-ի ավագ քույրը) և նրա դուստր Սաքս-Մեինինգենի արքայադուստր՝ Ֆեոդորան։ Գևորգ III-ի ծոռի ծոռ՝ Գլուչեստերի արքայազն Վիլիամը մեծ հավանականությամբ ունեցել է բազմագույն փորֆիրիա[68]։
  • Շոտլանդիայի թագուհի Մարին, ով նույնպես Գևորգ III-ի ժառանգն էր, ուներ սուր ընդմիջվող պորֆիրիա[69]։ Ենթադրում են որ հիվանդությունը նա ժառանգել է իր հորից՝ Ջեյմս V-ից։ Եվ Ջեյմսի և Մարիի մասին կան լավ պահպանված բժշկական փաստեր, համաձայն որի նրանք ունեցել են պորֆիրիա։
 
Պորտուգալիայի թագուհի Մարիա I-ը։ 1790 -ին թվագրվող այս նկարը վերագրվում է Ջուզեպե Տրոնիին կամ Թոմաս Հիքեյին:
  • Ենթադրվում է, որ Պորտուգալիայի թագուհի Մարիա I-ը, ով հայտնի էր որպես «Մարիա բարեպաշտ» կամ «Մարիա խելագար» անվանումներով նույնպես ունեցել է պորֆիրիա։ Բարեպաշտ անունը նա ստացել էր կրքոտ հավատացյալ լինելու համար, իսկ խելագարը հավանաբար արտացոլում է պորֆիրիայի հոգեբանական ախտանիշները։ Ֆրանցիս Վիլիսը, նույն այն բժիշկը ով բուժում էր Գևորգ III-ին, նույնիսկ կանչվել է Պորտուգալական դատարան, Մարիա I-ի խելագար գործունեությանը հնարավոր բացատրություն ունենալու համար հարցաքննվելու։ Սակայն դատարանի արգելքներից հետո նա վերադառնում է Անգլիա։ Մարիա I-ի մասին այլ աղբյուրներ նույնպես կան, որոնցից մեկ, օրինակ՝ Լուիս Պինտոյի արտաքին գործերի քարտուղարության տվյալներով, նա ունեցել է տանջող ստամոքսի ցավեր և որովայնի կծկանքներ՝ չափազանց բնորոշ ախտանիշներ պորֆիրիա ախտորոշելու համար[70]։
  • Վլադ III-ը նույնպես համարվում էր պորֆիրիայով հիվանդ, որը և կարող էր հիմք ծառայել այն մտքի, որ վամպիրները արևից ունեն ալերգիա[71]։
  • Վինսենթ վան Գոգ։ Վարկածներից մեկի համաձայն Վինսենթ վան Գոգը կարող էր ունենալ սուր ընդմիջվող պորֆիրիա[72]։
  • Բաբելոնի արքա Նաբուգոդոնոսոր II-ը, ըստ Դանիել 4-ի ունեցել է պորֆիրիա[73]։
  • Բժիշկ Արքի Կոքրանն ուներ բնածին պորֆիրիա, որը տանջում էր նրան ամբողջ կյանքի ընթացքում[74]։
  • Չիլիացի գրող Իսաբել Ալենդեյի դուստր՝ Պաուլա Ֆրիաս Ալենդեն, 1991-ին ընկնում է պորֆիրիայից առաջացած կոմայի մեջ, որը ոգեշնչում է Իսաբելին գրել դստերը նվիրված «Պաուլա» անունով հուշագրությունը[75]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 «Porphyria». web.archive.org. 2016 թ․ հոկտեմբերի 26. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 31-ին.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 «porphyria - Genetics Home Reference». web.archive.org. 2016 թ․ հոկտեմբերի 26. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 30-ին.
  3. Dancygier, Henryk (2009). Clinical Hepatology: Principles and Practice of Hepatobiliary Diseases. Springer Science & Business Media. էջ 1088. ISBN 9783642045196. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 8-ին.
  4. 4,0 4,1 4,2 Stein, PE; Badminton, MN; Rees, DC (February 2017). «Update review of the acute porphyrias». British Journal of Haematology. 176 (4): 527–538. doi:10.1111/bjh.14459. PMID 27982422.
  5. 5,0 5,1 5,2 «Porphyria». NIDDK. February 2014. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 25-ին.
  6. 6,0 6,1 «porphyria». GHR. July 2009. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 26-ին.
  7. 7,0 7,1 7,2 McManus, Linda (2014). Pathobiology of Human Disease: A Dynamic Encyclopedia of Disease Mechanisms. Elsevier. էջ 1488. ISBN 9780123864574. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 8-ին.
  8. «Variegate porphyria | DermNet NZ». www.dermnetnz.org. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 29-ին.
  9. Besur, Siddesh; Schmeltzer, Paul; Bonkovsky, Herbert L. (2015-09). «Acute Porphyrias». The Journal of Emergency Medicine. 49 (3): 305–312. doi:10.1016/j.jemermed.2015.04.034. ISSN 0736-4679. PMID 26159905.
  10. «Porphyria - Symptoms and causes». Mayo Clinic (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 29-ին.
  11. Pischik, E.; Kauppinen, R. (2009 թ․ փետրվարի 16). «Neurological manifestations of acute intermittent porphyria». Cellular and Molecular Biology (Noisy-Le-Grand, France). 55 (1): 72–83. ISSN 1165-158X. PMID 19268005.
  12. Narang, Neatu; Banerjee, A; Kotwal, J; Kaur, Jasmeet; Sharma, YV; Sharma, CS (2003-4). «Psychiatric Manifestations in three cases of Acute Intermittent Porphyria». Medical Journal, Armed Forces India. 59 (2): 171–173. doi:10.1016/S0377-1237(03)80075-8. ISSN 0377-1237. PMC 4923792. PMID 27407502.
  13. Albers JW, Fink JK (2004). «Porphyric neuropathy» (PDF). Muscle Nerve. 30 (4): 410–422. doi:10.1002/mus.20137. hdl:2027.42/34640. PMID 15372536.
  14. Balwani, Manisha; Desnick, Robert J. (2012 թ․ նոյեմբերի 29). «The porphyrias: advances in diagnosis and treatment». Blood. 120 (23): 4496–4504. doi:10.1182/blood-2012-05-423186. ISSN 0006-4971. PMC 3512229. PMID 22791288.
  15. 15,0 15,1 15,2 Dawe, Robert (2017 թ․ հոկտեմբերի 30). «An overview of the cutaneous porphyrias». F1000Research. 6. doi:10.12688/f1000research.10101.1. ISSN 2046-1402. PMC 5664971. PMID 29152226.{{cite journal}}: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
  16. grh.nlm.nih.gov/condition/x-linked sideroblastic anemia
  17. http://www.orpha.net/consor/cgi-bin/OC(չաշխատող հղում)
  18. 18,00 18,01 18,02 18,03 18,04 18,05 18,06 18,07 18,08 18,09 18,10 18,11 Table 18-1 in: Marks, Dawn B.; Swanson, Todd; Sandra I Kim; Marc Glucksman (2007). Biochemistry and molecular biology. Philadelphia: Wolters Kluwer Health/Lippincott Williams & Wilkins. ISBN 978-0-7817-8624-9.
  19. Overview of the Porphyrias Արխիվացված 22 Հուլիս 2011 Wayback Machine at The Porphyrias Consortium (a part of NIH Rare Diseases Clinical Research Network (RDCRN)) Retrieved June 2011
  20. 20,0 20,1 Medscape - Diseases of Tetrapyrrole Metabolism - Refsum Disease and the Hepatic Porphyrias Արխիվացված 4 Հունիս 2011 Wayback Machine Author: Norman C Reynolds. Chief Editor: Stephen A Berman. Updated: 23 March 2009
  21. Thadani, Helen; Deacon, Allan; Peters, Timothy (2000 թ․ հունիսի 17). «Diagnosis and management of porphyria». BMJ (անգլերեն). 320 (7250): 1647–1651. doi:10.1136/bmj.320.7250.1647. ISSN 0959-8138. PMID 10856069.
  22. https://omim.org/entry/176090
  23. 23,0 23,1 23,2 23,3 23,4 Arceci, Robert.; Hann, Ian M.; Smith, Owen P. (2006). Pediatric hematolog. Malden, Mass.: Blackwell Pub. ISBN 978-1-4051-3400-2.
  24. Singal, AK; Anderson, KE; Pagon, RA; Adam, MP; Ardinger, HH; Wallace, SE; Amemiya, A; Bean, LJH; Bird, TD; Dolan, CR; Fong, CT; Smith, RJH; Stephens, K (2013). «Variegate Porphyria». GeneReviews. Seattle, USA: University of Washington. PMID 23409300. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 18-ին.
  25. Mustajoki P (1980). «Variegate porphyria. Twelve years' experience in Finland». The Quarterly Journal of Medicine. 49 (194): 191–203. PMID 7433635.
  26. Tishler, PV. «About Porphyria: Safety database». Porphyria Drug Safety Database. American Porphyria Foundation. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 27-ին.
  27. Brun, A. «napos». The Drug Database for Acute Porphyria. European Porphyria Network. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 27-ին.
  28. Joint Formulary Committee (2013). British National Formulary (BNF) (65 ed.). London, UK: Pharmaceutical Press. էջ 663. ISBN 978-0-85711-084-8.
  29. Lourenço, Charles Marquez; Lee, Chul; Anderson, Karl E. (2012). «Disorders of Haem Biosynthesis». In Saudubray, Jean-Marie; van den Berghe, Georges; Walter, John H. (eds.). Inborn Metabolic Diseases: Diagnosis and Treatment (5th ed.). New York: Springer. էջեր 521–532. ISBN 978-3-642-15719-6.
  30. Trier, Henry; Krishnasamy, Vikram P.; Kasi, Pashtoon Murtaza (2013). «Clinical Manifestations and Diagnostic Challenges in Acute Porphyrias». Case Reports in Hematology. 2013. doi:10.1155/2013/628602. ISSN 2090-6560. PMC 3583083. PMID 23476835.{{cite journal}}: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
  31. 31,0 31,1 31,2 31,3 Thadani H, Deacon A, Peters T (2000). «Diagnosis and management of porphyria». BMJ. 320 (7250): 1647–1651. doi:10.1136/bmj.320.7250.1647. PMC 1127427. PMID 10856069.
  32. «Tests for Porphyria diagnosis». American Porphyria Foundation. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 20-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 17-ին.
  33. Anderson KE, Bloomer JR, Bonkovsky HL, Kushner JP, Pierach CA, Pimstone NR, Desnick RJ (2005). «Recommendations for the diagnosis and treatment of the acute porphyrias». Ann. Intern. Med. 142 (6): 439–50. doi:10.7326/0003-4819-142-6-200503150-00010. PMID 15767622.
  34. Berkó G, Durkó I (1971 թ․ դեկտեմբերի 19). «[Modification of the Mauzerall-Granick method for the determination of urinary aminolevulinic acid]». Orvosi Hetilap (Hungarian). 112 (51): 3085–6. PMID 5136653.{{cite journal}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  35. Woods, J.S. (1995). «Porphyrin metabolism as indicator of metal exposure and toxicity». In Goyer, R.A. & Cherian, M.G. (ed.). Toxicology of metals, biochemical aspects. Vol. 115. Berlin: Springer. էջեր 19–52, Chapter 2.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: editors list (link)
  36. Thadani, Helen; Deacon, Allan; Peters, Timothy (2000 թ․ հունիսի 17). «Diagnosis and management of porphyria». BMJ : British Medical Journal. 320 (7250): 1647–1651. ISSN 0959-8138. PMC 1127427. PMID 10856069.
  37. patient.co.uk. «Porphyrias - immediate management». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 19-ին.
  38. British Medical Association, Royal Pharmaceutical Society of Great Britain (March 2009). «9.8.2: Acute porphyrias». British National Formulary (BNF 57). United Kingdom: BMJ Group and RPS Publishing. էջ 549. ISBN 978-0-85369-845-6.
  39. American Porphyria Foundation (2010). «Panhematin for Acute Porphyria». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 5-ին.
  40. Cherem JH, Malagon J, Nellen H (2005). «Cimetidine and acute intermittent porphyria». Ann. Intern. Med. 143 (9): 694–5. doi:10.7326/0003-4819-143-9-200511010-00023. PMID 16263899.
  41. «Porphyria - Diagnosis and treatment - Mayo Clinic». www.mayoclinic.org. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 6-ին.
  42. Birgisdottir BT, Asgeirsson H, Arnardottir S, Jonsson JJ, Vidarsson B (2010). «[Acute abdominal pain caused by acute intermittent porphyria - case report and review of the literature]». Laeknabladid (Icelandic). 96 (6): 413–18. PMID 20519771.{{cite journal}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  43. 43,0 43,1 Tsao YC, Niu DM, Chen JT, Lin CY, Lin YY, Liao KK (2010). «Gabapentin reduces neurovisceral pain of porphyria». Acta Neurol Taiwan. 19 (2): 112–5. PMID 20714961.
  44. Cherian A, Thomas SV (2009). «Status epilepticus». Ann Indian Acad Neurol. 12 (3): 140–53. doi:10.4103/0972-2327.56312. PMC 2824929. PMID 20174493.{{cite journal}}: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
  45. Murray ED, Buttner N, Price BH. (2012) Depression and Psychosis in Neurological Practice. In: Neurology in Clinical Practice, 6th Edition. Bradley WG, Daroff RB, Fenichel GM, Jankovic J (eds.) Butterworth Heinemann. 12 April 2012. 978-1437704341
  46. 46,0 46,1 «Porphyria | NIDDK». National Institute of Diabetes and Digestive and Kidney Diseases. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 6-ին.
  47. «Porphyria Cutanea Tarda». NORD (National Organization for Rare Disorders) (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունիսի 28-ին.
  48. «FDA approves first treatment for inherited rare disease». U.S. Food and Drug Administration (FDA) (Press release). 2019 թ․ նոյեմբերի 20. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 21-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 20-ին.  This article incorporates text from this source, which is in the public domain.
  49. «FDA approves givosiran for acute hepatic porphyria». U.S. Food and Drug Administration (FDA) (Press release). 2019 թ․ նոյեմբերի 20. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 21-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 20-ին.  This article incorporates text from this source, which is in the public domain.
  50. Martin A Crook.2006. Clinical chemistry and Metabolic Medicine. seventh edition. Hodder Arnold. 0-340-90616-2
  51. Faraci M, Morreale G, Boeri E, Lanino E, Dallorso S, Dini G, Scuderi F, Cohen A, Cappelli B (2008). «Unrelated HSCT in an adolescent affected by congenital erythropoietic porphyria». Pediatr Transplant. 12 (1): 117–120. doi:10.1111/j.1399-3046.2007.00842.x. PMID 18186900.
  52. «Community register of medicinal products for human use». ec.europa.eu. European Commission. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 24-ին.
  53. eMedicine > Porphyria, Cutaneous Արխիվացված 5 Դեկտեմբեր 2010 Wayback Machine Authors: Vikramjit S Kanwar, Thomas G DeLoughery, Richard E Frye and Darius J Adams. Updated: 27 July 2010.
  54. Genetics Home Reference > Porphyria Արխիվացված 5 Օգոստոս 2010 Wayback Machine Reviewed July 2009
  55. Hoppe-Seyler F (1871). «Das Hämatin». Tubinger Med-Chem Untersuch. 4: 523–33.
  56. Nick Lane (2002 թ․ դեկտեմբերի 16). «Born to the purple: the story of porphyria». Scientific American. Արխիվացված օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 5-ին.
  57. Stokvis BJ. «Over twee zeldzame kleurstoffen in urine van zieken». Nederl Tijdschr Geneeskd (Dutch). 2: 409–417.{{cite journal}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) Reprinted in Stokvis BJ (December 1989). «Over twee zeldzame kleurstoffen in urine van zieken». Ned Tijdschr Geneeskd (Dutch). 133 (51): 2562–70. PMID 2689889.{{cite journal}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  58. Denver, Joness. "An Encyclopaedia of Obscure Medicine". Published by University Books, Inc., 1959.
  59. American Vampires: Fans, Victims, Practitioners, Norine Dresser, W. W. Norton & Company, 1989.
  60. "Did vampires suffer from the disease porphyria — or not?" Արխիվացված 5 Փետրվար 2013 Wayback Machine The Straight Dope, 7 May 1999.
  61. Cox, Ann M. (1995). «Porphyria and vampirism: another myth in the making». Postgraduate Medical Journal. 71 (841): 643–644. doi:10.1136/pgmj.71.841.643-a. PMC 2398345. PMID 7494765.
  62. Macalpine I, Hunter R (January 1966). «The "insanity" of King George 3d: a classic case of porphyria». Br Med J. 1 (5479): 65–71. doi:10.1136/bmj.1.5479.65. PMC 1843211. PMID 5323262.
  63. Macalpine I, Hunter R, Rimington C (January 1968). «Porphyria in the royal houses of Stuart, Hanover, and Prussia. A follow-up study of George 3d's illness». Br Med J. 1 (5583): 7–18. doi:10.1136/bmj.1.5583.7. PMC 1984936. PMID 4866084.
  64. Warren, Martin; Rh̲l, John C. G.; Hunt, David C. (1998). Purple secret: genes, "madness" and the Royal houses of Europe. London: Bantam Books. ISBN 978-0-593-04148-2.
  65. The authors demonstrated a single point mutation in the PPOX gene but not one that has been associated with disease.
  66. Cox TM, Jack N, Lofthouse S, Watling J, Haines J, Warren MJ (2005). «King George III and porphyria: an elemental hypothesis and investigation». The Lancet. 366 (9482): 332–335. doi:10.1016/S0140-6736(05)66991-7. PMID 16039338.
  67. Peters TJ, Wilkinson D (2010). «King George III and porphyria: a clinical re-examination of the historical evidence». History of Psychiatry. 21 (81 Pt 1): 3–19. doi:10.1177/0957154X09102616. PMID 21877427.
  68. Smith, Martin; Smith, Alison (2009 թ․ դեկտեմբերի 21). Tetrapyrroles: Birth, Life and Death. ISBN 9780387785189. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 9-ին.
  69. «bulletin: The University of Sussex NewsletterThe Royal Family's Toxic Time-Bomb Friday 25th June 1999». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 15-ին.
  70. Roberts, Jenifer (2009). The Madness of Queen Maria [The Remarkable Life of Maria I of Portugal]. Templeton Press. ISBN 978-0954558918.
  71. «BBC News - UK - Charles visits 'relative' Dracula's home». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 24-ին.
  72. Loftus LS, Arnold WN (1991). «Vincent van Gogh's illness: acute intermittent porphyria?». BMJ. 303 (6817): 1589–1591. doi:10.1136/bmj.303.6817.1589. PMC 1676250. PMID 1773180.
  73. Beveridge A (2003). «The madness of politics». J R Soc Med. 96 (12): 602–604. doi:10.1258/jrsm.96.12.602. PMC 539664. PMID 14645615.
  74. Cochrane, Archibald L; Blythe, Max (2009) [1989]. One Man's Medicine: An Autobiography of Professor Archie Cochrane. Cardiff: Cardiff University. ISBN 978-0-9540884-3-9.
  75. Allende, Isabel (1995). Paula. New York, NY: HarperCollins. ISBN 978-0-06-017253-4.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պորֆիրիա» հոդվածին։