Պորտուգալիայի վարչական բաժանում

1976 թվականի վարչական ռեֆորմից հետո մայրցամաքային Պորտուգալիայի տարածքը բաժանված է եղել 18 օկրուգների։ Մինչև 1967 թ. երկիրը ունեցել է 11 շրջան։ Այսօր Պորտուգալիայի կղզային տարածքները ունեն ինքնավար շրջանների կարգավիճակ, դրանք՝ Մադեյրան և Ազորյան կղզիներն են։

Պորտուգալիայի տարածքային միավորները նկարագրելիս օգտագործվում են տարբեր տերմիններ՝ շրջան/ռեգիոն (պորտ.՝ regiões administrativas), ենթաշրջան/ենթառեգիոն (պորտ.՝ subregião), օկրուգ (պորտ.՝ distrito), քաղաքային շեղջաքարացում (պորտ.՝ comunidade urbana), միջմունիցիպալ համայնք (պորտ.՝ comunidade intermunicipal)։ Քաղաքները և մոտակա բնակավայրերը միացրած են մունիցիպալիտետների (պորտ.՝ município)։ Մունիցիպալիտետները իրենց հերթին բաժանված են համայնքների։ Պորտուգալիան ունի 308 մունիցիպալիտետ և միտ 4200 համայնք։

Համայնքը (պորտ. freguesia) Պորտուգալիայի ամենափոքր վարչական միավորն է։ «Freguesia» տերմինը նշանակում էր «եկեղեցական երդ»։ Տեղական ինքնավարության օրգանը համայնքային վարչությունն է (պորտ. junta de freguesia)։

Լիսաբոն · Պորտալեգրե · Պորտո · Սանթարեմ · Սեթուբալ · Վիանա դո Կաշթելու · Վիլա Ռեալ · Վիզեու

Օկրուգներ և ինքնավար շրջաններ խմբագրել

 
Գույն Համարը
քարտեզին
Օկրուգների և ինքնավար
շրջանների անվանում
Մունիցիպա-
լիտետների
թիվը
Պորտուգաիայի օկրուգները՝
  -   01 Ավեյրու
19
  -   02 Բեժա
14
  -   03 Բրագա
14
  -   04 Բրագանսա
12
  -   05 Կաշթելու Բրանկու
11
  -   06 Քոիմբրա
17
  -   07 Էվորա
14
  -   08 Ֆարու
16
  -   09 Գուարդա
14
  -   10 Լեյրիա
16
  -   11 Լիսաբոն
16
  -   12 Պորտալեգրե
15
  -   13 Պորտու
18
  -   14 Սանթարեն
21
  -   15 Սեթուբալ
13
  -   16 Վիանա դո Կաշթելու
10
  -   17 Վիլա Ռեալ
14
  -   18 Վիզեու
24
Պորտուգալիայի ինքնավար շրջանները՝
  -   19 Ազորներ
19
  -   20 Մադեյրա
11

Մունիցիպալիտետներ խմբագրել

Մունիցիպալիտետներ[1] (մունիցիպիաներ[2][3]; պորտ.՝ municípios / concelhos, բառացիորեն թարգմանվում է որպես «խորհուրդ»), համարվում է Պորտուգալիայի վարչական բաժանման երկրորդ և ամենակայուն մակարդակը։ Այժմ երկրում առկա է 308 մունիցպալիտետ։ Մունիցիպալիտետների ներկայացուցչական մարմիններն են հանդիսանում Մունիցիպալ ասամբլեաները։ Մունիցիպալիտետի գործադիր մարմին է հանդիսանում Մունիցիպալ պալատը, որը բաղկացած է Մունիցիպալ պալատի նախագահից և խորհրդի անդամներից (օլդերմեն)։

Համայնքներ խմբագրել

Համայնքներ կամ ֆրեգեզիա (պորտ.՝ freguesia, նույնն է, ինչպես պորտ.՝ paróquia civil, բառացիորեն նշանակում է «քաղաքացիական երդ»), Պորտուգալիայի ամենացածր վարչական միավորը։ Այժմ երկրում հաշվվում է 4261 համայնք։

«Freguesia» բառը 1835 թվականի վարչական բարեփոխումից առաջ եղել է պորտ.՝ paróquiaեկեղեցական երդ») բառի հոմանիշը։ Այժմ, բացի վարչական բաժանում (քաղաքացիական երդ կամ համայնք) իմաստից, այն նաև նշանակում է համապատասխան տարածքի բնակիչների ամբողջությունը[4]։

Պատմություն (մինչ 1976 թվականը) խմբագրել

  • 1936-1976 թվականներն ընկած ժամանակահատվածում վարչատարածքային բաժանումը ղեկավարվում էր Պորտուգալիայի վարչական օրենսգրքով[5]։
  • 1933-1976 թվականները Պորտուգալիայի տարածքը բաժանվում էր 11 նահանգների։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Պորտուգալիա։ Վարչատարածքային բաժանում
  2. Португалия // Все страны мира / авт.-сост. Т. К. Варламова. М.: РИПОЛ классик, 2008. — 608 с. — (Библиотека энциклопедических словарей). ISBN 9785386009687 С. 120
  3. Ежевский Д. О. Местное самоуправление Португалии: взаимодействие с наднациональными структурами // Административное и муниципальное право", 2008, N 1.
  4. Dicionários académicos DICIONÁRIO LÍNGUA PORTUGUESA – Պորտու հրատարակչություն «Porto editora», 2003 (բացատրական բառարան) (պորտ.)
  5. Правовые системы стран мира. Энциклопедический справочник/Отв. ред. — д. ю. н., проф. А. Я. Сухарев. — М.: Издательство Норма, 2000. — 840 с.