Պորտուգալական կայսրություն

Պորտուգալական կայսրություն (պորտ.՝ Império Português), նաև հայտնի որպես Պորտուգալական անդրծովեր (Ultramar Português) կամ Պորտուգալիայի գաղութատիրական կայսրություն (Império Colonial Português), եղել է համաշխարհային պատմության խոշորագույն և ամենաերկարակյաց կայսրություններից մեկը և առաջին գաղութատիրական կայսրությունը Վերածննդի դարաշրջանում։ Այն գոյատևել է մոտ վեց դար, սկսած Սեուտայի նվաճմամբ 1415 թվականին և ավարտված Պորտուգալական Մակաուի փոխանցմամբ Չինաստանին 1999 թվականին։

Պորտուգալական կայսրություն
1415 - 1999  
Ընդհանուր տեղեկանք
Մայրաքաղաք Լիսաբոն (1415–1808/1821–1999)
Ռիո դե Ժանեյրո (1808–1821)
Լեզու Պորտուգալերեն
Կրոն Կաթոլիկ եկեղեցի
Իշխանություն
Պետական կարգ Կոլոնլիանիզմ
Կառավարիչ Միապետներ
Պատմություն
- Սուետայի նվաճում 1415
- Դեպի Հնկաստան ծովային ճանապարհի հայտնագործում 1498
- Գաղութարարական Բրազիլիա 1500

Պորտուգալական կայսրության առաջին շրջանը համընկել է Աշխարհագրական մեծ հայտնագործությունների սկզբի հետ։ Պորտուգալիայի թագավորությունը սկսեց իր ճանապարհորդությունները աշխարհով մեկ։ Ռեկոնկիստայի վերջում պորտուգալացի նավաստիները սկսեցին ճանապարհորդել Աֆրիկայի ափեր և Ատլանտյան օվկիանոսի կղզեխմբներ 1418-19 թվականներին, օգտագործելով ժամանակակից ուղղորդիչ սարքեր, քարտեզագրություն և նավաշինական տեխնոլոգիաներ, ինչպիսիք էին կարավելլան։ Ճանապարհորդությունների նպատակն էր գտնել այլընտրանքային ծովային առևտրային ճանապարհներ։ 1488 թվականին Բարդուղիմեոս Դիաշը հասավ Բարեհուսո հրվանդան և 1498 թվականին Վասկո դա Գաման հասավ Հնկաստան։ 1500 թվականին Պեդրո Ալվարես Կաբրալը հայտնագործեց Բրազիլիան և Հարավային Ամերիկայի ափը։

Հաջորդ տասնամյակներում պորտուգալացի նավաստիները շարունակեցին հետազոտել ափեր և կղզիներ Արևելյան Ասիայում` հիմնադրելով նավահանգիստներ և գործարաններ` հասնելով այնտեղ։ 1571 թվականի դրությամբ նավահանգստային կայանները կապում էին Լիսաբոնը Նագասակիին Աֆրիկայի ափերի երկայնքով, Մերձավոր Արևելքով, Հնդկաստանով և Հարավային Ասիայով։ Առևտրային ցանցի զարգացումը բերեց Պորտուգալիայի տնտեսության զարգացմանը 1500-1800 թվականներին, այդ ժամանակ մեկ շնչին ընկնող եկամտի մակարդակով Պորտուգալիան հինգերորդն էր աշխարհում։

Ֆիլիպ II Հաբսբուրգը ստացավ Պորտուգալիայի թագը 1580 թվականին, սկսվեց 60 ամյա միությունը Պորտուգալիայի և Իսպանիայի միջև, որը պատմագիրներն անվանում են Իբերյան Միություն։ Չնայած պետությունները շարունակվում էին կառավարվել առանձին Պորուգալիայի խորհուրդը ղեկավարվում էր Մադրիդից։ Քանի որ Իսպանիայի թագավորը նաև Պորտուգալիայի թագավորն էր, պորտուգալական գաղութները սկսեցին երեք Եվրոպական տերությունների կողմից հարձակման թիրախ դառնալ, քանի որ նրանք թշնամացած էին Իսպանիայի հետ։ Եվրոպական տերություններն էին Հոլլանդական կայսրությունը, Ֆրանսիան և Անգլիան։ Ավելի փոքր բնակչությամբ Պորտուգալիան ի զորու չէր արդյունավետ պաշտպանել առևտրային ցանցը, որից հետո կայսրությունը սկսեց դանդաղորեն անկում ապրել։ Միևնույն ժամանակ Բրազիլիան դարձավ ամենաշահութաբեր գաղութը երկրորդ շրջանում, նիչև սկսվեցին անկախության շարժումները Ամերիկաներում և 19-րդ դարի սկզբին Բրազիլիան նույնպես անկախացավ։

Պորտուգալիայի գաղութատիրական կայսրության երրորդ և վերջին շրջանը սկսվեց Բրազիլիայի անկախացմամբ 1820-ական թվականներին։ Այդ ժամանակ գաղութներից մնացել էին Պորտուգալական Աֆրիկան, Պորտուգալական Տիմոր, անկլավներ և էքսկլավներ Հնդկաստանում (Պորտուգալական հնդկաստան) և Չինաստանում (Պորտուգալական Մակաու)։ 1890 թվականի բրիտանական վերջնագրից հետո Պորտուգալիան հրաժարվեց Աֆրիկայում իր հավակնություններից։

Անտոնիո դի Օլիվեյրա Սալազարի օրոք Պորտուգալիայի երկրորդ հանրապետությունը որոշ հիվանդագին ջանքեր գործադրեց պահպանելու վերջին գաղութները։ Ռեժիմը իր գաղութները վերանվանեց անդրծովյան պրովինցիաներ, սակայն անջատողականների միայն փոքր մասին այն բավարարեց։ 1961 թվականին Գոան բռնակցվեց Հնդկաստանին և Սաո Ժոաո Բապտիստա դե Աջուրա նավահանգիստը` Դահոմեյին (այժմ Բենին)։ Պորտուգալական գաղութատիրական պատերազմը Աֆրիկայում տևեց մինչև ռեժիմի վերջնական տապալումը Աֆրիկայում 1974 թվականին, որին հետևեց այսպես կոչված Պորտուգալական Աֆրիկայի ապագաղութականացումը և Պորտուգալական Տիմորի բռնակցումը Ինդոնեզիայի կողմից։ Պորտուգալական Մակաուն վերադաձրեց Չինաստանին 1999 թվականին։

Նախապատմություն (1139–1415) խմբագրել

 
Սուետայի նվաճում 1415 թվականին Հենրի Նավիգատորի գլխավորությամբ սկիզբ դրեց պորտուգալական կայսրությանը:

Պորտուգալիայի թագավորության ակունքները գալիս են ռեկոնկիստայից, երբ Պիրենեյան թերակղզին վերանվաճվեց մավրերից[1]։ Երբ 1139 թվականին հիմնադրվեց անկախ թագավորությունը, Պորտուգալիան շարունակեց վերանվաճումը` հասնելով Ալգարվիին 1249 թվականին։ Սակայն նրանց անկախությունը վիճարկում էր հարևան Կաստիլիան, մինչև ստորագրվեց Այլոնի պայմանագիրը 1411 թվականին[2]։

Չունենալով խնդիրներ այլ Եվրոպական տերությունների հետ` Պորտուգալիան ուշադրությունը սևեռեց անդրծովյան տարածքների հետ և սկսեց ռազմական գործողություններ իրականացնել Հյուսիսային Աֆրիկայի մուսուլմանական տարածքների նկատմամբ[3]։ Առաջին նրանք սկսեցին հարձակվել Մերինիդյան սուլթանության (ժամանակակից Մարոկկո) վրա։ Նրանք սա համարում էին քրիստոնեական Խաչակրաց արշավանքներ Իսլամի դեմ[4], բացի այդ հնարավորություն զարգացնելու պորտուգալական առևտուրը[3]։

1415 թվականին հարձակում գործեցին Սուետայի վրա, որը Հյուսիսային Ամերիկայի իսլամիստների մարտավարական նավահանգիստն էր Միջերկրական ծովում և կարևոր դեր էր կատարում ստրուկների առևտրի համար։ Սուետայի նվաճումը ռազմական հաջողություն էր և առաջին քայլն էր Պորտուգալիայի ընդարձակման Պիրենեյան թերակղզուց դուրս[5], սակայն դրանից հետո մուսուլմանական զորքերը փորձեցին վերանվաճել այն։ Պորտուգալացիները չկարողացան այն օգտագործել որպես հիմք հետագա նվաճումների համար[6] և միջսահարայան քարավանները փոխեցին իրենց ուղիները և շրջանցում էին Սուետան` փնտրելով այլ մուսուլմանական նավահանգիստներ[7]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Diffie & Winius 1977, էջ. 301
  2. Newitt 2005, էջեր. 15–17
  3. 3,0 3,1 Newitt 2005, էջ. 19
  4. Boxer 1969, էջ. 19
  5. Abernethy, p. 4
  6. Newitt 2005, էջ. 21
  7. Diffie & Winius 1977, էջ. 55