Պորտուգալական գրականություն

Պորտուգալական գրականության առավել վաղ նմուշներն են Ա․ Ժիրալդիշի (14-րդ դար) հերոսական պոեմից պահպանված հատվածը և ժողովրդական քնարական ստեղծագործություններ։

13-15-րդ դարեր խմբագրել

13-15-րդ դարերում ասպետական քնարերգության բազմաթիվ նմուշներ զետեղված են «կանցոններ»-ում։ Այդ շրջանում կղերական գրականությունը լատիներենից անցել է ժողովրդական լեզվին։ 15-րդ դարի սկզբից ստեղծվել են Ֆ․ Լոպիշի (1380-1460 թվականներին), Գ․ Էանիշ դի Ազուրարայի (1410-1474 թվականներին) և այլոց պատմական ժամանակագրությունները, որոնցում արժանահավատ փաստերը զուգորդվել են լեգենդների և զրույցների հետ։ 15-րդ դարի վերջից սկսած Պորտուգալիայի տնտեսության վերելքի ու բուրժուական հարաբերությունների առաջացման, քաղաքացիների հզորության ամրապնդման պայմաններում ստեղծվել է վերածննդի գրականությունը։ Դրա սկզբնավորողներից մեկը՝ պորտուգալական թատրոնի հիմնադիր Ժ․ Վիսենտեն (մոտ 1470-1536 թվականներին), իր պիեսներում քննադատել է հասարակական արատներն ու եկեղեցին։ Վերածննդի գրողների մեծ մասին՝ Բ․ Ռիբեյրու (մոտ 1482-1552 թվականներին), Ֆ․ Սա դի Միրանդա (1481-1558 թվականներին), Ա․ Ֆեռեյրա (1528-1569 թվականներին), հատկանշական է կողմնորոշումը դեպի իտալական վերածնության նմուշները։

Պորտուգալիայում Վերածննդի խոշորագույն ներկայացուցիչն է դրամատուրգ և բանաստեղծ Լ․ դի Կամոենսը (1524 թվականին կամ 1525-1580նթվականներին16-րդ դարի կեսին տնտեսական ու քաղաքական ճգնաժամի պայմաններում Պորտուգալիայի վերածնության գրականությունը անկում է ապրել։

Պոեզիայում տարածվել է Լ․ դե Գոնգորաի Արգոտեի ազդեցությունը, նկատելի տեղ են գրավել միստիկական տրամադրությունները։

17-18-րդ դարեր խմբագրել

17-18-րդ դարերի վերածննդի մարդասիրական ավանդույթներին են հետևել միայն բանաստեղծ Ֆ․ Ռ․ Լոբուն (18-րդ դարի սկիզբ), դրամատուրգներ Մ․ Մաշադուն (1570-1640 թվականներին), Ժ․ Ֆեռեյրա դի Վաշկոնսելուշը (1515-1585 թվականներին), Ա․ Սեռան դի Կաշտրուն (1610-1685 թվականներին) և Ա․ Ժ․ Սիլվան (1705-1739 թվականներին)։ 18-րդ դարի կեսին Պորտուգալիայի գրականություն են թափանցել Լուսավորության գաղափարները։

19-րդ դար խմբագրել

19-րդ դարի 30-ական թվականներին ծաղկում է ապրել ռոմանտիզմը, որի հիմնադիրն էր Ժ․ Բ․ Ալմեյդա Գառետը (1799-1854 թվականներին)։ 19-րդ դարի կեսին Պորտուգալիայի գրականության մեջ ուժեղացել է հետաքրքրությունը ժամանակակից թեմայի նկատմամբ։ Ռոմանտիզմի կողմնակիցների դեմ, հանուն ռեալիստական մեթոդի, հանդես են եկել «կոիմբրյան դպրոցի» գրողները, որի խոշորագույն ներկայացուցիչն էր Ժ․ Մ․ էսա դի Կեյրուշը (1843-1900 թվականներին)։

20-րդ դար խմբագրել

 
Բերնարդո դե Բրիտո

20-րդ դարը Պորտուգալիայի գրականության մեջ երևան են եկել դեկադենտական տրամադրություններ; Դեռևս Ա․ Նոբրիի (1867-1900 թվականներին) ստեղծագործություններում զգացվել է սիմվոլիզմը, որի առաջնորդն էր բանաստեղծ է․ Դի Կաշտրուն (1869-1944 թվականներին)։ Դյեկադանսին տուրք են տվել նաև 20-րդ դարի խոշորագույն քնարերգուներ Ֆ․ Պեսուան (1888-1935 թվականներին) և Մ․ դի Սա Կառնեյրուն (1890-1915 թվականներին)։

Հիասթափությունը 1910 թվականին բուրժուական հեղափոխությունից և ֆաշիստ, դիկտատուրայի հաստատումը (1926 թվականին) ուժեղացրել են հոռետեսական տրամադրությունները Պորտուգալիայի բուրժուական մտավորականության շրջանում (Գ․ դի Ֆարիա, 1907-1929 թվականներին, Ժ․ դի Բրուժիշ, 1899-1952 թվականներին, Ա․ դի Աոուզ, ծնվել է 1898 թվականին, ժ․ դի Ալմեյդա Նեգրեյրուշ, ծնվելա է 1893 թվականին, Բ․ դա Ֆոնսեկա, ծնվել է 1905 թվականին)։ Երկրում դեմոկրատական շարժման աճը ազդեցություն է գործել առաջադեմ գրողների վրա և ուժեղացրել նրանց ձգտումը սոցիալական թեմայի, կյանքի ռեալիստական պատկերման նկատմամբ (Ա․ Ռիբեյրու, 1885-1963 թվականներին, Ժ․ Մ․ Ֆեռեյրա դի Կաշտրու, ծնվել է 1898 թվականին, Ա․ Ռոդրիգիշ, ծնվել է 1904 թվականին, Տ․ Կին, ծնվել է 1915 թվականին)։ 1940-ական թվականներին մոդեռնիստների դեմ մղված պայքարում է ձևավորվել նեոռեալիստ գրողների խումբը (ժ․ Գոմիշ Ֆեռեյրա, ծնվել է 1900 թվականին, Ա․ Ռեդոլ, 1911-1969 թվականներին, Ս․ Ժ․ Պերեյրա Գոմիշ, 1909-1949 թվականներին, Ֆ․ Նամորա Գոնսալվիշ, ծնվել է 1919 թվականին)։

Դեմոկրատական ազատությունների և սոցիալական արդարության համար պայքարն արտացոլվել է.

  • Մ․ դա Ֆոնսեկայի (ծնվել է 1911 թվականին),
  • Մ․ դու Նասիմենտուի (1912-1966 թվականներին),
  • Ա․ Կաբրալի (ծնվել է 1917 թվականին),
  • Կ․ դի Օլիվեյրայի (ծնվել է 1921 թվականին),
  • Ժ․ Կարդոզու Պիրիշի (ծնվել է 1925 թվականին),
  • Լ․ Ֆ․ Ռեբելուի (ծնվել է 1924 թվականին) և այլոց ստեղծագործություններում։

1974 թվականին ֆաշիստական վարչակարգի տապալումից հետո առաջադեմ գրողները ակտիվորեն ներգրավվել են նոր, դեմոկրատական Պորտուգալիայի կառուցման մեջ։

Գրականություն խմբագրել

  • Антология португальской и бразильской литературы։ XIX—XX вв. / Сост. О. К. Васильева-Шведе, А. М. Гах. — Л.։ Изд-во Ленингр. ун-та, 1964. — 290 с.
  • Была темная ночь։ Рассказы португальских писателей / Сост. и предисл. Е. Ряузовой. — М.։ Гослитиздат, 1962. — 318 с.
  • Португальская драма / Сост., ред. пер. Е. Любимовой; Статья, коммент. А. Косе. — М.։ Искусство, 1984.- 352 с.
  • Португальская поэзия XX века / Сост., предисл и справки об авторах Е. Голубевой. — М.։ Худож. лит., 1974.- 253 с.
  • Лузитанская лира / Сост., предисл, и коммент. С. Пискуновой. — М.։ Хулож. лит., 1986. — 493 с.
  • Тертерян И. А. Человек мифотворящий։ О литературе Испании, Португалии и Латинской Америки. М.։ Советский писатель, 1988.
  • Овчаренко О. Португальская литература. Историко-литературные очерки. - М.։ ИМЛИ РАН, 2005. - 368 с.

Научная библиотека диссертаций и авторефератов disserCat http://www.dissercat.com/content/poetika-liriki-mariu-de-sa-karneiru#ixzz3TuiQbUEV

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 397