Պոմպիդու կենտրոն (Փարիզ)

Ժորժ Պոմպիդու արվեստի և մշակույթի ազգային կենտրոն, Պոմպիդու կենտրոն (ֆր.՝ Centre national d’art et de culture Georges-Pompidou), կամ Ժորժ Պոմպիդու կենտրոն (ֆր.՝ Centre Georges-Pompidou sɑ̃tʁ ʒɔʁʒ pɔ̃pidu), մշակութային կառույց, որը գտնվում է Փարիզի 4-րդ շրջանի Բոբուր թաղամասում։ Պոմպիդու կենտրոնը անվանակոչվել է ի պատիվ Ֆրանսիայի նախագահ Ժորժ Պոմպիդուի (1969-1974), որը մեծ ավանդ է ունեցել դրա ստեղծման գործում։ Բացումը տեղի է ունեցել 1977 թվականին նախագահ Վալերի Ժիսկար դ'Էստենի կողմից։ Կենտրոնի գործունեությունը նվիրված է ժամանակակից և 20-րդ դարի արվեստի ուսումնասիրմանն ու օժանդակությանը՝ իր տարբեր դրսևորումներում (կերպարվեստ, պար, երաժշտություն և այլն)։

Պոմպիդու կենտրոն
Տեսակպատկերասրահ և ազգային թանգարան
Երկիր Ֆրանսիա[1]
ՏեղագրությունՍեն Մերի[1]
Փողոցplace Georges-Pompidou?
Ճարտարապետական ոճՀայ-թեք
Բարձրություն42 մետր[2]
Երկարություն166 մետր[2]
Լայնություն60 մետր[2]
Կազմված էԺամանակակից արվեստի պետական թանգարան, IRCAM և Public Information Library?
Անվանված էԺորժ Պոմպիդու
ՍպասարկողService of the Museums of France?
Այցելողներ3 273 867 մարդ (2019)[3]
Հիմնադրված է1977[4]
Բացվածհունվարի 31, 1977[5]
ՀիմնադիրԺորժ Պոմպիդու[6]
ՃարտարապետՌիչարդ Ջորջ Ռոջերս[6] և Ռենցո Պիանո[6]
ՃարտարագետArup
ՏնօրենԱլեն Սեբան[7], Serge Lasvignes?[8], Laurent Le Bon? և Dominique Bozo?[9]
Պարգևներ
Ժառանգության կարգավիճակRemarkable Contemporary Architecture?[11]
Քարտեզ
Քարտեզ
Պաշտոնական կայք

Պոմպիդու կենտրոնն ներառում է նաև Փարիզի ժամանակակից արվեստի թանգարանը, որը Եվրոպայի ժամանակակից արվեստի թանգարաններից ամենամեծն է, մեծ գրադարան, համերգային և ցուցահանդեսային սրահներ, Ակուստիկայի և երաժշտության հետազոտման և համակարգման ինստիտուտը։ Տեղադրության պատճառով կենտրոնը հայտնի է նաև Բոբուր անվամբ[12][13][14]։

1938 թվականին Ժ. Պոմպիդու կենտրոն, ձեռք է բերել հայազհի մեծանուն նկարիչ Ե․ Քոչարի «Արևելուհիներ[15]» (1926թ.) գեղանկարը, որը ցուցադրվել է Ժ.Պոմպիդուի կենտրոնում բացված  «Modernites plurielles»   ցուցահանդեսում։ Իսկ 1963 թվականին ձեռք է բորում Ե․ Քոչարի փարիզյան շրջանի տարածական նկարներից մեկը, որը 1990-1991 թվականներին մասնակցում է Բարսելոնում «Fundació Joan Miró i  Olimpiada Cultural»-ի կողմից կազմակերպված «Antiguitat/Modernitat en l’art  del segle XX» ցուցահանդեսին, իսկ 1998-1999 թվականներին մասնակցում է «Forjar el Espacio. La escultura forjada en  el siglo XX» միջազգային շրջիկ ցուցահանդեսին՝ Մեծ Կանարյան կղզիներ՝ «Centro   Atlantico  de Arte Moderno»  ցուցասրահում, Վալենսիա՝  Խուլիո Գոնզալեսի կենտրոնում (IVAM  Centre Julio González), Ֆրանսիայի Կալե քաղաք «Musée des Beaux – Arts et de  la Dentelle»-ի ցուցասրահներում։

Կենտրոնը համարվում է Ֆրանսիայի երրորդ ամենաշատ հաճախելիություն ունեցող տեսարժան վայրը՝ Լուվրից ու Էյֆելյան աշտարակից հետո։ 2006 թվականի տվյալներով 1977 թվականից Պոմպիդու կենտրոն է այցելել ավելի քան 180 մլն այցելու[16], 2013 թվականին՝ 5,209,678[17], որից 3,746,899-ը՝ թանգարան[18]։

Պոմպիդու կենտրոնի առջև գտնվող հրապարակը շատ են հավանում նկարիչները, թափառական արտիստները, երաժիշտները և կրկեսի արտիստները։ Պոմպիդու կենտրոնից աջ է գտնվում Ստրավինսկու հրապարակը, որտեղ գտնվում է համանուն արտասովոր շատրվանը։

Ճարտարապետություն խմբագրել

Շենքն ունի ժամանակակից դիզայն, երկարությունը՝ 166 մ է, լայնությունը՝ 60 մ, բարձրությունը՝ 42 մ։ Կառուցվել է Ռենցո Պիանոյի նորարական նախագծով, որն ընտրվել է 680 մրցութային աշխատանքներից։ Ճարտարապետների օրիգինալ գաղափարը շենքի տեխնիկական բոլոր կոնստրուկցիաները (արմատուրաների միացումները, բոլոր խողովակաշարերը, վերելակները և շարժասանդուղքները) դրսի կողմից տեղադրելն էր, որը հնարավորություն տվեց ազատել 40 000 մ² ծավալով տարածություն։ Արմատուրաների միացումները գունավորված են սպիտակ, օդափոխիչ խողովակները՝ կապույտ, ջրատարները՝ կանաչ, էլեկտրահաղորդալարերը՝ դեղին, իսկ շարժասանդուղքները՝ կարմիր[19]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 archINFORM (գերմ.) — 1994.
  2. 2,0 2,1 2,2 https://www.centrepompidou.fr/fr/programme/agenda/evenement/cMdAyb9
  3. Art's most popular: Exhibition and museum visitor figures 2019 // The Art Newspaper — 2020. — Vol. XXIX, Iss. 322. — ISSN 0960-6556
  4. https://www.centrepompidou.fr/en/the-centre-pompidou/who-are-we
  5. Inauguration du centre d'art et du Culture Georges PompidouTF1.
  6. 6,0 6,1 6,2 https://growannenberg.org/grants/7181/centre-pompidou
  7. Décret du 29 mars 2007 portant nomination du président du Centre national d'art et de culture Georges-Pompidou - M. Seban (Alain)President of the French Republic, 2007.
  8. Décret du 5 mars 2015 portant nomination du président du Centre national d'art et de culture Georges Pompidou - M. Lasvignes (Serge)President of the French Republic, 2015.
  9. https://www.lesechos.fr/industrie-services/services-conseils/le-centre-pompidou-face-a-la-nouvelle-concurrence-des-fondations-privees-1337685
  10. http://dgcisth.armadillo.fr/app/photopro.sk/handicap/detail?docid=86413
  11. https://www.culture.gouv.fr/Media/Medias-creation-rapide/Liste-des-edifices-labellises-ACR-decembre-2019.pdf
  12. Serge Lasvignes, un nouvel énarque à la tête de Beaubourg, la-croix.com, 4 March 15
  13. Pompidou : Serge Lasvignes s'explique, Fleur Pellerin assume, lefigaro.fr, 5 March 2015
  14. Roberto Rossellini, Beaubourg, centre d'art et de culture, 1977 au cinéma
  15. «Երվանդ Քոչարի Թանգարան | Արևելուհիներ». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 12-ին.
  16. «La fréquentation du Centre Pompidou (Global attendance of Pompidou Center), 2006». Mediation. Centre Pompidou. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 5-ին.
  17. Since 2006, the calculated attendance of the centre includes only those of the Musée National d'Art Moderne and of the public library but no more those of the panorama tickets or cinemas, festivals, lectures, bookshops, workshops, restaurants, etc: 929,431 visitors in 2004 or 928,380 in 2006, which should bring the actual total attendance of the centre to more than 6 million
  18. «Annual report 2013, p. 205». Annexes. Centre Pompidou. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 5-ին.
  19. «Architecture of the Building». Practical Information. Centre Pompidou. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 10-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պոմպիդու կենտրոն (Փարիզ)» հոդվածին։