Պոկեմոն։ Դետեկտիվ Պիկաչու

Պոկեմոն։ Դետեկտիվ Պիկաչու (անգլ.՝ Pokémon: Detective Pikachu), լիամետրաժ խաղային ֆիլմ, որի ռեժիսորը Ռոբ Լետտերանն է։ Ֆիլմը ստեղծվել է համանուն տեսախաղի հիման վրա[4]։ Սա առաջին ֆիլն է, որում պոկեմոնների դերը կատարում են կենդանի դերասաններ։ Կինոնկարի գլխավոր հերոսը Պիկաչուն է, որին ձայնավորել է Ռայան Ռեյնոլդսը[5][6][7][8]։

Պոկեմոն։ Դետեկտիվ Պիկաչու
անգլ.՝ Pokémon: Detective Pikachu
Երկիր ԱՄՆ
 Ճապոնիա
Ժանրկենդանի դերասաններով մուլտֆիլմ, միստիկ ֆիլմ, ֆենթեզի ֆիլմ, արկածային ֆիլմ, ֆանտաստիկ ֆիլմ, մարտաֆիլմ, ֆիլմ անչափահասների համար, ընտանեկան ֆիլմ, քրեական ֆիլմ, դետեկտիվ ֆիլմ, կինոկատակերգություն, կատակերգական էքշն ֆիլմ և քաղաքային ֆենթեզի
ՀիմքDetective Pikachu?
Թվականմայիսի 10, 2019, մայիսի 9, 2019[1], մայիսի 10, 2019[2] և մայիսի 3, 2019
Լեզուանգլերեն
ՌեժիսորRob Letterman?
ՊրոդյուսերՄերի Փարենթ
Սցենարի հեղինակDan Hernandez? և Benji Samit?
ԴերակատարներՋասթիս Սմիթ, Ռայան Ռեյնոլդս, Քեթրին Նյուտոն, Կեն Վատանաբե, Բիլ Նայի, Սուկի Ուոթերհաուս և Chris Geere?
ՕպերատորՋոն Մեթիսոն
ԵրաժշտությունՀենրի Ջեքման
ՄոնտաժՄարկ Սանգեր
Նկարահանման վայրԼոնդոն և Դենվեր
ԿինոընկերությունLegendary Pictures, The Pokémon Company?, Warner Bros. և Warner Bros. Pictures
Տևողություն104 րոպե
Բյուջե150 000 000 $
Շահույթ449 762 638 $[3] և 144 174 568 $[3]
Պաշտոնական կայքէջ
 Detective Pikachu Վիքիպահեստում
Արտաքին տեսաֆայլեր
Ֆիլմի թրեյլերը
(Ռուսերեն)
(Անգլերեն)

Ռուսաստանում ֆիլմը առաջին անգամ ցուցադրվեց 2019 թվականի մայիսի 16-ին[9]։

Սյուժե խմբագրել

Ֆիլմը հիմնվել է Detective Pikachu խաղի վրա։

Դեպքերը զարգանում են Պոկեմոնների աշխարհում։ Տիմ Գուդմանը (Ջաստիս Սմիթ), 21 ամյա ապահովագրական ծառայությունների վաճառող էր, որը բաց է թողել պեկեմոնների մարզումները մոր մահվան պատճառով։ Իր ընկեր Ջեքի (Կարան Սոնի) հետ զվարճանալու ընթացքում Տիմը տեղեկանում է, որ Գարրին հավանաբար մահացել է գործի հետաքննության ժամանակ։ Նա գնում է Ռայմ Սիթի՝ իր հոր իրերի հետևից։ Ռայմ Սիթին մեգապոլիս է, որը հնարավարություն էր տալիս պոկեմոններին և մարդկանց ապրել խաղաղ կյանքով (ամեն մարդ ունի իր պոկեմոնը և այն չի ապրում պոկեբոլում), այստեղ արգելվում էր նաև պոկեմոնների մարտերը։ Այստեղ Տիմը ծանոթանում է Լյուսի Ստիոենսի (Կետրին Նյուտոն) հետ, աղջիկ, ով ցանկանում էր դառնալ հաղորդավար և կասկածամտորեն է մոտենում Գարրի մահվան փաստին։ Լյուսին ուներ մի պոկեմոն, որի անունը Պսիդակ էր։ Տիմը, հոր տանը հիշելով իր մանկությունը, գտնում է գլխարկ կրած Պիկաչուին, որի խոսքը նա կարողանում է հասկանալ։ Նրանց վրա հարձակվում Էյպոմների մի խումբ, որոնք մանուշակագույն գազի ազդեցության տակ էին, որը Տիմը բաց էր թողել հոր սեղանի վրա գտած փորձանոթի միջից, սակայն գազի ազդեցությունից հետո նրանք դադարեցնում են իրենց տարօրինակ վարքը։

Դրանք թաքնվում են սրճարանում, որտեղ Պիկաչուն պատմում է նրան, որ նա կորցրել է իր հիշողությունը, սակայն նա հաստատ գիտի, որ նա Գարրի գործընկերն է եղել և, որ նրանք գործ էին հետաքննում միասին։ Նրանք փնտրում են Լյուսիին, ով պատմում է նրանց, որ Գարրին նավամատույցում ունեցել է տեղեկատու, և պարզ է դառնում, որ դա Պարոն Մայմն է։ Տիմը և Պիկաչուն հարցաքննում են նրան, և նա ուղարկում է նրանց ստորգետնյա ասպարեզ, որը պատկանում էր Սեբաստիանին, ում Չարիզարդի հետ Պիկաչուն նախկինում մարտնչել է։ Սեբաստիանը պահանջում է նորից մարտնչել, բայց Պիկաչուն չի կարողանում հիշել թե ինչպես պետք է օգտագործի իր ուժերը, իսկ Սեբաստիանը իր պոկեմոնին տալիս է գաղտնի հեղուկ, որի խցանի վրա կար «R» ստորագրությունը։ Այս միջադեպի ընթացքում Սեբաստիանը ընկնում է և պատահաբար ջարդում է բոլոր անոթները, այդպիսով՝ ասպարեզը լցնում է մանուշակագույն գազով, և իր վրա է հրավիրում ոտիկաների ուշադրությունը, բայց Տիմը հասցնում է պարզել, որ այդ գազը պատրաստում է «բժիշկը»։

Տիմը բանավիճում է ոստիկանական լեյտենանտ՝ Հիդէո Յսիդի (Կեն Բատանաբե) հետ, որ Գարրին հնարավոր է և ողջ լինի, սակայն լեյտենանտը ցույց է տալիս ավտովթարի տեսահոլովակը և բացատրում, որ նման դեպքում անհնար է ողջ մնալ։ Հետո Տիմը և Պիկաչուն հանդիպում են միսս Նորմանին, ով նրանց ծանոթացնում է Ռայմ Սիթի հիմնադիր Հովարդ Կլիֆֆորդի հետ (Բիլլ Նայի), ով մեկ անգամ փորձել էր բուժվել քաղցկեղից և ստեղծել էր այս ժողովրդավարական քաղաքը։ Նա ցույց է տալիս նրանց ավտովթարի հոլոգրամը, որտեղ պարզ երևում է, ինչպես է ոչ վաղ անցյալում ազատված Մյուտուն վերցնում Գարրիին և մաքրում Պիկաչուի հիշողությունը։ Հովարդը ասում է, որ հետևեն իր որդուն՝ Ռոջերին (Կրիս Գիր), ով իր խոսքերով, ղեկավարում է իր ընկերությունը և քաղաքը։ Տիմը և Պիկաչուն միավորվում են Լյուսի և Պսիդակի հետ։

Խումբը ներթափանցում է լաբարոտարիա, որը հետաքննել էր Գարրին, և տեղեկանում են այն մասին, որ բժիշկ Էն Լորանը (Ռիտա Օրա), որը հիշատակվում էր Սեբաստիանի կողմից, փորձարկումներ է կատարում Մյուտուի հետ, որին բռնել էին Կանտոյի մահից 20 տարի հետո, և պարզ է դառնում, որ Գարրին այստեղ էր՝ նրան բռնելու համար։ Շուտով նրանք սկսում են փախչել Գրենինձներից, որոնք նրանց դուրս են հանել շինությունից, սակայն հաղթում է Պսիդակի ուղեղային պայթյունը։ Հետո պարզ է դառնում, որ ողջ այգին իրականում լաբարատոր պայմանում մեծացած Տորտերրը, և հողը սկսում է քայլել։ Հերոսներին հաջողվում է փրկվել, բայց Պիկաչուն ծանր վիրավորվում է։ Տիմը կարողանում է հասկացնել Բուլբազավրին, որ նրան օգնություն է պետք, և նա տանում է նրանց։ Տանում է ատառի խորքը, որտեղ նա հանդիպում է Մյուտուին, ով բուժում է Պիկաչուին և փորձում է բացատրել նրան կատարվածը, սակայն նրան առևանգում է Ռոջերը։ Մտածելով, որ նա դավաճանել է Գարրիին՝ Պիկաչուն հեռանում է Տիմից, այն դեպքում, երբ մնացածը վերադառնում են Ռայմ Սիթի՝ Հովարդին զգուշացնելու։

Պիկաչուն հասնում է այն կամուրջին, որտեղ տեղի է ունեցել ավտովթարը, և գտնում է ապացույցներ, որ նրանց վրա հարձակվել է ոչ թե Մյուտուն, այլ Գրենինձյա։ Տիմը հասնում է Հովարդին, բայց ուշ է տեղեկանում այն մասին, որ նա պատրաստվում է իր միտքը տեղափոխել Մյուտուի մեջ և օգտագործել R գազը՝ բաց թողնելով այն ողջ քաղաքում և իրար միացնել պոկեմոններին ու մարդկանց։ Պիկաչուն վերադառնում է և վերջապես կարողանում է օգտագործել իր էլեկտրական ուժերը Հովարդ-Մյուտուի հետ պայքարելու համար։ Տիմը այս ընթացքում տեղեկանում է, որ այսքան ժամանակ Դիտտոն (պոկեմոն որը կարող է ստանալ ցանկացած տեսք), կատարել է միսս Նորմանի և Ռոջերի դերը, իսկ Ռոջերը այսքան ժամանակ կապված է եղել։ Տիմը Դիտտոին շարքից հանում է շնորհիվ R գազի, այդ ժամանակ Պիկաչուն շեղում էր Մյուտուին, որպեսզի Տիմը կարողանար ազատել նրան Հովարդի ղեկավարումից։

Մյուտուն վերադարձնում է բնակչությանը իրենց կանոնավոր կյանքին, իսկ Հովարը ձերբակալվում է։ Ռոջերը Լյուսին նշանակում է նահանգային լրագրողի պաշտոնում։ Մյուտուն ցույց է տալիս Տիմին, որ նա չի գողացել Գարրիին, այլ տեղադրել է Պիկաչուի մարմնում։ Գարրին առաջարկում է Տիմին վերադառնալ տուն, բայց Տիմը որոշում է մնալ, որպեսզի ժամանակ անցկացնի Պիկաչուի և նրա հետ։

Դերերում խմբագրել

  • Ռայան Ռեյնոլդս (ձայն և միմիկա), դետեկտիվ Պիկաչու, համաշխարհային մակարդակի դետեկտիվ և բացառապես խելացի Պիկաչու, որին կարող է բռել միայն Տիմը։
    • Ռեյնոլդը հայտնվել է նաև Գարրի Գուդամանի դերում, ով Տիմի կորած հայրն էր։
    • Իկուէ Օտանի, Պիկաչուի նորմալ ձայնը, որը լսում են մնացած մարդիկ բացի Տիմից
  • Ջաստիս Սմիթ, Տիմ Գուդման, պոկեմոնների նախկին մարզիչ, ով փտրում էր իր կորած հորը, նա նաև Պիկաչուի գործընկերն է և միակ մարդը ով կարող է լսել նրա ձայն
    • Մակսիմ Ֆինչամ, Տիմ Գումնանի մանկությունը
  • Քեթրին Նյուտոն, Լյուսի Ստիվենս, կրտսեր լրագրող, ով ունի պոկեմոն, որին ուղեկցում է Պսայդակ անունով պոկեմոնը
  • Բիլլ Նայմ, Հովարդ Կիլֆֆորդ, Ռայմ Սիթի հիմնադիր
  • Կեն Վատանաբե, դեկտեկտիվ Հիեդո Յեսիդա, Ռայմ Սիթի ոստիկանության ավագ լեյտենանտ
  • Կրիս Գիր, Ռոջեր Կլիֆֆորդ, Հովարդի որդին և Clifford Enterprises-ի նախագահ
  • Սյուկի Ուոտերհաուս, միսս Նորման
  • Օմար Չապարրո, Սեբաստյան, պոկեմոնների մարզիչ, ով ղեկավարում էր մարտերի ասպարեզը
  • Ռիտա Օրա, բժիշկ Էնն Լորան, գիտնական Clifford Enterprises-ից
  • Կարան Սոնի, Ջեք, Տիմի ընկեր, ով պոկեմոնների մարզիչ էր
  • Ջոզետտ Սայմոն, Տիմի տատիկ, ով պահել և մեծացրել էր նրան Տիմի մոր մահից հետո։

Բացի դա,Դիպլոն խաղում է ինքն իր դերում, երաժօշտ, ով հանդես է գալիս մարտերի ասպարեզում։ Իսկ Մյուտուի դերում մի անգամից խաղում է Ռինո Հոսինոն և Կոտարո Վատանաբեն։

Քննադատություն և ակնարկներ խմբագրել

Ֆիլմը ստացել է խաղը, սակայն ավելի դրական ակնարկներ կինոքննադատների կողմից։ Rotten Tomatoes-ում ֆիլմը 10 միավորից հավաքել է 6-ը[10]։ Ֆիլմը ունի ամենաբարձ վարկանիշը համեմատ բոլոր ադապտացված տեսախաղերի, որոնք վերածվել են ֆիլմի[11][12]։ Metacritic-ում ֆիլմը 100 բալլից ստացել է 53-ը[13]։ CinemaScore հանդիսականները ֆիլմը գնահատել են A– միջին գնահատականով, այն դեպքում երբ PostTrak-ը խաղը գնահատել է 5ից 4 աստղով[14]։

Շարունակություն խմբագրել

2019 թվականի հունվարին ֆիլմի թողարկումից մի քանի ամիս առաջ, Legendary Entertainment-ը հայտարարեց, որ ֆիլմի շարունակությունը արդեն իսկ մշակման մեջ է։ Օրեն Ուզիելն էլ էլ բաժանորդագրվեց, որպես սցենարիստ[15][16]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
  2. Internet Movie Database — 1990.
  3. 3,0 3,1 Box Office Mojo — 1999.
  4. Райан Рейнольдс снимется в фильме «Детектив Пикачу»
  5. Райан Рейнолдс сыграет покемона в фильме «Детектив Пикачу»
  6. Райан Рейнолдс станет покемоном Пикачу
  7. Банда покемона
  8. Ryan Reynolds to Star in Pokemon Movie 'Detective Pikachu' (Exclusive)
  9. Детектив Пикачу, 2019
  10. «Pokémon Detective Pikachu (2019)». Rotten Tomatoes. Fandango. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 14-ին.
  11. Vo, Alex (2019 թ․ մայիսի 13). «Detective Pikachu Is Officially the Best-Reviewed Video-Game Movie of All Time». Rotten Tomatoes. Fandango. Վերցված է 2019 թ․ մայիսի 15-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  12. «41 Video Game Movies Ranked Worst to Best». Rotten Tomatoes. Fandango. Վերցված է 2019 թ․ մայիսի 15-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  13. «Pokémon Detective Pikachu Reviews». Metacritic. CBS Interactive. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 14-ին.
  14. D'Alessandro, Anthony (2019 թ․ մայիսի 12). «'Pokemon Detective Pikachu' Grabs $58M In 'Endgame' Dominated Universe; Marvel Pic 3rd Highest Domestic With $724M+ – Sunday Update». Deadline Hollywood. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 12-ին.
  15. Kit, Borys. «'Detective Pikachu' Sequel in the Works With '22 Jump Street' Writer (Exclusive)». The Hollywood Reporter. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 26-ին.
  16. McNary, Dave; McNary, Dave (2019 թ․ հունվարի 25). «'Detective Pikachu' Sequel in Development With '22 Jump Street' Writer». Variety (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մարտի 20-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 6-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պոկեմոն։ Դետեկտիվ Պիկաչու» հոդվածին։