Պոկեմոն (ճապ.՝ ポケットモンスタ` պոկետտո մոնսուտա, անգլ.՝ Pocket Monster — «գրպանային հրեշ»[1]), ճապոնական հայտնի մեդիաֆրանշիզա, ստեղծված Սոտոսի Տաձիրիի կողմից 1996 թվականին։ Պոկեմոնների ապրանքային նշանը պատկանում է Nintendo-ին՝ հայտնի համակարգչային անիմացիոն խաղերի արտադրող ընկերությանը։

Պոկեմոն
Изображение логотипа
Տեսակմեդիաֆրանշիզ
Կարգախոսpokemon we are one
(Պոկեմոն, դու առաջինն ես)
Իրավ. կարգավիճակմեդիաֆրանշիզա
ՏեղագրությունՃապոնիա Ճապոնիա
Պաշտ. լեզու(ներ)ճապոներեն
անգլերեն
ՀիմնադիրՍատոսի Տաձիրի
Կայքpokemon.com/fr/(ֆր.), pokemon.com/us(անգլ.), pokemon.com/it/(իտալ.), pokemon.com/es/(իսպ.) և pokemon.co.jp(ճապոներեն)

Պոկեմոնները առաջին անգամ հայտնի են դարձել «Pokémon Red և Blue» անիմացիոն խաղի արտադրության միջոցով։

Դրանից հետո նա դարձավ աշխարհի երկրորդ ամենատարածված համակարգչային խաղերի արտադրողը, մեկ հորիզոնականով զիջելով միայն «Նինթենդո» ընկերության կողմից ստեղծված համակարգչային խաղերի, ֆիլմերի և այլ լիզենզվարումների մեդիա ֆրենչայզ «Մարիո» ապրանքանիշին[2][3]։

Պոկեմոնի մոտիվներով ստեղծվել են բազմաթիվ անիմեներ, ինչպես նաև մեծ հեզինակություն վայելով մանգաներ, կոլեկցիոն քարտային խաղեր և նմանատիպ ապրանքանիշներ։

«Պոկեմոն» բառը թարգմանաբար նշանակում է «գրպանի հրեշ»՝ օժտված գերբնական հանկություններով։ Ներկայումս առանձնացված են 721 տարբեր տեսակի պոկեմոններ [4]: Պոկեմոնների հորինված աշխարհում կան նաև մարդիկ, ովքեր կոչվում են պոկեմարզիչներ։

Նրանք նախատեսված են պոկեմարտերի համար։ Պոկեմարտը իրենից ներկայացնում է երկու և ավելի ուժերի բախում, որտեղ պոկեմարզիչները մրցում են պոկեմոններով։ Մարտը համարվում է ավարտված, երբ կողմերից մեկի պոկեմոնը մյուսին հասցնում է նրան, որ վերջինս ուշաթափ է լինում (կամ մահանում է, սակայն սա հազվադեպ)։

Կա նաև այլ միջոց, երբ կողմերից մեկը մտածելով իր պոկեմոնի մասին հանձնվում է։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Свайдер, Мэтт. «The Pokemon Series Pokedex @ Gaming Target». Gaming Target. Gaming Target. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 19 июня 2012 года-ին.
  2. Бойез, Эмма (10 января 2007 года). «UK paper names top game franchises». GameSpot. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 11 октября 2011 года-ին.
  3. Говорун, Константин (29 января 2009 года). «Легенда о Зельде». Страна игр. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 12-ին.
  4. «X & Y Pokédex». Serebii.net. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 19-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պոկեմոն» հոդվածին։